Պոչեր (մուլտֆիլմ)
«Պոչեր» (ռուս.՝ «Хвосты»), 1966 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից։ Սցենարի հեղինակը Վլադիմիր Սուտեևն է։ Մուլտֆիլմի հերոսները անտառային գազաններն են՝ օժտված մարդկային վառ հատկանիշներով[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Ելենա Պոնսովա, Անատոլի Պապանով, Օլգա Արոսևա, Գեորգի Վիցին և Սերգեյ Ցեյց |
Երաժշտություն | Վադիմ Գամալիա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1966 |
Սյուժե
խմբագրելՄի անգամ Աղվեսը, որին հետապնդում էին որսորդական շները, պատահաբար կորցնում է պոչը։ Այդ ամենի ականատես Ճերմակակող կաչաղակն անտառի անցնող գազաններին առաջարկում է իրենց վերցնել այդ պոչը։ Նապաստակը Ճերմակակող կաչաղակի խորհրդով այն կցում է իր պոչի փոխարեն։
Աղվեսը, վերադառնալով ու չգտնելով իր պոչը, նույն Կաչաղակի խորհրդով իրեն է ամրացնում Նապաստակի թողած պոչը։ Միևնույն ժամանակ նապաստակների ընտանիքը խայտառակելով վտարում է աղվեսի պոչով Նապաստակին և պահանջում վերադարձնել իր պոչը։ Խորամանկ աղվեսը, հանդիպելով Գայլին, նապաստակի պոչը փոխում է գայլի պոչով։
Ունենալով իրենց համար օտար պոչեր՝ Նապաստակը, Աղվեսն ու Գայլն անտառում բախվում են անսպասելի խնդիրների և այդժամ փորձում վերադարձնել իրենց հարազատ պոչերը։ Իմաստուն Ոզնին Նապաստակին օգնում է գայլից ետ վերցնել իր պոչը՝ փոխելով Աղվեսի պոչի հետ։ Գայլն էլ, ստանալով Աղվեսի պոչը, չի պատրաստվում այն վերադարձնել իր տիրոջը, ինչի արդյունքում նրանց միջև ծեծկռտուք է առաջանում, որի արդյունքում նրանք նորից կորցնում են իրենց պոչերը։
Մուլտֆիլմի բարոյախոսությունն է՝ «Եթե քեզ ինչ-որ լավություն են արել, մի պահանջիր ավելին»։
Մուլտֆիլմի վրա աշխատել են
խմբագրելՍտեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր – Վլադիմիր Պոլկովնիկով
- Բեմադրող նկարիչ – Ալեքսանդր Վոլկով
- Կոմպոզիտոր – Վադիմ Գամալիա
- Օպերատոր – Ն. Կլիմովա
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր – Զ. Պավլովա
- Ռեժիսորի օգնական – Ե. Տուրանովա
- Մոնտաժող – Լյուբով Գեորգիևա
- Նկարչի օգնական – Վ. Մոռոզով
- Նկարիչներ – Ռենատա Միրենկովա, Տատյանա Տարանովիչ, Օլգա Օռլովա, Յուրի Բուտիրին, Լեոնիդ Կայուկով, Վլադիմիր Կռումին, Դմիտրի Անպիլով, Մարինա Ռոգովա, Վ. Ռոգով
- Դերերը հնչյունավորել են՝ Ելենա Պոնսովա – Ճերմակակող կաչաղակ, Օլգա Արոսևա – Աղվես, Գեորգի Վիցին — Շլդիկ նապաստակ, Անատոլի Պապանով – Գայլ, Սերգեյ Ցեյց – Ոզնի, Կլարա Ռումյանովա – սկյուռներ (տիտրերում նշված չէ)։
- Տնօրեն – Ֆյոդոր Իվանով
DVD
խմբագրել2005 թվականին մուլտֆիլմը DVD-ով թողարկվել է «Союз-видео» ընկերության կողմից։ Ձայնագրության ժամանակ պատկեների ու ձայնի թվային ռեստավրացիա չի կիրառվել։ Բովանդակությունը՝ «Պոչեր», «Աղվես Պատրիկեևնա», «Շինարար աղվեսը», «Ներկված աղվեսը», «Աղվեսն ու գայլը», «Աղվեսն ու նապաստակը», «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը», «Պոյգան ու աղվեսը»։
- Ձայն՝ ռուսերեն Dolby Digital 1.0 Mono, շրջանային կոդը՝ 0 (All), պատկեր՝ Standart 4:3 (1,33:1), գույն՝ PAL, տարածող՝ «Крупный План»:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պոչեր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Մուլտֆիլմի առցանց դիտում։