Չարլզ Սքոթ Շերինգթոն (անգլ.՝ Charles Scott Sherrington, նոյեմբերի 27, 1857(1857-11-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 4, 1952(1952-03-04)[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1893

Չարլզ Սքոթ Շերինգթոն
անգլ.՝ Charles Scott Sherrington
Ծնվել էնոյեմբերի 27, 1857(1857-11-27)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմարտի 4, 1952(1952-03-04)[1][2][3][…] (94 տարեկան)
Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԻպսուիչ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունբժիշկ, նյարդաբան, համալսարանի դասախոս, ախտաբան, ֆիզիոլոգ և ֆուտբոլիստ
Հաստատություն(ներ)Մագդալեն քոլիջ, Լիվերպուլի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ
Գործունեության ոլորտՆյարդակենսաբանություն, ֆիզիոլոգիա, հյուսվածաբանություն, Բակտերիաբանություն և ախտաֆիզիոլոգիա
Պաշտոն(ներ)Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՖիցուիլյամի քոլեջ, Գոնվիլ և Քիիզ քոլեջ, Ipswich School?, Օքսֆորդի համալսարան[6] և St Thomas's Hospital Medical School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարՄայքլ Ֆոսթեր և John Newport Langley?
Եղել է գիտական ղեկավարJohn Farquhar Fulton?[6], Ուայլդեր Գրեյվս Պենֆիլդ, John Eccles? և John Farquhar Fulton?[6]
Պարգևներ
 Charles Scott Sherrington Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը 1885 թվականին։ Եղել է Լիվերպուլի (1895-ից 1913 թվականներին) և Օքսֆորդի (1913-ից 1935 թվականներին) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Ուսումնասիրել է ողնուղեղի ռեֆլեքսային գործունեության օրենքները, նշել սինապսների դերը նյարդային բջիջների փոխհարաբերության պրոցեսում, մանրամասն նկարագրել փոխհակադարձ (ռեցիպրոկ) նյարդավորումը։ Զարգացրել է մկանային ռեցեպցիայի (ընկալչության) մասին տեսությունը, նկարագրել գլխուղեղի կեղևի փոխհարաբերությունը ողնուղեղի շարժիչ կենտրոնների հետ, որոնք կարգավորում են կմախքային մկանները։ Շերինգթոնի գիտական աշխատանքները մեծ դեր են խաղացել փորձառական և կլինիկական նյարդաբանության զարգացման համար։ Արժանացել է Նոբելյան մրցանակի 1932 թվականին Է. Էդրիանի հետ համատեղ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Սքոթ Շերինգթոն» հոդվածին։