Մենինգիզմ
Մենինգիզմը կլինիկական համախտանիշ է, որի ժամանակ դիտվող ախտանիշերից են պարանոցի մկանների կարկամվածությունը (ծոծրակային կարկամվածություն), լուսավախությունը (ֆոտոֆոբիա) և գլխացավը։ Այն վկայում է ուղեղապատյանների գրգռման մասին, որոնք կարող են պատահել, օրինակ, մենինգիտի, ենթաոստայնային արյունազեղումների և այլ հիվանդությունների դեպքում։ "Մենինգիզմ" եզրույթն օգտագործվում է այն դեպքում, երբ նկարագրված ախտանիշերը պայմանավորված չեն ուղեղապատյանների բորբոքումով․ այն հաճախ է պատահում երեխաների մոտ տարբեր, սուր ընթացքով հիվանդությունների ժամանակ[2]։ Այս դեպքում դիտվող այլ նշաններից են Կեռնիգի ախտանիշը և Բրուձինսկու թվով երեք ախտանիշերը.
Մենինգիզմ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | neck stiffness?, Brudziński's sign?, Kernig's sign? և straight leg raise?[1] |
ՀՄԴ-9 | 781.6 |
ՀՄԴ-10 | R29.1 |
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՄենինգիզմի մասին վկայող հիմնական ախտանիշներն են ծոծրակային կարկամվածությունը, Կեռնիկի ախտանիշը և Բրուձինսկու ախտանիշը։ Այս նշանները չունեն բարձր զգայունություն․ մենինգիտի դեպքում չափահաս անձանց մոտ ծոծրակային կարկամվածությունը առկա է 30% դեպքերում, իսկ Կեռնիգի կամ Բրուձինսկու ախտանիշները կարելի նկատել միայն 5% դեպքերում[3]։
Ծոծրակային կարկամվածություն
խմբագրելԾոծրակային կարկամվածությունը դա պարանոցը դեպի առաջ ծալելու անկարողությունն է՝ պարանոցային մկանների բարձր լարվածության պատճառով։ Եթե պարանոցի ծալումը ցավոտ է, սակայն հնարավոր է կատարել ամբողջ ծավալով, ապ դա չի գնահատվում որպես ծոծրակային կարկամվածություն։[փա՞ստ]
Կեռնիգի ախտանիշ
խմբագրելԿեռնիգի ախտանիշը դրական է համարվում, երբ ստորին վերջույթը կոնք-ազդրային և ծնկան հոդերում 90 աստիճան անկյան տակ ծալված դիրքով փորձում են կատարել տարածում ծնկահոդում, սակայն դա լինում է շատ ցավոտ՝ մկանային դիմադրության պատճառով[4]։ Սա վկայում է, օրինակ, ենթաոստայնային արյունազեղման կամ մենինգիտի առկայության մասին[5]։
Բրուձինսկու ախտանիշ
խմբագրելՅոզեֆ Բրուձինսկին (լեհ.՝ Józef Brudziński, 1874–1917, լեհ մանկաբույժ) առանձնացրել է մի քանի մենինգեալ նշաններ։ Ամենահաճախ օգտագործվող նշանը երբեմն անվանում են Բրուձինսկու վերին կամ պարանոցային ախտանիշ, որի դեպքում հիվանդի պառկած դիրքում պարանոցը դեպի առաջ հարկադրաբար ծալելիս նկատվում է ստորին վերջույթների ակամա ծալում և սեղմում որովայնին[3][6]։
Բրուձինսկու մյուս ախտանիշներից են[7].
- Բրուձինսկու միջին կամ ցայլային ախտանիշը, որի դեպքում ցայլային համաճոնի շրջանում ճնշում գործադրելիս կարելի է տեսնել ակամա սրունքների զատում և ծալում կոնք-ազդրային և ծնկան հոդերում[8]։
- Բրուձինսկու ստորին ախտանիշ կամ Բրուձինսկու ռեֆլեքս, որի դեպքում մի ստորին վերջույթը հարկադրաբար ծալելու և որովայնին սեղմելու դեպքում նկատվում է մյուս ստորին վերջույթի ակամա ծալում և սեղմում որովայնին, իսկ ծալված վերջույթի ուղղման դեպքում մյուս վերջույթը ևս ուղղվում է[9]։
- Այտային նշան, երբ այտոսկրից մի փոքր ներքև սեղմելու դեպքում բարձրացնում է բազուկները և ծալում արմնկահոդերը[8]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ ICD9Data.com - Diagnosis Codes, Meningismus
- ↑ 3,0 3,1 Thomas KE, Hasbun R, Jekel J, Quagliarello VJ (2002). «The diagnostic accuracy of Kernig's sign, Brudzinski's sign, and nuchal rigidity in adults with suspected meningitis». Clin. Infect. Dis. 35 (1): 46–52. doi:10.1086/340979. PMID 12060874.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kernig VM (1882). «Ein Krankheitssymptom der acuten Meningitis». St Petersb Med Wochensch. 7: 398.
- ↑ O'Connor, Simon; Talley, Nicholas Joseph (2001). Clinical Examination: A Systematic Guide to Physical Diagnosis. Cambridge, MA: Blackwell Publishers. էջ 363. ISBN 0-632-05971-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Brudzinski J (1909). «Un signe nouveau sur les membres inférieurs dans les méningites chez les enfants (signe de la nuque)». Arch Med Enf. 12: 745–52.
- ↑ doctor/2299 at WhoNamedIt
- ↑ 8,0 8,1 Brudzinski J (1916). «Über neue Symptome von Gehirnhautentzündung und -reizung bei Kindern, insbesondere bei tuberkulösen». Berl Klin Wochensch. 53: 686–90.
- ↑ Brudzinski J (1908). «Über die kontralateralen Reflexe an den unteren Extremitäten bei Kindern». Wien Klin Wochensch. 8: 255–61.