Միջերկրածովյան միություն
Միջերկրածովյան միություն (անգլ.՝ Union for the Mediterranean, արաբ․՝ الاتحاد من أجل المتوسط, ֆր.՝ Union pour la Méditerranée), միջազգային կազմակերպություն, որը միավորում է Միջերկրական ծովի ավազանում գտնվող երկրները և Եվրամիության անդամ երկրները։ Գործում է 2008 թ-ից։ Երկրների միջև համագործակցությունը կայանում է Եվրամիջերկրածովյան համագործակցության շրջանակներում։
Միջերկրածովյան միություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն |
Հապավում | UfM[1] |
Հիմնադրված | 2008 թ-ի հուլիսի 13 |
Գլխադասային գրասենյակ | Բարսելոնա, Իսպանիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Ֆաթալլահ Սիջիլմասի (անգլ.՝ Fathallah Sijilmassi) |
Նշանակալից անձինք | Նիկոլա Սարկոզի |
Կայք | ufmsecretariat.org/en/ |
Կազմակերպության նպատակները
խմբագրելՄիջերկրածովյան ավազանի բնակիչներին Նիկոլա Սարկոզիի հղման մեջ ասվում է՝ «Անում ենք միացյալ գործ ընդհանուր նպատակի համար միացյալ կառուցակարգով»։
Կառույցը պետք է զբաղվի էներգիայի և էներգակիրների, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի և առևտրի հարցերով։ Միջերկրածովյան և Եվրոպական միությունները կարող են աշխատել միմյանց հետ մի քանի կառույցների շրջանակներում, ներառյալ իրավապաշտպան կառույցներում։
Գործունեություն
խմբագրել4 նոյեմբերի 2008 թ. Միջերկրածովյան երկրների արտաքին գործերի նախարարները Մարսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշեցին, որ կազմակերպության շտաբ կայանը գտնվելու է Բարսելոնայում և որ կազմակերպության գործունեությանը ազատորեն մասնակցելու իրավունք ունեն և Իսրայելը և ԱՊԼ-ն[2]։
4 մարտի 2010 թ. Բարսելոնայում բացվում է կազմակերպության շտաբ-կայանը[3]։
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը
խմբագրելՖրանսիան համարվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ երկիր։ Թուրքիան, որը ԵՄ թեկնածու երկիր է, համարում է, որ Միջերկրածովյան միությունը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Մեծ Բրիտանիան աջակցում է թուրքական կողմի բողոքներին և համարվում է Թուրքիային գործընկեր երկիր և ներկայացնում է Թուրքիայի շահերը ԵՄ-ում։ Արդյունքում Թուրքիան համաձայնեց մասնակցել պրոյեկտում, ստանալով համաձայնություն այն առումով, որ Թուրքիայի ինտեգրման գործընթացները երկու կազմակերպություններում էլ չեն կարող միմյանց խանգարել։
Կազմը
խմբագրելՄիջերկրածովյան միության մեջ մտնում են 43 երկրներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան։ Լիբիան համարվում է դիտորդ երկիր, քանի որ նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվել է գալ կազմակերպության գագաթնաժողովին՝ անվանելով նոր կազմակերպությունը որպես դավադրություն ընդդեմ արաբական և աֆրիկյան երկրների։
Դրոշ | Պետություն | Բնակչություն, մարդ |
Տարածք, կմ² |
Ելք դեպի Միջերկրական ծով |
---|---|---|---|---|
Ավստրիա | 8 356 707 | 83 871 | չկա | |
Ալբանիա | 3 600 523 | 28 748 | կա | |
Ալժիր | 34 895 000 | 2 381 740 | կա | |
Բելգիա | 10 414 336 | 30 528 | կա | |
Բուլղարիա | 7 204 687 | 110 912 | կա | |
Բոսնիա և Հերցեգովինա | 4 448 500 | 51 197 | կա | |
Մեծ Բրիտանիա | 61 113 205 | 244 820 | կա | |
Հունգարիա | 10 019 000 | 93 030 | կա | |
Գերմանիա | 81 757 600 | 357 050 | կա | |
Հունաստան | 10 964 020 | 131 990 | կա | |
Դանիա | 5 511 791 | 43 094 | կա | |
Եգիպտոս | 77 420 000 | 1 001 449 | կա | |
Իսրայել | 7 515 000 | 20 770 | կա | |
Հորդանան | 5 759 732 | 89 342 | չկա | |
Իռլանդիա | 4 339 000 | 70 273 | չկա | |
Իսպանիա | 46 661 950 | 506 030 | կա | |
Իտալիա | 60 231 214 | 301 318 | կա | |
Կիպրոս | 793 963 | 9251 | կա | |
Լատվիա | 2 254 653 | 64 589 | չկա | |
Լիբանան | 3 925 502 | 10 452 | կա | |
Լիբիա | 6 365 563 | 1 759 540 | կա | |
Լիտվա | 3 366 357 | 65 303 | չկա | |
Լյուքսեմբուրգ | 439 539 | 2586 | չկա | |
Մավրիտանիա | 3 069 000 | 1 030 700 | չկա | |
Մալթա | 402 000 | 316 | կա | |
Մարոկկո | 33 241 259 | 446 550* | կա | |
Մոնակո | 32 671 | 1,95 | կա | |
Նիդեռլանդներ | 16 357 373 | 41 526 | չկա | |
Պաղեստին | 4 136 540 | 6020 | կա | |
Լեհաստան | 38 138 000 | 312 683 | չկա | |
Պորտուգալիա | 10 707 924 | 92 391 | չկա | |
Ռումինիա | 21 498 616 | 238 391 | չկա | |
Սիրիա | 19 405 000 | 185 180 | կա | |
Սլովակիա | 5 394 837 | 49 037 | չկա | |
Սլովենիա | 2 053 355 | 20 273 | կա | |
Թունիս | 10 383 577 | 163 610 | կա | |
Թուրքիա | 72 500 000 | 783 562 | կա | |
Ֆինլանդիա | 5 340 093 | 338 145 | չկա | |
Ֆրանսիա | 65 447 374 | 674 843 | կա | |
Խորվաթիա | 4 653 500 | 56 542 | կա | |
Մոնտենեգրո | 678 177 | 13 812 | կա | |
Չեխիա | 10 403 190 | 78 866 | չկա | |
Շվեդիա | 9 263 872 | 449 964 | չկա | |
Էստոնիա | 1 324 904 | 45 226 | չկա |
Աշխատանքի կազմակերպում
խմբագրելՄասնակից երկիրը գլխավորում է Միությունը ռոտացիայի սկզբունքով (սկզբունք, որը նման է ԵՄ տիպին)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.eib.org/en/infocentre/glossary/index.htm
- ↑ Средиземноморский союз будет базироваться в Барселоне
- ↑ «The Union for the Mediterranean is launched in Barcelona» (անգլերեն). «The Ministry of the Spanish Presidency of the European Union». 4 марта 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին. «Barcelona has become the "capital and driver of Mediterranean unity", according to the new Secretary General of the UpM, the Jordanian Ahmad Masadeh.»(չաշխատող հղում)