Ռոզալինդա (անգլ.՝ Rosalind), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 13-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 4 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Ինչպես կուզեք պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XIII[7]:


Ռոզալինդա
(S/1986 U 4; Ուրան XIII)
Հաբլ աստղադիտակի վրա Ռոզալինդա արբանյակը 1997 թ.
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է13 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից69 926,795 ± 0,053 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք69 926,795 ± 0,053 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00011 ± 0,000103[1]
Սիդերիկ պարբերություն0,558459529 ± 0,000000019 օր[1]
Թեքվածություն0,27876 ± 0,045° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ72 × 72 × 72 կմ[2]
Հասարակածային շառավիղ36 ± 6 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես~16 000 կմ²
Ծավալ~200 000 կմ3
Զանգված~2,5×1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,012 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,031 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 36 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ռոզալինդան երևում է որպես համարյա շրջանաձև մարմին։ Ռոզալինդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]

Ռոզալինդայի ուղեծիրը շատ մոտ է գտնվում Կորդելիայի հետ 3:5 ուղեծրային ռեզոնանսին[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  3. 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  6. Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 16). «Ուրանի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4164. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Մյուրեյ, Կառլ Դ.; Թոմպսոն, Ռոբերտ Պ. (1990 թ․ դեկտեմբերի 6). «Ուրանի հովիվ արբանյակների ուղեծրերը առանձնացված օղակների համակարգից». Նեյչր. 348 (6301): 499–502. Bibcode:1990Natur.348..499M. doi:10.1038/348499a0. ISSN 0028-0836.

Արտաքին հղումներ

խմբագրել