Յաթաղան (Մուղլա)
Յաթաղան (թուրքերեն՝ Yatağan), քաղաք և շրջան Մուղլայի մարզում (Թուրքիա), Եգեյան տարածաշրջանում, Մուղլա քաղաքից մոտ 26 կմ (16 մղոն) դեպի հյուսիս։
Քաղաք | ||
---|---|---|
Յաթաղան | ||
Yatağan | ||
Երկիր | Թուրքիա | |
Երկրամաս | Ասիա | |
Շրջան | Մուղլա | |
Համայնք | Մուղլայի մարզ | |
Մակերես | 895,96 կմ² | |
Բնակչություն | 44 940 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (0090)+ 252 | |
Փոստային դասիչ | 48500 | |
Պաշտոնական կայք | www.yatagan.bel.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելՇրջանը հանդիսանում է պատմական Կարիա մարզի կենտրոնը։ Սկզբնական շրջանում այստեղ ապրել են հունական գաղութատերերը, հետագայում այս տարածքը նվաճվել է պարսիկների կողմից, ընգրկված է եղել հելլենիստական պետությունների, Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի կազմում, 13-րդ դարում մտել է բեյլիկ Մենթեշի կազմի մեջ, իսկ 14-րդ դարից անցել է Օսմանյան կայսրությանը։
Տնտեսություն
խմբագրելՅաթաղանի շրջանում է գտնվում Թուրքիայի խոշորագույն ածխային ՋԷԿ-ը։ Էլեկտրակայանի պատճառով, որը շարունակում է աշխատել հինև անարդյունավետ մեթոդներով, պարզվել է, որ արյան մեջ կապարի մակարդակը երեխաների 95 տոկոսի մոտ նորմայից բարձր է[1]։
Յաթաղան էլեկտրակայնան
խմբագրելՍկսած 1990-ական թվականներից քաղաքն իր շուրջն է գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը՝ միջավայրի աղտոտման պատճառով։ Այն հանդիսանում է թորքիայի ամենախոշոր ածխային էլեկտրակայաններից մեկը, որը կառուցվել է 1976 թվականին։1994 թվականից սկսած Գրինփիսը անցեկացնում փակմանը ուղվախ արշավներ, բացի դա մի քանի դատական վճիռներ է հրապարակել փակման վերաբերյալ, որոնք չեղյալ են հայտարարվել կամ էլ անտեսվել են կապված էներգիայի պակասի պատճառով։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳտնվում է հնագույն Կարիայի սրտում և 13-14 դարերում՝ Մանտեսի Անատոլիական բեյլիքի տարածքում, որտեղ հարուստ պատմությանմբ միքանի հետաքրքիր վայրեր կան։ Տարածաշրջանը հիմնականում ծածկված է հիմնականում Միջերկրական սոճու անտառներով։ Միլասից դեպի արևելք, 6 կմ հեռավորության վրա գտնվում է Ստրատոնիկեյա հնավայրը՝ ներկայիս Եյշկիհիսար ավանը։ Հնագույն քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա գտնվում է Լագւնա սրբավայրը։ 2006 թվականին բնակիչները փորձել են հետ վերադարձնել բնակավայրի նախկին անունը սակայն Ներքին գործերի նախարարությունը կարող էր ընդունել Գիվեն տարբերակը, սակայն նրանք ընդունեցին Գեվենես տարբերակը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Yatağan Termik Santrali Kanser Saçıyor
- ↑ «Çaybükü Köyü Gevenes Köyü olamadı (The village of Çaybükü could not re-become Gevenes)» (Turkish). The newspaper Hürriyet. Վերցված է 2007 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել
Մուղլայի մարզի վարչական բաժանում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաթաղան (Մուղլա)» հոդվածին։ |