Գահերի խաղ (4-րդ եթերաշրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Ֆենտեզի և Դրամա ժանրերի Գահերի խաղը հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջան, որի շնորհանդեսը կայացել է HBO հեռուստաալիքի եթերում 2014 թվականի ապրիլի 6-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2014 թվականի հունիսի 15-ին[1]։ Այն հարմարեցված է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի Թրերի մրրիկ, Անգղների խրախճանք և Պար վիշապների հետ վեպերին[2]։ Գահերի խաղը հեռուստասերալը արժանացել է հեռուստադիտողի համակրանք մրցանակին։ Այն արգելված է դիտել անչափահասներին։
Գահերի խաղ (4-րդ եթերաշրջան) | |||
---|---|---|---|
Սերիալ | Գահերի խաղ | ||
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ | ||
Հիմք | Թրերի մրրիկ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | HBO | ||
Եթերաշրջաններ | |||
|
Ստեղծագործական աշխատանքներ
խմբագրել2013 թվականի ապրիլի 2-ին HBO հեռուստաընկերությունը երկարացրեց հեռուստասերիալը մինչև 4-րդ եթերաշրջան[3]։
Թիմ
խմբագրելԴեյվիդ Բենիոֆը և Դ․ Բ․ Ուայսը 4-րդ եթերաշրջանի գլխավոր սցենարիստներն են։ Նրանք միասին գրել են 7 սերիա։ Մնացած երեք սերիաների սցենարները գրվել են Բրայան Կոգմանի (երկու էպիզոդ) և Սառույցի և կրակի երգ վեպի հեղինակ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի (մեկ սերիա) կողմից[4]։ Բենիոֆը և Ուայսը 3-րդ եթերաշրջանից հետո միասին թողարկել են պրեմիերային սերիան, սակայն տիտրերում գրվել է միայն Ուայսի անունը, այն դեպքում, երբ երրորդ եթերաշրջանում միայն Բենիոֆի անունն էր։ Ալեքս Գրեյվզը, որ նկարահանել էր 3-րդ եթերաշրջանի երկու սերիա, այս եթերաշրջանում նկարահանեց երկրորդ, երրորդ, ութերորդ և տասներորդ սերիաները։ Միշել Մաքլարենը, որ նկարահանել էր երրորդ եթերաշրջանի երկու սերիան, այս եթերաշրջանում նկարահանեց 4-րդ և 5-րդ սերիաները։ Հեռուստասերիալի նախկին օպերատոր Ալիկ Սահարովը, ով նկարահանել էր 2-րդ և 3-րդ եթերաշրջանները, այս եթերաշրջանում նկարահանել է 6-րդ և 7-րդ սերիաները։ Ինչպես նաև Նիլ Մարշալը նկարահանել է 9-րդ սերիան[5][6]։
Նկարահանումներ
խմբագրելԱյս եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2013 թվականի հուլիսի 8֊ին Հյուսիսային Իռլանդիայում[7]։ Նկարահանումները կայացել են նաև Իսլանդիայում և Դուբրովնիկում[8][9]։ Խորվաթիայում նկարահանումներ եղել են Դիոկլետիանա, Կլիս ամրոցներում, Պերունում, Մոսոր սարում[10]։ Նկարահանումները տևել են 136 օր և ավարտվել են 2013 թվականի նոյեմբերի 21֊ին[11]։
Քասթինգ
խմբագրելՉորրորդ եթերաշրջանում Գվենդոլին Քրիստին (Բրիենա Տարտ), Իվան Ռեոնը (Ռամսի Սնոու), Քրիստոֆեր Հիվյուն (Տորմունդ Մահ) և Հաննա Մյուրեյը (Լիլի), ովքեր նախկինում խաղում էին երկրորդական դերեր, այժմ մտնում են հիմնական անձնակազմի մեջ։
Երաժշտություն
խմբագրելԻսլանդական փոսթ-ռոք Sigur Rós խմբի անդամները երկրորդ սերիայում հայտնվում են թագավորական հարսանիքում երաժիշտների կերպարով։ Սա կարծես դառնում է ավանդույթ, և խումբը սկսում է նկարահանման հրապարակ հրավիրել տարբեր խմբերի․ օրինակ՝ The National կամ The Hold Steady խմբերը[12]։ Չորրորդ եթերաշրջանի սաունդթրեքը հրապարակվել է 2014 թվականի հուլիսի 1֊ին[13]։
Դերերում
խմբագրել- Փիթեր Դինքլեյջ ֊ Տիրիոն Լաննիսթեր
- Նիկոլայ Կոստեր-Վալդաու - Ջեյմե Լաննիսթեր
- Լենա Հեդեյ - Սերսի Լաննիսթեր
- Էմիլիա Քլարկ - Դեյեներիս Թարգարիեն
- Կիտ Հարինգտոն - Ջոն Սնոու
- Էյդան Գիլեն - Պետիր Ճկույթ Բեյլիշ
- Չարլզ Դենս - Թայվին Լաննիսթեր
- Նատալի Դորմեր - Մարգերի Թիրել
- Լիամ Կանինգեմ ֊ Դավոս Սիվորթ
- Սթիվեն Դիլեյն ֊ Ստանիս Բարաթեոն
- Քերիս վան Հաութեն ֊ Մելիսանդրա
- Ջեք Գլիսոն ֊ Ջոֆրի Բարաթեոն
- Ալֆի Ալեն ֊ Թեոն Գրեյջոյ
- Այզեք Հեմփստեդ֊Րայթ - Բրան Սթարք
- Սոֆի Թըրներ ֊ Սանսա Սթարք
- Մեյսի Ուիլյամս ֊ Արյա Սթարք
Սերիաներ
խմբագրելՎերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Թողարկումը ԱՄՆում |
---|---|---|---|
Երկու թրեր (անգլ.՝ Two Swords) | Դ. Բ. Ուայս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի ապրիլի 6[14] |
Առյուծը և Վարդը (անգլ.՝ The Lion and the Rose) | Ալեքս Գրեյվս | Ջորջ Մարտին | 2014 թվականի ապրիլի 13[15] |
Շղթաներ ավերողը (անգլ.՝ Breaker of Chains) | Ալեքս Գրեյվս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի ապրիլի 20[16] |
Հավատարիմ խոստում (անգլ.՝ Oathkeeper) | Միշել Մաքլարեն | Բրայան Կոգման | 2014 թվականի ապրիլի 27[17] |
Առաջին անունովը (անգլ.՝ First of His Name) | Միշել Մաքլարեն | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի մայիսի 4[18] |
Աստվածների և մարդկանց օրենքները (անգլ.՝ The Laws of Gods and Men) | Ալիկ Սահարով | Բրայան Կոգման | 2014 թվականի մայիսի 11[19] |
Ծաղրասարյակ (անգլ.՝ Mockingbird) | Ալիկ Սահարով | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի մայիսի 18[20] |
Սարերը և օձը(անգլ.՝ The Mountain and the Viper) | Ալեքս Գրեյվս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի հունիսի 1[21] |
Պատնեշի դիտորդները (անգլ.՝ The Watchers on the Wall) | Նիլ Մարշալ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի հունիսի 8[22] |
Երեխաները (անգլ.՝ The Children) | Ալեքս Գրեյվս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2014 թվականի հունիսի 15[23] |
Առաջին սերիա
խմբագրելԹագավորական կալվածքներում լորդ Թայվին Լաննիսթերի հրամանով Էդարդ Սթարքի վալարեյական թուրը հալեցնում է և նրանից պատրաստում երկուսը։ Ջեյմե Լաննիսթերը հրաժարվում է իր հոր առաջարկից՝ ուղևորվել Ուտես Կասթերլի և մնում է Թագավորական կալվածքներում։ Կվիբերնը Սերսեյի խնդրանքով իր եղբոր համար ստեղծում է նոր և ոսկե ձեռք։ Տիրիոնը ուղարկված է դիմավորելու հարգարժան հյուրի՝ Մարտելների տոհմի ներկայացուցչին՝ արքայազն Օբերինին, ով ունի Կարմիր Օձ մականունը և ատում է Լանիստերներին։ Տիրիոնը հյուրին գտնում է պոռնկատանը։ Բրիենա Տարտը պատմում է Մարգերի Թիրելին այն մասին, թե ինչպես է մահացել Ռենլի Բարաթեոնը, իսկ վշտացած Սանսան անսպասելի գտնում է համախոհակցի՝ ասպետ Դոնտոս Հոլարդին, ում կյանքը նա փրկել էր մենամարտի ժամանակ։ Վերջինս Սանսային տալիս է մի մանյակ, իսկ Սանսան խոստանում է այն միշտ կրել։ Պատնեշում վայրի հետախույզները Տորմունդի գլխավորությամբ պատրաստվում են հարձակվել Սև ամրոցի վրա, իսկ Ջոնը արդարանում է Դիտման կետում, սակայն նրան հավատում է միայն մեյստեր Էյեմոնը։ Ծովից այն կողմ՝ Էսոսում Դեյեներիսի զորքը շարժվում է դեպի Միերին՝ ամենաուժեղ և զարգացած քաղաքներից մեկը։ Գետերի հողերում Արյան և Սանդոր Կլիգանը Լանիստերների զինվորների հետ կռվի մեջ են ընկնում։ Նրանք սպանում են զինվորներին։ Արյան սպանում է Պոլիվերին և վերադարձնում է իր հին սուրը «Ասեղ» անունով։
Երկրորդ սերիա
խմբագրելԹագավորական կալվածքներում կայանում է Ջոֆրիի և Մարգերիի հարսանիքը։ Այդ ժամանակ Թայվին Լանիստերը նրան նվիրում է թուր, որով նա կիսում է Տիրիոնի նվիրած գիրքը։ Տիրիոնը Շայային ուղարկում է հեռու՝ նրան փրկելու համար և օգնում է Ջեյմեին, ով կորցրել էր ձեռքը, կռվել սովորել ձախ ձեռքով։ Բրոնի հետախույզը Ջեյմեին տալիս է սուսերամարտի դաժան դասեր։ Հյուսիսում Ռամսի Սնոուն իր նոր ընկերուհի Միրանդայի հետ որսորդություն է անում մարդկանց վրա։ Այնուհետև նա հանդիպում է հորը՝ լորդ Ռուսե Բոլտոնին, ով հասել է իր հողեր ծովով և ցանկանում է Թեոնի օգնությամբ գրավել Ռով Կայլինին։ Միաժամանակ Ռուսեն Պատնեշ է ուղարկում Լոկին, որպեսզի նա շահի Ջոն Սնոուի վստահությունը։ Պատնեշից այն կողմ Բրանը օգտագործում է իր վարգայի տաղանդը և կապի մեջ է մտնում երեքաչքանի ագառավի հետ։ Վիշապների քարում Ստանիսը վառում է իր կնոջ՝ Սելիսայի բարեկամ լորդ Ալեստեր Ֆլորենտին, իսկ Մելիսանդրան շփվում է Շիրենի հետ։ Հարսանեկան խնջույքում թագավոր Ջոֆրին անսպասելիորեն իրեն վատ է զգում և մահանում։ Սերսեյան մեղադրում է Տիրիոնին իր որդու սպանության մեջ և հրամայում է բանտարկել նրան։
Երրորդ սերիա
խմբագրելԴոնտոս Հոլարդը փրկում է Սանսային Սերսեյի բարկությունից և հասցնում է Պետիր Բեյլիշին, ով էլ հենց հրամայել էր փրկել Սանսային։ Սակայն Պետիրը անսպասելի սպանում է Դոնտոսին։ Բեյելորի տաճարում Թայվինը Ջոֆրիի մարմնի մոտ խոսում է Թոմենի հետ և բացատրում է նրան թագավորության կառավարման մասին։ Սերսեյը ցանկանում է արդարացի դատաստան և խնդրում է Ջեյմեին սպանել Տիրիոնին, սակայն նա կասկածների մեջ է։ Սեմը հասկանում է, որ Սև ամրոցը վտանգավոր է Լիլիի համար և նրան ուղեկցում է ամրոցին մոտ գտնվող քաղաք, որտեղ նա տեղի պոռնկատանը կգտներ աշխատանք։ Թայվինը խոսում է արքայազն Օբերինի հետ և առաջարկում է նրան Տիրիոնի դատավարության ժամանակ դառնալ դատավորներից մեկը, ինչպես նաև խոստանում է խոսել իր քրոջը սպանողի հետ։ Վայրի հետախույզները հարձակվում են Դարայի բնակիչների վրա և սպանելով բոլորին՝ ողջ թողնում են միայն մեկ տղայի, ում էլ ուղարկում են Սև ամրոց՝ գալիք պատերազմի մասին հայտնելու։ Դավոսը վիճում է Ստանիսի հետ և խնդրում է Շիրենին գրել գաղտնի նամակ Ստանիս Բարաթեոնի անունից դեպի Բրաավոս։ Տիրիոնը խոսում է Պոդրիկ Պեյնի հետ և խնդրում է նրան փոխանցել Ջեյմեին, որ նա օգնության կարիք ունի, իսկ Պեյնին խորհուրդ է տալիս փախչել Թագավորական կալվածքներից։ Գետերի Հողերում տեղացի հողագործը Արյային և Սանդորին տանիք է տալիս, սակայն հաջորդ օրհ Սանդորը առևանգում է նրան, ինչը Արյային դժգոհություն է պատճառում։ Նույն ժամանակ Դեյեներիսի բանակը հասնում է Միերինի դարպասների մոտ։ Դաարիոն և Դեյեներիսի մյուս մարդիկ առաջարկում են մենամարտել և Դեյեներիսը ընտրում է Դաարիոյին և վերջինս հեշտությամբ հաղթում է պայքարը։ Դեյեներիսը դիմում է Միերինի մարդկանց, որպեսզի նրանք անցնեն իր կողմը՝ խոստանալով նրանց ազատություն։
Չորրորդ սերիա
խմբագրելՄոխրագույն Որդը գաղտնի մտնում է Միերին և բարձրացնում է ստրուկների ոգին, ինչը Դեյեներիսին թույլ է տալիս գրավել քաղաքը։ Թագավորական կալվածքներում Ջեյմեն խոսում է Տիրիոնի և Սերսեյի հետ, սակայն այդպես էլ չի որոշում՝ ինչպես վարվել։ Դրա փոխարեն նա Բրիենին տալիս է իր վալերիական թուրը, որին Բրիենան տալիս է «Խոստմանը հավատարիմ» անունը։ Ջեյմեն նրա հետ ուղարկում է Պոդրիկին, որպեսզի նրանք գտնեն Սանսա Սթարքին։ Պետիր Բեյլիշը նավում խոսում է Սանսա Սթարքի հետ, իսկ Օլենա Թիրելը իր թոռան՝ Մարգերիի հետ՝ բացահայտելով իր դերը Ջոֆրիի մահվան մեջ։ Սև ամրոցում զինվորները, այդ թվում նաև Լոկը (ով ուղարկված էր Ջոնին, Բրանին և Ռոկինին սպանելու համար), պատրաստվում են վայրի հետախույզների հետ կռվին։ Ալիսեր Թորնեն թույլատրում է Ջոն Սնոուին ուղևորվել դեպի Պատնեշ՝ Կրաստերի ամրոց։ Բրանը և նրա ուղեկիցները հասնում են Կրաստերների տան մոտ և պարզվում է, որ այդտեղ բոլորին ղեկավարում է Կարլը։ Ապստամբները՝ հետևելով Կրաստերի օրինակին Սպիտակ հրեշներին են տալիս վերջին նորածին երեխային։ Սպիտակ հրեշը մահացած ձիու վրա գալիս և տանում է երեխային, նրան դնում է զոհասեղանի վրա։ Նրա հպումից հետո երեխայի աչքերը դառնում են կապույտ, ինչպես Սպիտակ հրեշներինն է։
Հինգերորդ սերիա
խմբագրելԿարմիր ամրոցում Թոմենի թագադրման արարողությունն է։ Սերսեյան պատմում է Մարգերի Թիրելին Ջոֆրիի դաժանության և այն մասին, որ Թոմենը արժանի է այդ թագին։ Սերսեյան և Թայվինը կազմակերպում են երիտասարդ թագավորի և Մարգերի Թիրելի ամուսնությունը։ Ինքը՝ Թայվին Լանիստերը, պատմում է, որ Հինգ թագավորությունների պատերազմի ժամանակ նրանք շատ փողեր են կորցրել և այժմ չեն կարող Բրաավոսի ֆինանսական հարցերը լուծել։ Սերսեյան էլ խոստանում է հորը ամուսնանալ Լորասի հետ, քանի որ Թիրելների մոտեցումը գահին կբարելավվի իրենց ֆինանսական դրությունը։ Բրիեանան և նրա նոր օգնական Պոդրիկը սկսում են իրենց ճանապարհը դեպի հյուսիս՝ փորձելով շփվել միմյանց հետ։ Պետիր Բեյլիշը և Սանսա Սթարքը հասնում են Արծիվների Բույն, որտեղ Սանսան հանդես է գալիս այլ անվան տակ։ Լիզա Արենը՝ Սանսայի մորաքույը, շատ ցանկանալով ամուսնանալ Պետիր Բեյլիշի հետ, պատմում է Սանսային, որ հենց Պետիրի խորհրդով է թունավորել իր ամուսնուն՝ Ջոն Արենին, իսկ դրանից հետո Քեյթիլինին ուղղված նամակում մեղադրել է Լանիստերներին։ Խանդից կուրացած՝ նա Սանսային մեղադրում է Պետիրի հետ հարաբերություններ ունենալու մեջ։ Դեյեներիսը քննարկում է իր գալիք անելիքները և հետևելով Ջորահի խորհրդին՝ մնում է Միերինում՝ կառավարելով Աստապորը և Յունկայը։ Ջոն Սնոուն իր եղբայրների հետ հասնում է Կրաստերի ամրոց։ Ջոնը երես առ երես կռվում է Կարլի հետ, սակայն պարզվում է, որ վերջինս ավելի ուժեղ է։ Մենամարտը Ջոնին տանում էր պարտության, սակայն Կրաստերի աղջիկ֊կանանցից մեկը նրա մեջքին հարվածում է դանակով։ Նա չհասկանալով՝ ինչ է կատարվում, շրջվում է, փորձելով սպանել աղջկան, սակայն Ջոնը իր սրով սպանում է Կարլին։ Լոկը փորձում է առևանգել Բրանին և տանել նրան իր հետ, սակայն Հոդորը, ում մեջ մտել էր Բրանը, կոտրում է Լոկի վիզը։ Ժոյենը համոզում է Բրանին չհանդիպել Ջոնի հետ, քանի որ վերջինս թույլ չէր տա գնալ հյուսիս։ Չորսով՝ Բրանը, Ժոյենը, Միրան և Հոդորը շարունակում են իրենց ճանապարհը, այդպես էլ չհանդիպելով Ջոնին, ով ողջ մնալով, վերջում այրում է Կրաստերի ամրոցը, իսկ նրա աղջիկներին և կանանց ազատ է արձակում։
Վեցերորդ սերիա
խմբագրելՍտանիսը և Դավոսը անցնում են Խոչընդոտների ծովը, հանսում Բրաավոս և Երկաթե Բանկի օգնությանն են դիմում։ Բանկատերը չի ցանկանում գումար տալ, սակայն Դավոսի ճառից հետո փոխում է որոշումը։ Հյուսիսում Յարա Գրեյջոյը և իր մարդիկ կռվով մտնում են Բոլթոնների ամրոց, որտեղ գտնում են Թեոնին շան բնում։ Վերջինս հրաժարվում է փախչել քրոջ հետ և Յարան Ռամսիի հետ ունեցած կռվից հետո վերցնում է իր մարդկանց և հեռանում՝ հայտարարելով, որ իր եղբայրը այլևս չկա։ Միերինում Դեյեներիսը ընդունում է մարդկանց՝ աղքատ դասակարգից, որոնցից մեկն ասում է՝ իր այծերին սպանել է Դեյեներիսի վիշապը։ Դեյեներիսի մոտ այցելում է պարոն Հիզդարին, ով խնդրում է թաղել իր հորը պատշաճ կերպով, ում սպանել էին Դեյեներիսի հրամանով։ Վերջինս հրամայում է փոխհատուցել վնասը, իսկ Հիզդարի հորը թաղել։ Թագավորական կալվածքում Տիրիոնի դատից առաջ Թայվինը հանդիպում է Խորհրդի և Ջեյմեի հետ․ վերջինս խոստանում է լքել պահակախումբը և ենթարկվել հորը, եթե եղբոր՝ Տիրիոնի կյանքը փրկվի։ Դատի ժամանակ կան վկաներ, որոնց մեջ նաև Շայան է, ով ամբողջ ժամանակ թաքնվում էր Թագավորական կալվածքներում։ Նա Տիրիոնին մեղադրում է Ջոֆրիի սպանության մեջ։ Տիրիոնը, հակառակ Թայվինի և Ջեյմեի հույսերին, խոստովանում է նախկինում կատարած իր բոլոր մեղքերը, սակայն ժխտում է Ջոֆրիի սպանության մասին իրեն հասցված մեղադրանքը՝ ավելացնելով, որ զղջում է, որ հենց ինքը չի սպանել նրան։ Տիրիոնը մեղադրում է բոլորին, որ չեն գնահատում իր դերը Ստանիսի դեմ պատերազմի ժամանակ և պահանջում է մենամարտի փորձություն։
Յոթերորդ սերիա
խմբագրելԹագավորական կալվածքի նկուղում Տիրիոնը ընդունում է այցելուների, ովքեր կարող էին կռվել նրա համար․ Ջեյմեն խոստովանում է, որ այլևս լավ ռազմիկ չէ, իսկ Բրոնը գնված էր Սերսեյի կողմից և նա չէր պատրաստվում իր կյանքը վտանգել հանուն Տիրիոնի։ Կլիգանը և Արյան այցելում են ավերված գյուղ, որտեղ նրանց վրա հարձակվում են Ռորժ և Կուսակա ավազակները, սակայն երկուսն էլ տեղում մահանում են։ Կլիգանը ստանում է վնասվածք, սակայն նա չի ցանկանում վառել այն, որպեսզի արագ անցնի։ Նա պատմում է Արյային իր վախի մասին, իսկ Արյան օգնում է մշակել վերքը։ Բրիենան և Պոդրիկը այցելում են հյուրանոց և հանդիպում են Բոքոնին, ով պատմում է նրանց, որ տեսել է Արյա Սթարքին (ում համարում էին մահացած, քանի որ չէին տեսել Էդարդ Սթարքի մահապատժից հետո)։ Պոդրիկը առաջարկում է ուղևորվել Արծիվների Բույն, քանի որ այնտեղ ապրում են նրա միակ հարազատները, ովքեր կարող են նրան օգնել։ Ջոնը և իր մարդիկ վերադառնում են Պատնեշ, որտեղ նրանց սպասվում է սառը ընդունելություն․ Ալիսեր Թորնեն և մյուսները չեն լսում Ջոնի խորհուրդը։ Միերինում Դաարիոն մտնում է Դեյեներիսի հանգստի սենյակ և գիշերն անցկացնում նրա հետ։ Առավոտյան Դեյեներիսը հրամայում է նրան վերցնել Յունկայը և սպանել տեղի դուքսերին։ Ջորահը համոզում է չսպանել դուքսերին և Դեյեներիսը ուղարկում է Ջորահին և Հիզդար զո Լորակին բանակցությունների, որպեսզի Յունկայի մարդիկ հնազանդվեն իրեն։ Վիշապների քարում Սելիսա Ֆլորենտը այցելում է Մելիսանդրային, երբ վերջինս լոգանք էր ընդունում։ Արծիվների Բնում Սանսան ապտակում է Ռոբինին, ով ոտքով քանդել էր Սանսայի պատրաստած Վինտերֆելի սառցե ամրոցը։ Պետիրը խոստովանում է, որ Ջոֆրիին սպանել է Քեյթիլինի համար վրեժ լուծելու նպատակով և համբուրում է նրան։ Լիզա Արենը դառնում է այդ համբույրի ականատեսը և խանդի նոպայի ազդեցությամբ փորձում է Սանսային գցել Լուսնի Դռնից։ Բեյլիշը սպանում է Լիզային՝ հրելով նրան հենց այդ դռնից, խոստովանելով, որ նա իր կյանքում սիրել է միայն մեկ կնոջ և դա Քեյթիլինն է։ Տիրիոնի մոտ գալիս է արքայազն Օբերին Մարթելը և խոստանում է պաշտպանել նրան մենամարտում։
Ութերորդ սերիա
խմբագրելՏորմունդի ջոկատը հարձակվում է Սև դղյակի մոտ գտնվող քաղաքը, որտեղ նրանք սպանում են, ում հանդիպեն, սակայն Լիլին երեխայի հետ կարողանում է փրկվել, չնայած նրանց տեսել էր Իգրիթը։ Սև ամրոցի նեղբայրները հասկանում են, որ նրանք հաջորդն են։ Թեոն Գրեյջոյը Ռամսի Սնոուի հրամանով մտնում է Ռով Քեյլին ամրությունը և համոզում է նրա դաշնակիցներին հանձնվել, խոստանալով նրանց ազատություն, սակայն Ռամսին ժխտում է իր խոստումը և դաժանությամբ բոլորին գլխատում։ Ռով Քեյլինի գրավումից հետո Ռուսե Բոլթոնը Ռամսիին դարձնում է իր օրինական որդին և նրա ու Թեոնի հետ ուղևորվում է Վինտերֆել։ Արծիվների Բնում Արենների խորհուրդը քննում է Ճկույթին և հարցուփորձ անում Լիզա Արենի մահվան մասին։ Երբ վկայության համար կանչում են Սանսա Սթարքին, նրան հաջողվում է համոզել քննողներին, որ Լիզա Արենը ինքնասպան է եղել։ Միերինում սիր Բարիստանը նամակ է ստանում՝ ստորագրված Ռոբերտ Բարաթեոնից և հասկանում է, որ Ջորահ Մորմոնտը հետևել է Դեյեներիսին Վեստերոսում հավատարմություն ձեռք բերելու նպատակով։ Ջորահը խոստովանում է, որ Վարիսին տեղեկություններ է հասցրել։ Բարկացած Դեյեներիսը հեռացնում է նրան երկրից։ Սանդորը և Արյան հասնում են Արծիվների Բույն, սակայն Լիզա Արենի մահվան լուրը խափանում է նրանց ծրագիրը և նրանք հետ են դառնում։ Թագավորական կալվածքում արքայազն Օբերին Մարտելը և Գրիգոր Կլիգանը պատրաստվում են մենամարտի։ Օբերինը, վարպետորեն տիրապետելով զենքին Կլիգանին մի քանի լուրջ վնասվածքներ է հասցնում, որի արդյունքում նա անշարժ պառկում է գետնին։ Օբերինը պահանջում է, որ նա բարձրաձայն ասի՝ սպանել է Օբերինի քրոջը և նրա երեխաներին, սակայն Կլիգանը հարվածում է նրան ոտքից և խոստովանելով մեղքը՝ ձեռքերով կոտրում է գանգը։ Կարմիր Օձի սիրուհի Էլարիա Սենդը սարսափի մեջ սկսում է ճչալ, իսկ լորդ Թայվին Լանիստերը Տիրիոնին դատապարտում է մահվան։
Իններորդ սերիա
խմբագրելՊատնեշի պահապանները և վայրի հետախույզները պատրաստվում են պատերազմի։ Լիլիին և երեխային հաջողվում է վերադառնալ Սև ամրոց և Սեմը թաքցնում է նրանց։ Եղջյուրի ձայնը զգուշացնում է Մանսի զորքերի գալու մասին։ Ալիսեր Թորնեն ղեկավարում է նետահարողներին Պատնեշի վերևից, սակայն ստիպված է լինում իջնել, քանի որ այնտեղ նրա օգնության կարիքը կար։ Հյուսիսային կողմից հետախույզները, գիգանտ Մեգը՝ նստած մամոնտի վրա, փորձում են կոտրել դարպասները։ Գրենը և մի քանի պահապաններ պաշտպանում են դարպասներին հաջորդող թունելը և մահանում են։ Ջոն Սնոուն Պատնեշի պաշտպանությունը թողնում է Էդի վրա և սպանում է Սթիրային։ Իգրիթը սպանում է Պիպին, սակայն նա նույնպես ստանում է մահացու վնասվածք Օլլիից և մահանում է Ջոնի ձեռքերի մեջ։ Պահապաներին հաջողվում է պաշտպանել Սև ամրոցը և Պատնեշը, սակայն Ջոնը համարում է, որ հաղթանակը վերջնական չէ․ Մանսը ունի բավարար զորքեր, որպեսզի նորից ու նորից հարձակվի։ Նա միայնակ ուղևորվում է դեպի հյուսիս, որպեսզի բանակցի Պատնեշից այն կողմ Թագավորի հետ։
Տասներորդ սերիա
խմբագրելՄանսը ընդունում է Ջոն Սնոուին իր ճամբարում։ Հայտնվում է Ստանիս Բարաթեոնի զորքը, որը վայրի հետախույզների զինվորներին կոտորում է։ Մանսին գերի են վերցնում։ Դիտման կետը այրում է կռվում զոհված իր զինվորներին։ Ջոնը կազմակերպում է առանձին այրում հատուկ Իգրիթի համար։ Թագավորական կալվածքում Պիցելը զննում է անգիտակից պառկած Կլիգանին, իսկ Կվիբերնը խոստանում է Սերսեյին փրկել նրան՝ ասելով, որ նա կփոխվի։ Սերսեյը հայտնում է Թայվինին, որ չի պատրաստվում ամուսնանալ Լորաս Թիրելի հետ և խոստովանում է, որ կապի մեջ է եղել իր եղբոր՝ Ջեյմեի հետ և իր երեք երեխաներն էլ նրանից են։ Ջեյմեն ազատում է Տիրիոնին, սակայն նա փախչելու փոխարեն մտնում է Թայվինի սենյակ և այնտեղ գտնելով Շայային՝ խեղդում է նրան։ Հետո գտնում է հորը և սպանում նրան արբալետով։
Ավելի ուշ Տիրիոնը և Վարիսը նավով լքում են Թագավորական Կալվածքը։ Միերինում Դեյեներիսը ընդունում է մի նախկին ստրուկի, ով ցանկանում է վերադառնալ իր տիրոջ մոտ։ Նա ընդունում է նաև աղքատ հովվի, ով բերել էր իր երեխայի ոսկորները, ում այրել էր վիշապ Դրոգոնը։ Դեյեներիսը, հասկանալով, որ վիշապները շատ վտանգավոր են, նրանց շղթաներով բանտարկում է քաղաքի տակ գտնվող կատակոմբայում։ Բրանը և նրա ուղեկիցները հայտնվում են մի վայրում, որը Բրանը տեսել էր իր երազում, սակայն նրանց վրա հարձակվում են ձյան տակ թաքնված մեռյալները։ Ժոյեն Ռիդը մահանում է։ Բրանին, Հոդորին և Միրային փրկում է մի աղջիկ՝ հագնված տերևներից պատրաստված զգեստով՝ Անտառի Զավակը, ով մեռյալներին հետ է պահում կրակի անրձևի միջոցով։ Նրանք հանդիպում են երեքաչքանի ագռավի հետ, ով մի ծերուկ է (իրականում նա Բրինդեն Ռիվերսն է, ով ժամանակին եղել է Դիտման կետի ռազմիկ Էյեմոն Թարգարիենի հետ)։ Արեն Բրիենան և Պոդրիկը հանդիպում են Սանդորին և Արյային։ Բրիենը վնասում է Կլիգանին, սակայն տեսադաշտից կորցնում է Արյային։ Սանդորը խնդրում է Արյային սպանել իրեն, սակայն Արյան թողնում է նրան մեռնելու և հեռանում է։ Նավահանգստում Յակեն Հգարի կոպեկով և «Վալար Մարգուլիս» խոսքերով նրան թույլ են տալիս նստել նավ և ուղևորվել Բրաավոս։
Քննադատություն
խմբագրելՉորրորդ եթերաշրջանը քննադատների մեծամասնության կողմից դրական է գնահատված։ Երրորդ եթերաշրջանի ավարտից հետո քննադատները մեծ հույսեր էին կապում այս եթերաշրջանի հետ։ Վեպում Սերսեյը համաձայնություն է տալիս սեռական ակտի վերաբերյալ, սակայն հեռուստասերիալում դա տեղի չի ունենում[24][25]։ Եզրափակիչ սերիան հեռուստադիտողների կողմից չարդարացվեց, քանի որ պակասում էին դրվագներ Թրերի մրրիկ վեպից[26][27]։ Metacritic֊ում 100 միավորից տրվել է 94 միավոր[28]։
Վարկանիշ
խմբագրելՍերիա 1 | Սերիա 2 | Սերիա 3 | Սերիա 4 | Սերիա 5 | Սերիա 6 | Սերիա 7 | Սերիա 8 | Սերիա 9 | Սերիա 10 | Միջին | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | 2.22 | 2.20 | 2.44 | 2.45 | 2.58 | 2.44 | 2.40 | 2.72 | 2.66 | 3.04 | 2.52[29] |
2-րդ եթերաշրջան | 3.86 | 3.76 | 3.77 | 3.65 | 3.90 | 3.88 | 3.69 | 3.86 | 3.38 | 4.20 | 3.80[29] |
3-րդ եթերաշրջան | 4.37 | 4.27 | 4.72 | 4.87 | 5.35 | 5.50 | 4.84 | 5.13 | 5.22 | 5.39 | 4.97[30] |
4-րդ եթերաշրջան | 6.64 | 6.31 | 6.59 | 6.95 | 7.16 | 6.40 | 7.20 | 7.17 | 6.95 | 7.09 | 6.84[31] |
5-րդ եթերաշրջան | 8.00 | 6.81 | 6.71 | 6.82 | 6.56 | 6.24 | 5.40 | 7.01 | 7.14 | 8.11 | 6.88[32] |
6-րդ եթերաշրջան | 7.94 | 7.29 | 7.28 | 7.82 | 7.89 | 6.71 | 7.80 | 7.60 | 7.66 | 8.89 | 7.69[33] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hibberd, James 'Game of Thrones' season 4 premiere date revealed. EW.com (January 9, 2014). Проверено 9 января 2014.
- ↑ Hickey, Walt. How Much Source Material Does HBO’s ‘Game of Thrones’ Have Left to Work With?. FiveThirtyEight.com (May 4, 2014). Проверено 10 мая 2014.
- ↑ «Hibberd, James 'Game of Thrones' renewed for season 4. EW.com (April 2, 2013). Проверено 2 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Here is your season 4 writers breakdown. WinterIsComing.net (February 26, 2014). Проверено 26 февраля 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Hibberd, James 'Game of Thrones' season 4 directors chosen. EW.com (July 16, 2013). Проверено 17 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Kroll, Justin Neil Marshall to Helm Another Episode Nine for Fourth Season of 'Game of Thrones'. Variety (July 9, 2013). Проверено 11 июля 2013.
- ↑ «Wilken, Selina 'Game of Thrones' season 4 filming begins today!. Hypable (July 8, 2013). Проверено 8 июля 2013». Արխիվացված է օրիգինալից July 11, 2013-ին. Վերցված է July 30, 2016-ին.
- ↑ «Game of Thrones to return to Dubrovnik in season 4. WinterIsComing.net (March 28, 2013). Проверено 8 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Confirmed: Game of Thrones to film in Iceland for season 4. WinterIsComing.net (June 26, 2013). Проверено 8 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «New set photos from Klis and Dubrovnik. WinterIsComing.net (September 18, 2013). Проверено 19 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «That's a wrap! Season 4 filming is complete. WinterIsComing.net (November 21, 2013). Проверено 26 ноября 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Hibberd, James. 'Game of Thrones' casts Sigur Ros in season 4 (September 10, 2013). Проверено 18 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Game of Thrones Season 4 soundtrack
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'The Real Housewives of Atlanta', 'Silicon Valley', 'Married to Medicine' & More. TV by the Numbers (April 8, 2014). Проверено 8 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Real Housewives of Atlanta', 'MTV Movie Awards', 'Silicon Valley', 'Mad Men', 'Drop Dead Diva' & More. TV by the Numbers (April 15, 2014). Проверено 15 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kondolojy, Amanda 'Game of Thrones' Ties Viewership High With 6.6 Million Viewers. TV by the Numbers (April 21, 2014). Проверено 21 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Hibberd, James 'Game of Thrones' hits biggest rating yet after controversy. Entertainment Weekly (April 28, 2014). Проверено 28 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, + 'Real Housewives of Atlanta', 'Married to Medicine', 'Silicon Valley' & More. TV by the Numbers (May 6, 2014). Проверено 6 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, NBA Playoffs, 'Silicon Valley', 'Bar Rescue', 'Real Housewives of Atlanta', 'Mad Men' & More. TV by the Numbers (May 13, 2014). Проверено 13 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Silicon Valley', 'Real Housewives of Atlanta', 'River Monsters', 'Married to Medicine' & More. TV by the Numbers (May 20, 2014). Проверено 20 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + NHL Conference Finals, 'Real Housewives of Atlanta: Kandi's Wedding', 'Silicon Valley' & Moreh. TV by the Numbers (June 3, 2014). Проверено 3 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Keeping Up With the Kardashians', 'Devious Maids', 'Veep', 'Turn' & More. TV by the Numbers (June 10, 2014). Проверено 10 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + World Cup Soccer, 'Keeping up with the Kardashians', NASCAR & More. TV by the Numbers (June 17, 2014). Проверено 17 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Saraiya, Sonia Rape of Thrones. The A.V. Club (April 20, 2014). Проверено 23 апреля 2014.
- ↑ Romano, Andrew Why We Should Pretend the ‘Game of Thrones’ Rape Scene Never Happened. The Daily Beast (April 14, 2014). Проверено 23 апреля 2014.
- ↑ Silman, Anna Book Fans Angered by Huge Game of Thrones Finale Omission. Vulture.com (June 16, 2014). Проверено 17 июня 2014.
- ↑ Gupta, Prachi "Game of Thrones" director explains the Lady Stoneheart situation. Salon.com (June 16, 2014). Проверено 16 июня 2014.
- ↑ Game of Thrones: Season 4. Metacritic. Проверено 13 апреля 2014.
- ↑ 29,0 29,1 «Game of Thrones: Season Two Ratings». TV Series Finale. June 11, 2012. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Three Ratings». TV Series Finale. June 12, 2013. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Four Ratings». TV Series Finale. June 18, 2014. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Five Ratings». TV Series Finale. June 16, 2015. Վերցված է April 18, 2016-ին.
- ↑ «Game of Thrones: Season Six Ratings». TV Series Finale. June 28, 2015. Վերցված է April 24, 2016-ին.