Իլյա Լիֆշից
Իլյա Միխայիլի Լիֆշից (դեկտեմբերի 31 1916 (հունվարի 13 1917)[1], Խարկով, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970, 1960 թվականից թղթակից-անդամ), ՈւԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1967)։ Եվգենի Միխայիլի Լիֆշիցի եղբայրը։
Իլյա Լիֆշից ռուս.՝ Илья Михайлович Лифшиц | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31 1916 (հունվարի 13 1917)[1] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1982 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան և Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Խարկովի ազգային համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Mikhail Ilyich Lifshitz? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԻլյա Միխայլովիչը ծնվել է 1917 թվականին Խարկովում։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1936) և Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը (1938)։ 1937-1968 թվականներին աշխատել է Խարկովի ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտում (1941 թվականից՝ տեսական բաժնի ղեկավար) և միաժամանակ 1944 թվականից ղեկավարել է Խարկովի համալսարանի ամբիոնը։ 1969 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտի տեսական բաժինը։ Էլեկտրադինամիկայի և քվանտային ամբիոնի պրոֆեսոր (1964-1977), ֆիզիկայի ֆակուլտետի ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր (1978-1982)։
Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, ընդհանուր նյութի կոնդենսացիոն վիճակի տեսությանը։ Իլյա Լիֆշիցը կատարել է նորարական աշխատանքներ անկանոն համակարգերում էլեկտրոնների ճառագայթման վարքի վերաբերյալ։ Մշակել է (1948) երկվության պրոցեսի տեսությունը։ Կապ է հաստատել մետաղների դիտվող հատկությունների և նրանց Ֆերմիի մակերևույթների երկրաչափության ու տոպոլոգիայի միջև։ 1950-ականների սկզբներին խոտորումների տեսություն է մտցրել սպեկտրալ շեղման գաղափարը։ 1954-1965 թվականներին Լիֆշիցն աշակերտների հետ համատեղ կառուցել է մետաղների ժամանակակից էլեկտրոնային տեսությունը։ Նախագուշակել է (1960) 2 1/2 տիպի փուլային անցումը և քվանտային դիֆուզիայի երևույթը (1969)։ Իլյա Լիֆշիցը և Ալեքսանդր Ֆյոդորովիչ Անդրեևը 1969-1972 թվականներին մշակել են քվանտային բյուրեղների և քվանտային դիֆուզիայի տեսությունը։ Լիֆշիցը և Յուրի Մոիսեևիչ Կագանը 1972 թվականին կառուցել են I տիպի փուլային անցումների կինետիկայի քվանտային տեսությունը։ Լիֆշիցը հանդիսանում է պինդ մարմնի ժամանակակից դինամիկ տեսության հիմնադիրներից մեկը։
1970-ական թվականներին ինտենսիվորեն աշխատել է պոլիմերների ֆիզիկայի բնագավառում։ Լիֆշիցը, Ալեքսանդր Յուլևիչ Գրոսբերգը և Ալեքսեյ Ռեմովիչ Խոխլովը մշակել են պոլիմերներում կծիկների և մոտեցումների հիման վրա բիոպոլիմերների համակարգերի տիպերի անցումների տեսությունը, որը իրենից ներկայացնում էր խտության ֆունկցիոնալի տեսքի կոնֆորմացիոն էնտրոպիայի շղթա։ Ստեղծել է պինդ մարմնի ֆիզիկայի և պոլիմերների ֆիզիկայի դպրոցը (Մարկ Ռեմովիչ Ազեբել, Մոիսեյ Իսակովիչ Կագանով, Վիկտոր Ցուկերնիկ, Ալեքսանդր Յուլեևիչ Գրոսբերգ, Ալեքսեյ Ռեմովիչ Խոխլով և այլք)։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Իլյա Լիֆշից և ֆիլիատելիա
խմբագրելԻլյա Միխայլովիչ Լիֆշիցը ֆիլիատելիստ էր։ Նամականիշերը սկսել է հավաքել դեռևս մանկուց։ Նա խրոնոլոգիական կոլեկցիոնիզմի հետևորդներից էր։ Նրա հավաքածուն նվիրված էր Հռոմեական կայսրությանը, ԽՍՀՄ-ին և եվրոպական երկրներին։ 1976 թվականին արդեն հաշվարկվում էր ավելի քան 200 հազար նամականիշեր, ծրարների նամականիշեր, նախանամականիշային ժամանակաշրջանի փաստաթղթեր։
Շքանշաններ և պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Լենինյան մրցանակ (1967) — աշխատակիցների հետ մետաղների էլեկտրոնային ժամանակակից տեսության մշակման համար, որը հնարավորություն է տվել բացատրել մետաղների էլեկտրոնային էներգիական սպեկտրը
- ԽՍՀՄ ԳԱ-ի Լեոնիդ Իսակովիչ Մանդելշտամի անվան մրցանակ (1952)
- Սայմոնի հիշատակի մրցանակ (1961)
- Քեմբրիջի համալսարանի Տրինիտի-քոլեջի պատվավոր անդամ (1962-ից)
- ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (1982-ից)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Лифшиц Илья Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Сладков Л. Академик И. Лифшиц: Секреты открываются пытливым // Филателия СССР. — 1976. — № 9. — С. 12—14.
- Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 6. — К., 1981. — С. 205.
- Храмов Ю. А. Лифшиц Илья Михайлович // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.: Наука, 1983. — С. 165—166. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
- А. Ф. Андреев и др. Памяти Ильи Михайловича Лифшица // УФН. — 1983. — Т. 140. — С. 521—522. —
- Український Радянський Енциклопедичний Словник. — 2-е видання. — Т. 2. — К., 1987. — С. 287.
- Абліцов В. «Галактика „Україна“. Українська діаспора: видатні постаті» — К.: КИТ, 2007. — 436 с.
- Grosberg A., Halperin B., Singleton J. In celebration of Ilya Lifshitz // Physics Today. — 2017. — Vol. 70. — № 11. — P. 44—50. —