Միլան Վիլոտիչ
Միլան Վիլոտիչ (սերբ.՝ Милан Вилотић / Milan Vilotić, հոկտեմբերի 21, 1986[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբի պաշտպան։ Խաղացել է Սերբիայի ազգային հավաքականում։
![]() | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 84 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրել«Չուկարիչկի» թիմի սան է։ Այդ թիմում անցկացրել է 80 խաղ, խփել 5 գոլ։ 2006 թվականին վարձակալվել է Բելգրադի «Լոկոմոտիվի» կողմից։ 2009 թվականին ընդգրկվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում՝ նրա հետ կնքելով եռամյա պայմանագիր[2], սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ ֆուտբոլից։ Ֆուտբոլ վերադառնալուց հետո Վիլոտիչը կարմիր-սպիտակների կազմում անցկացրել է ևս մի քանի հանդիպում և նույնիսկ նվաճել է Սերբիայի գավաթը։ Սակայն 2012 թվականի մրցաշրջանի ավարտին Վիլոտիչը հեռացվել է հիմնական կազմի մարզումներից[3]։ 2012 թվականի ամռանը Միլանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է շվեյցարական «Գրասհոպեր»։ Առաջին մրցաշրջանում Շվեյցարիայում Վիլոտիչը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև նվաճել է Շվեյցարիայի գավաթը։ 2014 թվականի հունվարին, տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ, Վիլոտիչը միացել է շվեյցարական մեկ այլ ակումբի՝ «Յանգ Բոյզին»։ Գործարքի գումարը կազմել է 2 միլիոն եվրո[4]։
Վիճակագրություն
խմբագրել2014 թվականի ապրիլի 2-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չուկարիչկի | 2004/05 | 6 | 0 | 0 | 0 | 6 | 0 | ||
2005/06 | 8 | 1 | 0 | 0 | 8 | 1 | |||
2006/07 | 19 | 1 | 0 | 0 | 19 | 1 | |||
2007/08 | 18 | 1 | 0 | 0 | 18 | 1 | |||
2008/09 | 29 | 2 | 0 | 0 | 29 | 2 | |||
Ընդամենը | 80 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 80 | 5 | |
Ցրվենա Զվեզդա | 2009/10 | 28 | 2 | 2 | 0 | 30 | 2 | ||
2010/11 | 10 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 14 | 0 | |
2011/12 | 9 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 13 | 0 | |
Ընդամենը | 47 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 57 | 2 | |
Գրասհոպեր | 2012/13 | 31 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 36 | 2 |
2013/14 | 12 | 2 | 3 | 1 | 4 | 0 | 19 | 3 | |
Ընդամենը | 43 | 4 | 8 | 1 | 4 | 0 | 55 | 5 | |
Յանգ Բոյզ | 2013/14 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Ընդամենը | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 176 | 11 | 11 | 1 | 11 | 0 | 198 | 12 |
Ազգային հավաքականում
խմբագրելՄիլան Վիլոտիչը հրավիրվել է Սերբիայի երիտասարդական հավաքական։ Եղել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խաղացողների վերջնական ցուցակում, խաղացել է 21 համարի մարզաշապիկով։ 2010 թվականի ապրիլին Ռադոմիր Անտիչը նրան հրավիրվել է Ճապոնիայի հավաքականի դեմ խաղին, բայց ստամոքսի խնդիրների պատճառով նա այդպես էլ չի խաղացել[5]։ Միլանն իր նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում նշել է 2011 թվականին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում[6]։ Նույն թվականին Միլանն անցկացրել է ևս երկու ընկերական հանդիպում՝ Ռուսաստանի և Հոնդուրասի ազգային հավաքականների դեմ։
Միլան Վիլոտիչի հանդիպումները Սերբիայի ազգային հավաքականում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Րոպեներ | Մրցաշար |
1 | 2011 թ. հունիսի 7 | Ավստրալիա, Մելբուռն | Ավստրալիա | 0-0 | - | 90 ' | Ընկերական խաղ |
2 | 2011 թ. օգոստոսի 10 | Ռուսաստան, Մոսկվա | Ռուսաստան | 0-1 | - | 6 ' | Ընկերական խաղ |
3 | 2011 թ. նոյեմբերի 15 | Հոնդուրաս, Սան Պեդրո Սուլա | Հոնդուրաս | 0-2 | - | 23 ' | Ընկերական խաղ |
Ընդամենը՝ 3 հանդիպում / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն։
Հիվանդություն
խմբագրել2010 թվականի օգոստոսին բժշկական զննումից հետո բժիշկները պարզել են, որ Միլանն ունի աջ թիակի քաղցկեղ, որը սպառնում էր նրա ֆուտբոլային կարիերային և նույնիսկ կյանքին[7]։ Միլանին շտապ տեղափոխել են Բոլոնիայի կլինիկա, որտեղ վիրահատել են՝ ուռուցքը հեռացնելու նպատակով։ 2011 թվականի հունվարին վերականգնողական կուրսից հետո բժիշկները նրան թույլ են տվել վերադառնալ սպորտ[8]։
Նվաճումներ
խմբագրել- Թիմային
- Սերբիայի գավաթակիր (2)՝ 2009/10, 2011/12
- Շվեյցարիայի գավաթակիր՝ 2012/13
- Անհատական
- Սերբիայի խորհրդանշական հավաքական՝ 2009/10
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Vilotić potpisao trogodišnji ugovor sa zvezdom». Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2021-03-31-ին.
- ↑ «Зенит» оценил Вилотича в 7 миллионов
- ↑ «Вилотич М.». ReadFootball (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Vilotić: «Japan me više neće videti»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ Vilotić debituje za Srbiju
- ↑ Milan Vilotić teško bolestan
- ↑ «Vilotić se vraća, definitivno! - Srpski fudbal - Sportal.rs». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Կենսագրությունն ու վիճակագրությունը Սերբիայի ազգային հավաքականի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Վիլոտիչ» հոդվածին։ |