Լաուրա Պաուզինի (իտալ.՝ Laura Pausini [pauˈziːni], մայիսի 16, 1974(1974-05-16)[1][2], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]), իտալացի երգչուհի։ Բազմիցս արժանացել է «Գրեմմի» միջազգային և հատկապես՝ «Լատինական Գրեմմի» մրցանակների։ Ծնունդով Իտալիայից է։ Հիմնականում հայտնի է Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրներում, հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում։ Երգում է ռոմանական լեզուներով (իտալերեն, իսպաներեն, ավելի քիչ ֆրանսերեն և պորտուգալերեն ), նրա երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն և այլ լեզուներով գրված կոմպոզիցիաներ։ Երգչուհու սիրելի ժանրը փոփն է, ինչպես նաև փիլիսոփայական և սիրային բալլադները՝ ռոքի և երբեմն քանթրիի խառնուրդով։ 2009 թվականի մարտին նրա սկավառակներից ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 45 միլիոն օրինակ։

Լաուրա Պաուզինի
Բնօրինակ անունիտալ.՝ Laura Pausini
Ծնվել էմայիսի 16, 1974(1974-05-16)[1][2] (50 տարեկան)
Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[3]
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ և ռոք[4]
Մասնագիտություներգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ[4]
ԼեյբլAtlantic Records
Պարգևներ
Կայքlaurapausini.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Laura Pausini Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1974 թվականի մայիսի 16-ին Իտալիայի Ռավեննա գավառի Ֆաենցա քաղաքում[6]՝ Ֆաբրիզիո Պաուսինիի[7] և Գիաննա Բալարդինիի ընտանիքում։ Մեծացել է Սոլարոլոյում՝ նույն շրջանի փոքրիկ կոմունայում[8]։ Հայրը եղել է երգիչ և նախկին դաշնակահար[9]։ Նա երազում էր, որ իր դուստրը երգչուհի դառնա։ Նրանք միասին սկսել են ելույթներ ունենալ փոքրիկ ճաշարաններում և սրճարաններում, իսկ 1986 թվականի վերջին գիշերը միայնակ ելույթ է ունեցել բեմի վրա։ Այդ ժամանակ նա երգեր է երգել Էդիթ Պիաֆի, Բարբրա Ստրեյզանդի, Էլլա Ֆիցջերալդի, Թինա Թըրների, և Լայզա Մինելլիի երգացանկից, բայց 15 տարեկանից հիմնականում սկսել է երգել իտալական երգեր։ 1991 թվականին, հոր պնդմամբ, մասնակցել է Կաստրոկարոյի երաժշտական փառատոնին։ Այստեղ նրա վրա ուշադրություն են դարձրել պրոդյուսերներ Անջելո Վալսիլյոն և Մարկո Մարատին, որոնք նրան առաջարկել են ձայնագրել մի քանի երգեր։ Նոր ձայնագրված երգերի թվում եղել է «La Solitudine» երգը։ Այդ երգը ներկայացրել է 1993 թվականի Սան Ռեմոյի փառատոնին, որտեղ երիտասարդ կատարողների մեջ հաղթող է ճանաչվել։ Արդեն 1994 թվականին նույն փառատոնի հայտնի երգիչների շարքում գրավել է երրորդ տեղը։

 
Պաուսինին՝ 2009 թվականի համաշխարհային շրջագայության ժամանակ

Warner ընկերությունը նրան առաջարկել է ձայնասկավառակ ձայնագրել, և շուտով հայտնվել է Պաուսինիի առաջին ալբոմը՝ «Laura Pausini»: Վաճառվել է թողարկված 2 միլիոն օրինակը։ Երկրորդ ալբոմի թողարկման ժամանակ կրկնապատկվել է ձայնասկավառակների վաճառքը։ 37 երկրներում վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակ։ Billboard ամսագրի կարծիքով, նա դարձել է տարվա ամենապայծառ դեմքերից մեկը՝ զիջելով միայն Մրայա Քերիին։

 
Լաուրա Պաուսինին 2004 թվականին

1995 թվականին թողարկել է իսպանալեզու ալբոմ։ Այն Իսպանիայում վաճառվել է 1 միլիոն օրինակով, ևս 1 միլիոն օրինակ վաճառվել է տարբեր երկրներում։ Մեկ տարի անց ձայնագրել է «Le cose che vivi» ալբոմը, որտեղ ներգրավված է եղել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Սկավառակը ձայնագրվել է իսպաներեն և իտալերեն լեզուներով, իսկ բրազիլական շուկայի համար՝ պորտուգալերենով։ Նույն թվականին երգչուհին մեկնել է առաջին միջազգային շրջագայությանը։

Հաջորդ ձայնասկավառակը կրկին թողարկվել է երկու տարբերակով՝ իսպաներեն և իտալերեն։ Այն կոչվել է «La mia Risposta» և վաճառվել 50 երկրներում։ Երգերից մեկը հատուկ նրա համար գրել է Ֆիլ Քոլինզը։

1999 թվականին մեկնել է եվրոպական շրջագայության։ Այստեղ ձայնագրել է «Ուղղերձ շշի մեջ» ֆիլմի սաունդթրեքը։ Մոդենայում մասնակցել է «Պավարոտտին և ընկերները» համերգին։ Մեկ տարի անց վաճառքում է հայտնվել հերթական նոր ալբոմը «Tra te e il Mare», որը 4 անգամ առաջադրվել է «Լատինական Գրեմմի» մրցանակի։ 2001 թվականի վերջին վաճառվել է ալբոմի ավելի քան 3 միլիոն օրինակ։ 2002 թվականի հուլիսին թողարկել է իր առաջին անգլերեն ալբոմը՝ «From the Inside»: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վրա աշխատելու ժամանակ երգչուհու մոտ տարաձայնություններ էին առաջացել «Atlantic Records» ձայնագրող կազմակերպության ղեկավարության հետ։ Վիճաբանության հիմնական պատճառը եղել է ալբոմի ոչ ճիշտ գովազդը և նրա վաճառքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Այդ պատճառով նա չեղյալ է հայտարարել պայմանագիրը ԱՄՆ-ում և վերադարձել հայրենի Իտալիա։ Այնուամենայնիվ, ալբոմի առաջին սինգլը՝ «Surrender», շատ հաջող է ստացվել, իսկ սկավառակները վաճառվել են 700.000 օրինակով։ 2004 թվականի գարնանը ձայնագրել է «Resta in Ascolto» ալբոմը, որը թողարկվել է երկու լեզուներով՝ իտալերեն և իսպաներեն։ Վաճառվել է ալբոմի մեկ միլիոն օրինակ, իսկ 2005 թվականին այն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 2006 թվականի նոյեմբերին թողարկել է «Io canto» ալբոմը, որը վաճառվել է 2.350.000 օրինակով։ Ալբոմի նույնանուն սինգլը մեծ հաջողություններ է գրանցել Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Բրազիլիայում։

2007 թվականի հունիսին երգչուհին համերգով հանդես է եկել Միլանի մարզադաշտում[10]։ Նրա ելույթին մասնակցել են 70.000 իտալացիներ[11]։ Այնուհետև համերգներ են տեղի ունեցել Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ 2007 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգերում։

 
Նկար, որը արված է հեռախոսի տեսախցիկի միջոցով։ Լաուրա Պաուսինին հյուրանոցում՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ (2008 թվականի նոյեմբերի 1)

Այդ ժամանակ թողարկել է իր ամենահայտնի «Dare to live» դուետը՝ Անդրեա Բոչելլիի հետ։ 2008 թվականի հունվարին նրա հետ նաև համերգներ է ունեցել ԱՄՆ-ում։ 2008 թվականի օգոստոսին թողարկել է «Todo vuelve a Empezar» դուետը։ Այն ձայնագրել է երիտասարդ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի հետ։ 2008 թվականի նոյեմբերին թողարկել է իր հերթական ալբոմը՝ «Primavera In Anticipo» վերնագրով։ 2008 թվականի վերջին Պաուսինին դուետ է ձայնագրել ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։ Նրանք միասին երգել են Ազնավուրի 1965 թվականի հայնտի երգերից մեկը՝ "Paris au mois d'août"[12]: Պաուսինին նշել է, որ մեծացել է Ազնավուրի երգերի տակ։ 2009 թվականի հունվարին հարցազրույցի ժամանակ Ազնավուրը ասել է.

  Պաուսինին իմ երգերի բառերը ավելի լավ գիտի, քան ես[13]։  

2009 թվականի գարնանը, «Primavera In Anticipo»/«Primavera anticipada» երաժշտական ալբոմի աջակցության համար, նոր շրջագայություն է սկսել, որն ընդգրկել է Իտալիան, Եվրոպայի և Սկանդինավիայի մի քանի երկրները, ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկան։ 2009 թվականի նոյեմբերին ստացել է 3-րդ «Լատինական Գրեմմի» մրցանակը։ Հենց այդ ժամանակ էլ թողարկվել է նրա կենդանի ալբոմը, որը իր մեջ ներառել է երգեր՝ 2009 թվականի շրջագայությունից։

2010 թվականի հունվարի 15-ին երգչուհին իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մինչև 2012 թվականը դադարեցնելու է համերգային գործունեությունը։

Անձնական կյանք

խմբագրել

Պաուզինին իր հայրենի քաղաքը թողել է 1995 թվականին, երբ իր գործընկերոջ, մենեջեր և պրոդյուսեր Ալֆրեդո Չերուտիի հետ մեկնել է Միլան[14][15]։ Նրանց հարաբերությունները ավարտվել են 2002 թվականին։ 2002-2005 թվականներին Պաուսինին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել իր նոր մենեջեր Գաբրիելե Պարիսիի հետ։ Նա նշանվել է իտալացի կիթառահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և նախկին երգիչ Պաոլո Կարտայի հետ[16][17]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, Պաուիզինին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ նրանք երեխա են ունենալու[18]։ Նրանց դուստրը՝ Պաոլան, ծնվել է 2013 թվականի փետրվարի 8-ին[19]։

Սկավառակագրություն

խմբագրել
 
Լաուրա Պաուսինի

Ալբոմներ իտալերենով

խմբագրել
  • 1993 - Laura Pausini
  • 1994 - Laura
  • 1996 - Le cose che vivi
  • 1998 - La mia risposta
  • 2000 - Tra te e il mare
  • 2001 - The best of Laura Pausini - E ritorno da te
  • 2002 - From the inside
  • 2004 - Resta in ascolto
  • 2005 - Live in Paris 05
  • 2006 - Io canto
  • 2007 - San Siro 2007
  • 2008 - Primavera In Anticipo
  • 2011 - Inedito
  • 2013 - 20 - The Greatest Hits
  • 2015 - Simili

Ալբոմներ իսպաներենով

խմբագրել
  • 1994 - Laura Pausini
  • 1996 - Las cosas que vives
  • 1998 - Mi respuesta
  • 2000 - Entre tú y mil mares
  • 2001 - Lo mejor de Laura Pausini - Volveré junto a ti
  • 2004 - Resta in ascolto|Escucha
  • 2006 - Yo canto
  • 2008 - Primavera anticipada
  • 2011 - Inédito
  • 2015 - Similares

Ալբոմներ անգլերենով

խմբագրել
  • 2002 - From the Inside

Տեսահոլովակներ

խմբագրել
  • 1993: La solitudine / La soledad
  • 1993: Non c'è / Se fue
  • 1993: Perché non torna più
  • 1994: Strani amori / Amores extraños
  • 1994: Gente (իտալերենով) / Gente (իսպաներենով)
  • 1996: Incancellabile / Inolvidable / Inesquecivel
  • 1996: Le cose che vivi / Las cosas que vives
  • 1997: Ascolta il tuo cuore / Escucha a tu corazón
  • 1998: Un’emergenza d’amore / Emergencia de amor
  • 1999: In assenza di te / En ausencia de ti
  • 1999: La mia risposta / Mi respuesta
  • 2000: Tra te e il mare / Entre tú y mil mares
  • 2001: Il mio sbaglio più grande / Un error de los grandes
  • 2001: Fidati di me / Fíate de mí
  • 2001: Volevo dirti che ti amo / Quiero decirte que te amo
  • 2001: E ritorno da te / Volveré junto a ti
  • 2003: Una storia che vale / Dos historias iguales
  • 2003: Surrender (ամերիկյան տարբերակ)
  • 2003: Surrender (եվրոպական տարբերակ)
  • 2003: I need love / De tu amor
  • 2004: Resta in ascolto / Escucha atento
  • 2004: Vivimi / Víveme
  • 2004: Prendo te
  • 2005: Come se non fosse stato mai amore / Como si no nos hubiéramos amado
  • 2005: Benedetta passione / Bendecida pasión
  • 2005: La prospettiva di me
  • 2006: Io canto / Yo canto / Je chante (Io canto)
  • 2007: Spaccacuore / Dispárame, dispara
  • 2007: Non me lo so spiegare / No me lo puedo explicar (Տիցիանո Ֆերոյի հետ)
  • 2007: Destinazione paradiso
  • 2007: Y mi banda toca el rock
  • 2008: Invece no / En cambio no
  • 2009: Primavera in anticipo / Primavera anticipada (It is my song) (Ջեյմս Բլանտի հետ)
  • 2009: Un fatto ovvio / Un hecho obvio
  • 2009: Con la musica alla radio / Con la música en la radio
  • 2009: Non sono lei / Ella no soy
  • 2010: Casomai / Menos mal
  • 2011: Benvenuto / Bienvenido
  • 2011: Non ho mai smesso / Jamás abandoné
  • 2012: Bastava / Bastaba
  • 2012: Mi tengo
  • 2012: Le cose che non mi aspetto
  • 2013: Limpido
  • 2013: Se non te

Սաունդթրեքներ

խմբագրել
  • 2005 թվականին գրել է «Խորթ մայրը» ֆիլմի վոկալային բաժինը։

Շրջագայություններ

խմբագրել
  • World Tour 1997
  • World Tour 1999
  • World Tour 2001-2002
  • Special World Tour 2005
  • San Siro 2007, Միլան
  • World Tour 2009
  • Inedito World Tour 2011-2012

Լաուրա Պաուզինիի խումբ (2012)

խմբագրել

պարողներ՝

  • Ստեֆանո Բենեդետի (Stefano Benedetti)
  • Վալենտինա Բերետա (Valentina Beretta)
  • Բրունո Չենտոլա (Bruno Centola)
  • Սանտո Ջուլիանո (Santo Giuliano)
  • Լուկա Պաոլինի (Luca Paoloni)
  • Էրիկա Սիմոնետի (Erika Simonetti)
  • Տիցիանա Վիտո (Tiziana Vitto)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.hola.com/biografias/laura-pausini/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124693482 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. https://www.billboard.com/music/latin/laura-pausini-latin-recording-academy-2023-person-year-1235342976/
  6. «Pausini Sig.ra Laura – Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian). Quirinale.it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Mark Worden (2003 թ․ մարտի 15). «Italy's multilingual star serenades the world». Billboard. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. {{cite web|url=http://archiviostorico.corriere.it/1993/maggio/25/Laura_Pausini_Sanremo_primo_disco_co_0_93052512464.shtml%7Ctitle=Laura Pausini da Sanremo al primo disco|date=1993 թ․ մայիսի 25|work=[[Corriere della Sera|language=Italian|accessdate=2011 թ․ հուլիսի 29}}
  9. Thierry Coljon (1996 թ․ հոկտեմբերի 2). «Pausini d'oiseau, le ssignol de Ravenna veut tout et tou». Le Soir (French). էջ 47. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Laura Pausini a San Siro» (Italian). MTV. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Gino Castaldo (2007 թ․ հունիսի 4). «Un trionfo per Laura Pausini settantamila in delirio a S.Siro». La Repubblica (Italian). Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Laura Pausini & Charles Aznavour - Paris au mois d'aout (Traducción en Español».
  13. «Laura PAUSINI & Charles AZNAVOUR Vivement Dimanche France 2 (18-01-2009) Paris au mois d'Août» (French). France 2. 2009 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Laura Putti (1995 թ․ դեկտեմբերի 24). «La favola di Laura, stella dei due mondi». la Repubblica (Italian). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Laura Putti (2001 թ․ հունվարի 27). «Pausini pensa all'America». la Repubblica (Italian). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Pausini torna dal suo chitarrista». TGCOM (Italian). 2005 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Pausini paparazzata sul set del nuovo video». TGCOM (Italian). 2011 թ․ հուլիսի 29. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  18. «Pausini incinta, la foto su Facebook». Il Secolo XIX (Italian). 2012 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Laura Pausini è diventata mamma E' nata la piccola Paola». Il Resto del Carlino (Italian). 2013 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Պաուզինի» հոդվածին։