Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Մաթեմատիկա




խմբ. 

Բարի գալուստ Պորտալ Մաթեմատիկա ։)!

Մ.թ.ա. 3-րդ դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» նկարում
Մ.թ.ա. 3-րդ դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» նկարում

Մաթեմատիկա (հին հունարեն՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից), գիտություն է կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին, պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելուև դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա։

Մաթեմատիկական օբյեկտներն ստեղծվում են իրական կամ այլ մաթեմատիկական օբյեկտների հատկություններ իդեալականացնելու և հատուկ լեզվով դրանք գրառելու ճանապարհով։ Մաթեմատիկան բնական գիտությունների շարքին չի պատկանում, սակայն լայնորեն կիրառվում է այդ գիտություններում ինչպես ճշգրիտ բովանդակության ներկայացնելու, այնպես էլ նոր արդյունքներ ստանալու համար։ Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունները ներկայացվում են մեկ միասնական լեզվով։ Դրանով այն ազդում է դրանց միջև կապի վրա և օգնում է տարբեր գիտություններում բնության ընդհանուր օրենքներն գտնելու հարցում։ (Մանրամասն․․․)

խմբ. 

Ընտրյալ հոդված

Ապոլոնիուսի թեորեմի ապացույցը
Ապոլոնիուսի թեորեմի ապացույցը

Ապոլոնիուսի թեորեմը կապ է հաստատում եռանկյան միջնագծի և նրա կողմերի երկարությունների միջև։

Ցանկացած ABC եռանկյան համար, որտեղ AD-ն միջնագիծ է,

Սա Ստյուարտի թեորմեի մասնավոր դեպք է։ Հավասարասրուն եռանկյան դեպքում այն վերածվում է Պյութագորասի թեորեմի։ Քանի որ զուգահեռագծի անկյունագծերը հատվելիս կիսում են իրար, Ապոլոնիուսի թեորեմը համարժեք է զուգահեռագծերի օրենքին։

Թեորեմը իր անունը կրում է հին հույն գիտնական Ապոլոնիուսի պատվին։

Այս թեորեմը կարելի է դիտարկել որպես Ստյուարտի թեորեմ մասնավոր դեպք, այն կարելի է ապացուցել վեկտորների միջոցով։ Ստորև բերվում է մեկ այլ ապացույց, որն օգտագործում է կոսինուսների թեորեմը։

Դիցուք a-ն, b-ն և c-ն որևէ եռանկյան կողմերն են, իսկ da-ին տարված միջնագիծն է։ Միջնագիծը a-ն կբաժանի երկու m = 1/2 a երկարությամբ հատվածների։ a-ի և d-ի միջև ընկած անկյունը նշանակենք θ, իսկ θ′-ով նշանակենք նրա կից անկյունը (հետևաբար, cos θ′ = −cos θ)։ Օգտվենք կոսինուսների թեորեմից՝ θ և θ′ անկյունների համար.

Այս երկու հավասարությունները գումարելով՝ կստանանք

որն էլ որ պահանջվում էր ապացուցել։ (մանրամասն․․․)

խմբ. 

Ընտրյալ անձ

Նորբերտ Վիներ (նոյեմբեր 26, 1894, Կոլումբիա, Միսսուրի – մարտ 18, 1964, Ստոկհոլմ, Շվեդիա) ամերիկացի մաթեմատիկոս էր։ Նա Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Հռչակավոր հրաշամանուկ, Վիները հետագայում դառնում է դեռահաս հետազոտող պատահական և noise պրոցեսներ բնագավառներում, իր ներդրումն է ունեցել էլեկտրոնային ճարտարագիտություն, էլեկտրոնային կապի միջոցներ, համակարգերի կառավարում ճյուղերում։ Վիները համարվում է Կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապ գաղափարի ձևակերպող, բազմաթիվ կիրառություններով հետևյալ ուղղությունների վրա՝ ճարտարագիտություն, կառավարման համակարգեր, կոմպյուտերային գիտություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, և հասարակության կազմակերպման վրա։

Նորբերտ Վիները Լեո Վիների՝ հրեա Լեհաստանից և Բերտա Կահնի՝ գերմանացի առաջնեկն էր։ Նորբերտը ամենահայտնի հրաշամանուկը դարձավ։ Լեոն մինչ 1903 թ. ուսուցանում էր Նորբերտին իր ստեղծած ուսման մեթոդներով, բացառությամբ կարճ ընդմիջման, երբ Նորբերտը 7 տարեկան էր։

Լեոն իր ապրուստը հոգալով գերմաներեն և սլավոնական լեզուներ դասավանդելով, շատ էր կարդում և դիզել էր անձնական մեծ գրադարան, որից պատանի Նորբերտ մեծ օգուտ քաղեց։ Լեոն մաթեմատիկայում նույնպես գիտակ էր և իր որդուն սովորեցնում էր մինչ նրա տնից հեռանալը։

1906 թ. ավարտելով բարձրագույն դպրոցը 11 տարեկանում, Վիները ընդունվում է Tufts քոլեջ։ 1909 թ. 14 տարեկանում նա ստանում է բակալավրի աստիճան մաթեմատիկայում, որից հետո նա սկսում ուսանել կենդանաբանություն Հարվարդի համալսարանում։ 1910 թ. նա տեղափոխվում է Կորնելի համալսարան ուսումնասիրելու համար փիլիսոփայություն։ (մանրամասն...)

խմբ. 

Քաղվածքներ

Հույժ սիրելով համրողական արվեստը՝ խորհեցի թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում. մայր համարեցի այն բոլոր ուսմանց։
Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստղագիտության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական։
Ով մաթեմատիկոս չէ, թող չկարդա իմ գործերը։
Չիք արքայական ճանապարհ դեպ երկրաչափություն։
Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա։
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Մաթեմատիկային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Քույր պորտալներ