Պրիապիզմը վիճակ, որի ժամանակ առնանդամը ժամերով գտնվում է էրեկցված վիճակում՝ առանց խթանման կամ խթանումից հետո[1]։ Կա երեք տեսակ՝ իշեմիկ, ոչ իշեմիկ և կրկնվող իշեմիկ[1]։ Դեպքերի մեծ մասը իշեմիկ են[1]։ Իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամի մեծ մասը պինդ է, իսկ առնանդամի գլխիկը ոչ[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամը մասամբ է պնդացած[1]։ Շատ հազվադեպ կանանց մոտ կարող է լինել կլիտերային պրիապիզմ[2]։

Պրիապիզմ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա

Մանգաղաձև–բջջային անեմիան իշեմիկ պրիապիզմի ամենահաճախ հանդիպող պատճառն է[1]։ Այլ պատճառների մեջ են մտնում այնպիսի դեղորայքներ, ինչպիսիք են հոգեմետ դեղերը, սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները, հակամակարդիչները, ինչպես նաև կոկաինը և կանեփը[1]։ Իշեմիկ պրիապիզմը առաջանում է, երբ արյունը լիարժեք չի հեռանում առնանդամից[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը առաջանում է երբ զերկերակների և սպունգանման մարմնի միջև կապ է առաջանում, կամ պարասիմպաթիկ նյարդային համակարգի խանգարման հետևանքով, որը բերում է զարկերակային արյունամատակարարման ուժեղացման[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը կարող է առաջանալ սեռական օրգանի կամ ողնուղեղի վնասման հետևանքով[1]։ Ախտորոշումը կարող է հաստատվել սեռական օրգանից վերցված արյան գազերի հետազոտության կամ գերձայնային հետազոտության միջոցով[1]։

Բուժումը կախված է տեսակից[1]։ Իշեմիկ պրիապիզմը սովորաբար բուժում են սեռական օրգանի նյարդային բլոկադայով, սպունգանման մարմնից արյան ասպիրացիայի հետ միասին[1]։ Եթե սա բավարար չէ, ապա սպունգանման մարմինը կարող է լցվել սառը ֆիզլուծույթով կամ նրա մեջ կարելի է ներարկել ֆենիլեֆրին[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմը հաճախ բուժվում է սառը թրջոցներով[1]։ Եթե մյուս միջոցները անարդյունք են՝ կարելի է կատարել վիրահատություն[1]։ Իշեմիկ պրիապիզմի ժամանակ առնանդամի մշտական սպիացման վտանգը սկսում է ավելանալ 4 ժամ անց, իսկ 48 ժամ անց արդեն առաջացած է լինում[1]։ Պրիապիզմը տարեկան հանդիպում է 100 000-ից 1-5-ի մոտ։

Դասակարգում

խմբագրել

Պրիապիզմը բաժանվում է երեք խմբի՝ իշեմիկ (ցածր հոսքային), ոչ իշեմիկ (բարձր հոսքային) և ռեցիդիվող իշեմիկ[1]։ Դեպքերի մեծամասնության ժամանակ (20-ից 19) պրիապիզմը կրում է իշեմիկ բնույթ[1]։

Ըստ տարբեր աղբյուրների պրիապիզմը տևում է 4-6 ժամ։ Այն ժամանակահատվածը, որից հետո նորմալ էրեկցիան կարելի է դասել պրիապիզմի վիճելի է։ 6 ժամից ավել տևող էրեկցիան կարելի է դասել, որպես պրիապիզմ[3]։

Կանանց մոտ պրիապիզմը (ծլիկի շարունակական, ցավոտ էրեկցիա) ավելի հազվադեպ է հանդիպում և հայտնի է որպես ծլիկային պրիապիզմ կամ կլիտորիզմ[2]։ Հայտնի են կանանց պրիապիզմի շատ քիչ դեպքեր[2]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Բարդություններ

խմբագրել

Քանի որ իշեմիկ պրիապիզմի ժամանակ արյունը երկար մնում է սեռական օրգանում, թթվածինը վերջանում է, որը բերում է հյուսվածքների վնասման ինչի հետևանքով առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա[4]։ Ծանր դեպքերում կարող է առաջանալ առնանդամի գանգրենա[5]։

Պատտճառներ

խմբագրել

Ցածր հոսքային պրիապիզմ

խմբագրել

Ցածր հոսքային պրիապիզմի պատճառներն են մանգաղաբջջային սակավարյունությունը (ավելի հաճախ երեխաների մոտ), լեյկեմիան, արյան տարբեր հիվանդություններ ինչպիսիք են՝ թալասեմիան և միելոման, տարբեր դեղերի օգտագործումը, քաղցկեղը[6]։

Այլ պատճառներից են Ֆաբրիի հիվանդությունը, նյարդային ախտահարումները ողնաշարի վնասվածքների ժամանակ (պրիապիզմ դիտվել է նաև մի շարք մարդկանց մոտ, ովքեր կախվել են՝ մահվան էրեկցիա

Պրիապիզմը կարող է լինել մի շարք դեղերի օգտագործման հետևանք։ Պրիապիզմի բերող ամենահաճախակի դեղերից են ներսպունգանման ներարկման ճանապարհով էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղերը (պապավերին, ալպրոստադիլ)։ Այլ դեղաբանական խմբեր, որոնք բերում են պրիապիզմի հետևյալն են՝ հակագերճնշումային դեղերը, հոգեմետ դեղերը (քլորպրոմազին, կլոզապին), հակադեպրեսանտները (տրազոդոն), հակացնցումային դեղերը և տրամադրության կայունացուցիչները ինչպիսիք են նատրիումի վալպրոատը[7]։ Հակակոագուլյանտները,կանթարիդները (իսպանական ճանճ) և թմրանյութերը (հերոին, կոկաին) նույնպես կապվաց են։ Սև այրու սարդի և բրազիլական թափառող սարդի կծելուց նույնպես կարող է առաջանալ պրիապիզմ[8]։

Բարձր հոսքային պրիապիզմ

խմբագրել

Բարձր հոսքային պրիապիզմի պատճառ է առնանդամի բութ վնասվածքը, որը բերում է սպունգանման զարկերակի վնասվածքի, որը կարող է բերել խուղակի առաջացման[6]։

Մեխանիզմ

խմբագրել

Մեխանիզմը լավ պարզաբանված չէ, բայց կան բարդ նյարդային և անոթային գործոններ։

Ախտորոշում

խմբագրել

Ախտորոշումը հաճախ դրվում է վիճակի պատմության և ֆիզիկլ հետազոտության հիման վրա[1]։

Սպունգանման մարմնից ստացված արյան գազային քննությունը կարող է օգնել հետազոտության հարցում[1]։ Եթե առկա է պրիապիզմի ցածր հոսքային տեսակը, ապա արյունը սովորաբար ունի ցածր pH, մինչդեռ եթե առկա է բարձր հոսքային տեսակը, ապա pH-ը սովորաբար նորմալ է[1]։ Գունավոր դոպլերով ուլտրաձայնը կարող է օգնել տարբերակել մի տեսակը մյուսից[1]։ Խելամիտ կլինի նաև հիվանդի մոտ հեմոգլոբինոպաթիաների առկայության ստուգումը[1]։

Ուլտրասոնոգրաֆիա

խմբագրել
 
Նկարում գունավոր դոպլերային ուլտրաձայնային հետազոտությամբ երևում է հիպոէխոգեն կուտակում, որը իրենից ներկայացնում է հեմատոմա՝ զարկերակ-երակային խուղակով, ինչն առաջացել է բութ վնասման հետևանքով, որը բերել է բարձր հոսքային պրիապիզմի առաջացման[6]:

Առնանդամի դոպլեր ուլտարաձայնային հետազոտությունը ամենից հաճախն է կատարվում, քանի որ այն ոչ ինվազիվ է, լայնորեն հասանելի և ունի բարձր զգայունություն։ Այս մեթոդով կարելի է բարձր և ցածր հոսքային պրիապիզմները տարբերակել իրարից[6]։

Ցածր հոսքային (իշեմիկ) պրիապիզմի ժամանակ սպունգանման մարմնի զարկերակներում հոսքը դանդաղացած է կամ բացակայում է։ Հիվանդության պրոգրեսիվման ժամանակ հյուսվածքների այտուցի հետևանքով դիտվում է էխոգենության բարձրացում։ Ի վերջո սպունգանման մարմնի էխոպատկերի փոփոխության պատճառը կարող են լինել ֆիբրոզ փոփոխությունները[6]։

Բարձր հոսքային պրիապիզմի ժամանակ սպունգանման մարմնի զարկերակներում նկատվում է նորմալ կամ բարձրացած տուրբուլենտ հոսք։ Խուղակի հարակից հյուսվածքը հիպոէխոգեն է[6]։

Բուժում

խմբագրել

Եթե էրեկցիան տևում է չորս ժամից ավել, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Ցավի մեղմացման համար հաճախ կատարում են կողմնային սեռական նյարդի բլոկադա[1]։ Ոչ իշեմիկ պրիապիզմով հիվանդների մոտ սառը թրջոցների տեղադրումը կարող է բավարար լինել[1]։

Ասպիրացիոն

խմբագրել

Իշեմիկ պրիապիզմով հիվանդների սկզբնական բուժման համար կատարում են սպունգանման մարմնում կուտակված արյան ասպիրացիա[1]։ Վերջինս կատարվում է երկու կողմից էլ[1]։ Եթե սա բավարար չէ ապա կարելի է ներարկել և ասպիրացիա կատարել սառը ֆիզլուծույթով[1]։

Դեղորայք

խմբագրել

Եթե ասպիրացիան բավարար չէ, ապա սպունգանման մարմնում ներարկվում է քիչ քանակի ֆենիլեֆրին[1]։ Վերջինիս կողմնակի ազդեցություններն են զարկերակային գերճնշումը, հազվասրտությունը և առիթմիան[1]։ Այս դեղի օգտագործումից հետո նվազագույնը մեկ ժամ հիվանդները պետք է գտնվեն հսկողության տակ[1]։ Ռեցիդիվող իշեմիկ պրիապիզմով հիվանդներին կարելի է տալ դիէթիլսթիլբեստրոլ կամ տերբուտալին[1]։

Վիրաբուժություն

խմբագրել

Դիստալ շունտերը, ինչպիսին Վինտերի շունտն է, իրենից ներկայացնում է առնանդամի գլխիկի ծակում մինչև սպունգանման մարմնի խոռոչներից մեկը, որտեղ հավաքված է հին, մնացորդային արյուն։ Սա ստիպում է, որ արյունը առնանդամից հեռանա և վերադառնա ընդհանուր արյան շրջանառություն։ Այս միջամտությունը կարող է կատարվել ուրոլոգի կողմից հիվանդի անկողնում։ Վինտերի շունտը հաճախ առաջին ինվազիվ միջամտությունն է[9]։

Պրոքսիմալ շունտերը, ինչպես օրինակ՝ Կվակելինը, ձևավորելու համար կտրվածք է կատարվում և՛ corpora cavernosa-ի, և՛ corpus spongiosum-ի վրա, ապա երկուսի բացվածքները կարվում է միասին։ Սպունգանման մարմնի և մեծ ենթամաշկային երակի միջև դրված շունտերը, որը կոշվում են Գրեյխեկի շունտ, հազվադեպ են կիրառվում։

Քանի որ տևական պրիապիզմի բարդությունները հաճախ են հանդիպում, կարելի է դիտարկել առնանդամի պրոթեզային իմպլանտացիան[1]։ Այս մեթոդի առավելություններից է ոչ միայն սեռական կյանքին շուտ վերադառնալը, այլ նաև ֆիբրոզ փոփոխությունների առաջացման ռիսկի նվազումը և հետևաբար առնանդամի կարճացումը։

Մանգաղաձև–բջջային անեմիա

խմբագրել

Մանգաղաձև-բջջային անեմիայի բուժումը իր մեջ ներառում է ներերակային հեղուկների ընդունումը, ցավազրկումը և թթվածնային թերապիան[1][10]։ Կատարվում է նաև պրիապիզմի տիպիկ բուժում[1]։ Արյան փոխներարկումը հազվադեպ է կատարվում, բայց եթե մյուս բուժման մեթոդները անարդյունավետ են ապա կարելի է կատարել փոխանակային փոխներարկում[1][10]։

Պատմություն

խմբագրել

Մշտական ոչ լրիվ էրեկցիան և հաճախակի երկար էրեկցիաները պատմականորեն անվանվել են կիսատ պրիապիզմ[11]։

Տերմինաբանություն

խմբագրել

Անվանումը կապված է հունական պտղաբերության աստծո՝ Պրիապի անվան հետ, որին հաճախ պատկերում էին անհամաչափ մեծ, մշտական էրեկցված առնանդամով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 Podolej, GS; Babcock, C (2017 թ․ հունվար). «Emergency Department Management Of Priapism». Emergency medicine practice. 19 (1): 1–16. PMID 28027457.
  2. 2,0 2,1 2,2 The Psychology of Human Sexuality. John Wiley & Sons. 2014. էջ 545. ISBN 1119164702. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  3. PRIAPISM – ETIOLOGY, PATHOPHYSIOLOGY AND MANAGEMENT, C. VAN DER HORST, HENRIK STUEBINGER, CHRISTOPH SEIF, DIETHILD MELCHIOR, F.J. MARTÍNEZ-PORTILLO, K.P. JUENEMANN; «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Ajape AA, Bello A (2011). «Penile Gangrene: An Unusual Complication of Priapism in a Patient with Bladder Carcinoma». J Surg Tech Case Rep. 3: 37–9. doi:10.4103/2006-8808.78470. PMC 3192523. PMID 22022653.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Originally copied from:
    Fernandes, Maitê Aline Vieira; Souza, Luis Ronan Marquez Ferreira de; Cartafina, Luciano Pousa (2018). «Ultrasound evaluation of the penis». Radiologia Brasileira. 51 (4): 257–261. doi:10.1590/0100-3984.2016.0152. ISSN 1678-7099.
    CC-BY license
  7. Bansal S, Gupta SK (2013 թ․ նոյեմբեր). «Sodium Valproate induced priapism in an adult with bipolar affective disorder». Indian Journal of Pharmacology. 45 (6): 629. doi:10.4103/0253-7613.121383. PMC 3847259.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. «Spider Venom for Erectile Dysfunction?». webmd.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  9. Macaluso JN, Sullivan JW (1985). «Priapism: A review of 34 cases». Urology. 26 (3): 233–236. doi:10.1016/0090-4295(85)90116-5. PMID 4035837.
  10. 10,0 10,1 Evidence Based Management of Sickle Cell Disease (PDF). NHLBI. 2014. էջեր 39–40. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  11. Newman, Herbert F., and Jane D. Northup. "Mechanism of human penile erection: an overview." Urology 17.5 (1981): 399-408.

Արտաքին հղումներ

խմբագրել