Ռոստամ և Սոհրաբ (տաջիկերեն՝ Рустам ва Сӯҳроб, ռուսերեն՝ Рустам и Сухраб), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Բորիս Կիմյագարովի կողմից՝ Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով։ Կինոնկարը նշված թեմայով նկարահանված կինոեռապատումի երկրորդ ֆիլմն է։ 1972 թվականին Թբիլիսիում կայացած 5-րդ Համամիութենական կինոփառատոնում արժանացել է մրցանակի և պարգևի՝ էկրանին ժողովրդական հերոսական էպոսն արտացոլելու համար[1]։

Ռոստամ և Սոհրաբ
տաջ.՝ Рустам ва Сӯҳроб
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրէպոս
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Կիմյագարով
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով
ԴերակատարներԲիմբոլատ Վատաև
Խաշիմ Գադոև
Օթար Կոբերիձե
Ալիմ Խոջաև
Սվետլանա Նորբաևա
Գիվի Թոխաձե
ՕպերատորԴավլաթնազար Խուդոնազարով
ԵրաժշտությունԱրիֆ Մելիքով
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ
Տևողություն5483 s
ՆախորդԱսք Ռոստամի մասին
ՀաջորդԱսք Սիյավուշի մասին

Սյուժեն

խմբագրել

Ֆիլմը պատմում է հին իրանական լեգենդար դյուցազն և քաջ զինվոր Ռոստամի, գեղեցկուհի Թեհմինայի նկատմամբ նրա բանաստեղծական սիրո, նախանձոտ շահ Քավուսի դավաճանության և նենգության, Ռոստամի և իր որդու` Սոհրաբի հանդիպման և վերջինիս ողբերգական մահվան մասին։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Բիմբոլատ Վատաև Ռոստամ
Խաշիմ Գադոև Սոհրաբ
Օթար Կոբերիձե Քավուս
Ալիմ Խոջաև բանաստեղծ
Սվետլանա Նորբաևա Թեհմինա
Մախմուջոն Վախիդով Թուլադ
Սայրամ Իսաևա Գուրդոֆարիդ
Ռազզակ Համրոև Հուման
Գուրմինջ Զավկիբեկով Ժանդարազմ

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Բորիս Կիմյագարով ռեժիսոր
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Դավլաթնազար Խուդոնազարով օպերատոր
Արիֆ Մելիքով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Կինոնկարը հայերեն լեզվով կրկնօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում և համարվում է կրկնօրինակման լավագույն նմուշներից մեկը։ Էկրանային տեքստի հեղինակը Վարոս Հովակիմյանն է, ռեժիսորը` Լևոն Գրիգորյանը, խմբագիրը` Մարգարիտա Մելիքյան։

Դերերը կրկնօրինակել են`

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82

Արտաքին հղումներ

խմբագրել