«Կոլ Իսրայել» («Իսրայելի ձայնը»), Ռեշուտ հա-շիդուր հեռարձակման վարչություն[1], 1947-1960 թվականներին իսրայելական կառավարական ռադիոկայան, 1947-1951 թվականներին՝ իսրայելական կառավարական ռադիոընկերություն։

Կոլ Իսրայել
Изображение логотипа
Տեսակռադիոկայան
Երկիր Իսրայել
Հիմնադրված1948
Լուծարվածմայիսի 14, 2017
Վերադաս կազմակերպությունIsrael Broadcasting Authority?
Պարգևներ
Կայքkan.org.il/radio/

Պատմություն

խմբագրել
 
 

Էրեց Իսրայելի ռադիոհեռարձակումը սկսվել է 1936 թվականի մարտի 30-ից «Պաղեստինյան ռադիոհեռարձակման ծառայության» կողմից («Palestine Broadcasting Service» PBS, եբրայերենով, «Ռեշուտ հա- շիդուր հա-պալեստինի»), որը գործում էր, որպես Պաղեստինում բրիտանական մանդատի բաժին[1][2][3]։ Առաջին հեռարձակումը իրականացվել է Երուսաղեմի «Պալազ» հյուրանոցում տեղակայված ստուդիայից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իշուվի և մանդատային իշխանությունների միջև լարվածությունն ուժեղացավ, ինչն էլ ազդեց PBS-ի հաղորդումների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Մանդատի վերջին օրերին մի պարադոքսալ իրավիճակ էր առաջացել, երբ նորությունների հրեա խմբագիրները բաժանում էին իրենց ժամանակը «Պաղեստինյան ռադիոհեռարձակման ծառայության» և Հագանայի ընդհատակյա ռադիոկայանի միջև, իսկ PBS-ի հաղորդումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող գրաքննիչները հետևում էին, որ հրեական ընդհատակի գաղտնիքները պատահաբար չբացահայտվեն[1]։ 1965 թվականին, անկախ կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո, «Ռեշուտ հա-շիդուրը» գտնվում է հասարակական կառավարման ներքո[4]։

Ռադիոկայաններ

խմբագրել
  • Kol Yisrael (Իսրայելի միջազգային ռադիո)՝ հեռարձակում օտար լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։
  • Reshet Aleph («Ռեշետ ալեփ»)՝ մշակութային քննարկումների ալիք։
  • Reshet Bet («Ռեշետ բետ»)՝ նորություններ, հրատապություն, սպորտ։
  • Reshet Gimel («Ռեշետ հիմել»)՝ իսրայելական երաժշտություն, ինչպես նաև «Ռեշետ ալեփը», ժամը մեկ ուղեկցվում է « Ռեշետ բետ»-ի նորությունների թողարկմամբ։
  • Reshet Dalet («Ռեշետ դալետ»)՝ հեռարձակում արաբերենով։
  • REQA (ՌԷԿԱ)՝ հեռարձակում հայրենադարձների համար 14 լեզուներով։
  • 88 FM (88FM)՝ բարձրորակ երաժշտություն, ջազ, բլյուզ, էլեկտրոնային երաժշտություն և տեղեկատվություն ճանապարհների վիճակի վերաբերյալ։
  • Կոլ հա-երաժշտություն (եբրայերեն՝ קול המוסיקה‎) (Երաժշտության ձայնը)՝ եվրոպական երաժշտություն և դրամա։
  • Ռեշետ Մորեշետ (եբրայերեն՝ רשת מורשת‎) (Ժառանգություն)՝ կրոնական հեռարձակում։

Միջազգային հեռարձակումներ, այդ թվում արբանյակային, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Իրան[5]։ Ալիքների մեծ մասը հասանելի է նաև համացանցում, ինչպես ուղիղ եթերում, այնպես էլ ձայնագրված։ Եբրայերենից բացի այն հեռարձակվում է 14 լեզուներով՝ ներառյալ ռուսերենը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Электронные средства массовой коммуникации՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. FROM THE ARCHIVES — A BRIEF HISTORY OF RADIO IN THE COUNTRY Արխիվացված 2012-03-21 Wayback Machine
  3. «Hebrew-Language Clandestine Radio Broadcasting During the British Palestine Mandate, by Douglas A. Boyd, University of Kentucky, Lexington, KY». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  4. Israel Broadcasting Authority, 11 Jan 2003
  5. «Reception — IBA : לוח תדרים וערוצי קליטה — רשות השידור». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Kol Israel International». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլ Իսրայել» հոդվածին։