Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ
Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ (անգլ.՝ Dame Millicent Garrett Fawcett, հունիսի 11, 1847[1][2][3][…], Օլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 5, 1929[5][1][2][…], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի քաղաքական առաջնորդ, ակտիվիստ, գրող, սուֆրաժիստ և ֆեմինիստների պաշտամունքի առարկա, օրիորդական ազգանունը՝ Գարեթ։ Հայտնի է որպես օրենսդրական փոփոխությունների միջոցով կանանց ընտրական իրավունքերի պաշտպանության արշավի մասնակից։ 1897 թվականից մինչև 1919 թվականը նա ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի կանանց իրավունքների պաշտպանության ամենամեծ կազմակերպությունը՝ Կանանց քվեարկելու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ազգային միությունը (NUWSS)[9]։ Նա գրել է. «Չեմ կարող ասել, որ ես դարձել եմ սուֆրաժիստ։ Ես միշտ նույն եմ եղել` սկսած այն ժամանակվանից, երբ ես բավականաչափ մեծ էի, որպեսզի ընդհանրապես մտածեի ներկայացուցչական կառավարության սկզբունքների մասին»[10]։ Միլիսենթը նաև փորձել է բարելավել բարձրագույն կրթություն ստանալու կանանց հնարավորությունները՝ Միլիսենթը դառնալով Լոնդոնի Բեդֆորդ քոլեջի կառավարիչ (այժմ՝ Royal Holloway), իսկ 1875 թվականին՝ Քեմբրիջի Նյունհեմ քոլեջի համահիմնադիր[11]։
Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Օլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 5, 1929[5][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ |
Երկեր | Electoral Disabilities of Women?[7] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, գրող և տնտեսագետ |
Աշխատավայր | Բիրքբեք, Լոնդոնի համալսարան |
Ամուսին | Henry Fawcett?[4][8] |
Ծնողներ | հայր՝ Newson Garrett?[4][8], մայր՝ Louisa Dunnell?[8] |
Կուսակցություն | Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Union of Women's Suffrage Societies?[4] |
Երեխաներ | J. Malcolm Fawcett? և Philippa Fawcett? |
Millicent Fawcett Վիքիպահեստում |
2018 թվականին, «Ժողովրդի ներկայացուցչության մասին» ակտի ընդունումից 100 տարի անց, Միլիսենթը դարձել է առաջին կինը, ի պատիվ որի, որպես հարգանքի տուրք հուշարձան է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հրապարակում[12][13][14][15]։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՄիլիսենթ Գարեթը ծնվել է 1847 թվականի հունիսի 11-ին, Ալդեբուրգ քաղաքում (անգլ.՝ Aldeburgh)[11]։ Հայրը մոտակա Լեիսթոն քաղաքի հաջողակ գործարար Նյուսոն Գարեթն էր (1812–1893), իսկ մայրը՝ Լուիզան (ծնունդով Դուննել Լուիզա, 1813–1903), Լոնդոնից էր[16][17]։ Միլիսենթը նրանց տասը երեխաներից ութերորդն էր[11]։
Ըստ Ստրաչեյսի, «Գարեթները ջերմ և երջանիկ ընտանիք էին, երեխաներին խրախուսում էին ֆիզիկապես ակտիվ լինել, շատ կարդալ, արտահայտել սեփական մտքերը և կիսել իրենց հոր քաղաքական հայացքները, որը պահպանողականությունից անցել էր Գլադստոնյան լիբերալիզմին, պայքարող տղամարդ էր և խիստ հայրենասեր»[18]։
Միլիսենթը դեռ երեխա էր, երբ 1854 թվականին նրա ավագ քույրը՝ Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնը, որը հետագայում դառնալու էր Բրիտանիայի առաջին կին բժիշկը[19], նրան ծանոթացրել է անգլիացի սուֆրաժիստուհի Էմիլի Դեյվիսի հետ։ Էլիզաբեթի դուստրը՝ Լուիզա Անդերսոնն իր կենսագրության մեջ մեջբերում է Դեյվիսին, որն իր մորը՝ Էլիզաբեթին և մորաքրոջը՝ Միլիսեթին ասում է․ «Միանգամայն պարզ է, թե ինչ պետք է արվի։ Քանի դեռ դու բժշկական մասնագիտությունը հասանելի ես դարձնում կանանց համար, ես պետք է բարձրագույն կրթություն ստանամ։ Այդ անելուց հետո էլ մենք պետք է հոգանք ձայնի իրավունք ստանալու մասին»։ Դրանից հետո նա դիմում է Միլիսենտին․ «Դուք ավելի երիտասարդ եք, քան մենք, Միլի, այնպես որ դո՛ւք պետք է զբաղվեք դրանով»[20]։ Գարեթին վիճակված էր բժշկական մասնագիտության ճանապարհը հարթել կանանց համար, Դևիսին՝ համալսարանական կրթության դուռը բացել կանանց համար, մինչդեռ 13-ամյա Միլիսենթը զբաղվելու էր քաղաքականությամբ և կանանց ընտրական իրավունքի ձեռքբերմամբ[19]։
1858 թվականին, 12 տարեկան հասակում, Միլիսեթին քրոջ՝ Էլիզաբեթի հետ ուղարկել են Լոնդոն՝ սովորելու Բլեքհայթի (անգլ.՝ Blackheath) մասնավոր գիշերօթիկ հաստատությունում։ Նրանց քույրը՝ Լուիզան, Միլիսենթին տարել է քահանա Ֆրեդերիկ Դենիսոն Մորիսի (անգլ.՝ Frederick Denison Maurice) քարոզներին, որը սոցիալական գիտակցություն ունեցող և Անգլիկան եկեղեցու ոչ այնքան ավանդական հոգևորական էր, և որի հայացքներն ազդել են կրոնի մասին Միլիսենթի տեսակետների վրա։
1865 թվականին Միլիսենթ Գարեթը մասնակցել է Ջոն Ստյուարտ Միլի դասախոսությանը, իսկ հաջորդ տարի, իր ընկերուհի Էմիլի Դեյվիսի հետ միասին, մասնակցել է Քենսինգթոնյան ընկերությանը աջակցելու համար ստորագրություններ հավաքելուն, որով խորհրդարանին խնդրագիր էր ներկայացվելու կին-բնակարանատերերին ձայնի իրավունք տալու համար[11]։
Ամուսնություն և ընտանիք
խմբագրելՋոն Ստյուարտ Միլը Միլիսենթին ծանոթացրել է կանանց բազմաթիվ այլ իրավապաշտպանների, այդ թվում՝ խորհրդարանի լիբերալ անդամ Հենրի Ֆոսեթի հետ, որը պատրաստվում էր ամուսնանալ իր քրոջ՝ Էլիզաբեթի հետ, նախքան նա որոշել էր կենտրոնանալ իր բժշկական կարիերայի վրա։ Միլիսենթն ու Հենրին մտերիմ ընկերներ դառնալով ամուսնացել են 1867 թվականի ապրիլի 23-ին[11]։ Հենրին 25 տարեկանում կուրացել էր 1858 թվականին տեղի ունեցած հրաձգության հետևանքով, ուստի Միլիսենթը նրա քարտուղարի դերն է ստանձնել[21]։ Նրանց ամուսնությունը նկարագրվում էր որպես «բացարձակապես ինտելեկտուալ համակրանքի» հիման վրա հիմնված, և Միլիսենթը Հենրիի մասին հոգալու հետ միասին շարունակում էր ստեղծագործել։ Հենրի Ֆոսեթն ուներ երկու տնային տնտեսություն՝ մեկը Քեմբրիջում, և մյուսը՝ Լոնդոն։ Ընտանիքն ուներ որոշակի արմատական համոզմունքներ՝ աջակցել համամասնական ընտրակարգին, անհատական և ազատ առևտրի սկզբունքներին և կանանց համար հնարավորություններին[11]։ Նրանց միակ երեխան՝ Ֆիլիպա Ֆոսեթը, որը ծնվել է 1868 թվականին, չափազանց ոգևորվում էր իր կրթություն նկատմամբ մայրիկի վերաբերմունքից։ 1890 թվականին Ֆիլիպան դարձել է առաջին կինը, որն ստացել է Քեմբրիջի Մաթեմատիկական տրիպոս (անգլ.՝ Mathematical Tripos)[22] քննություններում բարձր գնահատական[23]։
1868 թվականին Միլիսենթը միացել է Լոնդոնի Սուֆրաժիստական հանձնաժողովին, իսկ 1869 թվականին խոսել է Լոնդոնում կայացած քվեարկելու իրավունքի մասին առաջին հանրային միտինգի ժամանակ[11]։ 1870 թվականի մարտին նա խոսել է Բրայթոնում՝ իր ամուսնու ընտրատարածքում։ Որպես խոսնակ, նրան ասում էին, որ հստակ ձայն ունի[11]։ 1870 թվականին նա հրատարակել է իր կարճ «Քաղաքական տնտեսություն սկսնակների համար» (անգլ.՝ Political Economy for Beginners)-ը, որը «չափազանց հաջող էր»[24]. 41 տարվա ընթացքում ունեցել է 10 հրատարակություն[11][24][25]։ 1872 թվականին նա իր ամուսնու հետ հրատարակել է Էսսեներ և դասախոսություններ սոցիալական և քաղաքական առարկաների վերաբերյալ (անգլ.՝ Essays and Lectures on Social and Political Subjects), որոնք պարունակում էին Միլիսենթի ութ էսսեներ[11][26]։ 1875 թվականին նա եղել է Քեմբրիջի համալսարանի Նյունհեմ Հոլլի (անգլ.՝ Newnham College) համահիմնադիրը և ծառայել է խորհրդի կազմում[27]։ Սա կանաց համար նախատեսված երկրորդ քոլեջն էր Քեմբրիջում։
Չնայած բազմաթիվ հետաքրքրություններին և պարտականություններին՝ Միլիսենթը, Ագնես Գարեթի հետ միասին, մեծացրել են վաղ հասակում որբացած իրենց չորս զարմիկներին` Էմի Գարեթ Բադլիին, Ֆիդել Էդմունդ Գարեթին, Էլզի Գարետ Ռայսին (հետագայում՝ բուսաբանական ականավոր նկարիչ Հարավային Աֆրիկայում) և Էլզիի երկվորյակ Ջոնին[28]։
1884 թվականի նոյեմբերի 6-ին ամուսնու մահից հետո Միլիսենթ Գարեթ Ֆոսեթը ժամանակավորապես թողել է հասարակական կյանքը, վաճառել երկու ընտանեկան տները և Ֆիլիպայի հետ տեղափոխվել իր քրոջ՝ Ագնես Գարեթի տուն[11]։ 1885 թվականին, երբ կրկին գործի է լծվել, Ֆոսեթն սկսել է կենտրոնանալ քաղաքականության վրա և եղել է Կանանց տեղական ինքնակառավարման հասարակություն կազմակերպության առանցքային անդամ[29]։ Սկզբնապես լինելով լիբերալ` 1886 թվականին նա անդամակցել է Լիբերալ յունիոնիստ կուսակցությանը` ընդդեմ Իռլանդական ինքնակառավարման շարժմանը։ Նա, Անգլիայի մյուս բողոքականների նման, կարծում էր, որ կաթոլիկ Իռլանդիային հոմրուլ թույլ տալը կվնասի Անգլիայի բարգավաճմանը և աղետալի կլինի իռլանդացիների համար[30]։
1891 թվականին Ֆոսեթը գրել է Մարի Վոլսթոնքրաֆթի «Կնոջ իրավունքների պաշտպանություն» գրքի նոր հրատարակության առաջաբանը։ Կենսագիր Լինդալ Գորդոնը այն անվանել է «ազդեցիկ ակնարկ», որում Ֆոսեթը վերահաստատել է վաղ ֆեմինիստական փիլիսոփայի հեղինակությունը և նրան հայտարարել որպես քվեարկության համար պայքարի նախամայր[31]։
1899 թվականին Ֆոսեթը իրավաբանության պատվավոր դոկտորի աստիճան է ստացել Սբ․ Էնդրյուս համալսարանի (անգլ.՝ University of St Andrews, կրճատ՝ St And) կողմից (Շոտլանդիա)[11]։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՄիլիսենթ Ֆոսեթն իր քաղաքական գործունեությունը սկսել է 22 տարեկանում՝ կանանց առաջին սուֆրաժիստական միտինգի ժամանակ։ Լիդիա Բեքերի մահից հետո Ֆոսեթը դարձել է Մեծ Բրիտանիայի գլխավոր սուֆրաժիստական կազմակերպության՝ Կանանց սուֆրաժիստական ընկերությունների ազգային միության (NUWSS) առաջնորդ։ Քաղաքական առումով նա ստանձնել է չափավոր դիրքորոշում՝ հեռու մնալով Կանանց սոցիալ-քաղաքական միության (WPSU) ռազմատենչ և ուղիղ քայլերից, որոնց գործողությունները, նրա համոզմամբ, վնասում էին քվեարկելու իրավունք ստանալու հարցում հաղթելու կանանց հնարավորություններին՝ խաթարելով հասարակական կարծիքը և օտարելով խորհրդարանի պատգամավորներին[32]։ Չնայած WSPU-ի ճանաչվածությանը, NUWSS-ն իր «Օրինապաշտ սուֆրաժիստներ» (անգլ.՝ Law-Abiding suffragists) կարգախոսով ավելի մեծ աջակցություն է գտել[33]։ 1905 թվականին Ֆոսեթի NUWSS-ն ուներ 305 վստահորդ ընկերություններ (constituent societies) և գրեթե 50,000 անդամ՝ ի տարբերություն 1913 թվականին WSPU-ի ունեցած 2000 անդամների[34]։ Ֆոսեթը հիմնականում պայքարում էր կանանց ընտրական իրավունքի համար և համարում էր, որ հոմրուլը «հարվածում էր Անգլիայի մեծությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև կբերի դժբախտություն ու ... աղքատություն և ցավ ու ամոթ»[30]։
Իրենց շարժումից ավելի ռազմատենչ շարժման նկատմամբ իր հիասթափությունը Ֆոսեթն այսպես է ներկայացրել իր «Կանանց ընտրական իրավունք. հակիրճ պատմություն մեծ շարժման մասին» գրքում․
Ես չէի կարող սատարել հեղափոխական շարժմանը, մանավանդ, որ այն ղեկավարվում էր ավտոկրատորեն, սկզբում չորս հոգուց բաղկացած մի փոքրիկ խմբի կողմից, իսկ հետո՝ միայն մեկ անձի կողմից .... 1908 թվականին այս դեսպոտիզմը որոշում կայացրեց, որ բռնությանը դիմանալու, բայց բռնություն չկիրառելու քաղաքականությունից պետք է հրաժարվել։ Դրանից հետո ես կասկած չունեի, թե ինչն էր ճիշտ իմ և NUWSS-ի համար՝ խստորեն պահպանել մեր շարժմանը միայն փաստարկներով սատարելու մեր սկզբունքը, հիմնված ընդհանուր իմաստի և փորձի վրա, և ոչ թե անձի նկատմամբ բռնության կամ որևէ օրինախախտման[35]։ - Միլիսենտ Ֆոսեթ, Կանանց ընտրական իրավունք. հակիրճ պատմություն մեծ շարժման մասին
|
Հարավային Աֆրիկայի պատերազմը բրիտանական մշակույթում ընդունված կանանց պարտականությունները կիսելու հնարավորություն է ստեղծել Ֆոսեթի համար։ Նա նշանակվել է Հարավային Աֆրիկա ուղարկված կանանց հանձնաժողովի ղեկավար[11]։ 1901 թվականի հուլիսին նա այլ կանանց հետ նավարկել է, որպեսզի «քննի Բուերի զինվորների ընտանիքների համակենտրոնացման ճամբարներում պահելու դաժան պայմանների մասին Էմիլի Հոբհաուսի (անգլ.՝ Emily Hobhouse) մեղադրանքը»[11]։ Պատերազմի ժամանակ Բրիտանիայում այդպիսի առաջադրանք ոչ մի կնոջ չէր վստահվել։ Միլիսենթը պայքարում էր «ուիթլանդերների» (աֆրիկաանս՝ uitlander, օտարական, Աֆրիկայում ոչ աֆրիկացիների, հիմնականում անգլիացիների) քաղաքացիական իրավունքների համար, իբրև «կանանց ընտրական իրավունքի նկատմամբ հետաքրքրության վերականգնման պատճառ»[11]։
Ֆոսեթը տարիներ շարունակ մասնակցել է բազմաթիվ նախաձեռնությունների։ Դրանցից էին երեխայի նկատմամբ բռնության չարաշահումը սանձելը՝ բարձրացնելով նրանց համաձայնության տարիքը, քրեական պատասխանատվության ենթարկել արյունապղծության համար, ընտանիքում երեխաների նկատմամբ դաժանության համար, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները քննելիս դադարեցնել կանանց դատարանի դահլիճներից հանելու պրակտիկան, վերացնել «սպիտակ ստրուկների առևտուրը» և կանխել երեխաների ամուսնությունը, մարմնավաճառությունը Հնդկաստանում դարձնել կարգավորվող։ Ֆոսեթը գործունեություն է ծավալել վարակիչ հիվանդությունների օրենքները (անգլ.՝ Contagious Diseases Acts)[36] փոփոխելու ուղղությամբ․ դրանք արտացոլում էին սեռական երկակի ստանդարտներ։ Ըստ այդ ստանդարտների, մարմնավաճառները հետազոտվում էին սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար, և, եթե պարզվեր, որ նրանք իրենց հաճախորդներին փոխանցել են հիվանդություն, բանտարկվում էին։ Կանայք կարող էին ձերբակալվել մարմնավաճառ լինելու կասկածանքով և բանտարկվել այն բանի համար, որ նրանք հրաժարվել են ինվազիվ և ցավոտ քննություններից։ Կանանց վարակած տղամարդիկ ենթակա չէին պատասխանատվության, ինչը չեղյալ է հայտարարվել Ֆոսեթի և այլոց քարոզչության միջոցով։ Նա հավատում էր, որ նման կրկնակի բարոյական չափանիշները հնարավոր չի լինի արմատախիլ անել այնքան ժամանակ, քանի դեռ կանայք ներկայացված չեն հանրային ոլորտում[11]։
Ֆոսեթը գրել է երեք գիրք, որոնցից մեկը համահեղինակել է ամուսնու՝ Հենրիի հետ, և բազմաթիվ հոդվածներ, որոնցից որոշները հետմահու են հրապարակվել[30]։ Ֆոսեթի Քաղաքական տնտեսագիտություն սկսնակների համար գիրքն ունեցել է տասը հրապարակումներ, հիմք է հանդիսացել է երկու վեպերի համար և հրապարակվել է բազմաթիվ լեզուներով։ Կանանց կրթության մասին նրա առաջին հոդվածներից մեկը հրապարակվել է Macmillan's Magazine ամսագրում, 1875 թվականին, երբ այդ խնդրի վերաբերյալ նրա հետաքրքրությունը հանգեցրել է Քեմբրիջում Կանանց համար Նյունհեմ քոլեջի ստեղծմանը։ Այնտեղ նա խորհրդի անդամ էր և աջակցել է այն ոչ միանշանակ առաջարկին, թե բոլոր կանայք Քեմբրիջի դիպլոմ պետք է ստանան[11]։ Միլիսենթը պարբերաբար ելույթ էր ունենում օրիորդաց դպրոցներում, կանանց քոլեջներում և չափահասների կրթական կենտրոններում։ 1904 թվականին նա հեռացել է արհմմիություններից ազատ առևտրի հարցի պատճառով, երբ Ջոզեֆ Չեմբեռլենն ստացել է սակագնային ռեֆորմների կատարումն իրականացնելու հսկողության իրավունքը[11]։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո WSPU-ն դադարեցրել է իր գործունեությունը և կենտրոնացել պատերազմական վիճակում գտնվող երկրին օգնություն ցուցաբերելու վրա։ Ֆոսեթի NUWSS-ն դադարեցրել է քաղաքական գործունեությունը և օժանդակել հիվանդանոցային ծառայություններին Շոտլանդիայի, Ռուսաստանի և Սերբիայի ուսումնամարզական ճամբարներում[37], հիմնականում` քանի որ կազմակերպությունը համեմատաբար ավելի քիչ արմատական էր, քան WSPU․ այն համեմատաբար ավելի շատ պացիֆիստներ ուներ և կազմակերպության ներսում պատերազմի աջակցությունն ավելի թույլ էր։ WSPU-ն ջինգոիստական (անգլ.՝ jingoism) է կոչվել այն բանի համար, որ նրա առաջնորդները խիստ կողմ էին պատերազմին։ Թեև Ֆոսեթը պացիֆիստ չէր, բայց հասկանում էր, որ կազմակերպությունը քայքայելու ռիսկ կա, եթե պահանջի դադարացնել պատերազմը, և NUWSS-ն հետևում է WSPU-ի օրինակին և միջոցներն ուղղում է կառավարություն։ Բայց միևնույն ժամանակ NUWSS-ն շարունակում էր քարոզել, որ քվեարկություն անցկացվի և ստեղծված իրավիճակն իր նպատակներին էր ծառայեցնում` մատնանշելով պատերազմի ընթացքում կանանց ջանքերը։ Նա իր պաշտոնում մնացել է մինչև 1919 թվականը, երբ կանայք արդեն մեկ տարի է, որ առաջին անգամ ձայնի իրավունք էին ստացել 1918 թվականի ժողովրդական ներկայացուցչության մասին օրենքով (անգլ.՝ Representation of the People Act 1918)։ Դրանից հետո նա թողել է ընտրական նախաձեռնությունը և իր ժամանակի մեծ մասը նվիրել գիրք գրելուն, այդ թվումէ Ժոզեֆին Բաթլերի կենսագրությունը[38]։
Հետագա տարիներ և հարգանքի տուրք
խմբագրել1919 թվականին Ֆոսեթին շնորհվել է Բիրմինգհեմի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան[11]։ 1925 թվականի հունվարի 1-ի Ամանորյա Պատվո կոչումներում նա արժանացել է Բրիտանական կայսրության ամենամեծ պարգևին՝ Մեծ Խաչի տիկին շքանշանին (GBE)[39]։
Մահացել է 1929 թվականին, Լոնդոնի Գոուեր փողոցում գտնվող իր տանը[40]։ Նրա մոխիրը ցրվել է Գոլդերս Գրին դիակիզարանում[41]։ 1932 թվականին Վեստմինստերյան աբբայությունում բացվել է Ֆոսեթի հուշահամալիր-կոթող՝ վերևում նրա ամուսնու գլուխը պատկերող քանդակով և ներքևում՝ մակագրությամբ. «Մշտապես իմաստուն և քաջարի անգլուհի։ Նա շահեց քաղաքացիություն կանանց համար»[42]։
Ժառանգություն
խմբագրելՄիլիսենթ Ֆոսեթ հոլը կառուցվել է 1929 թվականին Վեսթմինսթերում՝ որպես կանանց բանավեճերի և քննարկումների վայր։ Ներկայումս պատկանում է Վեսթմինսթերյան հանրակրթական դպրոցին, սրահը դրամայի բաժնի համար ծառայում է որպես 150 տեղանոց թատրոն-ստուդիա։
Ֆոլկեթի համար Կապույտ հուշատախտակ է տեղադրվել 1954 թվականն Լոնդոնի շրջանային խորհրդի կողմից՝ Բլումսբերիում գտնվող 45 տարվա իր տանը՝ ի նշան այն բանի, որ այդ վայրը կապված է նրա հետ[43]։
Միլիսենթ Ֆոսեթի արխիվները պահվում են Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում գտնվող «Կանանց գրադարանում»։
2018 թվականի փետրվարին Ֆոսեթը հայտարարվել է BBC Radio 4 հարցման հաղթող՝ որպես անցած 100 տարվա ամենաազդեցիկ կին[44]։
Հուշարձանի բացում Խորհրդարանի հրապարակում (2018)
խմբագրել2018 թվականին՝ Ժողովրդի ներկայացուցչության մասին 1918 թվականի օրենքի ընդունումից 100 տարի անց, որի համար Ֆոսեթը հրաշալի քարոզարշավ էր իրականացրել և որը սահմանափակ արտոնություններ էր նախատեսում, նա դարձել է առաջին կինը, որի հիշատակը հավերժացվել է Խորհրդարանի հրապարակում՝ քանդակագործ Գիլիան Վերինգի (Gillian Wearing) քանդակով։ Այն Քարոլին Կրիադո Պերեսի գլխավորած արշավից հետո էր, որում հավաքվել էին ավելի քան 84,000 առցանց ստորագրություններ[12][14]։ Ֆոսեթի արձանի ձեռքի ցուցատակտակի վրա մեջբերված են նրա 1920 թվականին ասված խոսքերը, որոնք նա արտասանել էր Էպսոմ քաղաքի ձիարշավարանում տեղի ունեցած դերբիի ժամանակ մահացած Էմիլի Դևիսոնի մահվան կապակցությամբ․
Համարձակությունը ծնում է համարձակություն ամենուրեք[13]։ -
Բնօրինակ տեքստ (անգլ.)
Courage calls to courage everywhere |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը նշել է. «Ես այսօր այստեղ չէի կանգնի որպես Վարչապետ, ոչ մի կին պատգամավոր չէր ունենա իր տեղը Խորհրդարանում, մեզանից ոչ մեկը չէր ունենա այն իրավունքները, որոնք մենք հիմա վայելում ենք, եթե չլիներ մի իսկապես հիանալի կին՝ տիկին Միլիսենթ Գարեթ Ֆոսեթը»[45]։ Այն բացվել է 2018 թվականի ապրիլի 24-ին՝ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետ Թերեզա Մեյի կողմից[15]։
Նշանակալից աշխատանքներ
խմբագրել- 1870: Political Economy for Beginners Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1872: Essays and Lectures on social and political subjects (Հենրի Ֆոսեթի հետ) Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1872: Electoral Disabilities of Women: Դասախոսություն
- 1874: Tales in Political Economy Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1875: Janet Doncaster, նովել նրա ծննդավայր Ալդեբուրգի մասին
- 1889: Some Eminent Women of our Times: short biographical sketches Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1895: Life of Her Majesty, Queen Victoria Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1901: Life of the Right Hon. Sir William Molesworth Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1905: Five Famous French Women Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1912: Women's Suffrage : a Short History of a Great Movement 0-9542632-4-3 Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1920: The Women's Victory and After: Personal reminiscences, 1911–1918 Ամբողջ տեքստը (անգլ.)
- 1924: What I Remember (Pioneers of the Woman's Movement) 0-88355-261-2 (անգլ.)
- 1927: Josephine Butler: her work and principles and their meaning for the twentieth century (գրված Էթհել Մ․ Տուրների հետ) (անգլ.)
Տես նաև
խմբագրել- Մարի Վոլսթոնքրաֆթ, պրոտոֆեմինիստ, 1792 թվականին գրել է Կնոջ իրավունքների պաշտպանություն (անգլ.՝ A Vindication of the Rights of Woman)
- Ժոզեֆին Բաթլեր, ֆեմինիստ, գրել է Միլիսենթ Ֆոսեթիի կենսագրությունը
- Լիդիա Բեքեր, հիմնադիրն է Կանանց ընտրական իրավունքի ամսագրի (անգլ.՝ Women's Suffrage Journal)
- Էմմելին Պանկհյորսթ, հիմնադիրն է Կանանց սոցիալ-քաղաքական միության
- Շառլոտ Դեսպարդ հիմնադիրն է Կանանց ազատությունների լիգայի (անգլ.՝ Women's Freedom League)
- Սուֆրաժիստուհիների և սուֆրաժիստների ցանկ
- Կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների ցանկ
- Ֆեմինիզմի պատմություն
Պատկերասրահ
խմբագրել-
Խորհրդարանի հրապարակում կանգնեցված արձան, Լոնդոն
-
1866
-
1870
-
մոտ 1890
-
1918
-
մոտ 1920
-
Տունը, որտեղ բնակվել է 1885 թվականիցից 1929 թվականը
-
Միլիսենթ Ֆոսեթ հոլի հիմնաքարի ցուցանակը Վեստմինստերում
-
Կապույտ հուշատախտակ, Բլոմսբուրի, կենտրոնական լոնդոն
-
Միլիսենթ Ֆոսեթի կորտ, Լորդշիփ, Հարինգի (Լոնդոնի շրջան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 162. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 359.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ https://en.wikisource.org/wiki/Electoral_Disabilities_of_Women
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Kindred Britain
- ↑ Maya Oppenheim (2018 թ․ հունիսի 11). «Millicent Fawcett: Who was the tireless suffragist and how did she change women's voting rights forever?». The Independent.
- ↑ Lyons, Izzy (2018 թ․ փետրվարի 5). «How Millicent Fawcett and Ethel Smyth helped women win the vote». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 Janet Howarth Fawcett, Dame Millicent Garrett [née Millicent Garrett] (1847–1929) 4 January 2017. Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/33096.
- ↑ 12,0 12,1 «Millicent Fawcett: Courage calls to courage everywhere». politics.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 13,0 13,1 «Millicent Fawcett statue gets Parliament Square go ahead». BBC News Online. BBC. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 14,0 14,1 Katz, Brigit (2017 թ․ ապրիլի 4). «London's Parliament Square Will Get Its First Statue». Smithsonian Magazine. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Millicent Fawcett: Statue of suffragist to be unveiled in London».
- ↑ Manton, Jo (1965). Elizabethց Garrett Anderson: England's First Woman Physician. London: Methuen. էջ 20.
- ↑ Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in science: antiquity through the nineteenth century: a biographical dictionary with annotated bibliography (3 ed.). Cambridge, Mass.: MIT Press. ISBN 978-0-262-15031-6.
- ↑ Strachey, Ray (2016). The Cause: A Short History of the Women's Movement in Great Britain. CreateSpace Independent Publishing Platform. ISBN 978-1539098164.
- ↑ 19,0 19,1 Manton, Jo (1965). Elizabeth Garrett Anderson: England’s First Woman Physician. Methuen, London.
- ↑ Garrett Anderson, Louisa (1939). Elizabeth Garrett Anderson, 1836–1917. Faber and Faber.
- ↑ «Millicent Garrett Fawcett». About.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ tripos
- ↑ Series, Caroline. "And what became of the women?", Mathematical Spectrum, Vol. 30 (1997/8), 49-52
- ↑ 24,0 24,1 «Millicent Garrett Fawcett, 1847–1929». The History of Economic Thought. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ See Fawcett, Millicent Garrett (1911). Political Economy for Beginners (10 ed.). London, UK: Macmillan and Co. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. via Archive.org.
- ↑ See Fawcett, Henry; Fawcett, Millicent Garrett (1872). Essays and Lectures on Social and Political Subjects. London, UK: Macmillan and Co. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. via Archive.org.
- ↑ Cicarelli, James; Julianne Cicarelli (2003). Distinguished Women Economists. Greenwood. էջ 63. ISBN 978-0-313-30331-9.
- ↑ Heesom, D. (1977 թ․ մարտի 1). «A distinguished but little known artist: Elsie Garrett-Rice». Veld & Flora. 63 (1).
- ↑ Doughan, David; Gordon, Professor Peter; Gordon, Peter (2014 թ․ հունիսի 3). Dictionary of British Women's Organisations, 1825–1960. Taylor & Francis. էջեր 223–224. ISBN 978-1-136-89777-1.
- ↑ 30,0 30,1 30,2 Rubinstein, David (1991). «Millicent Garrett Fawcett and the Meaning of Women's Emancipation, 1886–99». Victorian Studies. 34 (3): 365–380. ISSN 0042-5222. JSTOR 3828580.
- ↑ Lyndall Gordon Vindication: A Life of Mary Wollstonecraft. Great Britain: Virago, 2005, p. 521 1-84408-141-9.
- ↑ Van Wingerden, Sophia A. (1999). The women's suffrage movement in Britain, 1866–1928. Palgrave Macmillan. էջ 100. ISBN 978-0-312-21853-9.
- ↑ Velllacott, Jo (1987). «Feminist Consciousness and the First World War». History Workshop. 23 (23): 81–101. doi:10.1093/hwj/23.1.81. JSTOR 4288749.
- ↑ National Union of Women's Suffrage Societies. «NUWSS». National Union of Women's Suffrage Societies.
- ↑ Garrett Fawcett, Millicent (2015). Women's Suffrage: A Short History of a Great Movement. CreateSpace Independent Publishing Platform. էջ 185. ISBN 9781534750159.
- ↑ Wojtczak, Helena. «THE CONTAGIOUS DISEASES ACTS And the campaign to repeal them». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Fawcett, Millicent Garrett (1924). What I remember. Putnam. էջ 238.
- ↑ Millicent Garrett Fawcett; E. M. Turner (2002). Josephine Butler: Her Work and Principles and Their Meaning for the Twentieth Century. Portrayer Publishers. ISBN 978-0-9542632-8-7.
- ↑ "No. 33007. CENTBAL CHANCERY OF THE ORDERS OF KNIGHTHOOD. St. James's Palace, 8. W.. 1, 1st-January, 1925. London Gazette․ էջ 5
- ↑ «Index entry». FreeBMD. ONS. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Millicent Garrett Fawcett». Find A Grave. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Henry and Millicent Fawcett». Westminster Abbey (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «FAWCETT, Dame Millicent Garrett (1847-1929)». English Heritage. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Today's 'most influential woman' vote». BBC Radio 4.
- ↑ «PM words at unveiling of Millicent Fawcett statue: 24 April 2018». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ» հոդվածին։ |