Հիդրալազին

քիմիական միացություն

Հիդրալազին, վաճառքային անունը Ապրեսոլին, սրտային անբավարարության և զարկերակային գերճնշման դեղ[2]։ Կիրառվում է հղիների գերճնշման և շատ բարձր ճնշման դեպքում ախտանիշներից կախված[3]։ Հայտնի է, որ այն մասնակի օգտակար է սրտային անբավարարության ժամանակ, իզոսորբիդ երկնիտրատի հետ միասին աֆրիկյան ժողովուրդների մոտ[2]։ Այն տրվում է բերանացի կամ ներերակային ներարկման միջոցով[3]։ Արդյունքը դրսևորվում է մոտ 15 րոպե հետո և տևում է մինչև վեց ժամ[2]։

Հիդրալազին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₈H₈N₄
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար86-54-4
PubChem3637
EINECS համար201-680-3
SMILESC1=CC=C2C(=C1)C=NN=C2NN
ЕС201-680-3
ChEBI3511
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ընդհանուր կողմնակի ազդեցություններից է գլխացավը և հաճախասրտությունը։ Հիդրալազինը խորհուրդ չի տրվում սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող կամ ռևմատիկ տենդով հիվանդերին, որի ժամանակ ախտահարվել է միտրալ փականը։ Երիկամային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում ցածր դեղաչափերով։ Հիդրալազինը պատկանում է անոթալայնիչների ընտանիքին և աշխատում է արյունատար անոթների լայնացման միջոցով։

Հիդրալազինը հայտնաբերվել է, երբ գիտնականները Սիբայում փնտրում էին մալարիայի բուժումը 1949 թվականին։ Դեղը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարևոր դեղերի ցանկում։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է 2.78-9.11 դոլլար ամեն ամիս։ Ամերիկայի միացյալ նահանգներում հիդրալազինով բուժման արժեքը կազմում է 50-100 դոլլար ամսական։

Բժշկական կիրառում

խմբագրել

Հիդրալազինը չի համարվում գերճնշման առաջնային դեղ, քանի որ խթանում է սրտի սիմպաթիկ ակտիվությունը (բարոընկալիչային ռեֆլեքս)[4]։ Սիմպաթիկ ակտիվության խթանումը մեծացնում է սրտի ռիթմը և հարվածային ծավալը, իսկ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ կարող է առաջացնել ստենոկարդիայի նոպա կամ սրտամկանի ինֆարկտ[4]։ Հիդրալազինը կարող է նաև մեծացնել արյան մեջ ռենինի խտությունը և բերում է հեղուկի հետներծծման։ Այս կողմնակի ազդեցություններց խուսափելու համար այն կիրառվում է բետա-պաշարիչների (օրինակ՝ պրոպրանոլոլ) և միզամուղների հետ[4]։ Բետա-պաշարիչները՝ բիսոպրոլոլը, կարվեդիլոլը և նեբիվոլոլը, թույլատրվում են օգտագործել սրտային անբավարարության բուժման համար Մեծ Բրիտանիայում։

Հիդրալազինը կիրառվում է ծանր գերճնշման համար, բայց կրկին պետք է ասել, որ էսենցիալ գերճնշման համար, որպես առաջնային բուժման եղանակ չի օգտագործվում։ Այնուամենայնիվ, հաճախ այն կիրառվում է հղիների գերճնշման դեպքում մեթիլդոպայի հետ զուգակցված[5]։

Հիդրալազինը հիմնականում կիրառվում է իզոսորբիդ երկնիտրատի հետ կոմբինացված կանգային սրտային անբավարարության բուժման համար աֆրո-ամերիկյան ժողովուրդների մոտ։ Այս կոմբինացիան առաջին ցեղային ուղղվածություն ունեցող դեղն է[6]։

Այն չպետք է օգտագործվի հաճախասրտություն, սրտային անբավարարություն, կոնստրիկտիվ պերիկարդիտ, գայլախտ, աորտայի շերտազատում և պորֆիրիա ունեցող հիվանդների մոտ[7]։

Բացասական ազդեցություններ

խմբագրել

Երկարատև բուժման դեպքում կարող է առաջանալ համակարգային կարմիր գայլախտին նման համախտանիշ, որը կարող է լինել մահացու՝ ախտանիշները չնկատվելու և դեղով բուժումը չդադարեցնելու դեպքում[8]։

Շատ հաճախակի (>10% հաճախականությամբ) կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավ, հաճախասրտություն, սրտխփոց[9]։

Ընդհանուր (1–10% հաճախականությամբ) կողմնակի ազդեցություններից է թերճնշումը, հոդերի ցավը կամ այտուցը, մկանային ցավերը, հականատրիուրետիկ պեպտիդի քանակի բարձրացումը, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը, փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը և այտուցները (նատրիումի և ջրի հետներծծման հետևանքով)[9]։

Փոխազդեցություններ

խմբագրել

Այն կարող է պոտենցել հետևյալ հակագերճնշումային դեղերի ազդեցությունները՝

Բետա-պաշարիչները կարող են մեծացնել հիդրալազինի կենսամատչելիությունը[9]։ Էպինեֆրինի (ադրենալին) առաջացրած հաճախասրտությունը ուժեղանում է հիդրալազինի հետ կիրառելիս և կարող է բերել թունավորման[9]։

Ազդեցության մեխանիզմ

խմբագրել

Այն ուղղակիորեն բերում է հարթ մկանների թուլացման և առաջնային կատարում է անոթալայնացում դիմադրունակ զարկերակիկներում[4][10]։ Մոլեկուլային մեխանիզմը անհայտ է 2011 թվականից։ Այսպիսով նվազեցնում է ծայրամասային դիմադրությունը և դրանով իջնում է արյան ճնշումը և հետբեռնվածությունը[11]։

Քիմիական կառուցվածք

խմբագրել

Հիդրալազինը պատկանում է հիդրազինօֆթալազինային խմբի դեղերին[12]։

Պատմություն

խմբագրել

Հիդրալազինի հակագերճնշումային ազդեցությունը հայտնաբերվել է, երբ գիտնականները Կիբայում փնտրում էին մալարիայի բուժումը[13][14][15]։ Սկզբում այն կոչվում էր C-5968 և 1-հիդրալազինօֆթալազին։ Հիվանդի մասին դիմումը ներկայացվել է 1945 թվականին և հաստատվել է 1949-ին Սիբայում։ Այս տեղեկությունները տպագրվեցին գիտական հոդվածում 1950 թվականին[12][16][17]։ Հիդրալազինը հաստատվել է Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կողմից 1953 թվականին[18]։

Այն առաջին բերանացի օգտագործվող հակագերճնշումային դեղերից մեկն է[4]։

Հետազոտություն

խմբագրել

Հիդրալազինը նաև կիրառվել է միելոդիսպլաստիկ համախտանիշի բուժման համար, քանի որ ընկճում է ԴՆԹ մեթիլտրանսֆերազ ֆերմենտը[19]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 hydralazine
  2. 2,0 2,1 2,2 "Hydralazine Hydrochloride". The American Society of Health-System Pharmacists. Archived from the original on 21 December 2016. Retrieved 8 December 2016.
  3. 3,0 3,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. p. 280. ISBN 9789241547659. Archived (PDF) from the original on 13 December 2016. Retrieved 8 December 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kandler, MR; Mah, GT; Tejani, AM; Stabler, SN; Salzwedel, DM (9 November 2011). "Hydralazine for essential hypertension". The Cochrane Database of Systematic Reviews (11): CD004934. doi:10.1002/14651858.CD004934.pub4. PMID 22071816.
  5. Bhushan, Vikas, Tao T. Lee, and Ali Ozturk. First Aid for the USMLE Step 1. New York: McGraw-Hill Medical, 2007. 251.
  6. Ferdinand, KC; Elkayam, U; Mancini, D; Ofili, E; Piña, I; Anand, I; Feldman, AM; McNamara, D; Leggett, C (1 July 2014). "Use of isosorbide dinitrate and hydralazine in African-Americans with heart failure 9 years after the African-American Heart Failure Trial". The American Journal of Cardiology. 114 (1): 151–9. doi:10.1016/j.amjcard.2014.04.018. PMID 24846808.
  7. Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017.
  8. "Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017
  9. 9,0 9,1 9,2 9,3 "Hydralazine Tablets 50mg". UK Electronic Medicines Compendium. September 7, 2016. Archived from the original on February 27, 2017.
  10. Cohn, JN; McInnes, GT; Shepherd, AM (September 2011). "Direct-acting vasodilators". Journal of clinical hypertension (Greenwich, Conn.). 13 (9): 690–2. doi:10.1111/j.1751-7176.2011.00507.x. PMID 21896152. Archived from the original on 2012-09-30.
  11. Harvey, Richard A., Pamela A. Harvey, and Mark J. Mycek. Lippincott's Illustrated Reviews: Pharmacology. 2nd ed. Philadelphia: Lippincott Williams & Wilkins, 2000. 190
  12. 12,0 12,1 Schroeder, NA (January 1952). "The effect of 1-hydrasinophthalasine in hypertension". Circulation. 5 (1): 28–37. doi:10.1161/01.cir.5.1.28. PMID 14896450. Archived from the original on 2017-02-26.
  13. «Hydralazine». Drugbank. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  14. «hydralazine» (անգլերեն). PubChem. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  15. US2484029; see Example 1
  16. Camille Georges Wermuth (2011-05-02). The Practice of Medicinal Chemistry. Academic Press. p. 12. ISBN 9780080568775. Archived from the original on 2017-02-26.
  17. Reubi, FC (January 1950). "Renal hyperemia induced in man by a new phthalazine derivative". Proceedings of the Society for Experimental Biology and Medicine. Society for Experimental Biology and Medicine. 73 (1): 102. doi:10.3181/00379727-73-17591. PMID 15402536.
  18. «New Drug Application (NDA) 008303 Company: NOVARTIS Drug Name(s): Apresoline». FDA. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  19. Singh, V; Sharma, P; Capalash, N (May 2013). "DNA methyltransferase-1 inhibitors as epigenetic therapy for cancer". Current Cancer Drug Targets. 13 (4): 379–99. doi:10.2174/15680096113139990077. PMID 23517596.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրալազին» հոդվածին։