Հասան Նասրալլահ
Հասան Նասրալլահ (արաբերեն՝ حسن نصرالله, օգոստոսի 31, 1960[1][2], Բուրջ Համուդ, Լիբանան - սեպտեմբերի 27, 2024[3][4][5], Հարեթ Հրեյք, Լիբանան), Հեզբոլլահ լիբանանյան իսլամիստ կուսակցության գլխավոր քարտուղարն է։ Նա նաև շիա կրոնապետ է։
Հասան Նասրալլահ արաբ․՝ حسن نصر الله | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1960[1][2] |
Ծննդավայր | Բուրջ Համուդ, Լիբանան |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2024[3][4][5] (64 տարեկան) |
Մահվան վայր | Հարեթ Հրեյք, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ[6] |
Կրթություն | Najaf Seminary? |
Ազդվել է | Ռուհոլլա Խոմեինի, Մուհամադ Բակիր աս-Սադր և Աբաս ալ Մուսավի |
Մասնագիտություն | 'ālim, զորավար, քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար |
Ամուսին | Fatimah Yasin? |
Զբաղեցրած պաշտոններ | Հեզբոլլահի գլխավոր քարտուղար |
Կուսակցություն | Amal Movement? և Հեզբոլլահ |
Երեխաներ | Muhammad Hadi Nasrallah? և Zainab Nasrallah? |
Ստորագրություն | |
Hassan Nasrallah Վիքիպահեստում |
Նասրալլահ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը դարձել է 1992-ին, նախկին քարտուղարին սպանությունից հետո Իսրայելյան բանակի կողմից։ Հասան Նասրալլահի ղեկավարության տակ, Հեզբոլլահը կարողացել է պարտության մատնել Իսրայելյան բանակը 2000 թվականին, որի հետևանքով իսրայելցիները ետ են քաշվել հարավային Լիբանանից որոնք գրաված էին 18 տարվան ընթացքին։ Նասրալլահը կարևոր դեր է խաղացել լիբանանյան և իսրայելյան բանտարկյալների փոխանակության Իսրայելի քաշվելից ետք։
2006 թվին, Նասրալլահն հրամանը տվել է ներառնելու իսրայելցի զինվորների որ սկիզբ է տվել 2006-ի Լիբանանի պատերազմը։
Կենսագրություն
խմբագրելՍեյիդ Հասան Նասրալլահը ն ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում, եղել է տասը երեխաներից իններորդը։ Հայրը՝ Աբդուլ-Քարիմ Նասրալլան, ծագումով հարավային Լիբանանի Ջաբալ Ամել շրջանի Ալ-Բազուրիա գյուղի է եղել, զբաղվել է մրգերի և բանջարեղենի վաճառքով։ Նրա մոր մասին տեղեկություններ հայտնի չեն։ Նրա ընտանիքը առանձնապես կրոնական չի եղել, սակայն Հասանը հետաքրքրված է եղել աստվածաբանական ուսումնասիրություններով։ Նասրալլահը հաճախել է Ալ-Նաջահ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Բեյրութի քրիստոնյա Սին էլ Ֆիլ թաղամասի հանրային դպրոցում[7][8]։
1975 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատաճով Նասրալլայի ընտանիքը տեղափոխվել է հորական գյուղ, որտեղ 15-ամյա Հասան Նասրալլահը ավարտել է իր միջնակարգ կրթությունը Սուր քաղաքի պետական վարժարանում։ Նա կարճ ժամանակով միացել է լիբանանյան շիա քաղաքական խմբավորման «Ամալ» շարժմանը։
Հետագայում Նասրալլահն ուսումը շարունակել է Բաալբեկ քաղաքի շիական ճեմարանում։ Ճեմարանը հետևել է իրաքցի շիա աստվածաբան, իրավաբան, փիլիսոփա, «Իսլամական կոչ» կուսակցության հիմնադիր այաթոլլա Մուհամմադ Բաքիր ալ-Սադրի ուսմունքին, որը 1960-ականների սկզբին Էն-Նաջաֆում հիմնել է Դավա շարժումը։
1977 թվականին Հասան Նասրալլան շեյխ Մուհամմադ ալ-Ղարավիի աջակցությամբ Էն-Նաջաֆում կրոնական կրթություն է ստացել։ 1979 թվականին Նասրալլահը ստիպված վերադարձել է Լիբանան, քանի որ Սադդամ Հուսեյնը երկրից վտարել է բազմաթիվ շիաների։ Վտարված անձանց մեջ են եղել նաև Ռուհոլլահ Խոմեյնին և Աբաս Մուսավին։
Լիբանանում Նասրալլան սովորել և դասավանդել է Ամալի առաջնորդ Աբբաս ալ-Մուսավիի դպրոցում, իսկ հետագայում ընտրվել է Բեկաայի մարզի Ամալի քաղաքական պատվիրակ և դարձել Կենտրոնական քաղաքական բյուրոյի անդամ։ Մոտավորապես նույն ընթացքում՝ 1980 թվականին, Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկել Մուհամմադ Բաքիր ալ-Սադրին։
Վաղ գործունեություն
խմբագրել1982 թվականին Իսրայելի կողմից Լիբանան ներխուժելուց հետո Հասան Նասրալլահը միացել է «Հեզբոլլահ» կուսակցությանը[7]։ 1989 թվականին նա մեկնել է Իրանի Ղոմ քաղաք, որտեղ շարունակել է իր կրոնական կրթությունը[9][10]։
Ըստ Նասրալլահի՝ իսլամը պարունակում է ցանկացած հասարակության խնդիրների լուծում։ Այդ առիթով նա նշել է՝ «Իսլամը պարզ կրոն չէ, որը ներառում է միայն աղոթքներ և գովասանքներ, այլ այն աստվածային ուղերձ է, որը նախատեսված է մարդկության համար։ Այն կարող է պատասխանել ցանկացած հարցի, որը մարդը կարող է տալ իր ընդհանուր և անձնական կյանքի վերաբերյալ։ Իսլամը կրոն է, որը ստեղծվել է հասարակության համար, որը կարող է վեր կենալ և կառուցել համայնք»[11]։
Հեզբոլլահի առաջնորդ
խմբագրել1992 թվականին Նասրալլան դարձել է «Հեզբոլլահի» առաջնորդը՝ այն բանից հետո, երբ իսրայելցիները վերացրեցին նախորդ առաջնորդ Աբբաս ալ-Մուսավիին և նրա ընտանիքին[7]։ Նասրալլան մշտական կապեր է հաստատել Իրանի և Սիրիայի իշխանությունների հետ, ձեռք բերել մեծ քանակությամբ զենք։ Նասրալլայի ղեկավարությամբ «Հեզբոլլահը» դարձել է հարավային Լիբանանը գրաված իսրայելական բանակի լուրջ հակառակորդը։ «Ալլահի կուսակցությունը» ձեռք է բերել ավելի մեծ հեռահարության հրթիռներ և սկսել հարվածել Իսրայելի հյուսիսային շրջաններին։ 1993 թվականին Իսրայելը իրականացրել է «Վեճերի կարգավորում» ռազմական գործողությունը, որի ընթացքաում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է։ Իսրայելի պնդմամբ գործողությունը հասել է իր նպատակին։ Ի վերջո, համաձայնություն ձեռք բերվել, որով Իսրայելը դադարեցրել է իր հարձակումները Լիբանանում, և «Հեզբոլլահը» համաձայնել է դադարեցնել հարձակումները Իսրայելի հյուսիսում։
Սակայն կարճ դադարից հետո ռազմական գործողությունները նորից են սկսվել․ 1996 թվականին Իսրայելը սկսել է «Ցասման ողկույզներ» ռազմական գործողությունը, որի ժամանակ Իսրայելը շրջափակել է Լիբանանի կարևոր նավահանգստային քաղաքները և ռմբակոծել սիրիական ռազմաբազային։ Լիբանանում 16 օր իսրայելական հարձակումներից հետո Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Հերթական անգամ «Հեզբոլլահը» համաձայնել է դադարեցնել հրթիռների արձակումը՝ Իսրայելի կողմից իր հարձակումները դադարեցնելու դիմաց։ Սակայն 1993 թվականի խաղաղության նման դա երկա չի տևել։
Հարավային Լիբանանում Իսրայելի ծանր կորուստներից հետո որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ պնդել են, որ հակամարտությունը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իսրայելը դուրս գա Լիբանանից։ 2000 թվականին Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքը վերջնականապես դուրս բերել իսրայելական զորքերը Լիբանանից։ Իսրայելի դուրսբերումից հետո Հարավային Լիբանանի բանակը, որն աջակցել է Իսրայելին, արագորեն գրավվել է «Հեզբոլլահի» կողմից։ Այդ բանակի մի մասը փախել է Իսրայել, սակայն մեծ մասը մնացել է «Հեզբոլլահի» տիրապետության տակ։ Հասան Նասրալլայի գլխավոր վաստակը համարվում է այն, որ նա վերջ է դրել Լիբանանի իսրայելական օկուպացիային։ Դա նույնպես նպաստել է Նասրալլայի շարժման քաղաքական համբավի բարձրացմանը[12]։
2004 թվականին Նասրալլան նշանակալից դեր խաղացել «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև գերիների (բանտարկյալների) և մահացածների մարմինների փոխանակման շուրջ համաձայնության հասնելու գործում, ինչի արդյունքում տասնյակ արաբներ ազատվել են իսրայելական բանտերից[13]։
2005 թվականին «Հեզբոլլահը» մասնակցել է ընտրություններին, «Ամա»լ շարժման հետ կազմել դաշինք և մեծամասնություն ստացել թիվ 2 ընտրատարածքում (Հարավային Լիբանան)։ «Հեզբոլլահը» կարողացել է խորհրդարան ներկայացնել 23 ներկայացուցիչ (128 պատգամավորից), իսկ Մուհամեդ Ֆնեյշը զբաղեցրել է էներգետիկայի և ջրային պաշարների նախարարի պաշտոնը։
Փոխըմբռնման հուշագիր Ազատ հայրենասիրական շարժման հետ
խմբագրելՆասրալլան փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ազատ հայրենասիրական շարժման» հետ, որը ղեկավարը եղել է Միշել Աունը՝ նախկին վարչապետ մարոնիտ քրիստոնյա։ 2006 թվականին նրանք հանդիպել են Չիյահի Մար Միքայել եկեղեցում և փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ազատ հայրենասիրական շարժման և «Հեզբոլլահի» միջև, որով կարգավորվում էին նրանց հարաբերությունները, և որոշվում էր «Հեզբոլլահի» զինաթափումը որոշ պայմաններով։ Համաձայնագրում քննարկվել են նաև Սիրիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարևորությունը, Սիրիայում լիբանանցի քաղբանտարկյալների մասին տեղեկության ստացման և Իսրայելում գտնվող բոլոր քաղբանտարկյալների և սփյուռքի վերադարձի հարցերը։ Այս իրադարձությունից հետո Աուն և իր կուսակցությունը դարձել են Մարտի 8-ի դաշինքի մաս[14]։ 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «The Wall Street Journal» ամենօրյա ամերիկյան բիզնես թերթում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 IDF says Hezbollah leader Hassan Nasrallah was killed in Beirut strike — 2024.
- ↑ 4,0 4,1 4,2 A Hezbollah megerősítette, hogy az izraeli hadsereg támadásában meghalt a vezetőjük — 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 جيش الاحتلال الإسرائيلي يعلن اغتيال حسن نصر الله — 2024.
- ↑ (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 «Profile: Sayed Hassan Nasrallah». Al Jazeera. 17 July 2000. Վերցված է 22 April 2013-ին.
- ↑ Tucker, Roberts
- ↑ Tucker, Spencer C.; Roberts, Priscilla The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History [4 volumes]: A Political, Social, and Military History. — ABC-CLIO, 2008. — С. 727. — ISBN 978-1851098422
- ↑ «"Profiles of key players - Hassan Nasrallah"». The New Humanitarian. 2006. Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին. Վերցված է 2020-03-03-ին.
- ↑ Eben Kaplan (2006-07-20). «Profile: Hassan Nasrallah». Council on Foreign Relations. Արխիվացված է օրիգինալից 2006-09-27-ին. Վերցված է 2020-03-03-ին.
- ↑ The Brooking Institution – Hezbollah's Popularity Exposes al-Qaeda's Failure to Win the Hearts. Brookings.edu (30 July 2006). Retrieved 8 December 2011
- ↑ «Hizbullah, Vanguard and liberator». 4 March 2004. Արխիվացված է օրիգինալից 15 July 2006-ին. Վերցված է 2006-08-09-ին.
- ↑ William Harris (2012 թ․ հուլիսի 19). Lebanon: A History, 600–2011. Oxford University Press. էջ 274. ISBN 978-0-19-518111-1. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Նասրալլահ» հոդվածին։ |