Միկրոագրեսիա

վարքային տերմին

Միկրոագրեսիա, տերմին, որն օգտագործվում է նկարագրելու կարճ դիտողությունները կամ բացասական բնույթի աննշան գործողությունները՝ կապված որոշակի սոցիալական խմբի,հատկապես մարգինալացված խմբի անդամության հետ[1]։

Տերմինի պատմություն

խմբագրել

Միկրոագրեսիա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր Չեսթեր Փիրսի կողմից 1970 թվականին՝ նկարագրելու համար բաց մաշկի գույն ունեցող ամերիկացիների կողմից աֆրոամերիկացիների դեմ կիրառվող հայհոյանքները[2][3][4][5]։ Տերմինը հակադրվում է մակրոագրեսիային՝ ռասիզմի ծայրահեղ դրսևորմանը (օրինակ՝ լինչ կամ ծեծ)[6]։

21-րդ դարի սկզբին տերմինն արդեն նկարագրում էր թե՛ բանավոր և թե՛ վարքային գործողություններ մարդկանց ցանկացած մարգինալացված կատեգորիայի ներկայացուցչի, մասնավորապես ԼԳԲՏ, աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ[7]։

A number of scholars and social commentators have criticized the concept of microaggression for its lack of a scientific basis, over-reliance on subjective(⎘ Օբյեկտիվություն և սուբյեկտիվություն) evidence, and promotion of psychological fragility. Critics argue that avoiding behaviors that one interprets as microaggressions restricts one's own freedom and causes emotional self-harm, and that employing authority figures to address microaggressions (i.e. call-out culture(⎘ Չեղարկման մշակույթ)) can lead to an atrophy of those skills needed to mediate one's own disputes. Some argue that, because the term "microaggression" uses language connoting violence to describe verbal conduct, it can be abused to exaggerate harm, resulting in retribution and the elevation of victimhood.

Բնութագրեր

խմբագրել

Ամերիկացի հոգեբան Դերալդ Վին Սուն առանձնացնում է միկրոագրեսիաները ագրեսիայի այլ ակտերից՝ ըստ մի քանի հատկանիշների.

  • հակիրճություն
  • կրկնելիություն
  • որոշակի սոցիալական խմբին թիրախավորվածի անդամակցության մատնանշում
  • կարծրատիպերի օգտագործում[8]։

Միկրոագրեսիայի գործողություն կատարած անձը կարող է դա անել բարի նպատակներից ելնելով կամ չիմանալ, թե ինչպես են ընկալվում իր գործողությունները կամ խոսքերը ստացողի կողմից[9]։ Մեծամասնության կամ սոցիալական այլ խմբի ներկայացուցիչը կարող է չնկատել միկրոագրեսիայի ակտեր՝ ուղղված թիմում որևէ մեկի դեմ[10]։ Այս պատճառով միկրոագրեսիայի ենթարկվողները վերագրման սխալներ են ունենում և իրենց վերագրում են ներկայիս կոնֆլիկտային իրավիճակի պատճառը[11]։

Միկրոագրեսիայի պատճառների թվում մարդկանց ամենատարածված բաժանումները հիմնված են.

Ստացողները նկարագրում են զայրույթի, հիասթափության և հյուծվածության զգացումը իրենց վրա ուղղված միկրոագրեսիայի հետևանքով[12]։ Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է ինքնագնահատականի և ինքնավստահության նվազմանը, ինչը կարող է առաջացնել հոգեբանական տրավմա և անհանգստություն և դեպրեսիա[12][13][14][15]։

Կանայք ենթարկվում են միկրոագրեսիաների, որոնք ստիպում են նրանց զգալ թերարժեք և սեռական օբյեկտիվացված, ինչպես աշխատավայրում, այնպես էլ ակադեմիական միջավայրում[16]։ Տրանսգենդեր մարդիկ ունենում են միկրոագրեսիաներ միսգենդերինգի դեպքում, երբ նրանք սխալ սեռի են ենթարկվում, երբ նրանց հետ վարվում են, ինչպես նախքան իրենց սեռը փոխել, որը անհամապատասխան է իրենց գենդերային ինքնությանը[17][18]։

Տերմինի քննադատություն

խմբագրել

Տերմինը ներկայումս քննադատության է ենթարկվում.

  • Դեռևս չկան հիմնական գիտական աշխատություններ՝ նվիրված բացառապես միկրոագրեսիաների երևույթին[19]
  • Միկրոագրեսիաների նկարագրությունները հիմնված են դրան ենթարկվողի սուբյեկտիվ զոհայնության կամ վիկտիմության վրա, ով ակնհայտորեն շահագրգռված է ուռճացնել ստացված վիրավորանքի նկարագրությունը[20][21]
  • Միկրոագրեսիա տերմինը կարող է թաքցնել զոհ լինելը` վիկտիմությունը[22] և/կամ անհատի` կոլեկտուվում փոխգործակցությա դժկամությունը/անկարողությունը[23]։
  • Անհատների միջև կոնֆլիկտները միշտ հիմնված են հակամարտող կողմերի սոցիալական կարգավիճակի տարբերությունների վրա, անհնար է տարանջատել միկրոագրեսիան որևէ այլ միջանձնային կոնֆլիկտից։ Միկրոագրեսիաների վերաբերյալ գրականության մեջ բերված շատ օրինակներ վիրավորանքի կամ նվաստացնելու շատ հստակ և մեծ փորձեր են, այլ ոչ թե մանր գործողություններ[19][24][25][26]։
  • Բոլոր ուսումնասիրությունները չեն ներկայացնում որևէ սոցիալական խմբի, հիմնված են ագրեսիայի ենթարկվողների առանձին հիշողությունների վրա և երբեք չեն ներառում ագրեսորների հիշողությունները[27]։

Մի շարք գիտնականներ և սոցիալական մեկնաբաններ քննադատել են միկրոագրեսիայի հայեցակարգը նրա գիտական հիմքի բացակայության, սուբյեկտիվ ապացույցների վրա չափազանց մեծ վստահության և հոգեբանական փխրունության խթանման համար[28]։

Քննադատները պնդում են, որ վարքագծից խուսափելը, որը մեկնաբանվում է որպես միկրոագրեսիա, սահմանափակում է սեփական ազատությունը և առաջացնում էմոցիոնալ ինքնավնասում, և որ հեղինակավոր գործիչների օգտագործումը միկրոագրեսիաների դեմ պայքարելու համար (այսինքն՝ չեղարկման մշակույթ) կարող է հանգեցնել սեփական վեճերը միջնորդելու համար անհրաժեշտ հմտությունների ատրոֆիայի[29]։ Ոմանք պնդում են, որ քանի որ «միկրոագրեսիա» տերմինը օգտագործում է լեզվական բռնություն բառային վարքագիծը նկարագրելու համար, այն կարող է չարաշահվել՝ վնասը չափազանցելու համար, ինչը հանգեցնում է հատուցման և զոհի կարգավիճակի բարձրացման[30]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sue, Derald Wing Microaggressions in Everyday Life: Race, Gender, and Sexual Orientation. — Wiley, 2010. — С. xvi. — ISBN 978-0-470-49140-9
  2. Sue, Derald Wing Microaggressions in Everyday Life: Race, Gender, and Sexual Orientation. — John Wiley & Sons, 2010. — С. xvi. — ISBN 978-0-470-49140-9
  3. Delpit, Lisa "Multiplication Is for White People": Raising Expectations for Other People's Children. — The New Press, 2012. — ISBN 978-1-59558-046-7
  4. Treadwell, Henrie M. Beyond Stereotypes in Black and White: How Everyday Leaders Can Build Healthier Opportunities for African American Boys and Men. — Greenwood Publishing Group, 2013. — С. 47. — ISBN 978-1-4408-0399-4
  5. Sommers-Flanagan, Rita Counseling and Psychotherapy Theories in Context and Practice: Skills, Strategies, and Techniques. — John Wiley & Sons, 2012. — С. 294. — ISBN 978-0-470-61793-9
  6. Pierce, C. Offensive mechanisms // In the Black Seventies / Barbour, F.. — Boston, MA: Porter Sargent, 1970. — С. 265—282.
  7. Paludi, Michele A. Victims of Sexual Assault and Abuse: Resources and Responses for Individuals and Families (Women's Psychology) / Սեռական բռնության և բռնության զոհեր. անհատների և ընտանիքների արձագանքման ռեսուրսներ և պատասխաններ (կանանց հոգեբանություն). — Greenwood Publishing Group, 2010. — С. 22. — ISBN 978-0-313-37970-3
  8. Sue D. W., Capodilupo C. M., Torino G. C., Bucceri J. M., Holder A. M., Nadal K. L., Esquilin M. Racial microaggressions in everyday life: implications for clinical practice // The American Psychologist : journal. — Т. Vol. 62, no. 4. — P. 271—286. — P. 271—286. — doi:10.1037/0003-066x.62.4.271 — PMID 17516773.
  9. Paludi, Michele A. Managing Diversity in Today's Workplace: Strategies for Employees and Employers. — Greenwood Publishing Group, 2012. — ISBN 978-0-313-39317-4
  10. Alabi, J. (2015). «Alabi, J. Racial microaggressions in academic libraries: results of a survey of minority and non-minority librarians» (PDF). Vol. 41, no. 1 (անգլերեն). Journal of Academic Librarianship: journal. էջեր 47–53.
  11. David, E.J.R. Internalized Oppression: The Psychology of Marginalized Groups. — Springer Publishing, 2013. — С. 5. — ISBN 978-0-8261-9925-6
  12. 12,0 12,1 Sue D., Capodilupo C. M., Holder A. M. (2008). «Racial microaggressions in the life experience of black Americans» (PDF). Vol. 39. Professional Psychology: Research and Practice: journal. էջեր 329–336.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Love, Katie Lynn (2009). An Emancipatory Study with African-American Women in Predominantly White Nursing Schools (Ph.D. thesis). University of Connecticut. էջ 221. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  14. Evans, Stephanie Y. African Americans and Community Engagement in Higher Education: Community Service, Service-learning, and Community-based Research. — State University of New York Press, 2009. — С. 126—127. — ISBN 978-1-4384-2874-1
  15. Lundberg, Paula K. Women and Mental Disorders. — Praeger, 2011. — С. 89—92. — ISBN 978-0-313-39319-8
  16. Ross-Sheriff, Fariyal Microaggression, Women, and Social Work(անգլ.) // Affilia : journal. — 2012. — Т. 27. — № 3. — С. 233—236. — ISSN 0886-1099. — doi:10.1177/0886109912454366
  17. Paludi, Michele A. Women and Management: Global Issues and Promising Solutions. — Praeger, 2013. — С. 237. — ISBN 978-0-313-39941-1
  18. Arayasirikul, Sean; Wilson, Erin C. Spilling the T on Trans-Misogyny and Microaggressions: An Intersectional Oppression and Social Process Among Trans Women(անգլ.) // Journal of Homosexuality : journal. — 2018. — Т. 66. — № 10. — С. 1415—1438. — ISSN 0091-8369. — doi:10.1080/00918369.2018.1542203
  19. 19,0 19,1 Lilienfeld S. O. Microaggressions(անգլ.) // Perspectives on Psychologica : journal. — 2017. — Т. 12. — № 1. — С. 138—169. — doi:10.1177/1745691616659391 — PMID 28073337.
  20. Nagai, Althea The Pseudo-Science of Microaggressions(անգլ.) // National Association of Scholars. — 2017. — Т. 30. — № 1. — С. 47—57. — ISSN 0895-4852. — doi:10.1007/s12129-016-9613-5
  21. Marchello, Lindsay (2017 թ․ օգոստոսի 2). «Rutgers Orders Freshmen to Add Microaggression to Their Course Lists». Reason. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  22. Friedersdorf Conor (2015 թ․ սեպտեմբերի 14). «Why Critics of the 'Microaggressions' Framework Are Skeptical». The Atlantic (magazine). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  23. Lukianoff, Greg; Haidt, Jonathan How Trigger Warnings Are Hurting Mental Health on Campus(անգլ.) // The Atlantic : magazine. — 2015.
  24. Thomas K. R. Macrononsense in multiculturalism(անգլ.) // The American Psychologist : journal. — 2008. — Т. 63. — № 4. — С. 274—275. — doi:10.1037/0003-066X.63.4.274 — PMID 18473616.
  25. Harris R. S. Racial microaggression? How do you know?(անգլ.) // The American Psychologist : journal. — 2008. — Т. 63. — № 4. — С. 275—276. — doi:10.1037/0003-066X.63.4.275 — PMID 18473617.
  26. Schacht T. E. A broader view of racial microaggression in psychotherapy(անգլ.) // The American Psychologist : journal. — 2008. — Т. 63. — № 4. — С. 273; discussion 277—9. — doi:10.1037/0003-066X.63.4.273 — PMID 18473615.
  27. Wong G., Derthick A. O., David E. J., Saw A., Okazaki S. How: A Review of Racial Microaggressions Research in Psychology(անգլ.) // Race and Social Problems : journal. — 2014. — Т. 6. — № 2. — С. 181—200. — doi:10.1007/s12552-013-9107-9 — PMID 26913088.
  28. Cantu, Edward; Jussim, Lee (Fall 2021). «Microaggressions, Questionable Science, and Free Speech». Texas Review of Law & Politics. 26 (1): 217–267. SSRN 3822628.
  29. Lukianoff, Greg; Haidt, Jonathan (2015 թ․ սեպտեմբեր). «How Trigger Warnings Are Hurting Mental Health on Campus». The Atlantic. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. Friedersdorf, Conor (2015 թ․ սեպտեմբերի 14). «Why Critics of the 'Microaggressions' Framework Are Skeptical». The Atlantic. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոագրեսիա» հոդվածին։