Մանիշա Կոիրալա
Մանիշա Կոիրալա (անգլ.՝ Manisha Koirala, նեպալ.՝ मनिषा कोइराला, օգոստոսի 16, 1970[1], Կատմանդու, Նեպալ[1]), նեպալցի և հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր, բհարատանատյամ և մանիպուրի ոճերի պարուհի։ Հիմնականում աշխատում է Բոլիվուդում, ինչպես նաև նկարահանվում է Կոլլիվուդի, Տոլլիվուդի, մալայալամ լեզվով և նեպալական ֆիլմերում։ «Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների և «Filmfare Awards South» մրցանակի։ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է և հասարակական գործիչ։ Պարգևատրվել է Նեպալի կառավարական պարգևով՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշանով (2001 թվական)։
Մանիշա Կոիրալա անգլ.՝ Manisha Koirala | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Կատմանդու, Նեպալ[1] |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ և պարուհի |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ծնողներ | հայր՝ Prakash Koirala? |
Ամուսին(ներ) | Samrat Dahal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄանիշա Կոիրալան ծնվել է 1970 թվականի օգոստոսի 16-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում՝ հայտնի քաղաքական գործիչների ընտանիքում։ Նրա ծնողներն են քաղաքական գործիչ Պրակաշ Կոիրալան և Սուշման։ Պապը՝ Պրասադ Կոիրալան, 1959 թվականից մինչև 1960 թվականը եղել է Նեպալի վարչապետ։ Երկու ոչ հարազատ պապիկները նույնպես եղել են վարչապետներ՝ Գիրիջա Պրասադ Կոիրալան և Մատրիկա Պրասադ Կոիրալան։ Նրա հարազատ Սուշիլ Կոիրալան ներկայումս վարչապետ է։
Կրթություն է ստացել Վարանասիում՝ «Vasant Kanya Mahavidhyalaya»-ում (VKM), ինչպես նաև Նյու Դելիում՝ «Army Public School, Dhaula Kuan (APS)»-ում։
Սկզբնապես ուզում էր դառնալ բժիշկ, բայց հետո դարձել է դերասանուհի Բոլիվուդում։ Նրա եղբայր Սիդհարթ Կոիրալան նույնպես դերասան է (2007 թվականին նրանք միասին նկարահանվել են «Anwar» ֆիլմում)։ 2004 թվականին Մանիշա Կոիրալան ստացել է ռեժիսորի դիպլոմ՝ Նյու Յորքում և վերադառնալով Հնդկաստան՝ դարձել է վավերագրական կինոյի հասարակության անդամ։
2010 թվականին Մանիշան ամուսնացել է նեպալցի բիզնեսմենի հետ, իսկ 2012 թվականին բաժանվել է։
2012 թվականի նոյեմբերին Մանիշա Կոիրալայի մոտ հայտնաբերվել է ձվարանի քաղցկեղ։ Վիրահատությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ։
Կարիերան ֆիլմում
խմբագրելՆրա դեբյուտը որպես դերասանուհի կայացել է 1989 թվականին՝ «Մենք կհանդիպենք նորից» («Pheri Bhetaula») ֆիլմում։ Մի տարի հետո խաղասկիզբը Բոլիվուդում էր՝ «Առևտրական» կոմերցիոն հաջող դրամայում (Saudagar, 1991 թվական), որի ռեժիսորն է Սուբհաշա Գհայան։
Նրա գործերը դարձել են հայտնի հնդկական կինոմատոգրաֆիայում՝ 1990 թվականից մինչև 2000 թվականների սկիզբը, որոնցից է «Առասպել սիրո մասին» (1994 թվական) ֆիլմը, որը դարձել է նրա համար կարիերայի ճեղքում, «Տարբեր ճակատագրեր» (1995 թվական), «Երաժշտության աշխարհ» (1996 թվական), որի ռեժիսորն է Սանջայա Լիլի Բհանսալին, «Կրակ-վկա» (1996 թվական), «Թաքնված ճշմարտությունը» (1997 թվական) ֆիլմերը, «Բոմբեյ» (1995 թվական) և «Սեր առաջին հայացքից» (1998 թվական) ֆիլմերը, որոնց ռեժիսորն է Մանի Ռատնաման, «Խռովարար հոգի» (1999 թվական) ֆիլմը, «Փախստականուհի» (2001 թվական) ֆիլմը, «Հատուցում ամեն ինչի համար» (2002 թվական) ֆիլմը, որի ռեժիսորն է Ռամ Գոպալ Վարման։
Դերասանուհին կատարել է գլխավոր դերեր վեց բարձր բյուջեով կոմերցիոն հաջող «Tamil cinema» ֆիլմերում՝ «Բոմբեյ» (1995 թվական), Mudhalvan (1999 թվական), «Հնդիկ» (1996 թվական), «Սատանա» (2001 թվական), «Մումբայ էքսպրես» (2005 թվական) (բոլոր երեք ֆիլմերը խաղացել է Քամալ Հասանի հետ միասին), Baba (2002 թվական) (Ռաջնիկանտի հետ միասին)։
«Filmfare Award» մրցանակի երրորդ տեղի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, և «Filmfare Awards South»-ի մեկ մրցանակի դափնեկիր[2]։ Չորս անգամ առաջադրվել է «Filmfare Award» մրցանակի որպես լավագույն դերասանուհի։
Չնայած Մանիշ Քոյրալի մասնակցությամբ ֆիլմերի ժողովածուները շատ տարբեր են՝ քննադատները նշում են, որ դերասանուհին ունի իր պրոֆեսիոնալ տեղը՝ անկախ կոմերցիոն հաջողությունից[3][4]։
2004 թվականին Մանիշան դարձել է ցածր բյուժեով «Եկեք հաշվարկենք» (Paisa Vasool) կինոֆիլմ-կատակերգության պրոդյուսեր, որտեղ որպես դերասանուհի նկարահանվել են ինքը և Սուշմիտա Սենը, իսկ ռեժիսոր է եղել Շրինիվաս Բհաշիյաման։
2009 թվականի դեկտեմբերին եղել է Դուբայի հինգերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Ներկայումս շարունակում է նկարահանվել կինոյում՝ որպես դերասանուհի։ 2017 թվականին դուրս է եկել Dear Maya ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր[5]։
Նա նաև հնդկական դասական պարերի պրոֆեսիոնալ պարուհի է՝ բհարատանատյամ և մանիպուրի ոճերում։
Սոցիալական աշխատանք
խմբագրել1999 թվականի սեպտեմբերին Մանիշան նշանակվել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան։ Ակտիվ մասնակցել է սոցիալական աշխատանքներում, մասնավորապես համագործակցել է կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են կանանց իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանխարգելել նեպալցի աղջիկների թրաֆիքինգը՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | «Մենք կհանդիպենք նորից» | Pheri Bhetaula (նեպալական) | |
1991 | ֆ | «Առևտրական» | Saudagar | Ռադհա |
1991 | ֆ | «Առաջին սիրո նամակը» | First Love Letter | Ռադհա Սինկհ |
1992 | ֆ | «Սիրո վեհությունը» | Yalgaar | Մեգհնա Կումար |
1993 | ֆ | «1942, Առասպել սիրո մասին» | 1942: A Love Story | Ռաջեշվարի Պատհակ |
1993 | ֆ | «Դրամատեր» | Dhanwaan | Իմլի |
1993 | ֆ | «Կրկնակի խաղ» | Insaniyat Ke Devta | Նիշա |
1993 | ֆ | «Ժառանգուհի» | Anmol | Անմոլ |
1994 | ֆ | «Անողոք սիրելի» | Sangdil Sanam | Սանամ |
1994 | ֆ | Yuhi Kabhi | Պուջա | |
1994 | ֆ | «Քրեական հանցանք» | Criminal (հեռուստասերիալ) (հնդկական) | միսս Շվետա Կումար |
1995 | ֆ | «Բոմբեյ» | Bombay | Շայլա Բանո |
1995 | ֆ | «Տարբեր ճակատագրեր» | Akele Hum Akele Tum | Կիրան Կումար |
1995 | ֆ | «Անձնազոհ սեր» | Guddu | Սալինա |
1995 | ֆ | «Ոչինչ չի կանգնեցնի սիրուն» | Dushmani: A Violent Love Story | Սապնա Օբերոյ |
1995 | ֆ | «Անբաժանելի» | Anokha Andaaz | Ռիմա |
1995 | ֆ | Ram Shastra | Անժալի Սինհա | |
1995 | ֆ | «Վերամիավորում» | Milan | Պրիյա |
1996 | ֆ | «Երաժշտության աշխարհ» | Khamoshi: The Musical | Էննի Բրագանցա |
1996 | ֆ | «Կրակ-վկա» | Agni Sakshi | Շիվանջի Կապուր/Մադհու |
1996 | ֆ | «Հնդիկ» | Indian | Իշվարիյա |
1996 | ֆ | «Ճակատագրի պտույտը» | Majhdhaar | Ռադհա Ռայ |
1997 | ֆ | «Թաքնված ճշմարտություն» | Gupt: The Hidden Truth | Շիտալ Չոուդհարի |
1997 | ֆ | «Դրախտային կղզի» | Sanam | Սանամ |
1997 | ֆ | Dil Ke Jharoke Main | Սուման | |
1998 | ֆ | «Երկաթյա» | Loha | Մանիշա |
1998 | ֆ | «Սեր առաջին հայացքից» | Dil Se.. | Մեգհնա |
1998 | ֆ | «Աստղանշված Աստված» | Yugpurush | Սունիտա |
1998 | ֆ | «Անսպասելիություն» | Achanak | Պուջա |
1998 | ֆ | «Մահարաջա» | Maharaja | Շալի Մատհուր |
1998 | ֆ | «Ճաղերի հետևում» | Salaakhen | կամեո |
1999 | ֆ | «Խռովարար հոգի» | Mann | Պրիյա Վերմա |
1999 | ֆ | «Կարմիր փադիշահ» | Lal Baadshah | Կիրան |
1999 | ֆ | «Գնդակ» | Kartoos | Մինի |
1999 | ֆ | «Հետախույզ» | Hindustan Ki Kasam | Ռոշանարա |
1999 | ֆ | «Եղբայրական կապեր» | Kachche Dhaage | Ռուկսանա |
1999 | ֆ | Mudhalvan | Դենմոժի | |
1999 | ֆ | Laawaris | Անշու Մեհրա | |
1999 | ֆ | Jaihind | Շիտալ | |
2000 | ֆ | «Պատահական վկա» | Khauff | Նեհա Վերմա |
2000 | ֆ | «Կենդանի վահան» | Champion | Սապնա Կհաննա |
2000 | «Ճակատագիր» | Baaghi | Ռանի | |
2000 | ֆ | Raja Ko Rani Se Pyar Ho Gaya | Մանիշա | |
2001 | ֆ | «Փախստականուհի» | Lajja | Վայդեհի |
2001 | ֆ | «Սատանա» | Aalavandhan | Շարմիլի |
2001 | ֆ | «Իրարանցում» | Grahan | Պարո/Պարվատի Շաստրի |
2001 | ֆ | «Սև ձին» | Chhupa Rustam: A Musical Thriller | Նիշա |
2001 | ֆ | «Փրկություն» | Moksha: Salvation | Ռիտիկա |
2002 | ֆ | «Հատուցում ամեն ինչի համար» | Company | Սարոջա |
2002 | ֆ | «Երեխա» | Baba | Չամումնդեշվարի |
2002 | ֆ | «Անեծք» | Jaani Dushman: Ek Anokhi Kahani | Վասունդհարա/Դիվյա |
2002 | ֆ | «Ռոմանտիկական պատմություն» | Ek Chhotisi Love Story | կին |
2003 | ֆ | «Փախուստ Տալիբանայից» | Escape from Taliban | Սուշմիտա Բաներջի/Սայեդ Քամալ |
2003 | ֆ | «Ճակատագրական հանդիպում» | Calcutta Mail | Սանջանա |
2003 | ֆ | «Շուկա» | Market | Մուշկան Բանո/Մալիկա |
2004 | ֆ | «Դիվահար սեր» | Tum? / Tum: A Dangerous Obsession | Կամինի Գուպտա |
2004 | ֆ | «Եկեք հաշվարկենք» | Paisa Vasool | Մարիա Ռոզարիո |
2005 | ֆ | «Մումբայ էքսպրես» | Mumbai Express / Mumbai Xpress (հնդկական) | Ախիլյա |
2005 | ֆ | «Թաջ Մահալ, Սիրո մեծ պատմություն» | Taj Mahal: An Eternal Love Story | արքայադուստր Ջահան Արա |
2005 | ֆ | Chaahat Ek Nasha | Մալիկա | |
2006 | ֆ | «Օտարականներ» | Anjaane: The Unkown | Շիվանի Ա․ Մալհոտրա |
2007 | ֆ | «Հրոսակախումբ» | Darwaza Bandh Rakho | Ջուլի |
2007 | ֆ | «Նկարիչ Անվարը» | Anwar | Անիտա |
2008 | ֆ | «Սիրելի» | Mehbooba | Վարշա |
2008 | ֆ | «Կյանքի ոճը» | Sirf....Life Looks Greener on the Other Side | Դևիկա |
2008 | ֆ | Nagaram (հեռուստասերիալ) | կամեո | |
2008 | ֆ | Khela | Շիլա | |
2009 | ֆ | Do Paise Ki Dhoop Chaar Aane Ki Baarish | Ջուհի | |
2010 | ֆ | Dharmaa (նեպալական) | Գաուրի | |
2010 | ֆ | «Էլեկտրա» | Elektra | Դիանա |
2010 | ֆ | Ek Second... Jo Zindagi Badal De? | Ռաշի | |
2011 | ֆ | Mappillai | Ռաջկումարի | |
2011 | ֆ | «Իմ անունը» | I Am | Ռուբինա |
2012 | ֆ | «Ուրվականի վերադարձ» | Bhoot Returns | Նամրատա Ավաստրի |
2015 | ֆ | Chehere: A Modern Day Classic | Տարանա | |
2016 | ֆ | Oru Melliya Kodu / Game | Մայա/Սումիտհրա/Մատհանգի | |
2017 | ֆ | Dear Maya | Մայդևի | |
2018 | ֆ | Sanju | Նարգիզ |
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրել- Մրցանակներ
- 1994՝ Սմիթա Պատիլի անվան մրցանակ[6] (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
- 1996՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Բոմբեյ»[7] (Bombay) ֆիլմ
- 1996՝ «Filmfare Awards South», «Բոմբեյ» ֆիլմ
- 1997՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Երաժշտության աշխարհ»[7] ֆիլմ
- 1997՝ «Screen Weekly Awards»՝ որպես լավագույն դերասանուհի, «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
- 2001՝ Գուրկիի աջ ձեռքի շքանշան[8][9] (հնդկական կինոարդյունաբերության նվաճումների համար)
- 2003՝ «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի ըստ քննադատների, «Հատուցում ամեն ինչի համար»[10] (Company) ֆիլմ
- 2003՝ Բենգալյան կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի հնդկական ֆիլմերում, «Փախուստ Տալիբանայից» (Escape from Taliban) ֆիլմ
- 2014՝ «India Today» ամսագրի մրցանակ (տարվա աղջիկ)
- Նոմինացիաներ
- «Filmfare Award» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
- 1995՝ «Առասպել սիրո մասին» ֆիլմ (1942, A Love Story)
- 1996՝ «Տարբեր ճակատագրեր» ֆիլմ (Akele Hum Akele Tum)
- 1997՝ «Երաժշտական աշխարհ» ֆիլմ
- 1999՝ «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
- Այլ
- 1999՝ «Star Award», «Սեր առաջին հայացքից» ֆիլմ
- 2012՝ «Filmfare Awards South», Mappillai
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139345825 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Aryal, Timothy (2017 թ․ հունիսի 9). «Manisha Koirala's second coming». The Kathmandu Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Roy Mitra, Indrani (2005 թ․ դեկտեմբերի 20). ««I need to move on: Manisha Koirala»». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
- ↑ Taliculam, Sharmila (2000 թ․ մարտի 6). ««When I see some of my films, I am ashamed»». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 200810-31-ին.
- ↑ «Dear Maya Trailer: Manisha Koirala's film is about a lonely woman's search for love». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Photo Gallery». Արխիվացված 2012-09-11 Wayback Machine Priyadarshniacademy.com. Retrieved 19 August 2012.
- ↑ 7,0 7,1 «Filmfare Awards: Manisha Koirala Loved That Ranbir Kapoor Touched Rekha's Feet» (անգլերեն). NDTV. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «King Gyanendra is all ears for Kali Baba». Արխիվացված 2011-01-19 Wayback Machine dnaindia.com. 13 April 2006. Retrieved 25 June 2010.
- ↑ «June 2001». Արխիվացված 2012-12-03 Wayback Machine Siliconeer. 1 January 1995. Retrieved 19 August 2012.
- ↑ Subhash K Jha (2003 թ․ փետրվարի 22). «Shah Rukh, Ash, Ajay Devgan's rich haul» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիշա Կոիրալա» հոդվածին։ |