Ուրանի արբանյակներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ուրանի արբանյակներ, Ուրան մոլորակի բնական արբանյակներ։ Հայտնի են 28 արբանյակներ։ Դրանցից բոլորը ստացել են իրենց անունները Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների հերոսների անուններից։ Առաջին երկու արբանյակը - Տիտանիան և Օբերոնը հայտնաբերել է 1787 թվականին Ուիլիամ Հերշելը։ Եվս երկու գնդաձև արբանյակները (Արիելը և Ումբրիելը) հայտնաբերվեցին 1851 թվականին Ուիլիամ Լասսելի կողմից. 1948 թվականին Ջերարդ Կոյպերը հայտնաբերեց Միրանդան։ Մնացած արբանյակները հայտնաբերվել են 1985 թվականից հետո, «Վոյաջեր-2» առաքելության ընթացքում, կամ կատարելագործված աստղադիտակների միջոցով։

Ուրանի վեց ամենահայտնի արբանյակների համեմատական չափերը։
Ձախից աջ՝ Պակ, Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն

Անվանումներ

խմբագրել

Յուրահատկությունները և խմբեր

խմբագրել

Ուրանի արբանյակները կարելի է բաժանել երեք խմբերի՝ տասներեք ներքին արբանյակներ, հինգ խոշոր և ինը անկանոն արբանյակներ։

Ներքին արբանյակներ

խմբագրել
 
Ուրանի արբանյակների և օղակների համակարգը

2008 թվականի տվյալներով, Ուրանը ունի 13 ներքին արբանյակ։ Ներքին արբանյակները, մոթ մարմիններ են, որոնք ունեն Որանի օղակներին նման բնութագրեր և ծագում։ Նրանց ուղեծրերը ընկած են Միրանդայի ուղեծրից ներս։ Բոլոր ներքին արբանյակները խստորեն կապված են օղակների հետ, որոնք ենթադրաբար առաջացել են մեկ կամ մի քանի արբանյակների քայքայումից։ Երկու ամենամոտ արբանյակները (Կորդելիա և Օֆելիա) ծառայում են ε օղակի համար որպես «հովիվներ», իսկ ամենամեծ ներքին արբանյակը՝ Մաբը, հավանաբար, հանդիսանում է ամենահեռավոր μ օղակի սնողը։

Խոշոր արբանյակներ

խմբագրել

Հինգ մեծ արբանյակները բավականին մեծ զանգված ունեն, որպեսզի հիդրոստատիկ հավասարակշռությունը նրանց տա գնդի ձև։ Նրանցից չորսի վրա նկատվել են ներքին և արտաքին ակտիվության նշաններ, այնպիսիք, ինչպիսին են ձորերի ձևավորումը և ենթադրվող հրաբխային գործունեություն մակերևույթի վրա։ Հինգից ամենամեծը՝ Տիտանիան, 1578 կմ շառավղով հանդիսանում է Արեգակնային համակարգի մեծությամբ ութերորդ արբանյակը։ Այն 20 անգամ փոքր է Երկրի Լուսինից։
Ուրանի արբանյակների համակարգը ամենաթեթևն է հսկա մոլորակների միջև, Ուրանի բոլոր հինգ մեծագույն արբանյակների քաշը չի կազմում նույնիսկ Տրիտոնի քաշի կեսը, որը յոթերորդն է Արեգակնային համակարգի արբանյակների շարքում (Տրիտոնի զանգվածը կազմում է մոտ 2.14 x 1022 կգ, իսկ Ուրանի արբանյակների հավաքական զանգվածը կազմում է մոտ 1 x 1022 կգ)։

Անկանոն արբանյակներ

խմբագրել

Ուրանի անկանոն արբանյակները ունեն էլիպտիկ և խստ թեքված ուղեծրեր (մեծամասնությունը ռետրոգրադ են) մոլորակից մեծ հեռավորությամբ։

Ուրանի արբանյակների տվյալներ

խմբագրել

Հաջորդականությունը ըստ մոլորակից հեռավորության է, խոշորները նշված են մուգ գույնով, ? նշանը ցույց է տալիս թվի մոտավոր լինելը։

Ուրանի արբանյակների տվյալները
Համարը Անվանումը Միջին տրամագիծը (կմ) Զանգվածը (կգ) Մեծ կիսաառանցքը (103 կմ) Պտտ. պարբ. (օր) Թեքումը Հայտն. տարեթիվ Լուսանկարը
1 Ուրան VI Կորդելիա 42 ± 6 5.0 x 1016? 49,751 0.335034 0,08479° 1986
2 Ուրան VII Օֆելիա 46 ± 8 5.1 x 1016? 53,764 0.376400 0,1036° 1986
3 Ուրան VIII Բիանկա 54 ± 4 9.2 x 1016? 59,165 0.434579 0,193° 1986
4 Ուրան IX Կրեսսիդա 82 ± 4 3.4 x 1017? 61,766 0.463570 0,006° 1986
5 Ուրան X Դեզդեմոնա 68 ± 8 2.3 x 1017? 62,658 0.473650 0,11125° 1986
6 Ուրան XI Ջուլիետ 106 ± 8 8.2 x 1017? 64,360 0.493065 0,065° 1986
7 Ուրան XII Պորցիա 140 ± 8 1.7 x 1018? 66,097 0.513196 0,059° 1986
8 Ուրան XIII Ռոզալինդա 72 ± 12 2.5 x 1017? 69,927 0.558460 0,279° 1986
9 Ուրան XXVII Կուպիդոն ~ 18 3.8 x 1015? 74,800 0.618 0,1° 2003
10 Ուրան XIV Բելինդա 90 ± 16 4.9 x 1017? 75,255 0.623527 0,031° 1986
11 Ուրան XXV Պերդիտա 30 ± 6 1.8 x 1016? 76,420 0.638 0,0° 1986
12 Ուրան XV Պակ 162 ± 4 2.9 x 1018? 86,004 0.761833 0,3192° 1985
 
13 Ուրան XXVI Մաբ ~ 25 1.0 x 1016? 97,734 0.923 0,1335° 2003
14 Ուրան V Միրանդա 471.6 ± 1.4 (6.6 ± 0.7) x 1019 129,390 1.413479 4,232° 1948
 
15 Ուրան I Արիել 1157.8 ± 1.2 (1.35 ± 0.12) x 1021 191,020 2.520379 0,260° 1851
 
16 Ուրան II Ումբրիել 1169.4 ± 5.6 (1.17 ± 0.13) x 1021 266,300 4.144177 0,205° 1851
 
17 Ուրան III Տիտանիա 1577.8 ± 3.6 (3.53 ± 0.09) x 1021 435,910 8.705872 0,340° 1787
 
18 Ուրան IV Օբերոն 1522.8 ± 5.2 (3.01 ± 0.07) x 1021 583,520 13.463239 0,058° 1787
 
19 Ուրան XXII Ֆրանցիսկո ~ 12 1.3 x 1015? 4,276,000 −267.12** 147,459° 2001
20 Ուրան XVI Կալիբան ~ 98 7.3 x 1017? 7,231,000 −579.39** 139,885° 1997
21 Ուրան XX Ստեֆանո ~ 20 6 x 1015? 8,004,000 −677.48** 141,873° 1999
22 Ուրան XXI Տրինկուլո ~ 10 7.5 x 1014? 8,504,000 −748.83** 166,252° 2001
23 Ուրան XVII Սիկորաքս ~ 190 5.4 x 1018? 12,179,000 −1285.62** 152,456° 1997
24 Ուրան XXIII Մարգարիտա ~ 11 1.3 x 1015? 14,345,000 +1654.32 51,455° 2003
25 Ուրան XVIII Պրոսպերո ~ 30 2.1 x 1016? 16,256,000 −1962.95** 146,017° 1999
26 Ուրան XIX Սետեբոս ~ 30 2.1 x 1016? 17,418,000 −2196.35** 145,883° 1999
27 Ուրան XXIV Ֆերդինանդ ~ 12 1.3 x 1015? 20,901,000 −2805.51** 167,346° 2001

Ծանոթություններ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել