< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Փոլ Բիլզերյան, ամերիկահայ գործարար, ձեռնարկատեր և կորպորատիվ կառավարման մասնագետ։

Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում, սակայն մեծացել է Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող է եղել, և մայրը ամուսնալուծվել են, ինչը տղայի համար դժվար պատանեկության տարիների պատճառ է դարձել Մի անգամ Բիլզերյանի դպրոցի տնօրենը իրեն կանչել է իր աշխատասենյակ՝ դրես կոդին չհետևելու պատճատով և կապույտ ջինս hագնելու համար, Բիլզերյանը, ի պատասխան տնօրենի, հեռացել է այդ դպրոցից։

Բիլզերյանը ծառայել է Վիետնամի պատերազմում և իր ցուցաբերած համարձակության համար ստացել է Վիետնամի «Խիզախության խաչ», բրոնզե աստղի մեդալ և բանակի գովասանքի շքանշան։ Ծառայությունից հետո՝ 1975 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի քոլեջի քաղաքագիտության բաժին։ Նույն թվականին ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ մինչև վերջ վստահ չլինելով իր ընտրության մեջ։

Կրթությունը ավարտելուց հետո՝ 1978 թվականին ամուսնացել է Սթենֆորդի իր դասընկերուհի Թերրի Սթեֆենի հետ և տեղափոխվել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դեն և Ադամ Բիլզերյաններ, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են։

2014 թվականի հունիսին Bloomberg News-ը հայտնել է, որ Բիլզերյանը դարձել է լիցենզավորված ծառայություններ մատուցող մարդկանցից մեկը, որը մշակել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության համար դիմած դիմումները, որից օգտվել է նաև իր որդին։ Հայտարարությունում նաև նշվում է, որ նա ներդրումային հայտ է մշակել բիթքոյնի ներդրող Ռոջեր Վերի համար։ Նրանք համատեղ մշակել են մի կայք, որի միջոցով հաճախորդները կարող են բիթքոյններ օգտագործել՝ ներդրումային ծրագրերի վճարները անելու համար։ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը դրանքից մեկ շաբաթ հետո արձագանքել է հայտարարությանը, որ բիթքոյնը վճարման ընդունելի եղանակ չէ ծրագրին մասնակցելու համար։

Բիլզերյանի առաջին բիզնես գործարքներից մեկը եղել է 1970-ական թվականներին Թալպա Բեյ շրջանի WPLP ռադիոկայանում արած ներդրումը, որը նա կնքել է Վիետնամի պատերազմի երկու բանակային ընկերների հետ միասին, որոնք հեռարձակման ոլորտում արդեն փորձ ունեին։ Բիլզերյանը այստեղից հեռացել է 1970-ականների թվականների վերջին, որպեսզի միանա իր սկեսրոջ անշարժ գույքի բիզնեսին։ Ռադիոկայանից հեռանալուց հետո Բիլզերյանը սնանկացել է և նույնիսկ դատական հայց ներկայացրել իր երկու նախկին գործընկերների դեմ։ Հետագայում նրա կողմից անշարժ գույքի ներդրումները նրան մեծ քանակությամբ եկամուտ են բերել և հանգեցրել են... Ավելին