Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված
Շաբաթվա հոդված
«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա կանոնակարգին և չափանիշներին։ այն «թեկնածու» առաջարկելու համար, սակայն մինչ այդ ծանոթացի՛րՆախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում⇒): |
Նախագծի ենթաէջեր Կաղապարներ Վերահսկող մասնակիցներ |
«Շաբաթվա հոդված» նախագիծ
Գլխավոր էջ • Չափանիշներ • Կանոնակարգ • Թեկնածուներ • Արխիվ |
Այս շաբաթվա հոդված
- | < «Շաբաթվա հոդված» նախագիծ
Փոլ Բիլզերյան, ամերիկահայ գործարար, ձեռնարկատեր և կորպորատիվ կառավարման մասնագետ։ Բիլզերյանը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում, սակայն մեծացել է Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում՝ ամերիկահայ ընտանիքում։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող է եղել, և մայրը ամուսնալուծվել են, ինչը տղայի համար դժվար պատանեկության տարիների պատճառ է դարձել Մի անգամ Բիլզերյանի դպրոցի տնօրենը իրեն կանչել է իր աշխատասենյակ՝ դրես կոդին չհետևելու պատճատով և կապույտ ջինս hագնելու համար, Բիլզերյանը, ի պատասխան տնօրենի, հեռացել է այդ դպրոցից։ Բիլզերյանը ծառայել է Վիետնամի պատերազմում և իր ցուցաբերած համարձակության համար ստացել է Վիետնամի «Խիզախության խաչ», բրոնզե աստղի մեդալ և բանակի գովասանքի շքանշան։ Ծառայությունից հետո՝ 1975 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարանի քոլեջի քաղաքագիտության բաժին։ Նույն թվականին ընդունվել է Հարվարդի բիզնես դպրոց՝ մինչև վերջ վստահ չլինելով իր ընտրության մեջ։ Կրթությունը ավարտելուց հետո՝ 1978 թվականին ամուսնացել է Սթենֆորդի իր դասընկերուհի Թերրի Սթեֆենի հետ և տեղափոխվել է Ֆլորիդայի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դեն և Ադամ Բիլզերյաններ, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են։ 2014 թվականի հունիսին Bloomberg News-ը հայտնել է, որ Բիլզերյանը դարձել է լիցենզավորված ծառայություններ մատուցող մարդկանցից մեկը, որը մշակել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության համար դիմած դիմումները, որից օգտվել է նաև իր որդին։ Հայտարարությունում նաև նշվում է, որ նա ներդրումային հայտ է մշակել բիթքոյնի ներդրող Ռոջեր Վերի համար։ Նրանք համատեղ մշակել են մի կայք, որի միջոցով հաճախորդները կարող են բիթքոյններ օգտագործել՝ ներդրումային ծրագրերի վճարները անելու համար։ Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը դրանքից մեկ շաբաթ հետո արձագանքել է հայտարարությանը, որ բիթքոյնը վճարման ընդունելի եղանակ չէ ծրագրին մասնակցելու համար։ Բիլզերյանի առաջին բիզնես գործարքներից մեկը եղել է 1970-ական թվականներին Թալպա Բեյ շրջանի WPLP ռադիոկայանում արած ներդրումը, որը նա կնքել է Վիետնամի պատերազմի երկու բանակային ընկերների հետ միասին, որոնք հեռարձակման ոլորտում արդեն փորձ ունեին։ Բիլզերյանը այստեղից հեռացել է 1970-ականների թվականների վերջին, որպեսզի միանա իր սկեսրոջ անշարժ գույքի բիզնեսին։ Ռադիոկայանից հեռանալուց հետո Բիլզերյանը սնանկացել է և նույնիսկ դատական հայց ներկայացրել իր երկու նախկին գործընկերների դեմ։ Հետագայում նրա կողմից անշարժ գույքի ներդրումները նրան մեծ քանակությամբ եկամուտ են բերել և հանգեցրել են... Ավելին⇒ |
- |
Անցած 10 շաբաթվա հոդվածները | Հաջորդ 10 Շաբաթվա հոդվածները |
---|---|
Բարաք Հուսեին Օբամա II (ծնվ.՝ օգոստոսի 4, 1961), ամերիկացի քաղաքական գործիչ, որը 2009-2017 թվականներին զբաղեցրել է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնը։ Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ պատմության առաջին աֆրոամերիկացի նախագահը։ 1997-2004 թվականներին Օբաման եղել է Իլինոյս նահանգի սենատի անդամ, իսկ արդեն 2005-2008 թվականներին՝ Իլինոյս նահանգից ԱՄՆ Սենատի անդամ։ Զբաղվել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ և դասախոսել մի շարք համալսարաններում։ Օբաման ծնվել է ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ, Չիկագոյում աշխատել է որպես համայնքային կազմակերպիչ։ 1988 թվականին աշխատանքի է անցել Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղ եղել է «Harvard Law Review»-ի առաջին սևամորթ նախագահը։ Եղել է քաղաքացիական իրավունքների հարցերով փաստաբան և պրակտիկ գիտնական՝ 1992-2004 թվականներին Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում դասավանդելով սահմանադրական իրավունք։ Համալսարանական գործունեությունից զատ Օբաման ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև քաղաքական գործընթացներին։ 1997-2004 թվականներին Իլինոյսի Սենատում ներկայացրել է 13-րդ շրջանը, իսկ 2004 թվականին՝ ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 2008 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզի ժամանակ, որտեղ նրա հիմնական մրցակիցը Հիլարի Քլինթոնն էր, կուսակցությունը Բարաք Օբամային առաջադրեց որպես նախագահի, իսկ Ջո Բայդենին՝ որպես փոխնախագահի թեկնածու։ 2008 թվականի նոյեմբերին Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով հանրապետական Ջոն Մաքքեյնին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Ընտրվելուց իննը ամիս անց Բարաք Օբաման արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս որոշումը ինչպես գովասանքի, այնպես էլ քննադատական ալիք առաջացրեց։ Օբամայի առաջին պաշտոնավարման հիմնական գործողություններն ուղղված էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացմանը և ներառում էին Վերականգնման և վերաներդրման ամերիկյան ակտը, որը տնտեսությանն օգնեց վերականգնվել Մեծ ռեցեսիայից։ Բացի այդ, Օբաման մասնակի ընդլայնեց Ջորջ Ու. Բուշի օրոք ներդրված հարկերի կրճատման մոտեցումը, մշակեց առողջապահական բարեփոխումների օրենսդրություն, ֆինանսական կարգավորումների բարեփոխումների օրենք, ինչպես նաև վերջ դրեց Իրաքում ամերիկյան ռազմական խոշոր ներկայությանը։ Օբաման նշանակել է նաև ԱՄՆ գերագույն դատարանի դատավորներ Սոնյա Սոթոմայորին և Ելենա Քագանին։ Սոթոմայորը դարձել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի առաջին իսպանախոս ամերիկացին։ Օբամայի հրամանով իրականացվել է «Նեպտունի եռաժանի» գործողությունը, որի հետևանքով սպանվել է Ուսամա բեն Լադենը։ Նա երկրորդ պլան մղեց Բուշի հակապարտիզանական պատերազմի մոդելը՝ ընդլայնելով օդային հարվածները և լայնորեն կիրառելով հատուկ նշանակության ուժերը՝ միաժամանակ խրախուսելով նաև ընդունող երկրի զինված ուժերի մասնակցությունը նման գործողություններին։ 2011 թվականին Բարաք Օբամայի հանձնարարությամբ ամերիկյան զինված ուժերը ներխուժեցին Լիբիա։ Նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 թվականի բանաձևի իրագործումն էր, ինչի հետևանքով Տրիպոլիում տապալվեց Մուամմար ալ-Կադդաֆիի վարչակարգը։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման կարողացավ հաղթել... Ավելին⇒ |
|
Կողմնակալ վերաբերմունք ձախլիկների նկատմամբ, երևույթ, որն ուղղված է ձախլիկներին դեմ։ Ձեռագիրը ձախլիկների համար կողմնակալ վերաբերմունքի ամենամեծ պատճառներից մեկն է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կապված է որոշակի մեքենաների հետ աշխատանքի հետ։ Աշխարհի բնակչության 90 տոկոսը աջլիկ է, և ամենատարածված պարագաները նախատեսված են աջլիկների համար, սակայն դրանք անհարմարավետ, ցավոտ կամ նույնիսկ վտանգավոր կարող են լինել ձախլիկ մարդկանց համար։ Դրանք կարող են ներառել դպրոցական դասասեղաններ, խոհանոցային պարագաներ և գործիքներից՝ սկսած պարզ մկրատներից մինչև վտանգավոր մեքենաներ, օրինակ՝ էլեկտրական սղոցներ։ Աջլիկների համար նախատեսված գործիքների նախագծումից զատ, ձախլիկները ենթարկվել են նաև միտումնավոր խտրականության և հուսալքման։ Որոշ հասարակություններում աջլիկ մեծամասնության կողմից նրանք կարող են համարվել անհաջողակ կամ նույնիսկ չարամիտ։ Շատ լեզուներ դեռևս նշում են ձախլիկությունը՝ որպես անհարմարություն, անազնվություն, հիմարություն կամ այլ անցանկալի հատկություն։ Շատ հասարակություններում ձախլիկները պատմականորեն ստիպված են եղել մանուկ հասակում օգտագործել իրենց աջ ձեռքը այնպիսի իրավիճակներում, երբ նրանք բնականից կօգտագործեին ձախ ձեռքը, ինչպես օրինակ ուտելը կամ գրելը։ 20-րդ դարավերջին ձախլիկությունը ավելի քիչ խարան է համարվել, և շատ երկրներում՝ հատկապես արևմտյան աշխարհում, ձախլիկ երեխաներին այլևս չեն ստիպել օգտագործել իրենց աջ ձեռքը։ Ինկերի շրջանում ձախլիկները կոչվել են (և այժմ այդպես են կոչվում Անդերի տեղաբնիկներին) que - lloq'e (կեչուա՝ lluq'i), որը դրական երանգավորում ունի։ Անդերի ժողովուրդները համարել են, որ ձախլիկներն ունեն հոգևոր ունակություններ, այդ թվում՝ մոգության և բուժելու կարողություններ։ Ինկերի երրորդ կայսրը՝ Լյոկե Յուպանկին, ձախլիկ է եղել։ Նրա անունը կեչուայից թարգմանելիս նշանակում է «փառաբանված ձախլիկը»։ Տանտրիզմի բուդդայական ուսմունքի մեջ ձախ ձեռքը ներկայացնում է իմաստությունը։ Վաղ հռոմեական ժամանակներում ձախ ձեռքը ունեցել է դրական կոննոտացիա, քանի որ ավգուրները իրենց ուղին սկսել են արևելյան կողմից։ Բացասական իմաստը հունարենից փոխանցվել է լատիներենին, իսկ այնտեղից էլ ռոմանական բոլոր լեզուներ... Ավելին⇒ |
|
Բաց տվյալներ (անգլ.՝ Open data), այն տվյալներն են, որոնք բաց հասանելի են, շահագործվող, խմբագրելի և համօգտագործելի յուրաքանչյուրի կողմից ցանկացած նպատակով: Բաց տվյալները լիցենզավորված են ազատ արտոնագրի ներքո։ Բաց տվյալների շարժման նպատակները նման են այլ «բաց(-կոդով)» շարժումների նպատակներին, ինչպիսիք են՝ բաց կոդով ծրագրակազմը, բաց կոդով ապարատը, ազատ բովանդակությունը, բաց բնութագրերը, բաց կրթությունը, բաց կրթական ռեսուրսները, բաց կառավարումը, ազատ գիտելիքը, բաց հասանելիությունը, ազատ գիտությունը և ազատ համացանցը: Բաց տվյալների շարժման աճը զուգահեռվում է մտավոր սեփականության իրավունքների աճով։ Բաց տվյալների հիմքում ընկած փիլիսոփայությունը վաղուց հաստատված է (օրինակ՝ գիտության մերտոնյան ավանդույթում), սակայն «բաց տվյալներ» տերմինն ինքնին վերջերս է հայտնվել, որը հանրաճանաչություն է ձեռք բերել ինտերնետի և համաշխարհային սարդոստայնի աճի և, հատկապես, Data.gov, Data.gov.uk և Data.gov.in բաց տվյալների կառավարական նախաձեռնությունների գործարկման հետ Բաց տվյալները կարող են լինել կապակցված տվյալներ, որոնք կոչվում են կապակցված բաց տվյալներ։ Բաց տվյալների ամենակարևոր ձևերից մեկը բաց պետական տվյալներն են (OGD), որը բաց տվյալների ձև է, որը ստեղծվել է կառավարող պետական հաստատությունների կողմից: Բաց կառավարական տվյալների կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են քաղաքացիների առօրյա կյանքի մի մասը՝ մինչև առօրյա/կենցաղային առաջադրանքները, որոնք, թվում է, հեռու են կառավարությունից: FAIR/O data հապավումը երբեմն օգտագործվում է ցույց տալու համար, որ տվյալ տվյալների շտեմարանը կամ տվյալների բազան է համապատասխանում FAIR տվյալների սկզբունքներին և կրում բաց լիցենզիա, որը կարող է պարունակել... Ավելին⇒ |
|
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին: Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությունը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր: Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես ուրանա, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր: Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին: Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում... Ավելին⇒ |

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967թ․, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը: Նա իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»...Ավելին⇒ |

Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. ...Ավելին⇒ |