Մարո Մարգարյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարո Եղիշեի Մարգարյան (դեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[1][2], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 31, 1999(1999-01-31)[2], Երևան, Հայաստան[2] (թաղված է Բյուրականում)), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Մարո Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[1][2]
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 31, 1999(1999-01-31)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի և թարգմանչուհի
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե[1]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱմուսինՍարգիս Բայանդուր
ԶավակներԱնահիտ Բայանդուր և Աշոտ Բայանդուր
Մարո Մարգարյան Վիքիքաղվածքում
Մարո Մարգարյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Մարո Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։

Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։

Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում[3][4][5]՝, եղբոր՝ հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի կողքին[6]։

Մրցանակներ

խմբագրել
  • «Ժողովուրդների բարեկամության շքանշան», 1985
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)
  • Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)

Երկերի մատենագրություն

խմբագրել
  • Մտերմություն (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1940, 55 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1945, 80 էջ։
  • Մոր ձայնը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 131 էջ։
  • Փշատենի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 162 էջ։
  • Լիրիկական լուսաբաց (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 331 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Մ. Մարգարյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1962, 322 էջ։
  • Ձնհալից հետո (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1965, 252 էջ։
  • Լցված լռություն (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 152 էջ։
  • Օրերի խորքից (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 452 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1978, 424 էջ։
  • Նվիրումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 156 էջ[7]։
  • Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 324 էջ։
  • Սիրո երգեր, Երևան, «Սովետական գրող», 1984, 164 էջ[8]։
  • Հատընտիր, Երևան, «Սովետական գրող», 1985, 544 էջ։

Մարո Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շեֆը։ Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1943, 96 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Այնտեղ, ուր ապրում ես դու, Երևան, Հայպետհրատ, 1943, 8 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Մանուկների համար (թարգմանեցին Գևորգ Էմինը և Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1949, 67 էջ։
  • Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
  • Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Ստեփան Շչիպաչյով, Պավլիկ Մորոզով, Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
  • Ուկրաինական քնար (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Չեխ և սլովակ բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1966, 238 էջ։
  • Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
  • Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների Ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 272 էջ։
  • Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 165 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։

Ընտանիքի անդամներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարո Մարգարյան հոդվածին
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մարո Մարգարյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, 59 էջ։
  4. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 366-367։
  5. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, Երևան, «Սովետական գրող», 1981, էջ 305։
  6. Ափինյան, Աբգար (2015). «Մարո Մարգարյանի Հայաստանը» (PDF). Նոր-Դար. թիվ 4: էջ 3.
  7. Մարգարյան, Մարո (1982). Նվիրումներ. "Սովետական Գրող" Հրատարակչություն.
  8. Մարգարյան, Մարո Եղիշեի (1984). Սիրո երգեր։ (Բանաստեղծություններ). Սովետական գրող.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 302