Թեդ Քրուզ
Թեդ Քրուզ (ամբողջական անունը՝ Ռաֆայել Էդվարդ Քրուզ, Rafael Edward "Ted" Cruz, դեկտեմբերի 22, 1970[3][4][5], Կալգարի, Ալբերտա, Կանադա), ամերիկացի քաղաքական գործիչ, 2013 թվականի հունվարից՝ Տեխասի նահանգից Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ[6][7]։ Թեդ Քրուզը լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչն է, որն ԱՄՆ-ի սենատորն է ընտրվել Տեխասից[8]։
Թեդ Քրուզ անգլ.՝ Ted Cruz | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան (1992)[2], Հարվարդի իրավունքի դպրոց (1995)[2], Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Awty International School? և Second Baptist School? |
Գիտական աստիճան՝ | Բակալավր և Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և law clerk |
Դավանանք | Հարավային բապտիստական կոնվենցիա |
Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1970[3][4][5] (53 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Rafael Edward Cruz |
Հայր | Ռաֆաել Քրուզ |
Մայր | Էլեանոր Ուիլսոն Քրուզ |
Ամուսին | Հեյդի Քրուզ |
Կայք՝ | tedcruz.org cruz.senate.gov |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելԾագում, մանկություն և կրթություն
խմբագրելԹեդ Քրուզը ծնվել է Կալգարիում (Ալբերտա նահանգ, Կանադա) 1970 թվականի դեկտեմբերի 22-ին[7]։ Նրա հայրը՝ Ռաֆայել Քրուզը, Կուբայի էմիգրանտ է, որը ժամանակին կռվել է Ֆիդել Կաստրոյի հետ Ֆուլխենսիո Բատիստա բռնապետի դեմ։ Նա Կուբայից ԱՄՆ է գաղթել 1957 թվականին, չկարողանալով անգլերեն խոսել և իր հետ ունենալով ընդամենը 100 դոլար, ուսանել է Օստինի Տեխասի համալսարանում, ուսման վարձը վճարելու համար ափսեներ է լվացել[9]։ Թեդ Քրուզի մայրը մեծացել է Դելավերում, իռլանդական և իտալական արմատներ ունեցող ընտանիքում։
Թեդ Քրուզը մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում և ավարտել երկրորդ բապտիստական դպրոցը (Second Baptist High School)։ Որից հետո ընդունվել է Փրինսթոնի համալսարան և ստացել բակալավրի աստիճան, այնուհետև ստացել է իրավունքի դոկտորի աստիճան (J. D.) Հարվարդի Իրավունքի դպրոցում[7]։
Քաղաքական կարիերա
խմբագրել2003 թվականին Տեխասի գլխավոր դատախազ Գրեգ Աբբոթը Թեդ Քրուզին նշանակել Է Տեխասի գլխավոր փաստաբան՝ նահանգի գլխավոր իրավախորհրդատու։ 32 տարեկանում ստանալով այդ պաշտոնը՝ Քրուզը դարձավ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր փաստաբանը[7]։ Նա Տեխասի գլխավոր փաստաբան է աշխատել մինչև 2008 թվականը։ 2004 թվականից մինչև 2009 թվականը Քրուզը դասավանդել է նաև Տեխասի համալսարանի Իրավունքի դպրոցում[7]։
2011 թվականի հունվարին, իմանալով, որ Քեյ Բեյլիի Հաթչիսոնը չի վերընտրվի Տեխասից ԱՄՆ սենատոր, Թեդ Քրուզը հայտարարել է ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[10].
Տեխասից ԱՄՆ-ի սենատորի պաշտոնի Հանրապետական կուսակցության թեկնածուի նախնական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսի 29-ին։ Թեդ Քրուզի հիմնական մրցակիցը Տեխասի փոխնահանգապետ Դևիդ Դյուհերսթն էր, որը հավաքել էր ձայների 45%-ը, մինչդեռ Քրուզն ուներ 34%-ը։ Քանի որ Դյուհերսթը հավաքել է 50%-ից պակաս, 2012 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ, որում մնացել են միայն այդ երկու թեկնածուները։ Երկրորդ փուլում Քրուզը 14 %-ով առաջ է անցել Դյուհերսթից, չնայած այն աջակցությանը, որը վերջինին ցուցաբերել են Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրին և այլ հայտնի քաղաքական գործիչներ[7]։
ԱՄՆ-ի Տեխաս նահանգից սենատորի ընտրությունները կայացել են 2012 թվականի նոյեմբերի 6-ին` դրանցում հանրապետական թեկնածու Թեդ Քրուզին («Շարժման թեյախմություն» աջակցությամբ) ընդդիմացել է դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Փոլ Սադլերը։ Արդեն օրվա ավարտին պարզ էր, որ մեծ տարբերությամբ հաղթում Է Քրուզը, նա ուներ ձայների 57%-ը (Սադլերի մոտ 40%-ի դիմաց)։ Այսպիսով, Թեդ Քրուզը դարձել է լատինաամերիկյան ծագում ունեցող առաջին քաղաքական գործիչը, որն ԱՄՆ-ի սենատոր է ընտրվել Տեխասից[8]։
ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամկետը սկսվել է 2013 թվականի հունվարի 3-ին։ Թեդ Քրուզը Տեխասից դարձել է 1-ին դասի 19-րդ սենատորը և փոխարինել Քեյ Բեյլի Հաթչինսոնին, որն այդ պաշտոնում աշխատել է գրեթե 20 տարի։ Տեխասից ԱՄՆ-ի երկրորդ սենատորը ներկայում Ջոն Քորնինն է, որի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարին։
2016 թվականի նախագահական քարոզարշավ
խմբագրելՏես նաև` ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016 և ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզ (2016)
2015 թվականի մարտին Թեդ Քրուզը հայտարարել էր 2016 թվականի նախագահական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության թեկնածու մասնակցելու մասին[11][12]։ 2015 թվականի մարտի 23-ին նա այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն է արել Լինչբերգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) Լիբերթի համալսարանում ունեցած իր ելույթում՝ դառնալով նախագահական ընտրարշավի առաջին մասնակիցը[13]։ Monmouth University-ի անցկացրած հարցման համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Թեդ Քրուզը 27% ձայնով հանրապետականների մոտ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զգալիորեն զիջելով միլիարդատեր Դոնալդ Թրամփին (41%)[14]։
Հանրապետական փրայմերիզների և կոկուսների ամենասկզբում Այովա նահանգում, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 1-ին, Թեդ Քրուզն անսպասելիորեն առաջ է անցել քարոզարշավի առաջնորդ Թրամփից և հավաքել է ձայների 27.6%-ը։ Նյու Հեմփշիրի (փետրվարի 10), Հարավային Կարոլինայի (փետրվարի 21) և Նևադայի (փետրվարի 23) նահանգներում անցկացված բոլոր երեք փրայմերիզներում Քրուզը զբաղեցրել է երրորդ տեղը։
Մարտի 1-ին կայացած «սուպերերեքշաբթիում» Քրուզը հաղթանակ է տարել տասնմեկ նահանգներից երեքում՝ Տեխասում, Ալյասկայում և Օկլահոմայում։ Տեխասում նա հավաքել է ձայների 43.8%-ը և պարտվել 254 ընտրատարածքներից ընդամենը 6-ում։Մարտի 5-ին «սուպերշաբաթում» Քրուզը հաղթել է Կանզաս և Մեն Նահանգներում, որից հետո նա դարձել է միակ թեկնածուն, որը կարող է հաղթել Թրամփին։
Մարտի 8-ին Քրուզը հաղթել է Այդահոյում, որտեղ նա Թրամփից առաջ է անցել ավելի քան 17%-ով, ինչպես նաև երկրորդ տեղն Է զբաղեցրել Միսսիսիպիում, Միչիգանում և Հավայիում։ Մարտի 12-ին Քրուզը հաղթել է Վայոմինգի շրջանային կուսակցական կոնվենցիայում՝ ստանալով ձայների 70.9%-ը։
Մարտի 22-ին Յուտայի կոկուսներում Քրուզը տարավ իր խոշորագույն հաղթանակը՝ ստանալով ձայների 69.2%-ը Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի 16.8%-ի և Դոնալդ Թրամփի 14%-ի դիմաց։
Ապրիլի 5-ին Քրուզը հավաքել է ձայների 48.2%-ը և հաղթել Վիսկոնսինի փրայմերիզում, որտեղ նրան պաշտպանել է նահանգապետ Սքոթ Ուոքերը, իսկ ապրիլի 9-ին Կոլորադոյի կուսակցական կոնվենցիայում Քրուզին պաշտպանել են բոլոր պատվիրակները։ Ապրիլի 16-ին նա ստացել է Վայոմինգի մնացած 14 պատվիրակների ձայները՝ վերջնականապես հաստատելով իր հաղթանակն այդ նահանգում։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու, փոխնախագահի իր թեկնածուն կլինի Կարլի Ֆիորինան։
Քրուզի ընտրարշավի խնդիրներից մեկը կարող էր դառնալ Կանադայում նրա հայտնվելու փաստը, որը հիմք է ծառայում ԱՄՆ-ի սահմանադրության դրույթին չհամապատասխանելու մեղադրանքների համար, որ նախագահը պետք է լինի տեղում ծնված և ապրած քաղաքացի (natural born Citizen): Այս իրավաբանական ձևակերպման մեկնաբանումը երկար ժամանակ մասնագետների միջև վեճերի առարկա է դարձել[15]։
2016 թվականի մայիսի 3-ին Քրուզը պարտություն է կրել Ինդիանայի փրայմերիզում՝ ստանալով ձայների 36.6%-ը Թրամփի 53.3%-ի դիմաց, որից հետո հայտարարել Է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին[16]։
Քաղաքական հայացքներ
խմբագրելԹեդ Քրուզը խիստ պահպանողական քաղաքական հայացքներ ունի։
Տնտեսական հարցերում նա ազատ առևտրի[17] և նվազագույն աշխատավարձի վերացման կողմնակից է[18], հանդես է գալիս հարկման հարթ սանդղակի ներդրման օգտին[19] և էներգետիկայի, կրթության, առևտրի, բնակարանային շինարարության և քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև հարկային կառավարման լուծարման օգտին[20]։
Ներքին և սոցիալական քաղաքականության հարցերում Քրուզը աբորտների[21][22], Obamacare-ի, նույնասեռ ամուսնությունների[23], մարիխուանայի օրինականացման հակառակորդն է[24], սակայն աջակցում է մահապատժին, USA Freedom Act-ին և ազատ զենք կրելու իրավունքին։
ВԱրտաքին քաղաքական հարցերում նա, իր խոսքերով, ինչ-որ տեղ գտնվում է Ռենդ Փոլի մեկուսացվածության և Ջոն Մաքքեյնի ակտիվ ինտերվենցիոնիզմի միջև[25]։ Դեմ Է Սիրիական ճգնաժամի ԱՄՆ-ի միջամտությանը՝ նախագահ Բաշշար ալ-Ասադին տապալելու նպատակով, սակայն աջակցում է Իսլամական պետության ոչնչացմանը[26], նաև Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման[27] և Իրանի հետ միջուկային համաձայնագրի հակառակորդն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/ted-cruz-1970
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 3,0 3,1 http://www.nytimes.com/2012/08/02/us/politics/republican-senate-candidate-in-texas-is-known-as-an-intellectual-force.html
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ted Cruz» (HTML). United States Senate — www.senate.gov. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 04.01.2013-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Tribpedia: Ted Cruz» (HTML). The Texas Tribune — www.texastribune.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 28.12.2012-ին.
- ↑ 8,0 8,1 Jay Root (2012 թ․ նոյեմբերի 6). «Ted Cruz Easily Wins U.S. Senate Race» (HTML). The Texas Tribune — www.texastribune.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 28.12.2012-ին.
- ↑ «Elections 2012: Ted Cruz» (HTML). www.bing.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 28.12.2012-ին.
- ↑ «Ted Cruz Makes it a New Game for U.S. Senate in Texas» (HTML). www.redstate.com. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 28.12.2012-ին.
- ↑ Андрей Бекренев (22 марта 2015). «СМИ: сенатор Тед Круз принял решение участвовать в выборах президента США в 2016 году» (HTML). ТАСС — tass.ru. Վերցված է 23.03.2015-ին.
- ↑ Jonathan Martin and Maggie Haberman (22 марта 2015). «Ted Cruz Hopes Early Campaign Entry Will Focus Voters' Attention» (HTML). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 23.03.2015-ին.
- ↑ Ryan Teague Beckwith (23 марта 2015). «Ted Cruz Launches Presidential Campaign at Liberty University» (HTML). Time — time.com. Վերցված է 23.03.2015-ին.
- ↑ Дональду Трампу ищут замену
- ↑ Robert Clinton (2016 թ․ հունվարի 27). «Ted Cruz Isn't a 'Natural Born' Citizen» (HTML) (անգլերեն). US News & World Report. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Ben Jacobs, Dan Roberts and Ed Pilkington (2016 թ․ մայիսի 4). «Ted Cruz drops bid for Republican nomination, clearing path for Trump» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Free Trade, Free Markets: Rating the Congress». Cato Institute. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «What a Ted Cruz White House could mean for businesses». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ted Cruz: 'Abolish the IRS'». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ted Cruz forgot to mention he wants to get rid of this really big part of the government». Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Pro-Life Sen. Ted Cruz of Texas to Speak at National Right to Life Convention in Dallas». Christian Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Fikac: Senate hopeful Cruz casts himself as conservative warrior». Houston Chronicle. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Human Rights Campaign. «Ted Cruz: Not a Fan of Pride Parades | Human Rights Campaign». Human Rights Campaign. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Jacob Sullum. «Ted Cruz's Cannabis Conversion Reflects The Political Prudence Of Marijuana Federalism». Forbes. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Republican divide over strategy for Middle East, Iraq is growing». Stars and Stripes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «AP Conversation: Cruz: US more secure with Assad in power» (անգլերեն). The Big Story. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ted Cruz: Cuba Relations Thaw 'a Tragic Mistake'». National Review Online. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Քրուզ» հոդվածին։ |