Պրատյակշա
Պրատյակշա (սանսկր․ प्रत्यक्ष, pratyaksa - ակնհայտ, աչք զարնող, տեսանելի, ընկալելի), հնդկական կրոնա-փիլիսոփայական համակարգերում տրամաբանության և էպիստեմոլոգիայի առաջին տերմին, անմիջական, զգայական ընկալում, որն առաջանում է զգայարանների և նրա օբյեկտների շփման շնորհիվ (ինդրիյա-արտխա-սանիկարշա՝ զգայարաններ-օբյեկտ-շփում)։ Գոյություն ունեն գիտակցության տարբեր մակարդակներ․
- զգայական ընկալման մակարդակ (պրատյակշա – անմիջական ընկալում)
- մտքի ընկալման մակարդակ (անումանա – տրամաբանական մտահանգում)
- բանականության ընկալման մակարդակ։
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Քանի որ զգայարանները կատարյալ չեն, աշխատում են ընկալման նեղ շրջանակում, հետևաբար նրանց միջոցով ստացված գիտելիքը կատարյալ չէ[1]։
Կիրառություն
խմբագրելԳործնականում բոլոր դպրոցները պրատյակշան համարում են պրամանաներից մեկը։ Պրատյակշայի մասին ուսմունքը մշակվել է Դիգնագայի դպրոցում, ինչպես նաև նյայա և վայշեշիկա համակարգերում։
Դասակարգումներ
խմբագրելԴիգնագան ընկալումը բաղդատել է նիրվիկալպա-սավիկալպա (սանսկրիտերեն՝ nirvikalpa-savikalpa pratyakṣa, նախապրեդիկատ-պրեդիկատ)։ Վայշեշիկ Պրաշտապադը ընդունելով Դիգնագայի ուսմունքը վերամշակել է այն։ Սակայն պրատյակշան առավել համակարգված ուսումնասիրություն է ստացել նյայայի համակարգում։ Այստեղ այն բաժանվում է երկու հիմնական կատեգորիաների՝
- սովորական (լաուկիկա - արտաքին ընկալում տեսողական, հոտառության, համի, լսողության և շոշափելիքի զգայարանների միջոցով)
- անսովոր (ալաուկիկա)։
Վերջինն իր հերթին բաժանվում է երեք տեսակի․
- սամանյա դարշանա-առարկայի մեջ ի ծնե անհատական հատկանիշների ընկալում (կովի «կովությունը»)
- ջնյանա-լակշանա, երբ տեսողական ընկալումն ասոցացվում է հոտառական ընկալման հետ և այլն (օրինակ, հոտավետ վարդ, ամուր քար և այլն)
- յոգա-ջա (յոգայի ծնունդ) - տելեպատիա, հեռավորության վրա ընկալունակություն և այլն։
Մեկ այլ դասակարգմամբ սովորական ընկալումները լինում են երեք տեսակի․
- նիրվիկալպա պրատյակշա- օբյեկտի անորոշ նախակոնցեպտուալ ընկալում, պարզապես փաստել նրա ներկայությունը («այն գոյություն ունի»)
- սավիկալպա պրատյակշա- օբյեկտի ընկալում նրա հատկությունների որոշմամբ («այդ այնը սյուն է»)
- պրատյաբխիջնյա - օբյեկտի ճանաչում, որի հետ առընչություն ունեցել եք («նման սյուն ես արդեն տեսել եմ»)։
Նյայայի տեսանկյունից, որի հետ համաձայն է վայշեշիկան, սանկխյան և միմանսան, սխալական կարող են լինել միայն վերջին երկու տեսակի պրատյակշաները։ Այլ կերպ ասած, ինքը ընկալումը չի կարող կեղծ լինել, այդպիսին նրան դարձնում են միայն մեր դատողությունները։ Նույնիսկ պարանը օձ ընկալելը կեղծ չէ, քանի որ օբյեկտը (պարանը) իրապես ընկալվում է։ Այլ բան է, եթե սխալմամբ նրան վերագրվում են այլ օբյեկտի հատկանիշներ (օձի)։ Պրատյակշան ընկած է տրամաբանական եզրակացության հիմքում (անումանա)։
Նյայայում
խմբագրելՊրատյակշան նյայայի փիլիսոփայության մեջ համարվում է ճանաչողության ինքնուրույն աղբյուր։ Այն կապված է զգայարանների հետ և կարող է լինել արտաքին (տեսողություն և լսողություն) կամ ներքին (ինտելեկտ-մանաս)[2]։
Բուդդիզմում
խմբագրելԲուդդիստական գնեոսոլոգիայում պրատյակշան (ընկալում) հավաստի գիտելիքի երկու աղբյուրներից մեկն է (երկրորդը եզրակացությունն է)։ Բուդդիզմում ընկալումը մաքուր զգայություն է, որը բացարձակապես ազատ է մտածողությունից, հետևաբար նաև՝ աճպարարությունից։ Մաքուր ընկալման ֆունկցիան նրանք հանգեցնում էին իրենց գործողությունների ոլորտում ընկալվող օբյեկտի առկայության ազդանշանների նկատմամբ զգայարանների ազդակին (ռեակցիային)։ Ընկալումը ամեն գիտելիքի պարտադիր պայմանն է, բայց, քանի որ նրանում չի մասնակցում դատողությունը, ապա նրա արդյունքը անբացատրելի է, սա «ճշմարիտն է իր մեջ»։ Մաքուր ընկալումը մտածողության ոլորտի հետ կապում է արդյունավետ երևակայությունը, որը գալիս է անմիջականորեն մաքուր ընկալման ակտից հետո և կառուցում է ճանաչողության օբյեկտի պատկերը, որը արտահայտվում է «սա կով է» դատողության մեջ։
Դհարմակիրտին չորս տիպի ընկալում էր առանձնացնում․
- մաքուր ընկալում կամ արտաքին օբյեկտների ընկալում արտաքին զգայարանների միջոցով
- արդյունավետ երևակայություն կամ արտաքին օբյեկտների ընկալում ներքին զգայարանների միջոցով
- ինտրոսպեկցիա (ինքն իր մեջ նայել, ինքնադիտարկում)
- յոգինների ընկալում (առարկաների վրա կենտրոնանալու միջոցով հեռավորության վրա դրանց ընկալում)[3]։
Յոգայում
խմբագրելՊրատյակշան ուղիղ, անմիջական ընկալումն է, որը չափազանց կարևոր ձեռքբերում է յոգերի համար, քանի որ նրանք չեն կարող չափազանց վստահել իրենց դատողություններին և գիտակցության միջամտությանը[4]։
Վեդանտայում
խմբագրելՊրատյակշան վեդանտայում, ինչպես և յոգայում ատմանի ուղիղ ընկալումն է, ինտուիցիան[5]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Пратйакша, Анумана, Шабда». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Կրոնական տերմիններ։ Ակադեմիկ (ռուս.)
- ↑ Буддизм. Словарь. М.: Республика. Н. Л. Жуковская, В. И. Корнев . 1992.
- ↑ Словарь йоги. Эрнест Вуд. 2009
- ↑ Словарь йоги и веданты. 2014.