Մետաքսի ճանապարհ
«Մետաքսի ճանապարհ» (չինարեն՝ 絲綢之路, ուզբ.՝ Buyuk Ipak Yo'li, ղազ.՝ Ұлы Жібек жолы, ղրղզ.՝ Улуу жибек жолу, պարս.՝ جاده ابریشم, արաբ․՝ طريق الحرير, հինդի՝ रेशम मार्ग, մոնղ.՝ Торгоны зам), քարավանային ճանապարհ, որը միջնադարում կապել է Արևելյան Ասիան Միջերկրական ծովի հետ։ Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքսի արտահանման համար, որից էլ առաջացել է Մետաքսե մեծ ճանապարհ անվանումը։ Ճանապարհը հարթվել է Ք. ա. 2–րդ դարում, անցկացվել է Սիանից մինչև Դունխուան։ Այնտեղ այն ճյուղավորվում էր՝ հյուսիսային ճանապարհն անցնում էր Տուրֆանի միջով, այնուհետև անցնում էր Պամիրը և հասնում Ֆերգանա և Ղազախստան, հարավայինը՝ Լոբնոր լճի կողքով Տակլա Մական անապատի հարավային եզրով, Յարքենդի և Պամիրի միջով հասնում է Բակտրիա, իսկ այդեղից՝ Պարթևստան, Հնդկաստան և Մերձավոր Արևելքով դեպի Միջերկրական ծով։ Չինաստանը Առաջավոր Ասիայի և ապա՝ Եվրոպայի հետ կապող առևտրաքարավանային մայրուղու անվանումը։ Գործում էր սկսած մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։
Տերմինը ներկայացվել է 1877 թվականին գերմանացի աշխարհագրագետ Ֆերդինանդ ֆոն Ռիխտհոֆենի կողմից։
«Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր․ հարավային երթուղին անցնում էր Սոթան, Արքենդ, Բալհ և Մերվ քաղաքներով, հյուսիսայինը՝ Տուրֆան, Կաշգար, Սամարղանդ, Մերվ, ուր միանալով հարավայինին՝ ձգվում էր Հեկատոմպիլ, էկբատան, Բաղդադ քաղաքներով դեպի Միջերկրական ծովի Տյուրոս, Անտիոք նավահանգիստները։ Մետաքսի ճանապարհի մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։
«Մետաքսի ճանապարհ»-ի երկարությունն ավելի քան 7 հազար կմ էր։ Իր գոյության առաջին դարերում «Մետաքսի ճանապարհ»-ով առևտրի միջնորդության համար գերակշիռ դեր ձեռք բերելու նպատակով սուր պայքար էր գնում Հռոմի և Պարթևստանի թագավորության առևտրական վերնախավերի միջև։ 5-6-րդ դարերում «Մետաքսի ճանապարհի» զգալի մասը պարսկա-սողդիական վաճառականների ձեռքում էր, իսկ Արաբական խալիֆայության կազմավորումից (VII դար) հետո գերակշռություն ստացան արաբ առևտրականները։ Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, սկսած 14-րդ դարից, «Մետաքսի ճանապարհ»-ի նշանակությունը գնալով նվազեց։ «Մետաքսի ճանապարհը․» մեծ չափով նպաստեց Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը։
Ծագում
խմբագրելԱլեքսանդր Մակեդոնացու հաղթական արշավանքները ընդլայնել է, որը ստեղծում է նախադրյալներ հաստատուն առևտրային հարաբերություններ։ Չինաստանը սկսում է արտահանել մետաքս, երբ հասկացավ նեֆրիտի և ժադեինի (թանկարժեք քարեր), որը ստանում էին հատուկ կծիկներից, իսկ հետագայում արաբական ձիերից, որոնք տարբերվում էին չինական ձիերից։
Հին հյուսիսային ճանապարհը ստեղծվել է ՈՒ-դի կայսրի ժամանակ, որը տափաստանային հունու ժողովրդի առաջնորդ Չժան Ցյանին ուղարկում է փնտրելու իրենց թշնամիներին՝ որոնք հարձակվել էին հարավից, իրենց հետ բանակցություներ կնքելու նպատակով։ Ճանապարհորդության ժամանակ Ք.ա 138-126 թվականներին Չժան Ցյանը տեսնում է Ֆերգանայի հովտում իրենց գեղեցկությամբ հմայող ձիեր։ Նա զեկուցում է կայսրին այլ երկրներում մետաքսի բացակայության մասին և խորհուրդ է տալիս սահմանին այդ չքնաղ ձիերի հետ փոխանակել մետաքսը, ինչպես նաև գինի, քացր պտուղներ և այլն։
Ք.ա. 121 թվականին առաջին մետաքսե և բրոնզե հայելիներով քարավանը ուղղվում է դեպի Ֆերգանայի հովիտ։ Մետաքսը արևմուտքում բարձր գնահատում էին վնասատու միջատներին դիմակայելու համար։ Աշխարհի առևտուրը շարունակվում է արդեն նոր՝ հարավային ճանապարհով։ Բացի այդ ապրանքի մի մասը տեղափոխվում էր Հնդկական օվկիանոսով։
Մետաքսե ճանապարհի «Ոսկե դարը»
խմբագրելԱրևելքից արևմուտք ճանապարհորդության ընթացքում մետաքսը և համեմունքները անցել են տասնյակ ձեռքերով։ Դրա կապակցությամբ պատմաբանները պատմում են հիմնականում ապրանքների և տեխնոլոգիաների ճանապարհորդությունների մասին, ոչ թե մարդկանց։ Տեղափոխության համար հիմնականում օգտագործում էին ուղտեր։ Ուղտերի քանակը քարավաններում կազմում էր երեքից մինչև 300[1]։ Տան դինաստիայի հետ առևտրական աշխույժ կապերի շնորհիվ զարգացավ միջինասիական հագուստների և հարդարանքի նորաձևությունը[1]։
IV—IX դարերում համաշխարհային առևտրային ցանցին աջակցում էին սողդերը հյուսիսում և հրեաները՝ հարավում։ Սողդերենը դառնում է միջազգային շփման լեզու, օրինակ՝ բուդդիզմի սուրբ գրությունները թարգմանվում էին սանսկրիտից չինարեն հենց սողդերենով։ Սողդական առևտրի ներքին կազմակերպման մասին որոշակի լույս են սփռում նամակները, որոնք թողնվել են վաճառականներից մեկի պայուսակի մեջ Դունխուանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bulliet, Richard W. 1975. The Camel and the Wheel. Harvard University Press. 978-0-674-09130-6.
- Christian, David (2000). «Silk Roads or Steppe Roads? The Silk Roads in World History». Journal of World History. 2.1 (Spring): 1. doi:10.1353/jwh.2000.0004. S2CID 18008906.
- de la Vaissière, E., Sogdian Traders. A History, Leiden, Brill, 2005, Hardback 978-90-04-14252-7 Brill Publishers, French version 978-2-85757-064-6 on Home | De Boccard
- Elisseeff, Vadime. Editor. 1998. The Silk Roads: Highways of Culture and Commerce. UNESCO Publishing. Paris. Reprint: 2000. 978-92-3-103652-1 softback; 978-1-57181-221-6.
- Forbes, Andrew; Henley, David (2011). China's Ancient Tea Horse Road. Chiang Mai: Cognoscenti Books.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 485)։ |