Նիկոլայ Ռադլով

ռուս և խորհրդային նկարիչ, արվեստաբան, ուսուցիչ

Նիկոլայ Էռնեստովիչ Ռադլով (ռուս.՝ Николай Эрнестович Ра́длов, մարտի 10 (22), 1889[1] կամ մարտի 22, 1889(1889-03-22)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, արվեստաբան, մանկավարժ։

Նիկոլայ Ռադլով
ռուս.՝ Николай Эрнестович Радлов
Ծնվել էմարտի 10 (22), 1889[1] կամ մարտի 22, 1889(1889-03-22)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[2][1] (53 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ և նկարազարդող
ԺանրԾաղրանկար, գրքային գրաֆիկա և դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներՆկարազարդ պատմություններ և The Wizard of the Emerald City?
ԱշակերտներՕսիպ Ավսիյան
Պարգևներ
Ստալինյան մրցանակ
ՀայրԷռնստ Ռադլով
ԶավակներԼիդիա Ռադլովա
 Nikolay Radlov Վիքիպահեստում

Էռնստ Ռադլովի որդին և ռեժիսոր Սերգեյ Ռադլովի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել
 
խայիլ Կուզմինի դիմանկարը (1926)

Նիկոլայ Էռնեստովիչ Ռադլովը ծնվել է 1889 թվականի մարտի 10-ին (22), Սանկտ Պետերբուրգում։ Նրա նախնիները եկել են Չեխիայի Ռադլո քաղաքից, որը պատկերված է նրանց ազնվական զինանշանի վրա։ Ռադլովի պապը բանասեր գիտնական է եղել, հայրը ղեկավարել է Պետրոգրադի հանրային գրադարանը։ Նիկոլայ Էռնեստովիչի մայրը՝ Դավիդովան, նկարիչ Վրուբելի զարմիկն էր։ Ավարտել է Annenschule միջնակարգ դպրոցի դասական բաժինը՝ գերմաներեն լեզվի դասավանդմամբ, ինչը նրան իրավունք է տվել համալսարան ընդունվել գիմնազիայի շրջանավարտների հետ հավասար հիմունքներով[3]։

Պապից ու հորից ժառանգած հումանիտար գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նրան տարել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը չընդհատելով՝ Ռադլովն ընդունվել է Արվեստի ակադեմիա, սովորել Դմիտրի Կարդովսկու և Եվգենի Լանսերեի մոտ։ 1900 թվականին Դմիտրի Կարդովսկին վերադարձել է Մյունխենից, որտեղ սովորել է Անտոն Աժբեի ստուդիա-դպրոցում։ Մյունխենում Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդի «Ձևի խնդիրը կերպարվեստում» գրքի և Աժբեի գաղափարների ազդեցությամբ նկարիչ Կարդովսկին ստեղծել է մեթոդաբանական «երկու տեսողության տեսություն»։ Ռադլովը, լինելով Կարդովսկու ակադեմիական սեմինարի ղեկավարը, 1913 թվականին կարողացել է այդ տեսությունը ներկայացնել «Ապոլոն» ամսագրի էջերում, իսկ 1935 թվականին լույս է տեսել նրա «Նկարչություն բնօրինակից» գիրքը[4]։

1911 թվականին Ռադլովը հաջողությամբ ավարտել է համալսարանը։ Դեռ սովորելու ընթացքում հրապարակել է իր առաջին հոդվածը հնագիտական ​​պեղումների մասին[5]։ 1912 թվականից սկսել է համագործակցել «Ապոլոն» ամսագրի հետ։ 1913 թվականին դարձել է «Նոր Սատիրիկոն» ամսագրի աշխատակից։ Օգտվելով մի քանի օտար լեզուների իմացությունից՝ լուսաբանել է Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Ամերիկայի մշակութային կյանքի իրադարձությունները։ Հետագայում նա անդրադարձել է մայրաքաղաքային ցուցահանդեսների ակնարկներին և ժամանակակից արվեստի խնդիրներին։ 1914 թվականին լույս է տեսել նրա ակնարկը Վալենտին Սերովի մասին[6]։ 1916 թվականին լույս է տեսել «Ժամանակակից ռուսական գրաֆիկան» հարուստ պատկերազարդ գիրքը (2-րդ հրատարակությունը՝ 1917)[7]։

1919 թվականին ակադեմիկոս Սերգեյ Օլդենբուրգի նախագահությամբ կոլեգիան նրան ընտրել է 1912 թվականին կոմս Վալենտին Զուբովի կողմից հիմնադրված Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր։

Ռադլովը մի քանի տարի եղել է ինստիտուտի պրոռեկտոր, գիտական ​​քարտուղար, արվեստի ընդհանուր տեսության և մեթոդիկայի բաժնի նախագահ, դասախոսություններ և զեկուցումներ է կարդացել 19-րդ դարի արևմտաեվրոպական արվեստի վերաբերյալ։ 1921 թվականին Ռադլովը սկսել է նկարչություն դասավանդել Արվեստի ակադեմիայում և ընդհատումներով աշխատել այնտեղ որպես պրոֆեսոր մինչև 1937 թվականին Մոսկվա տեղափոխվելը։ 1923 թվականից եղել է «Academia» հրատարակչության խորհրդի անդամ։

 
Ա. Կամեգուլովի ծաղրանկարը (1926)

1920-1930 թվականներին Ռադլովը համատեղել է իր գիտական ​​և դասախոսական գործունեությունը նկարչի աշխատանքի հետ, նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ և մասնակցել ցուցահանդեսների։ 1922-1927 թվականներին եղել է «Տասնվեց» ցուցահանդեսային խմբի անդամ, 1928-1930 թվականներին ղեկավարել է դրա հիման վրա ստեղծված «Գեղանկարիչների ընկերությունը»[8]։

Նկարիչը շատ է աշխատել գրքային գրաֆիկայի ոլորտում, նկարազարդել է գրքեր, տպագրվել երգիծական ամսագրերում, «Գրական Լենինգրադ» թերթում և «Աշխատավոր և թատրոն» շաբաթաթերթում։ Ղեկավարել է «Բեգեմոտ» ամսագրի գեղարվեստական ​​բաժինը և «Գեղարվեստական գրականություն» հրատարակչության Լենինգրադի մասնաճյուղը, եղել է Լենինգրադի Խորհրդային նկարիչների միության նախագահի տեղակալ և խորհրդի նախագահը։ Գրող Միխայիլ Զոշչենկոյի հետ ստեղծագործական համագործակցությամբ հրատարակել է «Զվարճալի նախագծեր» (1928) և «Ուրախ գաղափարներ» (1931) հումորային նկարների ժողովածուներ, ձևավորել նրա պատմվածքների մի քանի ժողովածուներ, այդ թվում՝ «Անձնական կյանք» (1934) և «Պատմվածքներ» (1939)։ Նկարազարդել է Վյաչեսլավ Շիշկովի, Մարկ Տվենի, Ուիլյամ Շեքսպիրի, Օնորե դը Բալզակի, Անատոլ Ֆրանսի, Կոռնեյ Չուկովսկու, Ալեքսանդր Վոլկովի և այլ խորհրդային և արտասահմանյան գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունների հրատարակություններ։ Նրա «Պատմվածքներ նկարներում» ընտանի կենդանիների, թռչունների և գազանների արկածների մասին մանկագիր Ն.Վ. Գերնետի տեքստերով 1937-1986 թվականներին ռուսերեն յոթ հրատարակություն է եղել, որոնցից յուրաքանչյուրի տպաքանակը եղել է 100,000-ից 400,000 օրինակ և թարգմանվել է մի շարք օտար լեզուներով։ 1938 թվականին անգլերեն հրատարակությունը մրցանակի է արժանացել Նյու Յորքի մանկական գրքի ցուցահանդեսում։

1937 թվականից եղել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի պրոֆեսոր և Մոսկվայի նկարիչների միության գրաֆիկական բաժնի վարիչ։ Որպես ծաղրանկարիչ համագործակցել է «Կրոկոդիլ» ամսագրի հետ, պարբերաբար հրապարակել երգիծական նկարներ առօրյա և քաղաքական թեմաներով, մանկական ամսագրերում։

Ռադլովը համարվել է գրողների[9], երաժիշտների, թատերական գործիչների, հայտնի շախմատիստների ծաղրանկարների անգերազանցելի վարպետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից եղել է «ՏԱՍՍ-ի պատուհաններ» թողարկման ակտիվ մասնակից։ 1941 թվականի հունիսից մինչև 1942 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ հրապարակվել է նրա վերջին պաստառը, նա նկարել է դրանցից մոտ քառասուն հատ։ 1942 թվականին «ՏԱՍՍ-ի պատուհաններ» երգիծական նկարիչների կոլեկտիվը, այդ թվում Ռադլովը, արժանացել են երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի։ Ռադլովն աշխատել է նաև «Ռազմաճակատային հումոր» ամսագրում։

Նիկոլայ Ռադլովը, որպես 1941 թվականին էկրան բարձրացած «Բարմալեյ» մուլտֆիլմի նկարիչ, կանգնած է խորհրդային մուլտիպլիկացիայի ակունքներում։ Նրա «Պատմություններ նկարներում» գրքի հիման վրա 1960 թվականին ստեղծվել է «Լուսատտիկ № 1» մուլտֆիլմը։

Ռադլովը մահացել է 1942 թվականի դեկտեմբերի 29-ին ծանր հիվանդությունից, որի պատճառը 1942 թվականի հունվարին ստացած վնասվածքն է եղել, երբ ռումբը հարվածել է այն տանը, որտեղ նա բնակվում էր։ Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 2 տեղամաս, գերեզմանի լուսանկարը)։

Ընտանիք

խմբագրել

Ռադլովը երկու անգամ է ամուսնացել, երկու անգամն էլ նկարչուհիների հետ․

  • 1912 թվականին[10] ամուսնացել է Կայսերական արվեստի ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ուսանողուհի Էլզա Յակովլևնա Զանդերի (1888 - նոյեմբեր 1924, Լենինգրադ) հետ, ով գեներալ-մայոր Յակով Յակովլևիչ Զանդերի դուստրն էր։
  • 1923 թվականին ամուսնացել է Նադեժդա Կոնստանտինովնա Շվեդի հետ, ծննդյամբ՝ Պլանսոն (26 հուլիսի, 1894, Սանկտ Պետերբուրգ – 22 հոկտեմբերի, 1944, Մոսկվա), ով փոխծովակալ Կոնստանտին Պլանսոնի դուստրն էր։

Դուստրը՝ Լիդիա Նիկոլաևնան (1913-1999), եղել է աստղագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Նա կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ՝ նվիրված հոր ստեղծագործություններին։

Պատմվածքներ նկարներով։ «Մկնիկի փրկությունը»
  • Радлов Н. Э. Серов. — СПБ.— М.: Изд. Н. Бутковской, 1914.
  • Радлов Н. Э. От Репина до Григорьева. Статьи о русских художниках. — Пг.: Изд. Брокгауз-Ефрон, 1923.
  • Радлов Н. Э. О футуризме и пр.. — Пг.: Изд. «Аквилон», 1923.
  • Радлов Н. Э. Воображаемые портреты. Литературный Ленинград (Шаржи). — Л.: Изд-во писателей в Л-де, 1934. — 134 с. — 3500 экз.
  • Радлов Н. Э. Рисование с натуры. — 2-е изд.. — Л.— М.: «Искусство», 1938.
  • Радлов Н. Э. Рассказы в картинках. — М., Детиздат, 1940
  • Радлов Н. Э. Выставка произведений. Каталог. — М.: Моск. отд. Союза художников РСФСР, 1961. — 25 с. — 600 экз.
  • Радлов Н. Э. Избранные статьи // Николай Эрнестович Радлов (Творческий путь) / М. Л. Иоффе — М.: Сов. художник, 1964. — С. 110—163.

Գրականություն

խմբագրել
  • Лебедева, Ирина Владимировна Общество живописцев. К истории художественной живописи Ленинграда 1920-х годов // Советское искусствознание. Вып. 24. — сб. статей. — М.: Советский художник, 1988. — С. 348—361. — 450 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. Иоффе М. Л. Николай Эрнестович Радлов (Творческий путь) — Радлов Н. Э. Избранные статьи. — М.: «Сов. художник», 1964. — 176 с.
  4. Власов, Виктор Георгиевич. Теория формообразования в изобразительном искусстве. Учебник для вузов. — СПб.: Изд-во С-Петерб. ун-та, 2017. C.100-109
  5. Радлов Н. Э. Два черепка с о. Березани. — Л.: Известия Археологической комиссии, 1910, вып. 37.
  6. Радлов Н. Э. Трагедия Серовского творчества (Опыт анализа методов). — «Аполлон», 1914. — Т. Вып. 6-7.
  7. Радлов Н. Э. Современная русская графика. — Пг.: «Свободное искусство», 1916.
  8. Лебедева, 1988, էջ 349—352,355
  9. Радлов Н. Э. Воображаемые портреты. Литературный Ленинград (Шаржи). — Л.: Изд-во писателей в Л-де, 1934. — 134 с.
  10. Венчание 28 октября 1912 г. в церкви Вмц. Екатерины при Императорской Академии художеств; поручители по женихе: студент Императорского С.-Петербургского университета Сергей Эрнестович Радлов и потомственный дворянин Борис Васильевич Казанский; по невесте: студент Императорской Академии Художеств Александр Евгениевич Яковлев и потомственный дворянин Георгий Иванович Залесский (ЦГИА СПб. Ф. 19.— Оп .127.— Д. 2674.— Л. 49).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռադլով» հոդվածին։