Լեոնարդո դա Վինչի
Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո, ապրիլի 15, 1452[1][2][3][…], Անչիանո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3][4] - մայիսի 2, 1519[1][2][3][…], Կլո Լյուսե, Տուրեն, Ֆրանսիայի թագավորություն[2][3][5]), Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումնասիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը[9][10][11], և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը։
Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ[12], և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը[13]։ Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդավոր ու չշփվող»[12]։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին[14]։
Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում։ Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով։ Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը։
Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան[15] է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը[12]։ Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ[16]՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա։
Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017 թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է[17]։ Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել։ Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին։ Այս թիվն ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են։ Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն։
Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար։ Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք[18], և նավերի կառուցման կրկնակի կորպուս։ Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն։ Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ։ Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում։ Նա էական բացահայտումներ է կատարել անատոմիայի[19], քաղաքացիական ճարտարագիտության, երկրաբանության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում, բայց նա չի հրապարակել իր գյուտերը, ուստի դրանք անմիջական ազդեցություն չեն ունեցել հետագա գիտության վրա[20]։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն 1452–1466
խմբագրելԼեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին (հուլյան օրացույցով) գիշերվա ժամը 3-ին[Ն 1] Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում։ Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում[22]։ Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր[21][22]։ Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի։ Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի։ Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն[23]։ Հոդվածում որպես ապացույց նշվում է, որ միջինասիական ծագում ունեցող մարդկանց 60 %-ը Լեոնարդոյի վերստեղծված մատնահետքի հետ ունի պտույտների ընդհանրություն։ Հոդվածը նաև նշում է, որ ոմանք դեմ են այս պնդմանը, քանի որ նրանց կարծիքով այսպես հնարավոր չէ գուշակել մարդու ռասան, առավել ևս, երբ միայն մեկ մատի մատնահետքն է հաշվի առնվել[24]։ Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից։ Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի։ Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր։
Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի։ Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457 թվականից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում։ Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է[25] 1465 թվականին՝ առանց երեխա ունենալու։ Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468 թվական), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է։ Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել[26]՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել[27]՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի[28][29]։
Ընդհանուր առմամբ, Լեոնարդոն ուներ 12 խորթ քույր ու եղբայր, ովքեր շատ ավելի երիտասարդ էին, քան նա (վերջինը ծնվեց, երբ Լեոնարդոն 40 տարեկան էր), և նրանց հետ գրեթե չէր շփվում, բայց հոր մահվանից հետո, նրանք դժվարություններ ստեղծեցին ժառանգության հարցում[29]։
Լեոնարդոն ոչ պաշտոնապես սովորել է լատիներեն, երկրաչափություն և մաթեմատիկա։ Հետագայում, Լեոնարդոն արձանագրել է իր մանկությունից միայն 2 միջադեպ։ Առաջինը, որը նա նախանշան էր համարում, այն էր, երբ օդապարուկը երկնքից ընկավ և սավառնեց իր օրորոցի վրա, իսկ դրա փետուրները դիպան նրա դեմքին[30]։ Երկրորդը տեղի է ունեցել, երբ նա հետազոտում էր լեռները։ Նա հայտնաբերեց մի քարանձավ և վախենում էր, որ հնարավոր է մի մեծ հրեշ թաքնված լիներ այնտեղ, և միևնույն ժամանակ նրան հետաքրքրում էր, թե ինչ կա այնտեղ[25]։
Լեոնարդոյի մանկությունը պատմաբաններին ենթադրությունների տեղ է տվել[31]։ Վերածննդի նկարիչների 16-րդ դարի կենսագրագիր Վազարին պատմում է երիտասարդ Լեոնարդոյի մասին։ Մի գյուղացի շրջանաձև վահան է պատրաստում ինքն իր համար և տալիս է Սեր Պիերոյին, որպեսզի ներկի։ Լեոնարդոն նկարում է կրակ արտանետող հրեշի, որն այնքան սարսափազդու էր, որ Սեր Պիերոն այն վաճառում է մի ֆլորենտացի արտ դիլերի, ով այն վաճառում է Միլանի դուքսին։ Միևնույն ժամանակ, շահույթ ստանալով, Սեր Պիերոն գնում է մի վահան, որին նկարված էր նետով խոցված սիրտ, և այն տալիս է գյուղացուն[32]։
Մանրամասներ կյանքի վերաբերյալ
խմբագրելԻնժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։
Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թվականին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։
Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր.
Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։
Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։
Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը՝ շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։
Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։
1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը՝ որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։
Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։
Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։
Ստեղծագործական կյանքը 1476-1480
խմբագրել1480-ական թվականներին Լեոնարդոն ստացավ երկու շատ կարևոր հանձնարարություններ և սկսեց մեկ այլ աշխատանք, որը մեծ նշանակություն ուներ կոմպոզիցիայի տեսանկյունից։ Երեքից երկուսը երբեք ավարտված չէին, իսկ երրորդը այնքան երկար տևեց, որ այն դարձավ երկար բանակցությունների ավարտի և վճարման առարկա։
Սուրբ Հիերոնիմոսն անապատում
Այդ նկարներից մեկը Սուրբ Հիերոնիմոս էր անապատում, որը Բորտոլոնը կապում է Լեոնարդոյի կյանքի դժվարին շրջանի հետ, ինչի մասին վկայում է նրա օրագիրը։ «Ես կարծում էի, որ սովորում եմ ապրել, Ես միայն սովորում էի մեռնել»։ Չնայած նրան, նկարը հազիվ է սկսվում, կոմպոզիցիան տեսանելի է և շատ անսովոր։ Հիերոնիմոս որպեսզ մեղավոր գրավում է նկարի կեսը, տեղադրված է մի փոքր անկյունագծով և նայում է մի փոքր վերևից։ Նրա գունավոր ծունկը տրապեցիայի ձև է ստանում, մի ձեռքը ձգվում է նկարի արտաքին եզրին, իսկ հայացքը` հակառակ ուղղությամբ։ Ջ. Վասերմանը նշում է այս նկարի և Լեոնարդոյի անատոմիական հետազոտությունների միջև կապը։ Առաջին պլանում տարածվեց նրա խորհրդանիշը՝ հսկայական առյուծը, որի մարմինն ու պոչը կրկնակի պարույր են ձևավորում նկարի հիմքի վրայով։ Մյուս ուշագրավ առանձնահատկությունն այն ժայռոտ ժայռերի ուրվագիծն է, որը ուրվագծում է գործչին։
Մոգերի երկրպագություն
Գեղարվեստական կոմպոզիցիայի, լանդշաֆտային տարրերի և անձնական դրամայի համարձակ դրսևորումը նույնպես հայտնվում է մեծ անավարտ գլուխգործոցում՝ «Մոգերի երկրպագություն»-ը։ Սա բարդ կոմպոզիցիա է՝ մոտ 250 x 250 սանտիմետր։ Լեոնարդոն կատարեց բազմաթիվ նկարներ և նախապատրաստական ուսումնասիրություններ, ներառյալ՝ մանրամասն նկարագրեց ավերված դասական ճարտարապետությունը գծային տեսանկյունից, որը կազմում է հետին պլանի մասը։ 1482-ին Լեոնարդոն գնաց Միլան Լորենցո Մեդիչի հրամանով և նկլարը լքվեց։
Մադոննան ժայռերում
Այս շրջանի երրորդ կարևոր գործը «Մադոննան ժայռերում» է, որը հանձնարարվել է Միլանում՝ անմահ գաղափարների գաղտնիության համար։ Նկարչությունը, որը պետք է արվեր դե Պրեդիս եղբայրների աջակցությամբ, պետք էր լրացներ մի մեծ բարդ զոհասեղանը։ Լեոնարդոն որոշեց ներկել Քրիստոսի մանկության ապոկրիֆալ պահը, երբ մանուկ Հովհաննես Մկրտիչը, հրեշտակի պաշտպանությամբ, Եգիպտոսի ճանապարհին հանդիպեց Սուրբ ընտանիքին։ Նկարչությունն արտացոլում է անզուգական գեղեցկություն, քանի որ նրբագեղ գործիչները ծնկի են գալիս նորածին Քրիստոսի շուրջը` ժայռի և պտտվող ջրի վայրի լանդշաֆտում։ Թեև նկարը բավականին մեծ է՝ մոտ 200 × 120 սանտիմետր, այն այնքան էլ բարդ չէ, որքան Սուրբ Դոնատոյի վանականների պատվերով նկարը՝ ունենալով ընդամենը չորս գործիչ, քան հիսուն և քարքարոտ լանդշաֆտ, քան ճարտարապետական մանրամասներ։ Նկարչությունն ի վերջո ավարտվեց, փաստորեն, նկարների երկու տարբերակներն էլ ավարտվել է. մեկը մնացել է Հայ Առաքելական եկեղեցու մատուռում, իսկ Լեոնարդոն մյուսը տարել է Ֆրանսիա։ Այնուամենայնիվ, եղբայրները չեն ստացել իրենց նկարը, և ոչ էլ դե Պրեդիսը նրանց վճարել է, մինչև հաջորդ դար։
Ստեղծագործություններ
խմբագրել1503 թվականին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում[33]։
Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–1494 թվականներ) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։
Պատկերասրահ
խմբագրել-
«Կզաքիսով տիկինը» (1483-85, Ազգային թանգարան, Կրակով)
-
Մարդկային սաղմի պատկերներ
-
Մարդու սաղմ
-
«Մադոննան մեխակով»
-
Էտյուդ «Ճակատամարտ Անգիարի մոտակայքում» շուրջը
-
«Ավետիս»
Նշումներ
խմբագրել- ↑ His birth is recorded in the diary of his paternal grandfather Ser Antonio, as cited by Angela Ottino della Chiesa in Leonardo da Vinci, and Reynal & Co., Leonardo da Vinci (William Morrow and Company, 1956): "A grandson of mine was born April 15, Saturday, three hours into the night". The date was recorded in the Julian calendar; as it was Florentine time and sunset was 6:40 pm, three hours after sunset would be sometime around 9:40 pm which was still 14 April by modern reckoning. The conversion to the New Style calendar adds nine days; hence Leonardo was born 23 April according to the modern calendar.[21]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Marani P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2005. — Vol. 64.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://data.bnf.fr/ark:/12148/cb11912491s
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Heydenreich L. H. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118640445 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 http://mini-site.louvre.fr/trimestriel/2019/léonard_de_vinci/6/
- ↑ CONOR.Sl
- ↑ Կաղապար:Harnvb
- ↑ Rumerman, Judy. "Early Helicopter Technology." Centennial of Flight Commission, 2003. Retrieved 12 December 2010.
- ↑ «Leonardo da Vinci's Helical Air Screw». Pilotfriend.com.
- ↑ 12,0 12,1 12,2 Gardner, Helen (1970). Art through the Ages. էջեր 450–456.
- ↑ See the quotations from the following authors, in section Fame and reputation: Vasari, Boltraffio, Castiglione, "Anonimo" Gaddiano, Berensen, Taine, Fuseli, Rio, Bortolon.
- ↑ Rosci, Marco (1977). Leonardo. էջ 8.
- ↑ John Lichfield, "The Moving of the Mona Lisa", The Independent, 2 April 2005 (accessed 2012-03-09)
- ↑ Vitruvian Man is referred to as "iconic" at the following websites and many others:Vitruvian Man, Fine Art Classics Արխիվացված 2017-09-09 Wayback Machine, Key Images in the History of Science; Curiosity and difference Արխիվացված 30 Հունվար 2009 Wayback Machine; "The Guardian: The Real da Vinci Code"
- ↑ Crow, Kelly (2017 թ․ նոյեմբերի 16). «Leonardo da Vinci Painting 'Salvator Mundi' Sells for $450.3 Million». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Kaplan, Erez (1996). «Roberto Guatelli's Controversial Replica of Leonardo da Vinci's Adding Machine». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ EMANUELE SERRA LEONARDO DA VINCI ANATOMY REFERENCES 3 APRIL 2018
- ↑ Capra, pp.5–6
- ↑ 21,0 21,1 Vezzosi, Alessandro (1997). Leonardo da Vinci: Renaissance Man.
- ↑ 22,0 22,1 della Chiesa, Angela Ottino (1967). The Complete Paintings of Leonardo da Vinci. էջ 83.
- ↑ news |first=Marta |last=Falconi |agency=Associated Press |publisher=Washington Post |url=https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/12/01/AR2006120100961.html |title=Experts Reconstruct Leonardo Fingerprint |date=12 December 2006 |accessdate=6 մայիս 2013 |edition=News |origyear=1 դեկտեմբեր 2006}}
- ↑ Կաղապար:Citenews
- ↑ 25,0 25,1 Bortolon, Liana (1967). The Life and Times of Leonardo. London: Paul Hamlyn.
- ↑ Margherita (da Vinci) in: geni.com [retrieved 15 հունիս 2016].
- ↑ Lucrezia Cortigiani in: geni.com [retrieved 15 հունիս 2016].
- ↑ Rosci, p. 20.
- ↑ 29,0 29,1 Magnano, p. 138.
- ↑ Rosci, p. 21.
- ↑ Brigstoke, Hugh (2001). The Oxford Companion the Western Art. Oxford, ENG, UK.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Vasari, Giorgio (1568). Lives of the Artists. Penguin Classics. էջեր 258–59.
- ↑ «The Mona Lisa had brows and lashes». BBC News. 2007 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986 թ.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լեոնարդո դա Վինչի. Մարդն ըստ Վիտրուվիոսի (Vitruvian man) (հոդված)
- Լեոնարդո դա Վինչի. Նկարչություն, երաժշտություն և պոեզիա (հոդված)
- EMANUELE SERRA LEONARDO DA VINCI ANATOMY REFERENCES 3 APRIL 2018
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո դա Վինչի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո դա Վինչի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 567)։ |