Հնդկաստանը օլիմպիական խաղերում
Հնդկաստանը առաջին անգամ մասնակցել է 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Այդ խաղերում Հնդկաստանը ներկայացնում էր Նորման Պրիչարդը, ով աթլետիկա սպորտաձևում նվաճեց երկու մեդալ (երբեմն այդ մեդալները համարվում են Մեծ Բրիտանիայի կողմից տրված, քանի որ Հնդկաստանն այդ ժամանակ Բրիտանական կայսրության մի մասն էր)։ 1920 թվականին ուղարկվեց Հնդկաստանի մարզիկների թիմը։ Այդ ժամանակից ի վեր Հնդկաստանը մասնակցեց ամառային բոլոր խաղերին։ Ընդհանուր առմամբ, 23 խաղերում մասնակցել են 728 մարզիկներ (637 տղամարդ և 91 կին)։ Հնդկաստանի մարզիկները հանդես են եկել բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրային պոլո, մարմնամարզություն, ձիավարություն, ձյուդո, ձիասպորտ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, դայվինգ, ծանրամարտ, սուսերամարտ, ֆուտբոլ, մականախաղ սպորտաձևերում։ Խոշորագույն պատվիրակությունը երկիրը ներկայացրեց 1948 թվականի խաղերին (79 մարդ)։
Ձմեռային օլիմպիական խաղերին Հնդկաստանը մասնակցում է 1964 թվականից։ Մինչ այժմ երկիրը հանդես է եկել ինը ձմեռային խաղերում։ Հնդկաստանը ներկայացրել են 15 տղամարդ և 2 կին, ովքեր մասնակցում էին լեռնադահուկային սպորտաձևերին։
Հնդկաստանը ներկայացնող մարզիկները ընդհանուր թվով նվաճեցին 28 մեդալ, հիմնականում մականախաղ սպորտաձևից։ Հնդկաստանի տղամարդկանց հոկեյի հավաքականը 1928 թ.-ից 1980 թվականներին նվաճեց տասնմեկ, այդ թվում վեց ոսկե մեդալ։ Միևնույն ժամանակ, Ուդհեմ Սինգհը և Լեսլի Կլաուդիուսը նվաճեցին 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։
Հնդկաստանի կանանց թիմը միայն մեկ անգամ 1980 թվականին է մասնակցել մականախաղին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Օլիմպիական խաղերում չորս անգամ մասնակցել է տղամարդկանց ֆուտբոլային թիմը (ամենաբարձր նվաճումը 1956 թվականին էր, զբաղեցրին չորրորդ հորիզոնականը), մեկ անգամ` բասկետբոլային թիմը։
2008 թվականին Պեկինում Հնդկաստանի պատմության մեջ միակ ոսկե մեդալը նվաճեց Աբհինավ Բինդրան։
Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, որը կոչվում էր Հնդկաստանի օլիմպիական ասոցիացիա, հիմնադրվել է 1927 թվականին։ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես դադարեցրեց Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին իր հովանու ներքո պահելը։ Հնդկաստանի մարզիկները կարող էին մասնակցել օլիմպիական մրցույթներին միայն որպես անկախ օլիմպիականներ[1]։
Մեդալակիրներ
խմբագրելՄեդալների աղյուսակ
խմբագրելԱմառային օլիմպիական խաղերի մեդալներ
խմբագրել1900 — Փարիզ | 0 | 2 | 0 | 2 |
1904 — Սենթ Լուիս | չի մասնակցել | |||
1908 — Լոնդոն | չի մասնակցել | |||
1912 — Սթոկհոլմ | չի մասնակցել | |||
1920 — Անտվերպեն | 0 | 0 | 0 | 0 |
1924 — Փարիզ | 0 | 0 | 0 | 0 |
1928 — Ամստերդամ | 1 | 0 | 0 | 1 |
1932 — Լոս Անջելես | 1 | 0 | 0 | 1 |
1936 — Բեռլին | 1 | 0 | 0 | 1 |
1948 — Լոնդոն | 1 | 0 | 0 | 1 |
1952 —Հելսինկի | 1 | 0 | 1 | 2 |
1956 — Մելբուրն | 1 | 0 | 0 | 1 |
1960 — Ղրիմ | 0 | 1 | 0 | 1 |
1964 — Տոկիո | 1 | 0 | 0 | 1 |
1968 — Մեխիկո | 0 | 0 | 1 | 1 |
1972 — Մյունխեն | 0 | 0 | 1 | 1 |
1976 — Մոնրեալ | 0 | 0 | 0 | 0 |
1980 — Մոսկվա | 1 | 0 | 0 | 1 |
1984 — Լոս Անջելես | 0 | 0 | 0 | 0 |
1988 — Սեուլ | 0 | 0 | 0 | 0 |
1992 — Բարսելոնա | 0 | 0 | 0 | 0 |
1996 — Ատլանտա | 0 | 0 | 1 | 1 |
2000 — Սիդնեյ | 0 | 0 | 1 | 1 |
2004 — Աթենք | 0 | 1 | 0 | 1 |
2008 — Պեկին | 1 | 0 | 2 | 3 |
2012 — Լոնդոն | 0 | 2 | 4 | 6 |
2016 — Ռիո դե Ժանեյրո | 0 | 1 | 1 | 2 |
Արդյունք | 9 | 7 | 12 | 28 |
---|
Մեդալները սպորտաձևերում
խմբագրելՄականախաղ | 8 | 1 | 2 | 11 |
Հրաձգություն | 1 | 2 | 1 | 4 |
Աթլետիկա | 0 | 2 | 0 | 2 |
Ըմբշամարտ | 0 | 1 | 4 | 5 |
Բադմինտոն | 0 | 1 | 1 | 2 |
Բռնցքամարտ | 0 | 0 | 2 | 2 |
Ծանրամարտ | 0 | 0 | 1 | 1 |
Թենիս | 0 | 0 | 1 | 1 |
Արդյունք | 9 | 7 | 12 | 28 |
---|
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Статистика на Sports-reference.com Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
- Индия на официальном сайте Олимпийского движения
- «Медалисты Олимпийских игр на сайте МОК». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- Олимпийская ассоциация Индии Արխիվացված 2006-02-05 Wayback Machine