Ոսկեգույն փշոտ մուկ[1] (Acomys russatus), կրծողների տեսակ մկնայինների ընտանիքից։
Բնակվում է Եգիպտոսում, Նեղոս գետի ափին, Սինայի թերակղզու հարավարևելյան մասում, Հորդանանում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Եմենի և Օմանի հյուսիսային մասում։
Սեռական դիմորֆիզմը բացակայում է։ Միջինում մարմնի երկարությունը 11 սմ է, պոչի երկարությունը 7,5 սմ, հետևի ոտնաթաթի երկարությունը 20 մմ, ականջների երկարությունը 20 մմ, չաշը՝ 37—75 գ։
Իր անվանումը ստացել է իր կարմրանարնջագույն ծակող մորթու պատճառով, որը մարմինը ծածկում է գլխից մինչև պոչ։ Մորթին կենդանիներին պաշտպանում է գիշատիչներից, քողարկելով նրան ավազային սարերի արանքում[2]։ Մարմնի կողային և ներքևի հատվածները սպիտակավուն են, թաթերը մոխրագույն են սև ներբանով։ Աչքերի տակ կան սպիտակ գծեր[3]։ Ապրում է անապատներում՝ բներում։ Այս կենդանիները ամենակեր են, սնվում են սերմերով, անապատային բույսերով, խխունջներով և միջատներով։ Անհրաժեշտ ջուրը ստանում են բույսերից։ Կենդանիների մեզը շատ խիտ է և ջուր քիչ է պարունակում, ինչը հնարավորություն է տալիս նրան ջուրը պահպանել օրգանիզմում[2]։ Վարում է հիմնականում գիշերային կյանք, ցերեկը քիչ է դուրս գալիս։
Ոսկեգույն փշոտ մուկ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Acomys russatus Wagner, 1840
|
Հատուկ պահպանություն |
|
|
Հղիությունը տևում է, որպես կանոն, 4—5 շաբաթ։ Սովորաբար ունենում են 1-ից 5 ձագուկներ։ Ծնվելուց ձագուկները լավ զարգացած են, մինչև 7 գ, ծնվելու ժամանակ անկրող են տեսնել կամ տեսնում են մի քանի օրվա ընթացքում։ 2—3 ամսից սերունդը դառնում է սեռահասուն։ Acomys ցեղի ներկայացուցիչները ապրում են միջինում 3 տարի, բայց որոշ տիպիկ ներկայացուցիչներ ապրում են մինչև 5 տարի։
Կարեոտիպ - 2n = 66, FN = 76, դրանով էլ էապես տարբերվում են Acomys percivali -ից՝ 2n = 36, FN = 68.