Սաննի Դեոլ
Սաննի Դեոլ (հինդի` सनी देओल, իրական անունը` Աջայ Սինգհ Դեոլ, հոկտեմբերի 19, 1957[1], Սահնեվալ, Ludhiana district, East Punjab, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Տղամարդու լավագույն դերի համար արժանացել է Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակների։
Սաննի Դեոլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Սահնեվալ, Ludhiana district, East Punjab, Հնդկաստան |
Կրթություն | Միթիբայ քոլեջ |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ |
Ժանրեր | Բոլլիվուդ |
Ծնողներ | հայր՝ Դհարմենդրա |
Երեխա(ներ) | Karan Deol?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍաննի Դեոլը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգի Սահնեվալ քաղաքում` հայտնի դերասան Դհարմենդրայի և նրա առաջին կնոջ` Պրակաշ Կաուրի ընտանիքում։ Բացի երկու քույրերից (Վիջետա և Աջետա), ընտանիքում մեծանում էր նաև Սաննի Դեոլի կրտսեր եղբայրը, հետագայում նույնպես դերասան Բոբբի Դեոլը։ Հայրական կողմից Սաննի Դեոլն ունի ևս երկու քույր՝ Էշա և Ահանա Դեոլները։ Նրանց մայրը դերասանուհի Հեմա Մալինին է։
Սաննի Դեոլի կինոդեբյուտը կայացել է 1983 թվականին՝ «Սիրո ուժը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին Ամրիտա Սինգհն էր։ Ֆիլմը Սաննի Դեոլին բերեց Filmfare Award մրցանակ։ 1984 թվականին Պունամ Դհիլոնի հետ միասին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» կինոնկարում։ Սաննի Դեոլի հաջորդ ֆիլմը 1985 թվականին նկարահանված «Արջուն» կինոնկարն էր, որն իսկական հիթ դարձավ և նրան հասցրեց մարտաֆիլմերի «հերոսի» աստիճանի։ 1986 թվականին իր հոր՝ Դհարմենդրայի և Շրիդևիի հետ միասին նա նկարահանվեց «Սուլթանի տիրույթները» կինոնկարում, որին հաջորդեց հիթերի մի ամբողջ շարան՝ «Օվկիանոս» (1986 թ.), «Որբը» (1988 թ.), «Հանցագործ աշխարհ» (1988 թ.), «Երեք զայրացած տղամարդ» (1989 թ.), «Խաբեբա կինը» (1989 թ.), «Երկնագույն գետը» (1990 թ.) և այլն։ Վերջինում կատարելով բռնցքամարտիկի դեր, Սաննի Դեոլը ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Ազգային կինոմրցանակի հատուկ պարգևը։
1991 թվականին թողարկված ֆիլմերը հաջողություն չեն ունեցել, իսկ 1993 թվականին նկարահանված «Վկան» ֆիլմի համար Սաննի Դեոլը ստացավ Filmfare Award մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Նույն թվականին նա նկարահանվել է «Կյանքը վախի ներքո» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Շահրուխ Խանը և Ջուհի Չավլան։ 1990-ական թվականների ֆիլմերից էին «Հանցագործի սերը» (1996 թ.), «Հիասթափություն» (1996 թ.), «Համառություն» (1997 թ.) և «Սահման» (1997 թ.) կինոնկարները։ 1999 թվականին Սաննի Դեոլը իր ուժերը փորձել է ռեժիսուրայի ասպարեզում ` նկարահանելով «Հմայված եմ քեզանով» ֆիլմը, որտեղ նրա հետ միասին հանդես էին գալիս իր կրտսեր եղբայրը՝ Բոբբի Դեոլը և Ուրմիլա Մատոնդկարը։ 2001 թվականին Սաննի Դեոլը նկարահանվել է «Փախստակները» ֆիլմում, որը համարվեց «բոլոր ժամանակների բլոկբաստեր»։ 2003 թվականին նկարված «Հիշողություններից» ֆիլմում նրա խաղընկերներն էին Պրեիտի Զինտան և Պրիյանկա Չոպրան։ Դա Բոլիվուդի ամենաթանկարժեք նախագծերից մեկն էր, որի բյուջեն այն ժամանակ կազմել էր 600 միլիոն ռուփի[3][4]։
Դհարմենդրայի և Բոբբի Դեոլի հետ միասին, 2007 թվականին Սաննի Դեոլը նկարահանվել է «Հարազատ մարդիկ» կինոնկարում, որին 2011 թվականին հաջորդել է «Խելագար ընտանիքը» ֆիլմը։ Քննադատների կողմից բարձր է գնահատվել նրա աշխատանքը 2010 թվականին նկարահանված «Ով է ճիշտ, ով մեղավոր» ֆիլմում։ 2013 թվականին թողարկվել է «Ես սիրում եմ Նոր տարին» կինոնկարը, որը խորհրդային «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարի ռեմեյքն է։ Նույն թվականին նկարահանված «Սինգհ Սահաբ Մեծը» կինոնկարը նույնպես ընդունվեց ջերմությամբ։
Անձնական կյանքը
խմբագրելՍաննի Դեոլը սիրավեպ է ունեցել դերասանուհի Դիմփլ Կապադիայի հետ։ Ամուսնացել է Պուջա Դեոլի հետ և ունի երկու որդի՝ Կարան և Ռաջվիր Դեոլները։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1983 | Սիրո ուժը | Betaab | Սաննի Կապուր |
1984 | Հետևելով ճակատագրին | Manzil Manzil | Վիջայ |
1984 | Լեգենդ սիրո մասին | Sohni Mahiwal | Միրզա Իզզատ Բեգ |
1984 | Սաննի | Sunny | Սաննի |
1985 | Արջուն | Arjun | Արջուն Մալվանկար |
1985 | Հզորագույնը | Zabardast | Շյամ |
1986 | Սուլթանի տիրույթները | Sultanat | Սուլթան |
1986 | Օվկիանոս | Samundar | Աջիտ |
1986 | Առավոտյան գնացք | Saveray Wali Gaadi | Ռավիդաս |
1987 | Ավազակը | Dacait | Արջուն Յադավ |
1988 | Հանցագործ աշխարհ | Paap Ki Duniya | Սուրաջ, Աշոկ |
1988 | Սիրո զոհը | Ram-Avtar | Ռամ |
1988 | Որբը | Yateem | տեսուչ Կրիշնա |
1989 | Ոստիկանական համազգեստ | Vardi | տեսուչ Աջայ Կումար Սինգհ |
1989 | Հրեղենը | Joshilaay | Դարա |
1989 | Երեք զայրացած տղամարդ | Tridev | տեսուչ Կարան Սաքսենա |
1989 | Խաբեբա կինը | ChaalBaaz | Սուրաջ |
1989 | Անօգնականը | Majboor | տեսուչ Սունիլ |
1989 | Կախարդական ադամանդը 2 | Nigahen: Nagina Part II | Անանդ |
1989 | Ես քո թշնամին եմ | Main Tera Dushman | Գոպալ |
1990 | Վիրավորանք | Kroadh | Աջայ Շուկլա |
1990 | Երկնագույն գետը | Ghayal | Աջայ Մեհրա |
1990 | Հրե գունդ | Aag Ka Gola | Վիկրամ Սինգհ, Շանկար |
1991 | Նարասիմհա | Narasimha | Նարասիմհա |
1991 | Մարտիկը | Yodha | Կարան Շրիվաստավ |
1992 | Երեք զայրացած տղամարդ 2 | Vishwatma | տեսուչ Պրաբնատ Սինգհ |
1993 | Զինակիրը | Kshatriya | Վինայ Պրատապ Սինգհ |
1993 | Ընդդեմ օրենքի | Lootere | Կարան |
1993 | Վկան | Damini - Lightning | Գովինդ |
1993 | Կյանք` վախի ներքո | Darr | Սունիլ Մալհոտրա |
1994 | Մարդասիրություն | Insaniyat | Կարիմ Լալա |
1994 | Կարոտող սիրտը | Imtihaan | Ռաջա |
1995 | Թիկնապահը | Angrakshak | Աջայ |
1995 | Ոչինչ չի կանգնեցնի սիրուն | Dushmani: A Violent Love Story | Սուրաջ Սինգհ |
1996 | Խիզախը | Himmat | Աջայ Սաքսենա |
1996 | Հանցագործի սերը | Jeet | Կարան |
1996 | Հիասթափություն | Ghatak: Lethal | Կաշի Նաթհ |
1996 | Ամենահաղթ սերը | Ajay | Աջայ |
1997 | Համառություն | Ziddi | Դևա Պրադհան |
1997 | Ընդհանուր թշնամին | Qahar | Ռաջա |
1997 | Սահման | Border | մայոր Կուլդիպ Սինգհ Չանդպուրի |
1998 | Չարի դեմ պայքարելիս | Zor: Never Underestimate the Force | Արջուն Սինգհ |
1998 | Ճաղավանդակից այն կողմ | Salaakhen | Վիշալ Ագնիհոտրի |
1999 | Սերը խաղալիք չէ | Pyaar Koi Khel Nahin | Անանդ |
1999 | Սերն ամեն ինչից բարձր է | Arjun Pandit | Արջուն Դիքսիտ, Արջուն Պանդիտ |
1999 | Հմայված եմ քեզանով | Dillagi | Ռանվիր |
2000 | Կենդանի վահան | Champion | Ռաջվիր Սինգհ |
2001 | Անզուսպը | Farz | Կարան Սինգհ |
2001 | Փախստակները | Gadar: Ek Prem Katha | Տարա Սինգհ |
2001 | Ճակատագրի շրջապտույտները | Yeh Raaste Hain Pyaar Ke | Սագար |
2001 | Չհոգնողը | Indian | Ռաջշեքհար Ազադ |
2001 | Կրտսեր եղբայրը | Kasam | Շանկար |
2002 | Նահատակներ. 23 մարտի 1931 | 23rd March 1931: Shaheed | Չանդրաշեքհար Ազադ |
2002 | Անեծք | Jaani Dushman: Ek Anokhi Kahani | Կարան Սաքսենա |
2002 | Ճշմարտության բեռը | Karz: The Burden of Truth | Սուրաջ Սինգհ |
2003 | Հիշողություններից | The Hero: Love Story of a Spy | մայոր Արուն Կհաննա, Բատրա, Վահիդ |
2003 | Որքան դժվար է ասել` սիրում եմ | Kaise Kahoon Ke... Pyaar Hai | - |
2003 | Դարանում | Jaal: The Trap | Աջայ Կաուլ |
2003 | Նենգավոր ընկերը | Khel | Ռաջվիր |
2004 | Փորձիր մեզ կանգնեցնել | Rok Sako To Rok Lo | Կաբիր Մուքհերջի |
2004 | Թույլատրվածի սահմանից անդին | Lakeer - Forbidden Lines | Արջուն Ռանա |
2006 | Թաքնված նկարահանում | Teesri Aankh: The Hidden Camera | Արջուն Սինգհ |
2006 | Խորհրդավոր քարտեզը | Naksha | Վիր Մալհոտրա |
2007 | Հարազատ մարդիկ | Apne | Անգադ Սինգհ Չոուդհարի |
2007 | Քարավան | Kaafila | Սամիր Ահմեդ Խան |
2007 | Ավագ եղբայրը | Big Brother | Դևդհար Գանդի, Դևդհար Շարմա |
2008 | Հերոսները | Heroes | Վիկրամ Շերգիլ |
2009 | Փաստաբանը | Fox | տեսուչ Յաշվանտ Դեշմուքհ |
2010 | Ով է ճիշտ, ով` մեղավոր | Right Yaaa Wrong | Աջայ Սրիդհար |
2010 | Բարև, թանկագինս | Hello Darling | Նիքհիլ Բաջաջ |
2010 | Երդում` արյամբ | Khuda Kasam | Հուսեյն |
2011 | Խելագար ընտանիքը | Yamla Pagla Deewana | Պարամվիր Սինգհ Դհիլոն |
2013 | Խելագար ընտանիքը 2 | Yamla Pagla Deewana 2 | Պարամվիր Սինգհ Դհիլոն |
2013 | Սինգհ Սահաբ Մեծը | Singh Saab the Great | Սարանջիտ Սինգհ |
2014 | Կրակոց | Dishkiyaoon | - |
2015 | Ես սիրում եմ Նոր տարին | I Love New Year | - |
2016 | Վիրավորը. Վերադարձ | Ghayal Once Again | Աջայ Մեհրա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deol, Shri Sunny - Members : Lok Sabha
- ↑ https://www.hindustantimes.com/bollywood/ahead-of-his-first-film-pal-pal-dil-ke-paas-sunny-deol-s-son-karan-deol-says-he-is-somewhat-in-love/story-KAZGjzi1qBd6i8ivaeBHiI.html
- ↑ In my 30-year career, I have spent five years in bed due to my backache: Sunny Deol
- ↑ ‘In my head I am still 25,’ says Sunny Deol
Արտաքին հղումներ
խմբագրել- Սաննի Դեոլ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաննի Դեոլ» հոդվածին։ |