Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ:Գրականություն/Աղյուսակ




Պատկեր:Պորտալ։Դիզայն.png



Դիզայն (անգլ. design - նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար) - տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը: Երևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց: Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ: Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը: Սակայն դիզայնը նախագծում և լուծում է սոցիալ-տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խնդիրները: «Դիզայն» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատակով (օրինակ՝ ավտոմեքենայի դիզայն): ICSID- ի (Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) 1959 թվականի առաջին գլխավոր համաժողովում միջազգային տերմին է ընդունվել «industrial design» արտահայտությունը: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Կարմին

Կարմին (ֆր.՝ carmin, արաբ. կիրմիգ` որդան կարմիր և լատին․՝ minium` կարմիր ներկ, խրուկաներկ), կարմիր ներկանյութ, ստացվում է կարմինաթթուն պաղլեղներով մշակելիս: Վերջինս անջատում են թևատ էգ որդան կարմրից՝ տաք ջրով և քացախաթթվով մշակելիս: Կարմինաթթուն օրգանական բարդ թթու է: Լուծվում է ջրում և ալկալիներում: Որդան կարմիրը պարունակում է 10% կարմինաթթու, 1 գ կարմինը ստացվում է 150—175 միջատից: Կիրառվում է որպես ներկանյութ՝ սննդի և օծանելիքների արտադրության մեջ, ինչպես նաև միկրոսկոպիկ պատրաստուկներ ներկելու համար: Հայաստանում կարմինը օգտագործել են մետաքսյա, բրդյա թելերը ներկելու համար: Հայաստանից այն արտահանվել է Արևելքի և Արևմուտքի շատ երկրներ: VIII— XIII դդ. այնքան շատ են եղել ներկատներ և կարմինի արհեստանոցներ Դվինում և Արտաշատում, որ այլազգիները դրանց անվանել են «կարմիր» քաղաքներ։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված ստեղծագործություն

Պորտալ:Դիզայն/Ընտրված ստեղծագործություն

Խմբագրել

Ընտրված անձ

Վալտեր Գրոպիուս (գերմ.-Walter Adolph Georg Gropius (մայիսի 18 1883թ. - հուլիսի 5 1969 թ.), գերմանացի ճարտարապետ է և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ։ 1907 - 1910 թվականներին Միս վան դեր Ռոեի և Լե Կորբյուզեի հետ աշխատել է Պ. Բեռնսի արվեստանոցում։ 1919 - 1928 թվականներին ղեկավարել է Բաուհաուզը, 1929 - 1957 թնականներին եղել է ժամանակակից ճարտարապետական միջազգային կոնգրեսի (CIAM) փոխնախագահը։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Լոնդոն, ապա ԱՄՆ։ Գրոպիուսի ամվան հետ է կապված ճարտարապետության զարգացման առավել հետաքրքիր փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազմավորումը։ Գրոպիուսը առաջիններից էր , որ իրացրեց ինդուստրիալ արտադրության հնարավորությունները, ստեղծելով ժամանակակից ճարտարապետության և դիզայնի նոր ձևեր։ Զբաղվելով շինարվեստի սոցիալական պրոբլեմներով՝ Գրոպիուսը սակայն դուրս չեկավ ռեֆորմիստական պատրանքների սահմաններից, հուսալով որ բանական ճարտարապետությունը ի վիճակի է հասարակության մեջ արմատավորել սոցիալական հարաբերությունների խելամիտ ձևեր։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված քաղվածք

Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել կոշիկների ընտրությանը: Շատ կանայք կարծում են, որ դա այնքան էլ էական չէ: Սակայն կանացի էլեգանտության առաջին ապացույցը հենց նրանում է, թե ինչ է կրում կինն իր ոտքերին
- Կրիստիան Դիոր
Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Ընտրված պատկեր

Էսսենի Դիզայնի կենտրոնի «Ռեդ Դոթ» թանգարանի շենքը
Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Պորտալ:Դիզայն/Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ
Վիքիբառարան
Վիքիդարան
Վիքիքաղվածք
Խմբագրել


Գիտե՞ք դուք արդյոք…

Պորտալ:Դիզայն/Գիտե՞ք դուք արդյոք

Խմբագրել

Եղբայրական պորտալներ

Պատկեր:Zz kino1.jpg Պատկեր:Գրականություն-պորտալ-հետանկար.gif
Արվեստ Մշակույթ Դիզայն Կինո Գրականություն
Խմբագրել