«Ոճիր և պատիժ» (ռուս.՝ «Преступление и наказание»), խորհրդային գեղարվեստական կինոնկար, նկարահանվել է 1969 թվականին ռեժիսոր Լև Կուլիջանովի կողմից՝ Ֆյոդոր Դոստոևսկու համանուն վեպի սյուժեի հիման վրա[2]։ Տատյանա Բեդովայի համար սա եղել է առաջին դերը կինոյում։

Ոճիր և պատիժ
ռուս.՝ Преступление и наказание
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1] և վեպի էկրանավորում
ՀիմքՈճիր և պատիժ
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼև Կուլիջանով[1]
ՊրոդյուսերMezhrabpom-Film?
Սցենարի հեղինակՆիկոլայ Ֆիգուրովսկի
ԴերակատարներԳեորգի Տարատորկին և Ինոկենտի Սմոկտունովսկի
ՕպերատորՎյաչեսլավ Շումսկի
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն221 րոպե

Սյուժե

խմբագրել

Ուսանող Ռոդիոն Ռասկոլնիկովը, ցանկանալով փորձարկել մարդկանց «դողացող արարածների» ու «Նապոլեոնների» բաժանելու իր տեսությունը, կացնով սպանում է պառավ վաշխառուին ու նրա քրոջը, որն այդ ժամանակ պատահաբար գտնվում էր բնակարանում։ Արածը սարսափեցնում է Ռոդիոնին։ Ռասկոլնիկովը շփոթված է, նա չի կարող իր գտնել տեղը։ Նրա քույրը՝ Դունյան, պատրաստվում է ամուսնանալ առանց սիրո, «արտասովոր մարդու» վերաբերյալ տեսությունը քանղվում է աչքի առաջ, իսկ ինքը՝ Ռոդիոնը, ավելի ու ավելի է խորանում վախերի ու մղձավանջների անդունդը։ Քննիչ Պորֆիրի Պետրովիչը, որը հետաքննում է վաշխռուի սպանությունը, ավելի ու ավելի է մոտենում Ռասկոլնիկովին։ Ճակատագիրը նրան մղում է Սոնեչկա Մարմելադովայի մոտ։ Առանց ծնողների մնացած երիտասարդ աղջիկը գոյատևելու համար ստիպված էր «գնալ դեղին տոմսով»։ Հենց նա է համոզում Ռոդիոնին խոստովանել սպանությունը։ Ռասկոլնիկովը գնում է ոստիկանություն և խոստովանում իր արածի մասին։

Դերերում

խմբագրել
  • Գեորգի ՏարատորկինՌոդիոն Ռոմանովիչ Ռասկոլնիկով, գլխավոր հերոս
  • Ինոկենտի ՍմոկտունովսկիՊորֆիրի Պետրովիչ, քննիչ
  • Տատյանա Բեդովա – Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովա, մարմնավաճառ, Ռասկոլնիկովի սիրելին
  • Վիկտորյա Ֆեոդորովա – Ավդոտյա Ռոմանովնա Ռասկոլնիկովա, Ռոդիոնի քույրը
  • Էֆիմ Կոպելյան – Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլով, հողատեր
  • Եվգենի Լեբեդև – Սեմյոն Զախարովիչ Մարմելադով, Սոնյայի հայրը
  • Մայա Բուլգակովա – Կատերինա Իվանովնա Մարմելադովա, Սոնյայի խորթ մայրը
  • Իրինա Գոշևա – Պուլխերիա Ալեքսանդրովնա Ռասկոլնիկովա, Ռոդիոնի մայրը
  • Վլադիմիր ԲասովՊյոտր Պետրովիչ Լուժին
  • Ալեքսանդր ՊավլովԴմիտրի Պրոկոֆևիչ Ռազումիխին, Ռասկոլնիկովի ընկերը
  • Ելիզավետա Էվստրատովա – Ալյոնա Իվանովնա, ծեր կին-գրավատուն
  • Լյուբով Սոկոլովա – Լիզավետա, Ալյոնա Իվանովնայի քույրը
  • Իննա ՄակարովաՆաստասյա
  • Վալերի Նոսիկ – Ալեքսանդր Գրիգորևիչ Զամետով
  • Յուրի Մեդվեդև – Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկով, Լուժինի ընկերը
  • Եվգենի Լազարև – Զոսիմով
  • Յուրի Սարանցև – լեյտենանտ Իլյա Պետրովիչ
  • Յուրի Վոլկով – Նիկոդիմ Ֆոմիչ
  • Կոնստանտին Ադաշևսկի – կառապան
  • Նիկոլայ Աֆանասևսկի – պատկառելի պաշտոնյա
  • Անատոլի Աբրամով – դռնապան
  • Վլադիմիր Վասիլև – երգեհոնահար
  • Եվգենի Գուրով – ռեստորանի այցելու
  • Սերգեյ Նիկոնենկո – Նիկոլայ
  • Վլադիմիր Նոսիկ – պանդոկի ծառա
  • Պյոտր Ռեպնին – բժիշկ
  • Ձիդրա Ռիտենբերգա – Լուիզա Իվանովնա
  • Վիկտոր Ռոժդեստվենսկի – քահանա
  • Նիկոլայ Ռոմանով – պաշտոնյա
  • Իվան Ռիժով – Տիտուս Վասիլևիչ, բանվոր
  • Էրիկա Ֆերդա – Ամալյա Իվանովնա Լիպպվեխզել
  • Վիկտոր Չեքմարյով – առևտրական, Պորֆիրի Պետրովիչի օգնականը
  • Անատոլի Յաբբարով – հյուր հոգեհանգստի ժամանակ
  • Վլադիմիր Բելոկուրով – պանդոկապան (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0064839/
  2. «Преступление и наказание (1969)». Телеканал "Культура". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.