Էդգար Վարեզ
էդգար Վարեզ (ֆր.՝ Edgar(d) Varèseդեկտեմբերի 22, 1883[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 6, 1965[1][3][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ֆրանսիացի և ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր, էլեկտրոնային և կոնկրետ երաժշտության ռահվիրաներից մեկը։
Էդգար Վարեզ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Edgard Varèse |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1883[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1965[1][3][5][…] (81 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և դիրիժոր |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի երգիչների դպրոց |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Louise Varèse? |
Edgar Varèse Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտեղծագործության սկիզբը
խմբագրելԷդգար Վարեզը ծնվել է 1883 թվականին Փարիզում ինժեներ և գործարար Անրի Վարեզի և Բլանշ-Մարիայի ընտանիքում[6]։ 1892 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Թուրին։ Այնտեղ սկսել է ինքնուրույն ուսումնասիրել երաժշտությունն ու կոմպոզիցիան՝ հակառակ հոր ցանկության, որը հույս ուներ, թե իր որդին կընտրի ինժեների կարիերան։ Երբ Վարեզը 17 տարեկան էր, նրա վրա ուշադրություն է դարձնում Թուրինի կոնսերվատորիայի ղեկավար Ջովաննի Բոլդինին, որից հետո Վարեզը սկսում է մասնավոր դասերի գնալ։ Բոլդինիի մասնակցության շնորհիվ Վարեզը Թուրինի օպերայի նվագախմբում զբաղեցրել է հարվածային գործիքներ նվագելու տեղ[7]։
Մոր մահից հետո տասնինը տարեկան Վարեզը լքել է ընտանիքը և վերադարձել Փարիզ, որտեղ 1904-1906 թվականներին սովորել է դիրիժորություն և կոմպոզիցիա։ 1906-1907 թվականներին ուսումը շարունակել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ Շառլ Վիդորի ղեկավարությամբ ուսումնասիրել է կոմպոզիցիա[8][9]։ Կոնսերվատորիայում սովորելու շրջանում թողարկվում է նրա առաջին երաժշտական հրապարակումը՝ Վեռլենի բանաստեղծությունների վրա սիրերգը, որը նշանավորվել է Կլոդ Դեբյուսիի ազդեցությամբ և ավարտվել Պելեաս և Մելիսանդեից գրեթե ճշգրիտ մեջբերումով[10]։
Բեռլինում
խմբագրել1907-1914 թվականներին Վարեզն ապրել և աշխատել է Բեռլինում, որտեղ օգտվել է Ֆերուչո Բուզոնիի հովանավորչությունից, որի շնորհիվ երիտասարդ կոմպոզիտորը դրամաշնորհ է ստացել Կուչինսկու հիմնադրամից և գտել իր առաջին աշակերտներին[11]։ Բացի դա՝ Բեռլինում Վարեզին հովանավորել է Ռիխարդ Շտրաուսը, որի առաջարկությամբ 1910 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Վարեզի «Բուրգունդիա» սիմֆոնիկ պոեմի պրեմիերան[12]։ Չնայած առանձին դրական արձագանքներին, որոնց թվում էր Ալֆրեդ Քերի գնահատականը, ընդհանուր առմամբ «Բուրգունդիայի» պրեմիերան քննադատության է արժանացել[13]։
1908 թվականին Վարեզը ծանոթանցել է Կլոդ Դեբյուսիի հետ, որին հետագայում սկսել է անվանել «բոլոր ժամանակների մեծագույն նորարարներից մեկը» (անգլ.՝ «one of the greatest innovators of all the time»)։ Դեբյուսին հավանություն է տվել երիտասարդ կոմպոզիտորի երաժշտական որոնումներին և նրան նվիրել հեղինակային նշումներով «Ծովը» սիմֆոնիկ պիեսի պարտիտուրը, որը Վարեզը բարձր է գնահատել։ Ավելի ուշ Դեբյուսին աջակցել է Վարեզին «Բուրգունդիայի» ձախողումից հետո, Վարեզն իր հերթին նրա հետ կիսվել է Գերմանիայի երաժշտական կյանքի մանրամասներով[14][15]։ 1914 թվականին Վարեզը ներառել է Դեբյուսիի «Սուրբ Սեբաստիանի նահատակությունը» առեղծվածը Պրահայում Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր համերգի ծրագրում։ Այս կատարումը դարձել է «Նահատակության» առաջին համերգային կատարումը և Վարեզի առաջին հաջող ելույթը որպես դիրիժոր[12]։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Վարեզը ութ նվագախմբային ստեղծագործությունների հեղինակ էր և մոտ էր Հուգո ֆոն Հոֆմանսթալի «Էդիպ և Սֆինքս» դրամայի հիման վրա օպերան ավարտելուն։ Վարեզի ձեռագրերի մեծ մասը, որոնք պահվում էին Բեռլինում, պատերազմից անմիջապես հետո վերացել են հրդեհի հետևանքով, իսկ «Բուրգունդիայի» ձեռագիրը կոմպոզիտորը հետագայում ոչնչացրել է իր ձեռքով[16]։
Արտագաղթ Ամերիկա
խմբագրել1914 թվականին Վարեզը զորակոչվել է Ֆրանսիայի բանակ, որտեղ ծառայել է թիկունքում։ 1915 թվականին զորացրվել է առողջական վիճակի պատճառով, որից հետո տեղափոխվել է Նյու Յորք[17]։ Աքսորում շարունաել է դիրիժորի կարիերան, իսկ 1917 թվականին Նյու Յորքի ձիարշավարանում ղեկավարել է Էկտոր Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ի կատարումը։ Համերգը հաջողվել և ճանաչում է բերել Վարեզին ամերիկյան երաժշտական միջավայրում։ 1919 թվականին ղեկավարել է Նոր սիմֆոնիկ նվագախումբը։ Վարեզի ղեկավարությամբ նվագախմբի միակ համերգի ծրագիրը ներառում էր եվրոպական երաժշտություն, որը գրվել էր վերջին տասնամյակում (Բելա Բարտոկի, Ալֆրեդո Կազելլայի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները) և պարզվել է, որ այն անսովոր և անհասկանալի է ամերիկյան հասարակության համար։ Քննադատները բացասական արձագանք են տվել համերգին։ Հրաժարվելով փոփոխություններ կատարել ծրագրում՝ հեռացել է պաշտոնից[18][19]։
1918 թվականին սկսել է աշխատել «Ամերիկա» պիեսի վրա։ Այս ստեղծագործությունը մեծ նվագախմբի համար՝ հարվածային գործիքների ընդլայնված խմբով, դարձել է կոմպոզիտորի առաջին հասուն ստեղծագործությունը[20]։ «Ամերիկայի» առաջին տարբերակն ավարտվել է 1921 թվականին, սակայն դրա պրեմիերան կայացել է միայն 1926 թվականի ապրիլին։ Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ տեղի է ունեցել պրեմիերա, որից հետո Վարեզը կրճատել և վերափոխել է պարտիտուրը այնպես, որ պիեսի տևողությունը երեսունհինգից կրճատվել է մինչև մոտ քսաներեք րոպե[21]։ «Ամերիկայի» երկրորդ կատարումը տեղի է ունեցել 1929 թվականին Փարիզում, երբ պարտիտուրի վերջնական տարբերակը կատարվել է Գաստոն Պուլեի ղեկավարությամբ[22]։ «Ամերիկայի» փարիզյան պրեմիերային արձագանքների թվում էին Ռոբեր Դեսնոսի և Ալեխո Կարպենտիերի դրական գրախոսությունները, որոնք Վարեզի երաժշտության մեջ նշել են Նոր աշխարհ այցելելու իրենց առաջին տպավորությունները, բախումները նրա անսահմանության և լայնության հետ[23][24]։ Այնուամենայնիվ, կոմպոզիտորն ինքը դեմ էր «Ամերիկա» անվանման բացառապես աշխարհագրական մեկնաբանությանը. նա սիմֆոնիկ պիեսի վերնագիրը մեկնաբանում էր որպես «նոր աշխարհների հայտնաբերման խորհրդանիշ՝ երկրի վրա, երկնքում կամ մարդկային հոգիներում»[25] և նշում, որ հավասարապես կարող էր այս ստեղծագործությանը տալ «Հիմալայներ» անունը[26]։
1921 թվականին Վարեզը կոմպոզիտոր և բարերար Կառլոս Սալսեդոյի[en] հետ համատեղ հիմնադրել է կոմպոզիտորների միջազգային գիլդիան։ Գերտրուդ Ուիթնիի ֆինանսական աջակցությունը վայելող այս կազմակերպությունն իր առջև խնդիր էր դրել առաջ մղել և կատարել ժամանակակից երաժշտություն։ Թեև գիլդիայի համերգների երգացանկը չէր սահմանափակվում կոնկրետ ոճով կամ ընթացքով, այն հիմնականում ներառում էր եվրոպացի կոմպոզիտորների երաժշտությունը[27]։ Այդ համերգներում կատարվել են նաև Վարեզի նոր ստեղծագործությունները, գիլդիայի գոյության ընթացքում նա չորս ստեղծագործություն է գրել կամերային-գործիքային կազմերի համար[28]։ Գիլդիան գոյություն է ունեցել մինչև 1927 թվականը և կոմպոզիտորի որոշմամբ լուծարվել[29]։
Հակառակ կոմպոզիտորի հայտարարություններին, նրա կինը հիշում է, որ դրդապատճառները, որոնք Վարեզին դրդել են լուծարել գիլդիան, եղել են կազմակերպչի դերից հոգնածությունը և խոշոր նվագախմբային ստեղծագործության ստեղծման վրա կենտրոնանալու ցանկությունը[30]։ Այս ստեղծագործություններից էր «Արկատան», որն ավարտվել է 1927 թվականի սկզբին և դարձել կոմպոզիտորի վերջին պարտիտուրը նվագախմբի համար[31][32]։ «Արկատայի» առաջին կատարումները տեղի են ունեցել 1927 թվականի ապրիլին Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում՝ Ստոկովսկու ղեկավարությամբ[33], հինգ տարի անց ստեղծագործությունը կատարվել է Փարիզում և Բեռլինում՝ Նիկոլայ Սլոնիմսկու ղեկավարությամբ[34]։
Վերադարձ Փարիզ
խմբագրելՎարեզը 1928 թվականին վերադարձել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1933 թվականը[20]։
1931 թվականին Վարեզն ավարտել է «Ինտոնացիան» հարվածային գործիքների, երկու սիրենների և դաշնամուրի անսամբլի համար։ Պիեսի առանձնահատկությունը որոշակի բարձրության հնչյունների գրեթե լիակատար բացակայությունն էր (նման հնչյունները հայտնվում են միայն կոդայում)։ Կոմպոզիտորի որոշումը՝ ստեղծագործությունը գրել գրեթե բացառապես հարվածային գործիքների համար, կապված էր լատինաամերիկյան երաժշտության հանդեպ նրա կրքի հետ․ այդ շրջանում Վարեզը շփվում էր բրազիլացի կոմպոզիտոր Էյտոր Վիլա-Լոբոսի հետ, որի հետ իմպրովիզներ էր անում լատինաամերիկյան գործիքներով[32]։ «Ինտոնացիայի» պրեմիերան տեղի է ունեցել 1933 թվականին Նյու Յորքում՝ Սլոնիմսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին նա կատարել է «Ինտոնացիայի» ձայնագրությունը, որը դարձել է Վարեզի երաժշտության առաջին ձայնագրությունը[35]։ Ձայնագրման ժամանակ որոշ մասեր կատարել են վարեզի ծանոթ կոմպոզիտորներ՝ Հենրի Քաուել, Ուիլյամ Շուման, Ուոլինգֆորդ Ռիգեր, Փոլ Կրեստոն[en], Կառլոս Սալսեդո։ Ըստ Սլոնիմսկու հուշերի՝ կոմպոզիտորների մասնակցությունը պահանջվել է այն պատճառով, որ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հարվածային գործիքների համար պարտիտուրը չափազանց բարդ էր[36]։
Ստեղծագործական ճգնաժամ
խմբագրել1936 թվականին վիրտուոզ Ժորժ Բարերի խնդրանքով Վարեզը ստեղծել է «Խտություն 21,5» սոլո ֆլեյտայի համար։ Պիեսի անվանումը բացատրվում է նրանով, որ այն նախատեսված էր Վարպետ Ուիլյամ Հեյնսի ստեղծագործության պլատինե ֆլեյտայի ներկայացման համար (պլատինի խտությունը մոտավորապես 21,5 գ/սմ3 է)։ «Խտության» ստեղծումից հետո կոմպոզիտորը բախվել է ստեղծագործական ճգնաժամի, որը տևել է գրեթե քսան տարի[37]։ Չնայած ճգնաժամի ժամանակ Վարեզը շարունակում էր աշխատել նոր ստեղծագործությունների վրա, բայց դրանցից ոչ մեկը չի ավարտել[38]։ Վարեզի կյանքի այս շրջանի հետ, բացի կոմպոզիցիայի անհաջող փորձերից, կապված է նաև 1941 թվականին Նյու Յորքի մեծ երգչախմբի ստեղծումը, որի հետ Վարեզը հաջորդ վեց տարիների ընթացքում տվել է հին երաժշտական համերգներ[39]։
Ուշ տարիներ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վարեզի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը սկսել էր աճել։ 1948 թվականին կոմպոզիտորը դասախոսություններով հանդես է եկել Կոլումբիայի համալսարանում, իսկ 1950 թվականին Վոլֆգանգ Շտայնեկեի հրավերով դասախոսություններ է անցկացրել Դարմշտադտում նոր երաժշտության դասընթացներում, որից հետո որպես դասախոս այցելել է Արևմտյան Գերմանիայի այլ քաղաքներ[39][40]։ Նույն թվականին թողարկվել է նրա երաժշտության առաջին երկարանվագ սկավառակը, որը ձայնագրվել է դիրիժոր Ֆրեդերիկ Ուոլդմանի կողմից[39]։
1950 թվականին՝ Եվրոպայից Նյու Յորք վերադառնալուց հետո, Վարեզը սկսել է աշխատել նոր ստեղծագործության վրա, որը կոչվում էր «Անապատներ»։ Պիեսի առանձնահատկությունը երեք էլեկտրաակուստիկ հատվածներ էին, որոնք հնչում էին ստեղծագործության գործիքային մասերի միջև ընկած ժամանակահատվածում։ Այս հատվածները, որոնք Վարեզն անվանել է «կազմակերպված ձայն», կոմպոզիտորը ամփոփել է քաղաքային և փողոցային աղմուկների ձայնագրություններից[39]։ «Անապատների» առաջին կատարումը տեղի է ունեցել 1954 թվականին Փարիզում՝ Հերման Շերհենի ղեկավարությամբ։ Վարեզի ներկայությամբ տեղի ունեցած համերգի հերթականությունը խախտվել է հանդիսատեսի կողմից, որոնք վրդովվել էին «կազմակերպված ձայնի» միացումից։ Չնայած սկանդալին, փարիզյան պրեմիերային հաջորդել են կատարումները Համբուրգում և Ստոկհոլմում, երկուսն էլ Բրունո Մադերնայի ղեկավարությամբ[41]։
1957 թվականին Լը Կորբյուզիեն կոմպոզիտորին հրավիրում է աշխատել Philips տաղավարի[en] ձայնային ձևավորման վրա, որը հաջորդ տարի պետք է ներկայացներ ընկերությունը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում։ Ճարտարապետի մտահղացմամբ՝ Վարեզը պետք է գրեր էլեկտրոնային կոմպոզիցիա, որը տեսողական և լուսային էֆեկտների հետ միասին կստեղծեր տաղավարի ներքին միջավայրը։ Վարեզն ընդունել է առաջարկը և մուտք գործելով Էյնդհովենի Philips լաբորատորիաներ՝ սկսել է աշխատել պիեսի վրա։ Ստեղծագործության վերջնական տարբերակը, որը կոչվում էր «Էլեկտրոնային պոեմ», բաղկացած էր մեքենայական աղմուկների, երաժշտական գործիքների հնչյունների և մարդու ձայնի մշակված ձայնագրություններից, ինչպես նաև ներառում էր սինթեզված հնչյուններ։ Այս ձայնագրությունը տաղավարի բացմանը ներկայացվել է կառույցի ներքին մակերեսին տեղակայված 425 բարձրախոսների օգնությամբ, դրա վերարտադրումն ուղեկցվել Է Լը Կորբյուզիեի կողմից ընտրված պատկերների ցուցադրմամբ[42][43][44]։ Տաղավարը բացվել է 1958 թվականի մայիսի 2-ին, այնուհետև «Էլեկտրոնային պոեմն» առաջին անգամ հնչել է այնտեղ[45]։
Վարեզը մահացել է 1965 թվականի նոյեմբերի 6-ին՝ կարճատև հիվանդությունից հետո։ Կոմպոզիտորի կտակի համաձայն՝ նրա աճյունը ցրվել Է Նյու Յորքի վրա[46]։
Ընտանիք
խմբագրելԷդգար Վարեզը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին անգամ կոմպոզիտորն ամուսնացել է 1907 թվականին դերասանուհի Սյուզան Բինգի[en] հետ։ 1910 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Կլոդը, սակայն երեք տարի անց ամուսնալուծվել են[47]։ 1917 թվականին կոմպոզիտորը ծանոթացել է ամերիկացի գրող և թարգմանչուհի Լուիզ Մաքկատչենի[en] հետ, որի հետ ամուսնացել է 1921 թվականին[48]։ Այս ամուսնությունը շարունակվել է մինչև կոմպոզիտորի մահը[49]։
Ստեղծագործություն
խմբագրելԻր աշխատանքում Վարեզը ձգտում էր թարմացնել երաժշտական լեզուն՝ արվեստն ազատելով գոյություն ունեցող նորմերից և ավանդույթներից։ Կոմպոզիտորն ընդգծել է իր արմատական հայացքները՝ ժխտելով ցանկացած շարունակականություն, երաժշտական օտարման ու մեկուսացման ձգտում[9][50]։ Թեև Վարեզն իր համար Դեբյուսիին, Շտրաուսին, Բուզոնիին և Մուքին ճանաչել էր որպես «կնքահայրեր»[51], նա նաև նշել էր, որ բնական առարկաներն ու ֆիզիկական երևույթներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա, քան մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները, և գրողների, նկարիչների կամ ֆիզիկոսների հետ ինտելեկտուալ շփումը նրան ավելի է գրավում, քան գործընկեր երաժիշտների հասարակությունը[52]։
Վարեզի ոգեշնչման աղբյուրներից մեկը մաթեմատիկոս և միստիկ Յուզեֆ Վրոնսկու ստեղծագործություններն էին։ Կոմպոզիտորը, որը մոտ քսան տարեկան հասակում ծանոթացել է Վրոնսկու երաժշտությանը, հիշել է, որ այն հուզել էր իր երևակայությունը և դրդել երաժշտությունը հասկանալ որպես «տարածության մեջ շարժվող ձայնային մարմիններ»[53][54]։
Հասուն տարիներին Վարեզը բազմիցս ընդգծել է այս գաղափարի նշանակությունը իր ստեղծագործության համար[55]. նա հայտարարել է, որ իր երաժշտությունը հիմնված է «անկախ ձայնային զանգվածների» շարժման վրա[56][55]։ Բացի դա, Վարեզը վստահ էր երաժշտության «տարածական հարթության» գոյության մեջ, որում նոր գործիքների գալուստով հնարավոր կլինի ստեղծել «ձայնային պրոյեկցիաներ»[55]։ Նա բացատրել է այս գաղափարը հետևյալ օրինակով՝
Ես լսում էի Բեթհովենի «Յոթերորդ սիմֆոնիան» Փլեյելի դահլիճում, որտեղ անհաջող հաշվարկված ակուստիկայի պատճառով հաճախ լինում են ձայնային անակնկալներ և ահա սկերցո եռյակում ինձ հանկարծ թվաց, որ երաժշտությունը կարծես թե առանձնացել է ինքն իրենից և նախագծվել տարածության մեջ։ Դա այնքան կենդանի էր, որ ես հասկացա երաժշտության չորրորդ հարթության առկայությունը։ Եվ հետո, երբ ես լսեցի Բեթհովենի «Յոթերորդ սիմֆոնիան», ես մտածեցի՝ միգուցե այս սենսացիան չափազանց ուժեղ ռեզոնանս էր առաջացրել դահլիճի այն հատվածում, որտեղ ես զբաղեցրի իմ տեղը։ Ես չեմ կարող ճշգրիտ ասել, թե ինչու, բայց հենց այս երևույթն էր, որ դարձավ կենդանի ապացույց այն բանի, ինչը ես հասկացա շատ վաղուց, այն է՝ կազմակերպված ձայնի կանխատեսումները։— Է․ Վարեզ
Ստեղծագործությունների ցանկ
խմբագրելՍտեղծման տարիներ | Բնագիր անվանում | Ռուսերեն անվանում | Գործիքներ | Թողարկման ամսաթիվ | Տեղեկություն թողարկման մասին |
---|---|---|---|---|---|
1906 | Un grand sommeil noir[Ն 1] | Душу сковали мрачные сны[10] | Ձայն և դաշնամուր | ||
1918-22, ред. 1926 | Amériques | Америки | Նվագախումբ | 09 | դիրիժոր՝ Լեոպոլդ Ստոկովսկի |
1921 | Offrandes[Ն 2] | Приношения | Սոպրանո և գործիքային անսամբլ | 23 | սոպրանո՝ Նինա Կոշից
դիրիժոր՝ Կառլոս Սալսեդո |
1922 | Hyperprism | Гиперпризма | Փողային և հարվածային | 04 | դիրիժոր՝ էդգար Վարեզ |
1923 | Octandre | Октандр | Փողային և կոնտրաբաս | 13 | դիրիժոր՝ Ռոբեր Շմից |
1924 | Intégrales | Интегралы | Փողային և հարվածային | 01 | դիրիժոր՝ Լեոպոլդ Ստոկովսկի |
1925-27 | Arcana | Аркана | Նվագախումբ | 08 | դիրիժոր՝ Լեոպոլդ Ստոկովսկի |
1930-31 | Ionisation | Ионизация | Հարվածային անսամբլ | 06 | դիրիժոր՝ Նիկոլայ Սլոնիմսկի |
1933-34 | Ecuatorial[Ն 3] | Экваториальное | Բաս կամ բաս երգչախումբ, գործիքային անսամբլ | 15 | բաս՝ Չեյզ Բարոմեո
դիրիժոր՝ Նիկոլայ Սլոնիմսկի |
1936 | Density 21.5 | Плотность 21,5 | Ֆլեյտա սոլո | 16 | Ֆլեյտա՝ Ժորժ Բարեր |
1947 | Étude pour Escape | Этюд для «Пространства» | Երգչախումբ, երկու դածնամուր, հարվածային | 20 | դիրիժոր՝ էդգար Վարեզ |
1949-54 | Déserts | Пустыни | Փողային, հարվածային, դածնամուր, մագնիտոֆոնային ձայնագրություն | 02 | դիրիժոր՝ Հերման Շերհեն |
1956 | Good Friday Procession in Verges[Ն 4] | Մագնիտոֆոնային ձայնագրություն | |||
1957-58 | Poème électronique | Электронная поэма | Մագնիտոֆոնային ձայնագրություն | 02[45] | Համաշխարհային ցուցահանդես |
1960-61 | Nocturnal[Ն 5] | Ночное | Սոպրանո, բաս երգչախումբ | 01 | դիրիժոր՝ Ռոբերտ Քրաֆտ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ouellette, 1981, էջ 3
- ↑ Wen-Chung, 1966, էջ 151
- ↑ Wen-Chung, 1966, էջ 151-152
- ↑ 9,0 9,1 Варез // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ 10,0 10,1 Акопян, 2010, էջ 1
- ↑ Knyt E. E. Ferruccio Busoni and His Legacy. — Bloomington : Indiana University Press, 2017. — P. 116-117. — 380 p. — ISBN 9780253026842.
- ↑ 12,0 12,1 Wen-Chung, 1966, էջ 152
- ↑ Акопян, 2019, էջ 18
- ↑ Lesure F., Stevens, D. Claude Debussy after His Centenary : [անգլ.] // The Musical Quarterly. — Oxford University Press, 1963. — Vol. 3, № 49. — P. 287-288. — .
- ↑ Varese L., 1972, էջ 46
- ↑ Wen-Chung, 1966, էջ 163-164
- ↑ Манулкина, 2010, էջ 141
- ↑ Wen-Chung, 1966, էջ 153
- ↑ Манулкина, 2010, էջ 142-143
- ↑ 20,0 20,1 20,2 Акопян Л. О. Музыка XX века. Энциклопедический словарь. — М : Практика, 2010. — С. 109-110. — 855 с. — ISBN 978-5-89816-092-0.
- ↑ Акопян, 2019, էջ 27
- ↑ Акопян, 2019, էջ 36
- ↑ Акопян, 2019, էջ 37
- ↑ Ouellette, 1981, էջ 55
- ↑ Ouellette, 1981, էջ 56: «I did not think of the title Amériques as purely geographical but as symbolic of discoveries - new worlds on earth, in the sky, or in the minds of men»
- ↑ Wen-Chung C. Varèse: Who Is He? : [անգլ.] // Grand Street. — Jean Stein, 1998. — № 63. — P. 109. — 105-110 p. — .
- ↑ Lott, 1983, էջ 267-268
- ↑ Акопян, 2010, էջ 2-3
- ↑ Lott, 1983, էջ 279
- ↑ Lott, 1983, էջ 279-280
- ↑ Акопян, 2019, էջ 52
- ↑ 32,0 32,1 Манулкина, 2010, էջ 153
- ↑ Ouellette, 1981, էջ 92
- ↑ Varese L., 1972, էջ 277
- ↑ Манулкина, 2010, էջ 154-155
- ↑ Манулкина, 2010, էջ 156-157
- ↑ Акопян, 2019, էջ 68
- ↑ Wen-Chung, 1966, էջ 164
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 Акопян, 2019, էջ 69
- ↑ Manning, 2013, էջ 79
- ↑ Акопян, 2019, էջ 72-73
- ↑ Акопян, 2019, էջ 73
- ↑ Manning, 2013, էջ 82
- ↑ Lombardo V. A Virtual-Reality Reconstruction of Poème Électronique Based on Philological Research : [անգլ.] / Andrea Valle, John Fitch, Kees Tazelaar, Stefan Weinzierl, Wojciech Borczyk // Computer Music Journal. — The MIT Press, 2009. — Vol. 33, № 2. — P. 27. — 24-47 p. — .
- ↑ 45,0 45,1 Акопян, 2019, էջ 74
- ↑ Акопян, 2019, էջ 76
- ↑ Varese L., 1972, էջ 90
- ↑ Акопян, 2019, էջ 21
- ↑ Edgard Varese, Composer, Dead : [անգլ.] // New York Times. — 1965. — 7 November. — P. 89. «Survivors include his widow Louise…»
- ↑ Маклыгина, 2016, էջ 7
- ↑ Акопян, 2019, էջ 16-17
- ↑ Schuller G., Varèse E. Conversation with Varèse : [անգլ.] // Perspectives of New Music. — 1965. — Vol. 3, № 2. — P. 34. — 32-37 p. — . «I was not influenced by composers as much as by natural objects and physical phenomena».
- ↑ Ouellette, 1981, էջ 17-18
- ↑ Акопян, 2019, էջ 23-24
- ↑ 55,0 55,1 55,2 Акопян, 2019, էջ 24
- ↑ Wen-Chung, 1966, էջ 169-170
Նշումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Акопян Л. О. Великие аутсайдеры музыки XX века: Эдгар Варез, Роберто Герхард, Джачинто Шельси, Жан Барраке. — М. : Государственный институт искусствознания, 2019. — С. 7-92. — 320 с. — ISBN 978-5-98287-142-8.
- Акопян Л. О. Эдгар Варез (1883-1965) // Израиль XXI. Музыкальный журнал. — 2010. — № 3 (21).
- Куницкая Р. И. Французские композиторы XX века: Э. Варез, А. Жоливе, О. Мессиан, П. Булез, А. Дютийе. — М. : Советский композитор, 1990. — С. 16-51. — 207 с. — ISBN 5-85285-079-9.
- Маклыгина А. А. «Реформатор с глубоким осознанием традиции». К вопросу о гармонии в музыке Эдгара Вареза // Актуальные проблемы высшего музыкального образования. — Нижегородская государственная консерватория им. М. И. Глинки, 2016. — Вып. 39, № 1. — С. 7-14.
- Манулкина О. Б. От Айвза до Адамса: американская музыка XX века / под редакцией А. Митрофанова. — СПб. : Издательство Ивана Лимбаха, 2010. — С. 135-158. — 784 с. — ISBN 978-5-89059-137-1.
- Lott R. A. «New Music for New Ears»: The International Composers' Guild :
[անգլ.] // Journal of the American Musicological Society. — University of California Press, 1983. — Vol. 36, № 2. — 266-286 p. — .
- Manning P. Electronic and Computer Music. — Oxford University Press, 2013. — 543 p. — ISBN 0199746397. — ISBN 9780199746392. — .
- Ouellette F. Edgard Varese / translated from the French by D. Coltman. — New York : Da Capo Press, 1981. — 270 p. — ISBN 0306761033. — ISBN 9780306761034.
- Strawn J. The Intégrales of Edgard Varèse Space, Mass, Element, and Form :
[անգլ.] // Perspectives of New Music. — 1978. — Vol. 17, № 1. — 138-160 p. — .
- Varèse L. Looking-Glass Diary. Vol.1: 1883-1928. — New York : W. W. Norton, 1972. — 290 p. — ISBN 9780393074611.
- Wen-Chung C. Varèse: A Sketch of the Man and His Music :
[անգլ.] // The Musical Quarterly. — Oxford University Press, 1966. — Vol. 2, № 52. — 151-170 p. — .