Պրիանկա Չոպրան ծնվել է 1982 թվականի հուլիսի 18-ին Ջամշեդպուր, Բիհար (այժմ Ջարհանդ), Աշոկ և Մադհու Չոպրաների ընտանիքում, ովքեր բժիշկներ էին հնդկական բանակում[7][8]։ Նրա հայրը Փենջաբից էր, իսկ մայրը՝ Ջարհանդից[9]։ Նա ունի եղբայր՝ Սիդհարտ, ով փոքր է նրանից յոթ տարով[10]։ Դերասանուհիներ Պարինիտի Չոպրան, Միրա Չոպրան և Մանարա Չոպրան նրա ազգականուհիներն են[11]։ Կապված ծնողների աշխատանքի հետ՝ ընտանիքը տեղափոխվում էր Հնդկաստանի մի քաղաքից մյուսը, այդ թվում՝ Դելի, Չանդիգարխ, Ամբալա, Լադակհ, Լակհնաու, Բարեյլ և Պունա[12]։ Նա կրթություն ստացել է Լակհնաուի Լ. Մարտինիերի աղջիկների դպրոցում[13] և Բարեյլի Սուրբ Մարիա Գորետի քոլեջում[14][15]։ «Daily News and Analysis» օրաթերթում հրապարակված հարցազրույցում Չոպրան ասել է, որ ինքը դեմ չէ կանոնավոր ճանապորհորդություններին և դպրոցները փոխելուն, նա դա ընդունում է որպես նոր փորձի ձեռքբերման և Հնդկաստանի բազմամշակույթ բացահայտման ուղի[16]։ Իր ապրած շատ վայրերից Չոպրան պահպանում է ջերմ հիշողություններ փոքրիկ երեխայի մասին, ով խաղում է Լեխի հովիտներում, հյուսիսարևմտյան Հնդկաստանի Ջամմու և Քաշմիրի նահանգի հյուսիսարևմտյան հնդկական սառը անապատում։ Նա ասում է.
Ես մտածում եմ, որ ես չորրորդ դասարանում էի սովորում, երբ եղել եմ Լեխում։ Իմ եղբայրը նոր էր ծնվել։ Իմ հայրը բանակում էր ծառայում և ապրում էր այնտեղ։ Ես Լեխում մնացի մեկ տարի, և իմ հիշողությունները այդ վայրի մասին հսկայական են ... Մենք բոլորս այնտեղ զինվորականների երեխաներ էին։ Մենք տներում չէին ապրում, մենք ապրում էինք հովտի բունկերներում՝ բլրի գագաթին, որն օգտագործվում էր հովիտ դուրս գալու համար[17]։
Այժմ նա Բարեյլին համարում է իր հայրենի քաղաքը և սերտ հարաբերություններ է պահպանում նրա հետ[18]։
Տասներեք տարեկան հասակում նա տեղափոխվում է ԱՄՆ՝ մորաքրոջ մոտ, որպեսզի շարունակի կրթությունը։ Նախ սովորում է Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքի դպրոցում, ապա Այովա նահանգի Սիդար Ռապիդս քաղաքի դպրոցում, Նյու Յորքի Քուինսիում կանգառից հետո, քանի որ նրա մորաքրոջ ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[19][20]։ Մասաչուսեթսում նա մասնակցում է մի քանի թատերական բեմադրությունների և ուսումնասիրում է արևմտյան դասական երաժշտություն, երգչախմբային երգեցողություն և Կատհակ պարեր[21]։ Դեռահասության տարիներին Չոպրան Ամերիկայում երբեմն բախվում էր դասակարգային խնդիրների հետ և աֆրո-ամերիկյան համադասարանցիների կողմից ենթարկվում էր հետապնդման՝ հնդիկ լինելու պատճառով[22][23]։ Չոպրան ասում է.
Ես ամոթխած երեխա էի, ունեի ցածր ինքնագնահատում, եկել էի միջին խավի համեստ միջավայրից, ոտքերիս վրա կային սպիտակ նշաններ ... Սակայն ես զբաղված էի ծանր աշխատանքով։ Այսօր իմ ոտքերը վաճառում են 12 բրենդներ[23]։
Երեք տարի անց Չոպրան վերադառնում է Հնդկաստան, որտեղ իր բարձրագույն դպրոցական կրթությանն ավագ տարին ավարտում է[19][20] Բարեյլի Բանակի Պետական դպրոցում[24][25]։ Այդ ժամանակաընթացքում նա հաղթում է տեղական «May Queen» գեղեցկության մրցույթում[26], որից հետո նրան սկսում են հետապնդել երկրպագուները։ Նրա մայրը Պրիանկային ներգրավում է «Միսս Հնդկաստան 2000» գեղեցկության մրցույթում[27], որտեղ նա արժանանում է «Աշխարհի Միսս Հնդկաստան» տիտղոսին։ Այնուհետև Չոպրան ուղևորվում է «Միսս Աշխարհ» մրցույթ, որտեղ նա թագադրվում է որպես «Միսս Աշխարհ 2000» և «Ասիայի և Օկեանիայի աշխարհամասի գեղեցկության թագուհի Միսս Աշխարհ» 2000 թվականի նոյեմբերի 30-ին Լոնդոնի «Millennium Dome»-ում[28][29][30]։ Չոպրան դառնում է հինգերորդ հնդիկ մասնակիցը, ով մասնակցում է «Միսս Աշխարհ» մրցույթին։ Նա ընդունվել էր քոլեջ, սակայն թողնում է ուսումը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո[15][26]։ Չոպրան ասում է, որ «Միսս Հնդկաստան» և «Միսս Աշխարհ» կոչումները նրան ճանաչում են բերում, և այնուհետև նա սկսում է ստանալ դերերի առաջարկներ կինոյում նկարահանվելու համար[21][31]։
Չոպրան ամուր կապեր է պահպանում իր ընտանիքի հետ, այդ թվում իր կրտսեր եղբայր Սիդհարտի, բնակվելով նրա ընտանիքի հետ միևնույն հարկում[7][32]։ Նա հատկապես մոտիկ էր հոր հետ, ով մահացել է 2013 թվականի հունիսին[33]։ 2012 թվականին նա դաջվածք է անում «Daddy's lil girl» («Հայրիկի փոքրիկ աղջնակ») մակագրությամբ՝ հոր ձեռագրով[25][34]։ Չոպրան իրեն նկարագրում է որպես ինքնուրույն կին[35]։ Նրա մայրը, լինելով հայտնի գինեկոլոգ Բարեյլում, իր գործունեությամբ աջակցում է Պրիանկային, մինչ նրա կինոկարիերայի սկսելը[36][37]։
«Միսս Հնդկաստան» և «Միսս Աշխարհ» մրցույթներում հաղթանակից հետո Չոպրային առաջարկվում է Աբբաս և Մուստան Բուռնավալների «Humraaz» (2002 թվական) ռոմանտիկ ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, որը պետք է հանդիսանար նրա նորամուտը կինոյում[31]։ Այնուամենայնիվ, դա ձախողվում է մի քանի պատճառներով. Չոպրան հայտարարում է, որ ֆիլմի արտադրությունը հակասում է նրա ժամանակացույցին, այն դեպքում, որ կինոարտադրողները հայտարարում են, որ Չոպրան այլ պարտավորություններ է վերցրել[38][39]։ Նրա նորամուտը էկրաններին կայանում է 2002 թվականին, Թամիլական կինոմատոգրաֆիայի (Կոլիվուդ) «Thamizhan» ֆիլմում, որպես գլխավոր հերոսի սիրեցյալ, որին խաղում է Վիջայը։ Ֆիլմը արժանանում է բարձր գնահատականների իր սրամտության և երկխոսությունների համար, չնայած Չոպրայի կերպարը դիտվում է որպես խորիմաստության պակասող[40]։ Հնդկական լուրերի և զվարճանքների «Rediff.com.» պորտալը հայտարարում է, որ Չոպրան «ոչ մի խուստումնալից բան» չի ցուցադրում[41]։
2003 թվականին Չոպրան Բոլիվուդում ստանում է իր նորամուտային դերը Սաննի Դեոլի և Պրեիտի Զինտայի մասնակցությամբ ռեժիսոր Անիլ Շարմայի «Հերոս. Լրտեսի սիրո պատմությունը» ֆիլմում, որպես երկրորդական դեր[8]։ Քաշմիրում հնդկական բանակի ֆոնին ֆիլմը պատմում է գործակալի պատմությունը և նրա պայքարը ահաբեկչության դեմ։ «Հերոսը» հանդիսանում է այդ թվականի Բոլիվուդի ամենադրամարկղային ֆիլմը, սակայն արժանանում է քննադատների տարբեր արձագանքների[42][43]։ Ավելի ուշ, նույն թվականին, Չոպրան հայտնվում է ռեժիսոր Ռաջ Կանվարի տեսադաշտում և Ակշայ Կումարի մասնակցությամբ «Սեր ամպերից վեր» («Andaaz») ֆիլմում կիսում է երկրորդական դերը (այս անգամ Լարա Դատայի հետ)[42]։ Չոպրան խաղում է կենսուրախ երիտասարդ աղջկա, ով սիրահարվում է Կումարի կերպարին։ Նրա ելույթը նրա համար վաստակում է «Filmfare Award» «Լավագույն կանացի նորամուտ»-ի համար (Դատայի հետ համատեղ) և «Filmfare»-ի անվանակարգում «Լավագույն դերասանուհի» մրցանակին[44]։ «Hindustan Times»-ը նշում է հմայքը, որը նա բերում է դերին[8], Կունալ Շախա Սիֆին գովում է նրան և հայտարարում, որ նա ունի «բոլոր հատկությունները աստղ դառնալու համար»[45]։
Չոպրայի առաջին երեք ռելիզները «2004» թվականին՝ «Հաջողություն որոնելիս» («Plan»), «Ճակատագրի քմահաճույքով» («Kismat») և «Առաքելություն Ցյուրիխում» («Asambhav»), դրամարկղային հաջողություն չեն ունենում[46]։ Ավելի ուշ, նույն թվականին, նա Սալման Խանի և Ակշայ Կումարի հետ միասին նկարահանվում է Դավիդ Դհավանի «Ամուսնացիր ինձ հետ» («Mujhse Shaadi Karogi») ռոմանտիկ կատակերգությունում, որը դառնում է դրամարկղային հավաքների քանակով երրորդ ֆիլմը Հնդկաստանում և հավաքում է 570 միլիոն (մոտ 9 միլիոն ԱՄՆ դոլար) գումար[47]։ 2004 թվականի վերջին նա Կումարի և Կարինա Կապուրի հետ միասին նկարահանվում է Աբբաս և Մուստան Բուռնավալների «Դիմակայություն» («Aitraaz») թրիլերում։ Չոպրան իր առաջին դերում հանդիսանում է հակառակորդ, մարմնավորելով Սոնյա Ռոյին, փառասեր կնոջ, ով իր աշխատակցին մեղադրում է սեքսուալ ոտնձգությունների մեջ, որպես «իր կարիերայի խոշորագույն գիտական փորձ»[25]։ Ֆիլմը հնդկական դրամարկղում ունենում է չափավոր հաջողություն[48], իսկ Չոպրան ենթարկվում է քննադատության։ Ռինի Բհատաչարիան նրան է վերագրում էկրաններին գայթակղեցնողի կերպարի վերադարձը[49][50]։ «Hindustan Times»-ը այն անվանում է որպես ֆիլմ, որը զգալիորեն փոխել է նրա կարիերան։ «BBC»-ի գրախոսականը նրա համար գրում է. ««Դիմակայություն»-ը Պրիանկա Չոպրայի ֆիլմն է։ Որպես քաղցր չարագործ, գայթակղության ինտրիգներ, նա հափշտակում է յուրաքանչյուր դրվագ, նա գտնվում է էկրանի մագնիսական ներկայությունում»[51]։ Չոպրան արժանանում է «Filmfare» մրցանակի, որպես «Բացասական դերի լավագույն կերպարանավորում» (նաև հայտնի որպես «Լավագույն չարագործի մրցանակ»), դառնալով երկրորդ և վերջին դերասանուհին, Կաջոլից հետո, ով արժանանում է այդ մրցանակին (անվանակարգը դադարեցվում է 2008 թվականին)։ Չոպրան նաև արժանանում է ևս մեկ անվանակարգման «Filmfare»-ում՝ «Լավագույն դերասանուհի» մրցանակին[44]։
Վաղ հաջողություն և անհաջողություններ (2005-2008 թվականներ)
2005 թվականին Չոպրան հայտնվում է վեց ֆիլմերում։ Նրանցից երեքը՝ «Որդու հետ առանձին» («Blackmail»), «Ճակատագիրը քո ձեռքում է» («Karam») և «Yakeen», ֆինանսկան տեսակետից անհաջողության են մատնվում[52]։ Շիլրպա Բհարատան Այերը, «Rediff.com»-ից, «Որդու հետ առանձին»-ը համարում է շատ կանխատեսելի ֆիլմ և Չոպրայի դերը՝ որպես ոստիկանության կոմիսարի կին, համարում է բավականին սահմանափակված դերասանական խաղի տեսանկյունից[53]։ «Yakeen»-ում նրա դերակատարման մասին Տարան Ադարշը գրում է, որ Չոպրան «պետք է հաղթանակի դափնեպսակին արժանանա ևս մեկ անգամ ..., դերասանուհին դառնում է լավագույն տաղանդներից մեկն այս արագ փոփոխվող ժամանակներում»[54]։ Չոպրան խաղում է Ակշայ Կումարի կնոջ դերը Վիպուլ Ամրութլալ Շահի «Ժամանակի հետ մրցավազքում» («Waqt: The Race Against Time») ընտանեկան դրամայում, փոքրիկ բիզնեսմենի պատմությունում (Ամիթաբհ Բաչչանի կատարմամբ), ով, թաքցնելով իր հիվանդությունը, ցանկանում է իր անպատասխանատու որդուն սովորեցնել դասերը՝ նախքան մահանալը։ Արտադրության ընթացքում Չոպրան կրկին այցելում է Լեխ, մանկության սիրելի վայրերը, «Subah Hogi» երգի նկարահանման համար։ Ֆիլմը չափավոր դրամարկղային հաջողություն է ունենում[52][55]։ Նրա հաջորդ ռելիզը հանդիսանում է Սանել Դարշանի «Եվ կհորդա անձրևը ...» («A Sublime Love Story: Barsaat»), որտեղ նկարահանվել են Բոբի Դեոլը և Բիպաշա Բասուն։ Ֆիլմը քննադատվում է և ֆինանսական ձախողման է արժանանում Հնդկաստանում։ Չոպրայի դերակատարումը ստանում է խառը արձագանքներ, Տարան Ադարշը այն բնութագրում է որպես «մեխանիկական»[56]։ Այնուամենայնիվ, «Rediff.com»-ը Չոպրային համարում է «հանգիստ ինտելեկտի մարմնացում, որը թերագնահատում է նրա դերը մինչ կատարելության»[57]։ Նույն թվականին՝ ավելի ուշ, Ռոհան Սիփին նրան Աբհիշեկ Բաչչանի, Ռիթեշ Դեշմուկի և Նանա Պատեկարի հետ նկարահանում է «Խարդավանքի վարպետը» («Bluffmaster!») կատակերգությունում։ Չոպրան խաղում է անկախ կին Սիմրան Սաքսենին (Բաչչանի սիրելին)։
2006 թվականի մեկնարկին նկարահանված երեք ֆիլմերից հետո Չոպրան նկարահանվում է ռեժիսոր Ռակեշ Ռոշանի «Կրիշ» («Krrish») ֆիլմի սուպերհերոսի դերում (2003 թվականի գիտա-ֆանտաստիկ «Koi ... Mil Gaya» ֆիլմի շարունակություն)։ Նկարահանվելով Հրիթիկ Ռոշանի, Ռեքհաի և Նասերուդին Շախի հետ, Չոպրան խաղում է երիտասարդ հեռուստատեսային լրագրողուհու, ով ծրագրում է օգտագործել հիանալի ֆիզիկական տվյալներով անմեղ երիտասարդ մարդուն, սակայն, վերջ ի վերջո, սիրահարվում է նրան։ Ֆիլմը դառնում է Հնդկաստանում տարվա երկրորդ դրամարկղային ֆիլմը և հավաքում է ավելի քան 1,17 միլիարդ (17 միլիոն ԱՄՆ դոլար) ամբողջ աշխարհում և արժանանում է բլոկբաստերի կարգավիճակի[58]։ Նրա հաջորդ ֆիլմն է հանդիսանում «Հանուն քեզ» («Aap Ki Khatir») ռոմանտիկ կատակերգությունը՝ Ակշայ Խանի, Ամիշա Պատելի և Դինո Մորեայի մասնակցությամբ։ Եվ ֆիլմը, և Չոպրայի խաղը դրական արձագանքների են արժանանում[59]։
2006 թվականի եզրափակիչ ռելիզը Չոպրայի համար հանդիսանում է ռեժիսոր Ֆարհան Ահտարի «Դոն։ Մաֆիայի ղեկավար» («Don») թրիլերը (1978 թվականի նույնանուն ֆիլմի ռեմեյկ)՝ Շահրուխ Խանի հետ։ Չոպրան խաղում է գնչուհու (բնօրինակ ֆիլմում Զինատ Ամանի կատարմամբ), ով միավորվում է ստորերկրյա աշխարհի հետ, որպեսզի վրեժ լուծի իր եղբայր Դոնի սպանության համար։ Ֆիլմում նկարահանման համար Չոպրան անցնում է մարտարվեստի նախապատրաստման դասընթացներ և սեփական հնարքները կատարում է ինքնուրույն[60]։ Ֆիլմը դրամարկղային հաջողության է արժանանում Հնդկաստանում և արտասահմանում, 1,05 միլիարդ եկամուտով (16 միլիոն ԱՄՆ դոլար)[47]։ Ռաջա Սենը «Rediff.com»-ից համարում է, որ Չոպրան համոզիչ է պատկերում գնչուհուն[61]։
2007 թվականին Չոպրան ունենում է երկու առաջատար դերեր։ Նրա առաջին ֆիլմն էր Նիհիլ Ադվանի «Բարև, Սեր» («Salaam-E-Ishq») ռոմանտիկ կատակերգությունը վեց մասից։ Կինոքննադատ Սուկանյա Վերման գովաբանում է նրա կատակերգական տաղանդը, նա հատկապես տպավորված է Մինա Կումարիից, Նարգիսից և Մադհուբալայից[62]։ Եվ «Բարև, Սեր»-ը, և նրա հաջորդ ֆիլմը՝ «Ավագ եղբայր» («Big Brother»), անհաջող են լինում ներքին վարձույթում[59]։
2008 թվականին Չոպրան Հարման Բավեջայի հետ նկարահանվում է նրա հոր (Հարի Բավեջա) «Սեր 2050» («Love Story 2050») ֆիլմում, որտեղ նա խաղում է կրկնակի դեր և այդ պատճառով նա երկու անգամ ներկում է մազերը։ Կարմիր մազերով աղջիկը պատկերում է ապագայից աղջկան, իսկ սև մազերով աղջիկը՝ նախկինից[63]։ Նրա խաղը բացասական գնահատական է ստանում։ Ռաջիվ Մասանդը տպավորված է Չոպրայի դերի գունափոխությամբ, նկատելով, որ նրա խաղը «չի կարողանում ներշնչել կամ սեր, կամ համակրանք»[64]։ Հաջորդ ֆիլմը, որում նկարահանվում է Չոպրան, լինում է «Օ Աստված, դու հզոր ես» («God Tussi Great Ho») կատակերգությունը, խաղալով հեռուստահաղորդավարուհու, Սալման Խանի, Սոհաիլ Խանի և Ամիթաբհ Բաչչանի հետ։ Ֆիլմը հիմնականում ընկալվում է որպես հոլիվուդյան «Ամենակարող Բրյուսը» («Bruce Almighty») կատակերգության գրագողություն[65][66], չնայած գրող և ռեժիսոր Ռումի Ջեֆրին պնդում էր, որ դա կլինի «գյուղական ազգային հեքիաթ բրահմանի մասին»[67]։ Հաջորդ ֆիլմում Չոհպրան նկարահանվում է մանկապարտեզի դաստիարակչուհու դերում «Չամկու» («Chamku») ֆիլմում, Բոբի Դեոլի և Իրֆան Խանի հետ և Սոնայի ֆանտաստիկ սուպերհերոսի դերը Գոլդի Բելի «Դրոնա» («Drona») ֆիլմում, Աբհիշեկ Բաչչանի և Ջայա Բաչչանի հետ։ «Դրոնան» լայնորեն քննադատվում է հատուկ էֆեկտների լայնածավալ օգտագործման համար, նշելով Չոպրայի վեցերորդ ֆիլմը անընդմեջ, որը ձախողվում է դրամարկղում և քննադատությունում, չնայած Սուկանյա Վերման «Rediff.com»-ից հայտարարում է, որ Չոպրան ցուցադրում է հերոսուհու գործողությունների համոզիչ ունակությունները[59][68]։ Այդ ժամանակաշրջանում քննադատները հիմնականում համարում են, որ նրա դերասանական կարիերան ավարտված կարելի է համարել[59]։
Վատ ստացված ժապավենների տողը ավարտվում է, երբ Չոպրան նկարահանվում է Մադհուր Բհանդարկարի «Նորաձևության գերի» («Fashion») դրամայում, որը պատմում է հնդկական նորաձևության ինդուստրիայի և նորաձև մոդելների կյանքի ու գործունեության մասին։ Նա խաղում է փառասեր սուպերմոդել Մեգա Մատուրին, դեր, որը սկզբնապես դիտվում էր որպես նրան հարմար, սակայն վեց ամիս քննարկումից հետո նոր միայն նա ընդունում է դերը՝ ոգեշնչված Բհանդակարի կողմից դեպի իրեն ունեցած վստահությամբ[69]։ Դերի համար Չոպրան ստիպված էր նիհարել 6 կիլոգրամով (13 ֆունտ)։ Եվ ֆիլմը, և նրա կատարումը արժանանում են քննադատների հավանությանը, դառնալով շրջադարձային պահ նրա կարիերայում[70]։ Կրիտ Վերման «Headlines India»-ից նշում է, որ «Պրիանկա Չոպրան ուղղակի ցնցող է։ Նրա վերափոխումը հասարակ Չանդիգարխից փառասեր սուպերմոդել աղջնակի, երևակայության սահմաններից անց է»[71]։ Այդ դերակատարման համար Չոպրան արժանանում է մի քանի մրցանակների, այդ թվում Ազգային կինոմոտոգրաֆիական մրցանակի, «Filmfare» մրցանակի, «IIFA» մրցանակի, «Screen» մրցանակի և «Star Guild Award» մրցանակի լավագույն դերասանուհու համար[44][72]։ Ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքում է 600 միլիոն (9 միլիոն ԱՄՆ դոլար) եկամուտ և արժանանում ֆինանսական հաջողության։ Սուբխաշ Կ. Ջաի կողմից այն ներառվում է կին հերոսներով տասնամյակի լավագույն ֆիլմերի ցանկի մեջ[73][74]։
Տարվա վերջին ֆիլմը Չոպրայի համար դառնում է Տարուն Մանոշուկխանի «Մոտիկ ընկերներ» («Dostana») ռոմանտիկ կատակերգությունը Աբհիշեկ Բաչչանի և Ջոն Աբրահամի մասնակցությամբ։ Ֆիլմը պատմում է Չոպրայի կերպարի և երկու տղամարդու ընկերության պատմությունը, ովքեր գեյ են ձևանում, որպեսզի նրա հետ կիսեն բնակարանը։ Չոպրան խաղում է ոճային երիտասարդ նորաձևության «Neha» ամսագրի խմբագրի, ով փորձում է ելք գտնել իր կյանքում մասնագիտական ճնշման հետ։ «Dharma Productions»-ի կողմից պրոդյուսավորված ֆիլմը ֆինանսական հաջողության է հասնում ամբողջ աշխարհում, վաստակելով ավելի քան 860 միլիոն (ԱՄՆ 13 միլիոն) եկամուտ[47]։ Չոպրայի դերակատարումը ֆիլմում արժանանում է դրական գնահատականների[75]։
Հաջորդ տարի Չոպրան խաղում է Սվիթի անունով երիտասարդ մարատհի կնոջ Վիշալ Բհարդվաջի «Սրիկաները» («Kaminey») թրիլերում (նկարահանվել է Շահիդ Կապուրը), երկվորյակ եղբայրների և նրանց կյանքի մասին, կապված քրեական աշխարհի հետ։ Չնայած նա հայտնվում է ընդամենը ութ դրվագներում[76], նրա դերը բերում է մի քանի մրցանակներ և անվանակարգումներ, այդ թվում երկրորդ անվանակարգման «Filmfare Award»-ում «Լավագույն դերասանուհի» դասակարգում[77] և «Apsara» մրցանակ «Գլխավոր դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում[78]։ Ֆիլմն արժանանում է քննադատների ճանաչման և հաջողության է հասնում վարձույթում 710 միլիոն (ԱՄՆ 11 միլիոն) համաշխարհային եկամուտով[47]։ Նիհաթ Կազմին «The Times of India»-ից նշում է, որ Չոպրայի դերը լիովին նորացնում է նրան[79]։ Հետագայում Չոպրան հայտնվում է Աշուտոշ Գովարիկերի «Ո՞վ ես դու ըստ աստղագուշակի» («What's Your Raashee?») ռոմանտիկ կատակերգությունում, հիմնված Մադհու Ռժիի «Kimball Ravenswood» վեպի։ Ֆիլմը պատկերում է ամերիկայում հնդկական սփյուռքի գոջարատիի փնտրտուքները իր սևահերին 12 աղջկա շրջանում (բոլորին խաղում է Չոպրան), կապված համաստեղության 12 նշանների հետ։ Ֆիլմը հավակնում էր ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքի մեջ նրա համար, որ դա առաջին ֆիլմն է, որտեղ մեկ դերասանուհին խաղում է 12 տարբեր կերպարներ[80]։ Մեծ ծավալի աշխատանքները, մի քանի ֆիլմերում նկարահանումները, երկարատև ճանապարհորդությունները և ելույթները համերգներում (այդ թվում Միսս Հնդկաստան մրցույթը) կատարում են իրենց գործը՝ նա ուշաթափ է լինում նկարահանումների ժամանակ և տեղափոխվում հիվանդանոց[81]։
2010 թվականին Պրիանկան Ուդայ Չոպրայի հետ նկարահանվում է Ջուգալ Հանսրաջի անուշագրավ «Սերն անհնարին է» («Pyaar Impossible!») ռոմանտիկ կատակերգությունում, Ալիշայի դերում, քոլեջի գեղեցիկ աղջկա (հետագայում աշխատող մայր), ով սիրահարվում է դավաճան տղայի։ Հետագայում, նույն թվականին, նա Ռանբիր Կապուրի հետ նկարահանվում է Սիդհարտհա Անանդի «Անծանոթը և անծանոթուհին» («Anjaana Anjaani») ռոմանտիկ կատակերգությունում։ Ֆիլմը նկարահանվում է Նյու Յորքում և Լաս Վեգասում և պատմում է երկու անծանոթների մասին, ովքեր ցանկանում են ինքնասպանություն գործել և վերջնական արդյունքում սիրահարվում են միմյանց։ Ֆիլմը չափավոր ֆինանսական հաջողություն է ուենում[82] և նրա խաղը առաջացնում է քննադատների տարբեր արձագանքներ։ Սարիտա Թանվարը «Mid Day»-ից գրում է. «Պրիանկա Չոպրան իր պատահականությամբ և ինքնաբխությամբ լավագույնն է։ Նա լիովին գրավում է հերոսի բնավորությունը և այն դարձնում է կատարյալ ճշմարտանման»[83]։ Միևնույն ժամանակ Անուպամա Չոպրան հերքում է այն և դերակատարումը համարում է «արհեստական»[84]։
Նա 2011 թվականի իր առաջին ֆիլմում նկարահանվում է ճակատագրական կնոջ դերում, Վիշալ Բհարդվաջի «Յոթ ամուսիններ» («7 Khoon Maaf») սև կատակերգությունում։ Ֆիլմը հիմնված է Ռասկին Բոնդի «Սյուզաննայի յոթ ամուսինները» պատմվածքի վրա։ «Յոթ ամուսիններ»-ի կենտրոնում Սյուզաննա Աննա Մարի Յոհանեսն է, անգլո-հնդկական կին (Չոպրայի կատարմամբ), ով սպանում է իր յոթ ամուսիններին սիրո անսահման ձգտման պոռթկումի ժամանակ։ Ֆիլմը և նրա կատարումը արժանանում են քննադատների ճանաչման։ Չոպրայի դերակատարումը նրան բերում է «Filmfare» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար» և երրորդ «Filmfare Award» անվանակարգում «Լավագույն դերասանուհու համար» դասակարգում 57-րդ «Filmfare Awards» մրցանակաբաշխությունում[85]։ Նիկհաթ Կազմին նշում է. ««Յոթ ամուսինները», անկասկած, վերջնական արդյունքում, հիմնասյուն է Պրիանկա Չոպրայի կարիերայում։ Դերասանուհին ցուցադրում է բարդ կերպարի նրբաճաշակ խաղ, ինչը, անկասկած, առաջինն է հնդկական կինոյում»[86]։ Անիրուդհա Գուան «Daily News»-ից գրում է. «Պրանկա Չոպրան ընդունում է կերպարը, որից նրա ժամանակակիցներից շատերը կխուսափեին և խաղում այն այնպես, ինչպես, հնարավոր է, կարող է միայն նա։ Այն կնոջ համար, ինչպիսին է Սյուզաննան, Չոպրան չերում ստանում է ճեղքվածքներ կյանքից, սակայն նա փայլում է, ինչպես երբեք նախկինում»[87]։
Չոպրայի տարվա եզրափակիչ ռելիզն է հանդիսանում նրա սիքվելը գնչուհու դերում «Դոն» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմում՝ «Դոն 2» («Don 2: The King is Back»)։ Չնայած ֆիլմը արժանանում է տարբեր արձագանքների[88], Չոպրայի խաղը ստանում է դրական կարծիքներ քննադատների կողմից։ Ըստ «The Express Tribune»-ի «Չոպրան ... թվում է, կատարյալ ընտրությունն է հերոսուհու գործողությունների համար։ Ինչպես դուք տեսնում եք, նա առանց ավելորդ ջանքի ծեծում է մի քանի հանցագործների ֆիլմում և գալիս ենք այն ենթադրության, որ նա կարող է լինել առաջին կին հերոսը Բոլիվուդում»[89]։ «Դոն 2»-ը խոշոր հաջողության է արժանանում Հնդկաստանում և արտասահմանում, վաստակելով ավելի քան 2.06 միլիարդ (ԱՄՆ 31 միլիոն) գումար ամբողջ աշխարհում[90][91]։ «Դոն 2»-ը ներկայացվում է Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնում և 2012 Միջազգային կինոփառատոնում Մարրակեշում, Մարոկկո։
2012 թվականին Չոպրայի առաջին ֆիլմը լինում է Կարան Մալխոտրայի «Կրակե ուղի» («Agneepath») դրաման, որում նա նկարահանվում է Հրիթիկ Ռոշանի, Սանջայ Դատի և Ռիշի Կապուրի հետ։ Պրոդյուսեր Կարան Ջոհար։ Ֆիլմը հանդիսանում է 1990 թվականի արտադրության նույնանուն ֆիլմի ռեմեյքը։ Նկարահանումների ժամանակ տեղի ունեցած մի քանի պատահարներից մեկում Չոպրայի լեհենգան (ավանդական շրջազգեստ) այրվում է Գանեշա-չատուրտհի երգի նկարահանման ժամանակ[92]։ Նա կերպարանավորում է Կաալի Գաուդեին, ֆնլմում Ռոշանի կերպարի քաղցրախոս սիրեցյալին։ «Կրակե ուղի»-ն համաշխարհային վարձույթում վաստակում է 1.93 միլիարդ (ԱՄՆ 29 միլիոն) գումար[90][93]։ Չոպրայի հաջորդ նկարահանումները կայանում են Շահիդ Կապուրի հետ Կունալ Կոլի «Մեր սիրո պատմությունները» («Teri Meri Kahaani») ռոմանտիկ ֆիլմում։ Ֆիլմը անդրադառնում է իրար հետ կապ չոնեցող երեք զույգերի պատմությանը (յուրաքանչյուր զույգ խաղացվում է Կապուրի և Չոպրայի կողմից), ծնված տարբեր դարաշրջաններում։ Ֆիլմը արժանանում է քննադատների ոչ միանշանակ արձագանքների, սակայն Չոպրայի խաղը հիմնականում ստանում է դրական արձագանքներ[94]։
Անուրագ Բասուի «Բարֆի» («Barfi!») ֆիլմը Ռանբիր Կապուրի և Իլեանա Դ՛Քրուզի հետ, հանդիսանում է նրա վերջին ֆիլմը 2012 թվականին։ Ֆիլմը պատմում է երեք մարդկանց պատմություն, որոնցից երկուսը հանդիսանում են հաշմանդամ։ Չոպրան խաղում է Ջիլմիլ Չատերջիին, աուտիզմով հիվանդ կնոջ, ով սիրահարվում է խուլ ու համր տղամարդու (Կապուր)։ Ճանաչված ռեժիսոր Ռիտուրանո Գոշը դա համարում է «շատ, շատ խիզախ» դեր, հաշվի առնելով, թե որքան ջանք է պահանջվում դերասանից համոզիչ կերպարանավորել աուտիզմով տառապող կնոջ[95]։ Որպեսզի նախապատրաստվի դերին, Չոպրան այցելել է մի քանի հոգեբուժական հաստատություններ և ժամանակ ղ անց կացրել մարդկանց հետ, ովքեր տառապում են աուտիզմով[96]։ Ֆիլմն արժանանում է խանդավառ արձագանքների քննադատների կողմից և հասնում խոշոր ֆինանսական հաջողությունների, վաստակելով 1.75 միլիարդ (ԱՄՆ 26 միլիոն) գումար ամբողջ աշխարհում[97]։ Չոպրան արժանանում է միաձայն գովասանքի իր կերպարի համար, որը մի քանի տեսաբաններ դիտարկում են որպես նրա լավագույն կերպարանավորում այդ ժամանակաշրջանում։ Լուրերի հնդկա-ասիական ծառայությունը նշում է. «Պրիանկա Չոպրան, որպես աուտիկ Ջիլմիլ, Ռամբիրի հետ առևանգում է շոուն, եթե դա հնարավոր է։ Նրան հատուկ փառասեր անձը ուղղակի անհետանում է նրա խառնվածքում։ Մենք դերասանուհուն էկրանին ընդհանրապես չենք տեսնում։ Մենք տեսնում ենք միայն Ջիլմիլին, ով հիշեցնում է մեզ Շրիդևից Սադմա հաճելի ճանապարհորդության մասին։ Սա ֆիզիկա-հոգեբանական հաշմանդամության ամենահաջող մեկնաբանություններից մեկն է»[98]։ Պրատիմ Դ. Գուպտան «The Telegraph»-ից նշում է, որ «Ռանբիրն ու Պրիանկան փոխակերպվում են երկու լավագույն բեմադրությունների, որը մենք նեսել ենք հնդկական էկրանին»[99]։ Չոպրան արժանանում է ևս մեկ անվանակարգման «Filmfare Award»-ում, «Լավագույն դերասանուհու համար» դասակարգում[85]։ Ֆիլմը ցուցադրվում է Պուսանում[100] և Մարրակեշի կինոփառատոնում և ընտրվում է որպես Հնդկաստանի ներկայացուցիչ «85-Academy Awards»-ում[101]։ «Դոն 2»-ը, «Կրակե ուղին» և «Բարֆին» տեղ են զբաղեցնում Բոլիվուդի բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմերի շարքում[90]։
2013 թվականին Չոպրայի առաջին հայտնվելը կայանում է «KC Bokadia»-ի «Սիրո խելագարություն» («Deewana Main Deewana») ֆիլմում։ Այն արժանանում է բացասական արձագանքների։
Նա խաղում է հնդկական սփյուռքի աղջիկ Ապուրվա Լաքիայի դերը «Երկարատև հաշվեհարդար» («Zanjeer») դրամայում, նույնանուն անվանումով 1973 թվականի հինդի ֆիլմի ռեմեյքը, որը հանդիպում է քննադատների սուղ արձագանքին և ձախողվում վարձույթում[102][103]։ Չոպրայի հաջորդ դերակատարումը լինում է Պրիայի դերը Ռակեշ Ռոշանի «Կրիշ 3» («Krrish 3») ֆիլմում, 2006 թվականին նկարահանված «Կրիշ» ֆիլմի շարունակությունը, Հրիթիկ Ռոշանի, Վիվեկ Օբերոյի և Կանգանա Ռանաուտի մասնակցությամբ։ Ֆիլմն արժանանում է քննադատների դրական արձագանքներին, չնայած ենթադրում են, որ Չոպրան ֆիլմում քիչ էր երևում։ «Daily News»-ի թղթակից Սարիտա Թանվարը նշում է, որ «Պրիանկան խաղում էր դեր, որը արդարացի չէր։ Նա արժանի է ավելի «յուղոտ» դերի»[104]։ Ֆիլմը վարձույթում հաջողության է հասնում և վաստակում ավելի քան 3 միլիարդ (ԱՄՆ 45 միլիոն) եկամուտ ամբողջ աշխարհում, որը դառնում է Չոպրայի չորրորդ խոշոր ֆիլմը վերջին երկու տարիների ընթացքում[105][106]։ Նա նաև հայտնվում է «Ram Chahe Leela» անվանումով հատուկ համարով Սանջայ Լիլա Բհանսալի «Ռամ և Լիլա» ֆիլմում։ Երգում, որի փորձերը տևում են չորս օր, Չոպրային տեսնում են ժամանակակից մուջրա պարելիս, որը ներառում է բարդ պարային քայլեր[107]։
2014 թվականին Չոպրան առաջատար դեր է խաղում «Yash Raj Films»-ի «Օրենքից դուրս» («Gunday») ռոմանտիկ դրամայում, ռեժիսոր Ալի Աբաս Զաֆար։ Ֆիլմում նկարահանվել են Ռանվիր Սինգհը, Արջուն Կապուրը և Իրֆան Խանը։ Նա մարմնավորում է Նանդիտային, Կալկաթայի կաբարեի պարուհու։ Ֆիլմը պատմում է երկու ընկերոջ մասին, ովքեր սիրահարվում են Չոպրայի կերպարին։ Ֆիլմը վարձույթում հաջողություն է ուենում և վաստակում ավելի քան 1 միլիարդ (ԱՄՆ 15 միլիոն) ամբողջ աշխարհում[108]։ Այնուհետև նա երևում է Մերի Կոմի կերպարում «Մերի Կոմ» («Mary Kom») ֆիլմում, բռնցքամարտի աշխարհի հնգակի չեմպիոնուհի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մերի Կոմի մասին պատմող կենսագրական ֆիլմում[109]։ Որպեսզի նախապատրաստվի ֆիլմի նկարահանումներին, նա ժամանակ է անցկացնում Մերի Կոմի հետ և չորս ամիս բռնցքամարտի դասընթացներ է անցնում[110]։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 2014 թվականի Տորոնտոյի կինոփառատոնում, դրական գնահատականների արժանանում քննադատների կողմից, իսկ Չոպրայի կատարումը արժանանում է բարձր գնահատականների[111][112]։ Անուպամա Չոպրան «Hindustan Times»-ից համարում է, որ Չոպրայի կատարումը օգնում է ընդլայնել ֆիլմի հնարավորությունները։ «Մերի Կոմ»-ը հաջողություն է ունենում վարձույթում։ Չոպրան արժանանում է «Screen Award» մրցանակի, «Star Guild Award» մրցանակի որպես լագավույն դերասանուհի և ևս մեկ անվանակարգում «Filmfare» մրցանակին ֆիլմում լավագույն դերակատարման համար[113][114]։
Հաջորդ տարի Չոպրան նկարահանվում է Զոյա Ախտարի «Թույլ տուր սրտին բաբախել» («Dil Dhadakne Do») կատակերգական դրամայում Անիլ Կապուրի, Շեֆալի Շախի, Ռանվիր Սինգհի, Անուշկա Շարմաի և Ֆարհան Ախտարպի հետ միասին։ Ֆիլմը պատմում է ապահով փենջաբյան ընտանիքի մասին, որը հրավիրում է ընտանիքի ընկերներին զբոսանավով ճանապարհորդության, որպեսզի նշեն իրենց ծնողների ամուսնության 30-ամյակը։ Նա մարմնավորում է Աիշա Մեհրայի կերպարը՝ հաջողակ գործարարի և ավագ զավակի։ Պրատիմ Դ. Գուպտան «The Calcutta Telegraph»-ից համարում է, որ Չոպրան ֆիլմի հաղթողներից մեկն է։
Չոպրան պայմանագիր է ստորագրում «ABC Studios»-ի հետ և 2015 թվականի փետրվարին նկարահանվում է «Կվանտինո» («Quantico») հեռուստասերիալում, որը պետք է շարունակական լինի[115][116][117]։ Սերիալի պրեմիերան կայանում է 2015 թվականի սեպտեմբերի 27-ին ABC-ում, ինչը Չոպրային դարձնում է առաջինն Հարավային Ասիայում, ով առաջատար դեր է կատարում ամերիկյան դրամատիկ սերիալում։ ՀԴԲ-ի Ակադեմիայի բազայում Կվանտիկոն ՀԴԲ-ի զինակոչիկների շարքում է, որոնցից յուրաքանչյուրը ունի իր սեփական դրդապատճառները այնտեղ անդամագրվելու, որոնցից մեկը հետագայում պետք է պատասխան տա Կենտրոնական կայարանում պայթյունի համար։ Չոպրան խաղում է նորակոչիկ Ալեքս Պերիշին, ով կասկածվում է ամերիկյան հողում սեպտեմբերի 11-ի ամենակործանարար ահաբեկչության մեջ[118]։
Նա Ռանվիր Սինգհի և Դիպիկա Պադուկոնեի հետ միասին նկարահանվում է Սանջայ Լիլ Բհանսալի «Բաջիրաո Մաստանի» («Bajirao Mastani») էպիկական դրամայում։ Նա մարմնավորում է Կաշիբային, մարատհների առաջնորդ փեշվա Բադջիրաոյի առաջին կնոջը։ Ֆիլմը և նրա խաղը արժանանում են քննադատների դրական արձագանքներին։ Ռաջիվ Մասանդը գրում է. «Ֆիլմի առավելությունը Կաշիբայ Պրիանկա Չոպրայի կայտառությունն է և հումորը։ Դոպրան բերում է երանելի կերպար և փաստորեն առևանգում է ֆիլմը»[119]։
Չոպրան ունի մի քանի նախագծեր արտադրության տարբեր փուլերում։ Նա պետք է ոստիկանի գլխավոր դերը խաղա Պրակաշ Ջաի «Jai Gangaajal» ֆիլմում, 2003 թվականի «Գանգեսի ջրերը» («Gangaajal») քրեական դրամայում և Ֆավադ Խանի հետ միասին Ռեմա Կագտիի «Սիրավեպ պարոն Չալուի հետ» ֆիլմում։ Բացի այդ նա պետք է խաղա Մադամջի պարուհու դերը, ով քաղաքական գործիչ է դառնում, Մադհուր Բհանդարկարի քաղաքական դրամայում[120]։
Չոպրայի վոկալային հետաքրքրության վրա հիմնական ազդեցություն ունեցել է նրա հայրը, ով, ըստ Չոպրայի խոսքերի, եղել է «անհավանական երգիչ» և օգնել է նրա մոտ երգեցողության նկատմամբ հետաքրքրություն առաջանալուն[121][122]։ Նա իր վոկալային տաղանդը օգտագործել է իր հիանալի կարերայի ամենասկզբում։ Նրա առաջին ձայնագրությունը՝ «Ullathai Killathe» երգը թամիլական «Thamizhan» (2002 թվական) ֆիլմում, կատարվել է ֆիլմի տնօրեն Վիջայի պնդմամբ (ով նկատել էր նրա երգեցողությունը) Նա հրաժարվում է կատարել «Tinka Tinka» ստեղծագործությունը «Karam» (2005 թվական) ֆիլմում, նախընտրելով կենտրոնանալ իր դերասանական կարիերայի վրա, սակայն հետագայում այն կենդանի կատարում է «Sa Re Ga Ma Pa» հեռուստտատեսային ծրագրի ժամանակ[123]։ Չոպրան ձայնագրում է «Խարդախության վարպետը» (2005 թվական) ֆիլմի չհրապարակված երգերը։ 2011 թվականի օգոստոսին «Universal Music Group»-ը պայմանագիր է ստորագրում Չոպրայի հետ։ Պայմանագիրը նախատեսում էր, որ նրա առաջին ստուդիական ալբոմը պետք է թողարկվի «Interscope Records»-ի կողմից Հյուսիսային Ամերիկայում և «Island Records»-ի կողմից այլ վայրերում[124]։ Նրա առաջին երգը, որպես երգչուհու ստեղծագործություն Բոլիվուդում, եղել է «Chaoro»-ն «Մերի Կոմ»-ից (2014 թվական)[125]։
2012 թվականի հուլիսին Չոպրան դառնում է առաջին Բոլիվուդի աստղը, ում հետ պայմանագիր է ստորագրում «Creative Artists Agency»-ին, Լոս Անջելեսի զվարճությունների և սպորտի գործակալություն[126]։ Ճանապարհորդելով Միացյալ Նահանգներում, որպեսզի աշխատի ալբոմի վրա, Չոպրան համագործակցում է Սեմ Ուոթերսի, Մեթյու Կոմի և Ջել Շինի հետ։ Ալբոմը պետք է թողարկվի RedOne-ն կողմից։ Նրա առաջին սինգլը՝ «In My City», նորամուտում է ԱՄՆ-ում 2012 թվականի սեպտեմբերի 13-ին NFL Network's-ի «Thursday Night Football» հեռուստատեսային հաղորդման համար հոլովակում, 12 ժամ այն բանից հետո, երբ ամբողջական երգը նորամուտում է Հնդկաստանում[127], երգի կրճատված տարբերակը ) օգտագործվում է յուրաքանչյուր եթերաշրջանի բացման ժամանակ։ «In My City» երգի տարբերակն ունի ռեփերWill.i.am-ը, Չոպրայի համահեղինակությամբ, երգը ոգեշնչվել էր նրա անկայուն մանկությամբ և փոքրիկ քաղաքից աղջնակի ճանապարհորդությամբ դեպի հանրաճանաչություն[12]։ «In My City»-ն առաջին համարի տակ է գտնվում Twitter-ում ռելիզի թողարկումից մի քանի րոպե հետո։ Երգը խառը արձագանքներ է ստանում քննադատների կողմից և ֆինանսական հաջողություն է ունենում Հնդկաստանում, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվում է 130 000 օրինակ, առաջատար տեղ է զբաղեցնում հինդի հիթ-շքերթում և արժանանում եռակի «պլատինե» կարգավիճակի։ ԱՄՆ-ում այն անհաջողություն է ունենում, ընդամենը 5000 բեռնում առաջին շաբաթվա ընթացքում, համաձայն «Nielsen SoundScan»-ի տվյալների և չի արժանանում ռադիո-կատարման։ 2012 թվականի հոկտեմբերին նա արժանանում է «People's Choice Awards India»-ի «Best International Debut» մրցանակին։ 2012 թվականի դեկտեմբերին նա արժանանում է երեք անվանակարգման՝ «Լավագույն սիրելի արտիստ», «Լավագույն երգ» և «Լավագույն Վիդեո» («In My City»-ի համար) «World Music Awards»-ում[128]։ Նա նաև արժանանում է հարավասիական մեդիայի, մարկետինգի և զվարճությունների ասոցիացիայի առանեկի մրցանակին, դառնալով առաջին Բոլիվուդյան դերասանուհին, ով արժանանում է խոշոր պայմանագրի ԱՄՆ-ում։
2013 թվականի հուլիսին Չոպրան թողարկում է իր երկրորդ սինգլը՝ «Exotic», ամերիկյան ռեփեր Pitbull-ի հետ, տեսահոլովակի հետ միասին[129][130][131]։ «Exotic»-ը Billboard Dance/Electronic Songs-ում նորամուտում է 16 համարի տակ և Dance/Electronic Digital Songs հիթ-շքերթի 11 համարի տակ, 2013 թվականի հուլիսի 27-ին։ Նաև սինգլը մտնում է «Կանադական թեժ 100-յակ» (Canadian Hot 100) հիթ-շքերթի մեջ 74 համարի տակ։ «Exotic»-ը 44 համարի տակ նորամուտում է Billboard Hot Dance Club Songs հիթ-շքերթում և առավելագույնը հասնում է 12-րդ համարի։ Նրա երրորդ սինգլը՝ Բոնի Ռայթի «I Can't Make You Love Me» երգի քավեր տարբերակը, թողարկվում է 2014 թվականի ապրիլին[132]։ Երգի ուղեկցող տեսագրությունը թողարկվում է մոտավորապես նույն ժամանակ։ Երգը Billboard Hot Dance / Electronic Songs հիթ-շքերթում մեկնարկում է 28 համարի տակ։ Չոպրայի ձայնն է հնչում նաև Ջոն Լենոնի «Imagine» երաժշտական տեսագրությունում։ Տեսագրությունկը ստեղծվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ կամպանիայի շրջանակներում, «Երեխայի իրավունքների հռչակագրի» 25-ամյակի տոնակատարությունների համար, մասնակցությամբ այնպիսի հայտնի երգիչների, ինչպիսին են Քեթի Փերրին, Նիկոլ Շերզինգերը, Ռումեր Ուիլիսը, Իդրիս Էլբան, «The Black Eyed Peas»-ը, Will.i.am-ը[133]։
2007 թվականին Չոպրան «Միսս Հնդկաստան» մրցույթի հանձնաժողովի բեմահարթակում հայտարարում է. «Միսս Հնդկաստանը միշտ պետք է լինի յուրահատուկ։ Ահա այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվեց ինձ համար։ Եվ, գուցե, որտեղ այն կարող էր ավարտվել, եթե ես չտիրանայի թագին»[134]։ Նա մասնակցություն է ունեցել նաև Միսս Հնդկաստան մրցույթին 2003 և 2009 թվականներին և եղել է մրցավար Միսս Աշխարհ 2009 մրցույթում[135][136][137]։ 2010 թվականին նա անցնում է «Fear Factor: Khatron Ke Khiladi» ռեալիթի-շոուի երրորդ շրջանը «Colors» հեռուստաալիքում։ Մասնակիցների շրջանում Չոպրան «վերփոխվում է մտրակի տիրակալ բռնապետի», ով անդադար մասնակիցներին դրդում է աշխատանքի։ Նա կատարում է իր հնարքների մեծամասնությունը, ամուր ապացուցելով, որ կարող է արժանի հառակորդ լինել Ակշայ Կումարին, ով հաղթել էր նախորդ երկու եթերաշրջաններում[138]։ Շոուն գնահատվում է քննադատների կողմից և արժանանում հնդկական «Տեֆի»-ի՝ հեռուստատեսությունում տպավորիչ նորամուտի համար[139]։ Նա այցելում է զինվորական զորամաս Թենգեյում, Հնդկաստանի արևելյան շրջան, NDTV-ի «Jai Jawan» շոուի հատուկ դրվագում՝ նվիրված Հնդկաստանի անկախության 60-ամյակին[140]։
Չոպրան մասնակցություն է ունենում մի շարք համերգներում և մրցանակաբաշխություններում։ Նա մասնակցություն է ուենում «Temptations 2004» համաշխարհային համերգային շրջագայությունում Բոլիվուդի այլ դերասանների հետ (այդ թվում Շահրուխ Խան, Սաիֆ Ալի Խան, Ռանի Մուքհերջի, Պրեիտի Զինտա և Արջուն Ռամպալ), 19 բեմական շոուներում։ 2011 թվականին նա Շահիդ Կապուրի և Շահրուխ Խանի հետ մասնակցում է համերգի Դուրբանում, նվիրված ՀԱՀ-ի և Հնդկաստանի բարեկամության 150-ամյակին[141]։ 2012 թվականին նա ելույթ է ունենում «M. A. Chidambaram Stadium» մարզադաշտում, Չեննայ, Հնդկաստանի կրիկետի պրեմիեր լիգայի հինգերորդ մրցաշրջանի բացման հանդիսավոր արարողությունում, Ամիթաբհ Բաչչանի, Սալման Խանի, Կարինա Կապուրի և միջազգային փոփ-աստղ Քեթի Փերրիի հետ[142]։ Նաև Չոպրան Բոլիվուդի այլ դերասանուհիների հետ մասնակցում է նոր IPL արտոնությունների բացման արարողությանը «Սահարա» մարզադաշտում։
Չոպրան սկսում է «Պրիանկա Չոպրա սյունակ» կարծիքների սյունակ գրել «Hindustan Times»-ի համար։ 2009 թվականին նա, ընդհանուր առմամբ, գրում է հինգհարյուր սյունակ թերթում։ Մեկ տարի սյունակը վարելուց հետո Չոպրան գրում է. «Ես մասնավոր անձ չեմ հանդիսանում և չէի կարծում, որ կարող եմ զգացմունքներ արատահայտել, սակայն, զարմանալիորեն, երբ ես նստեցի գրելու այս սյունակը, իմ ներքին մտքերի մեծամասնությունը եկան առաջին պլան»[143]։ 2009 թվականի մարտին նա հանդիպում է մի քանի ընթերցողների հետ, ովքեր ներկայացնում են արձագանքներ նրա շաբաթական սյունակի մասին։ Նա երբեմն-երբեմն շարունակում է գրել թերթերի համար։ 2012 թվականի օգոստոսին նա սյունակ է գրում «The Times of India»-ի համար, հրատարակված «Ոչ մի կին Մումբայում այլևս իրեն վտանգված չի զգում» անվանումով, քննարկելով 25-ամյա Փալավի Փուրկայաշաի սպանությունը[144], ում նա հանդիպել էր «Դոն»-ում աշխատելու ժամանակ։ Հոդվածում Չոպրան իր հայացքներն է արտահայտում քաղաքներում կանանց անվտանգության հարցում։ Նա գրում է. «Այդ հանցագործության մեծությունը, հնարավոր է, կարող է իրականում հասկանալի լինել միայն կնոջ համար։ Այն ունի զգալիորեն մեծ հետևանքներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա մեզ մոտ, անկախ նրանից, թե ինչ է կատարվել Փալավիի հետ, չի կրկնվի։ Մենք պետք է հիշեցնենք մեզ, որ մենք՝ կանայք, ալսօր հանդիսանում ենք նոր Հնդկաստանի զարգացման աճի կարևոր հանգամանք»[144]։
2014 թվականի հոդվածում, հրապարակված «The Guardian»-ում, նա քննադատում է կանանց սեռական օրգաններին վնասվածքներ հասցնելը և մանկական ամուսնությունները։ Նա գրում է. «Այդպիսի գործունեությունը խաթարում է աղջիկների և կանանց հիմնական իրավունքները և արգելակում են սոցիալական և տնտեսական զարգացումը, ինչը օգտակար է երեխաներին, հասարակությանը և երկրում երեխաների նկատմամբ խնամքին։ Այն չոչնչացնի մանկությունը, կխաթարի կրթությունը, աղջիկներին կթողնի առավել բարձր ռիսկային գոտում հղիությունից մահացածության հարցում և իր ավանդը կներդնի աղքատության զարգացման մեջ»[145]։ 2014 թվականի դեկտեմբերին «The New York Times»-ի համար Չոպրան գրում է «Ինչ Ջեյն Օստինը գիտեր» անվանումով սյունակ՝ աղջիկների կրթության կարևորության մասին։ Նա բարձր է գնահատում և մեջբերում Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ Մալալա Յուսուֆզային և Կայլաշ Սաթյարթհին և ասում, որ ուրիշներին օգնելու իր ցանկությունը առաջացել է, երբ նա ինը տարեկան էր և նա միանում է իր ծնողներին, երբ նրանք կամավոր իրենց ազատ ժամանակը տրամադրում էին գյւղական շրջաններում աղքատներին ժամանակակից բժշկական օգնություն ցուցաբերելիս։ 2014 թվականի վերջին Չոպրան սկսում է գրել ամենամյա սյունակ՝ «Pret-a-Priyanka», «Elle.com»-ի համար։
Չոպրան հաճախ է խոսում կանանց խնդիրների մասին՝ ընդդեմ կանաց երեխայասպանության և սաղմի մահացածության, և ի պաշտպանություն աղջիկների համար կրթության[146]։ 2006 թվականին «day with Chopra»-ն վաճառվում է «eBay» աճուրդում և նրանից ստացված գումարը հանձնվում է NGO-ին, Նանհի Կալիին, ով օգնում է Հնդկաստանում աղջիկների դաստիարակությանը[147]։ 2010 թվականին Չոպրան այն հանրաճանաչներից մեկն էր, ովքեր գովազդային հաղորդագրություններ են պատրաստում «Pearls Wave Trust»-ի համար, որը պայքարում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և դաժան վերաբերմունքի դեմ[148]։ Չոպրան նաև հայտնվում է «Պահպանել Աղջիկներին» անվանումով ընկերության բացման արարողությանը, որը ուղղված է հնդկացիների կողմից աղջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը[149]։ Նա համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2008 թվականից, մասնակցություն է ունեցել Երեխայի իրավունքների հռչակագրի 20-ամյակի տոնակատարություններին[150]։ 2010 թվականի օգոստոսի 10-ին նա նշանակվել է երեխաների իրավունքների հարցով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան[151][152]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Կարին Հուլշոֆը նշանակման մասին ասել է[153].
Պրիանկա Չոպրան ... նույնանման հրապուրված է իր աշխատանքով երեխաների և դեռահասների հարցերով։ Մենք հպարտանում ենք երախաների իրավունքների հարցում մեզ հետ նրա իրականցրած աշխատանքներով և մենք շատ ուրախ ենք այն բոլորի համար, ինչ մենք պետք է կատարենք միասին, այնպես որ ոչ մի երեխա չի մնա մեր հետաքրքրությունից դուրս։
2012 թվականին Չոպրան ելույթ է ունենում «Երիտասարդության զարթոնք»-ի շնորհանդեսին՝ թմրամոլության դեմ պայքարի ծրագրում։ Չոպրան հանդիսանում է բնապահպանական բարեգործությունների կողմնակից և «Greenathon»-ում NDTV-ի դեսպան, բնապահպանության աջակցման և գյուղական վայրերում էլեկտրաէներգիայի մատակարարման բարելավման նախաձեռնող[154]։ Նա երեխաների հետ հայտնվում է անիմոցիոն տեսագրությունում[155], որպեսզի աջակցի աշխատանքներին և Յամունա ու Ագրե գետերի ավազանից աղբի տարհանման համար, շրջապատող միջավայրի խնդիրների իրազեկության բարձրացման[156]։ Չոպրան «որդեգրում է» Բիրսայի կենդանաբանական այգու վագրին (2011 թվական) և առյուծին (2012 թվական)՝ մեկ տարվա ընթացքում նրանց երկուսի խնամակալության ծախսերը հոգալու նպատակով[157]։
Չոպրան հայտնվում է ի պաշտպանություն այլ բարեգործական կազմակերպությունների, ինչպիսին են «2005 HELP» հեռուստամարաթոն-համերգին, որպեսզի գումար հավաքվի 2004 թվականին Հնդկական օվկիանոսումերկրաշարժից տուժածների համար[158]։ 2009 թվականին նա նկարահանում է վավերագրական ֆիլմ Հնդկաստանի լրատվության կազմակերպության համար, որպեսզի բարձրացվի բորոտության մասին տեղեկացվածությունը[159]։ Նա որպես մոդել հանդես է գալիս դիզայներ Մանիշա Մալհոտրի և Shaina NC-ի համար՝ քաղցկեղով հիվանդների օգնության ասոցիացիայի միջոցների բարեգործական նպատակների համար[160]։ Դոնորական օրգանների տեղաշարժման համար Չոպրան խոստացել է մահից հետո զոհաբերել սեփական օրգանները[161] և եղել է հիմնական զեկուցողներից մեկը Պիտտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնում, նվիրված 2012 թվականին լրացած լյարդի փոխպատվաստման նրանց ծրագրի 20-ամյա հոբելյանին[162]։ 2013 թվականին նա իր ձայնն է տրամադրում «Ծագող Աղջիկը» անգլիական և հինդի վավերագրական ֆիլմի համար՝ նույն անվանումով կազմակերպության համար[163]։
Չոպրան քննադատների կողմից նկարագրվում է որպես Բոլիվուդի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը[164]։ «Հակամարտություն» (2004 թվական), «Նորաձևության գերի» (2008 թվական), «Սրիկաները» (2009 թվական), «Ով ես դու ըստ աստղագուշակի» (2009 թվական), «Յոթ ամուսիններ» (2011 թվական) և «Բարֆի» (2012 թվական) ֆիլմերում ուժեղ և անկախ կերպարների խաղից հետո նա ճանաչում է ստանում մի շարք ոչ ավանդական կերպարների իր համակողմանի պատկերման համար։ CNN-IBN-ը նրան նկարագրում է որպես «ներկա ամենահզոր դերասանուհիներից մեկը, ով անտարբեր է ազգային կինոյում փորձառություններից խուսափելում»։ «The Times of India»-ն նրան անվանում է «խաղի կանոնները փոխող»։ Անալիզի ենթարկելով Չոպրայի կարիերան, «Bollywood Hungama»-ն նշում է. «Չնայած նրա կարիերային, որը անընդհատ տեսել է ֆլիպ-ֆլոպ ... Չոպրան նրանում ամեն տարի տեսել է անընդհատ աճ»[46]։ 2012 թվականին քննադատ Սուբմաշ Կ. Ջան նրան նշում է որպես «լավագույն դերասանուհի հետ-Շրիդևյան սերնդում» և «Բարֆի»-ում նրա կերպարը նշում է որպես «Բոլիվուդի ներքին խորհրդանիշները ամենահրաշալի պատռողներից մեկը»[165]։ Չոպրան տեղ է գտնում «Rediff.com»-ի «Բոլիվուդի լավագույն դերասանուհիները» ամենամյա ցուցակում։ Նա երկրորդ տեղն է զբաղեցնում 2006 և 2008 թվականներին[166][167] և առաջին տեղը 2009 թվականին[168]։ Չոպրան նաև տեղ է զբաղեցրել նրա «2000-2010 թվականների Թոփ-10» ցուցակում[169]։
Չոպրան հանդիսանում է Բոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը և համարվում է ամենահանրաճանաչ և ազդեցիկ անձնավորություններից մեկը Հնդկաստանում։ Նա նկարագրվում է որպես սեքս-խորհրդանիշ և ոճի չափանմուշ[170]։ Նրա մարմինը էկզոտիկ հանդերձանքը «AskMen»-ի կողմից ներկայացվում են որպես տարբերակիչ ֆիզիկական առանձնահատկություններ։ Դիզայներներ Ֆալգունին և Շեյն Պավլինը գրում են. «Նրան դյուրին է սեփական կաշվում և հիասքանչ է նայվում այն ամենում, ինչ նա կրում է, լինի դա բիկինի, կարճ կամ երկար շրջազգեստ կամ նույնիսկ սարի»[171]։ Չոպրան ներկայացնում է նորաձևության մեջազգային դիզայներների, ինչպիսին են Ժան Պոլ Գոտյեն և Ալբերտա Ֆերետին և ուշադրություն է դարձնում հնդկական երիտասարդ դիզայներներին, ում հագուստը նա կրում է։ Նա բարձր է գնահատվում առավել հզոր, հայտնի ու գրավիչ հնդկական նշանավոր մարդկանց ցուցակում։ 2006, 2012, 2014 և 2015 թվականներին բրիտանական «Eastern Eye» ամսագիրը նրան առաջին տեղն է հատկացնում իր «Համաշխարհային սեքսուալ ասիացի կանայք» ցուցակում[172][173][174] և տեղ է գրավում «Verve» ամսագրի 2009 և 2010 թվականների «Առավել ազդեցիկ կանայք» ցուցակում[175][176]։ Չոպրան առաջին տեղն է գրավում «Times of India»-ի 2008 թվականի «50 Ամենացանկալի կանայք» ցուցակում և հաջորդ տարի տեղ է գրավում այդ ցուցակի երրորդ հորիզոնականում[177]։ Չոպրան 2011 թվականին անվանվում է «Հնդկաստանի տարվա լավագույն հագնված կին» և «Maxim» ամսագիրը նրան ընտրում է որպես «Տարվա կրակոտ աղջիկ»։ Հաջորդ տարի նա հայտարարվում է հնդկական սոցիալական մեդիայի ամենաազդեցիկը՝ «Pinstorm»-ի անցկացրած հարցման արդյունքում[178]։ 2012 թվականին «Times of India»-ին տված հարցազրույցում Չոպրան հայտարարում է, որ միշտ ցանկացել է ունենալ «ավելի շատ գումար, քան իր ֆիլմերն են» և ասում է, որ ձգտում է լինել այնպիսի անձնավորություն, ինչպիսին են Ամիթաբհ Բաչչանը, Շահրուխ Խանը, Սալման Խանը և Այշվարիա Ռայը։ Նա նշում է, որ «ես սնուցվում եմ այն մարդկանցից, ում հետ աշխատում եմ և ես ցանկանում են լինել նման նրանց» և որպես ոգեշնչման աղբյուր բերում է Մումթազի, Մերիլին Մոնրոյի և Օդրի Հեփբերնի անունները[179]։ 2016 թվականի ապրիլի 21-ին Նյու Յորքում հրապարակվում է «Time» ամսագրի կազմած «Աշխարհի 100 ազդեցիկ մարդիկ» ամենամյա վարկանիշը։ Պրիանկա Չոպրան գլխավորում է այն «Արտիստներ» անվանակարգում։
Չոպրան հայտարարվում է հավանության բրենդի թագուհի Հնդկաստանում, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը 2008 թվականի բրենդի դեսպանների ցուցակում (Շահրուխ Խանից հետո), «AdEx India»-ի անցկացրած հարցման արդյունքում[180]։ Մանիշ Պորվալը «Alchemist Talent Solutions»-ից 2012 թվականին ասում է, որ Չոպրան հուսալի և հաստատուն փոխանցորդ բրենդ է և շատ բրենդներ թարմացնում են նրա հետ պայմանագրերը։ Չոպրան ներկայացնում է շատ բրենդներ, այդ թվում Pepsi, Nokia, GarnierNestlé, նա եղել է առաջին կինը, ով ներկայացրել է «Hero Honda»-ն[70][181]։ Ինչպես և շատ դերասանուհիներ, նա ներկայացվել է «Lux» օճառի գովազդում։ Չոպրան քննադատության է ենթարկվում Սաիֆ ալի Խանի և Նեհա Դուփիայի հետ 2008 թվականին «Pond»-ի «White Beauty» քսուկի գովազդի համար։ Չոպրան հայտնվում է «Maxim» ամսագրի հնդկական հրատարակչության առաջին համարի կազմին[182]։ Նրա և Բոլիվուդի ևս երեք դերասանների (Շահրուխ Խան, Կաջոլ և Հրիթիկ Ռոշան) նմանությամբ ստեղծվել է փոքրիկ տիկնիկների շարք Hasbro-ի և UK-based Bollywood Legends Corporation-ի համար[183]։ 2009 թվականին Չոպրան դառնում է առաջին հնդկական դերասանուհին, ում ոտնահետքը ձուլվել է Ֆլորենցիայի Սալվատորե Ֆերագամո թանգարանում, Իտալիա և նա արժանանում է հատուկ մշակված կոշիկի «Ferragamo» տան կողմից։ 2013 թվականին նա դառնում է առաջին հնդկական մոդելը, ով ներկայացնում է «Guess» հագուստը, որի գործադիր տնօրեն Պոլ Մարչիանոն նրան անվանում է «երիտասարդ Սոֆի Լորեն»[184]։ Դերասանուհին առաջին հնդկական դերասանուհին է, ում ներկայացնում են դասագրքերում։ Նրա կյանքը նկարագրված է «Roving Families, Shifting Homes» գրքի գլուխներից մեկում, գիրքը դասավանդվում է Springdales դպրոցում։ Գիրքը ներառում է նաև ամբողջ ընտանիքի լուսանկարները և «Միսս Աշխարհ 2000» թագադրման պահը[185]։
Չոպրան առանձնապես հայտնի է հնդկական ԶԼՄ-ներում և կինոարտադրությունում իր արհեստավարժության համար և հաճախ հիշատակվում է որպես «Piggy Chops», մականուն, տրված նրան «Խարդավանքների վարպետ» ֆիլմում։ Նրան լրատվամիջոցներում և կինոարտադրությունում անվանում են նաև «PeeCee» կամ կարֆ «PC»[186][187]: Չնայած նրան, որ նա հայտնի է իր բարյացակամությամբ լրատվամիջոցների նկատմամբ, Չոպրան զուսպ է, որպեսզի քննարկի իր անձնական կյանքի մանրամասները հասարակության առջև[25][188]։ 2009 թվականի հունվարից նա պաշտոնական էջ ունի «Twitter»-ում և ունի առավելագույն բաժանորդների քանակը քան որևէ հնդկական դերասանուհի, նրա iampriyankachopra.com պաշտոնական կայքը Համացանցում է 2010 թվականի օգոստոսից։ 2015 թվականին Չոպրան հայտնվում է «The Huffington Post's»-ի «100 Ամենաազդեցիկ կանայք Twitter-ում» ցուցակում, որտեղ նա անվանվում է ամենաազդեցիկ հնդիկ կինը Twitter-ում[189]։
Ըստ Չոպրայի նախկին քարտուղար Պրակաշ Ջաջուի խոսքերի, Չոպրան նրա հետ պայմանագիր է ստորագրում «Միսս Աշխարհ»-ում հաղթելուց մեկ ամիս անց, որում նա համաձայնվել է վճարել նրան յուրաքանչյուր ֆիլմի, բեմական շոուի և գովազդի իր գումարի 10 տոկոսը[190]։ Չոպրան խզում է պայմանագիրը նրա հետ 2003 թվականին՝ իր անձնական կյանքում նեգատիվ միջամտության համար[191]։ 2004 թվականին Ջաջուն հայց է ներկայացնում Չոպրայի և նրա հոր դեմ Մումբայի դատարան, պահանջելով 13,7 միլիոն ռուփի (ԱՄՆ 204 541 $), սպառնալով բացահայտել նրա մասնավոր կյանքի մանրամասները[190][191]։ Մի քանի տարի տևած երկու կողմերի ներկայացված բողոքներից հետո, Գերագույն դատարանը Չոպրայի վրայից հանում է մեղադրանքները։ Ջաջուն բանտարկվում է 2008 թվականին՝ Չոպրային ուղարկված անպարկեշտ հաղորդագրությունների մեղադրանքով[192]։
Asian Film Awards-ը ամենամյա մրցանակ է և շնորհվում է Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում՝ ասիական կինոյի ներկայացուցիչներին[254]։ Չմոպրան արժանացել է մեկ մրցանակի։
Asian Film Awards
Թվական
Անվանակարգված դերասան
Անվանակարգ
Արդյունք
Ծանոթագրություն
2009
Պրիանկա Չոպրա
"Nielsen Box Office Award" մրցանակ Ասիական կինոյում ականավոր հաջողությունների համար
Bengal Film Journalists' Association Awards-ը ներկայացվում է հնագույն Հնդկաստանի քննադատների միությունը, հիմնված 1937 թվականին[256]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
Big Star Entertainment Awards-ը հանդիսանում է ամենամյա միջոցառում, կազմակերպված Reliance Broadcast Network-ում[257]։ Չոպրան արժանացել է չորս մրցանակի, ներկայացվել է տասնմեկ անվանակարգում։
Filmfare Awards-ը շնորհվում է ամեն տարի The Times Group-ի կողմից՝ հինդի կինոյում ականավոր հաջողությունների համար[266] Չոպրան հաղթել է չորս մրցանակը ինը անվանակարգումից։
Global Indian Film Awards-ը հինդի կինոյի համար մրցանակաբաշխություն է, կազմակերպված Popcorn Entertainment-ի կողմից[277]։ Չոպրան արժանացել է երկու մրցանակի
Indian Telly Awards-ը շնորհվում է ամենամյա, ըստ indiantelevision.com-ի, ի պատիվ հեռուստատեսային արտադրոթյունում առաջավոր փորձի[281] Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
International Indian Film Academy Awards-ը (կրճատ IIFA) հանդիսանում է միջազգային ամենամյա միջոցառում, կազմակերպված Wizcraft International Entertainment Pvt-ի կողմից, ի պատիվ հինդի կինոյում առաջատար փորձի[283] Չոպրան արժանացել է հինգ մրցանակի ութ անվանակարգումներից։
Lions Gold Awards-ը շնորհվում է ամենամյա, Lions SOL -Մումբաի ակումբի կողմից, հինդի կինոյում առաջավոր փորձի համար[292] Չոպրան արժանացել է հինգ մրցանակի։
Mirchi Music Awards-ը շնորհվում է ամեն տարի, ըստ «Mirchi» ռադիոկայանի, երաժշտական արտադրությունում հինդի ֆիլմերում լեզվի զարգացման առաջավոր փորձի համար[298] Չոպրան արժանացել է երկու անվանակարգման։
MTV Europe Music Awards-ը հիմնադրվել է 1994 թվականին MTV Europe-ի կողմից, որպես մրցանակ եվրոպական և միջազգային կատարողների երաժշտական տեսագրությունների համար[301]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի երկու անվանակարգումից։
MTV Video Music Award India-ն հանդիսանում է ամերիկյան մրցանակի հնդկական տարբերակը, ներկայացված MTV մալուխային հեռուստաալիքի կողմից, ալիքում ներկայացված լավագույն տեսահոլովակի համար[303] Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
National Film Awards-ը հանդիսանում է Հնդկաստանի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը ֆիլմերի շրջանում։ Հիմնադրված 1954 թվականին, այն գտնվում է Հնդկաստանի կառավարության կինոփառատոնների ղեկավարության իրավասության տակ և շնորհվում է Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի կողմից։ Մրցանակները ներկայացնում է Հնդկաստանի նախագահը։ Ազգային սանդղակի համաձայն, այն համարվում է «Օսկար»-ին համարժեք[305]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
Nickelodeon Kids' Choice Awards India-ն հանդիսանում է ամերիկյան մրցանակի հնդկական տարբերակը և շնորհվում է հնդկական կինոյում, հեռուստատեսությունում, երաժշտությունում և սպորտում ճանաչման արժանացածներին[307]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
People's Choice Awards-ը հանդիսանում է ամենամյա մրցանակ, որը շնորհվում է մշակութային աշխարհում մարդկանց հանրաճանաչություն վայելածներին։ Հաղթոցները որոշվում են լայն հասարակության քվեարկության արդյունքում։
People's Choice Awards India-ն հանդիսանում է շոուների ամերիկյան մրցանակի հնդկական տարբերակը, շնորհվում է հնդկական կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և սպորտի բնագավառում ճանաչման արժանացած անձանց[311] Չոպրան արժանացել է մեկ մրցանակի երկու անվանակարգումներից։
Sabse Favourite Kaun Awards-ը ամենամյա մրցանակ է, ներկայացված է Star Gold-ի կողմից։ Անվանակարգվածները և մրցանակակիրները որոշվում են հանրային քվեարկությամբ[314]։ Մրցանակաշխությունը դադարեցվել է 2010 թվականից հետո։ Չոպրան արժանացել է հինգ մրցանակի։
Screen Awards-ը ամենամյա մրցանակ է, ներկայացվում է Indian Express Limited-ի կողմից, շնորհվում է հինդի և մարատհի կինոյում կինեմոտոգրաֆիական հաջողությունների համար[316]։ Չոպրան արժանացել է վեց մրցանակի քսանմեկ անվանակարգումներից։
South African Indian Film and Television Awards-ը շնորհվում է Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում կինոարտադրության և հեռուստատեսայինո բնագավառում ճանաչման, տաղանդի և վերպետության համար[337]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
Star Box Office Awards-ը համագործակցում է Star Plus-ի և Box Office Հնդկաստանի հետ։ Office Awards Star Box մրցանակաշխությունը շնորհվում է հինդի ֆիլմերի նվաճումների համար, հիմնված դրամարկղային հաջողությունների վրա[339]։ Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
Star Guild Awards (նախկինում՝ Apsara Film & Television Producers Guild Awards) հանդիսանում է ամենամյա միջոցառում, կազմակերպված Հնդկաստանի պրոդյուսերների Գիլդիայի կողմից[341] Չոպրան արժանացել է ութ մրցանակի տասներեք անվանակարգումներից։
Stardust Awards-ը հանդիսանում է Company Limited-ի Magna հրատարակության ամենամյա միջոցառում, ի պատիվ հինդի կինոյում առաջավոր փորձի[352] Չոպրան արժանացել է վեց մրցանակի տասնչորս անվանակարգումներում։
Times of India Film Award (կրճատ TOIFA) հանդիսանում է միջազգային իրադարձություն, կազմակերպված Times Group-ի կողմից հինդի կինոյում առաջավոր փորձի խրախուսման համար[363] Չոպրան արժանացել է մեկ մրցանակի։
World Music Awards հանդիսանում է միջազգային մրցանակաբաշխություն հիմնված 1989 թվականին, որը շնորհվում է արտիստների ձայնագրություններին, հիմնված ամբողջ աշխարհում նրա վաճառքների քանակից[365]։ Չոպրան արժանացել է երեք անվանակարգման։
Zee Cine Awards-ը հանդիսանում է ամենամյա մրցանակաբաշխություն, կազմակերպված Zee Entertainment Enterprises-ի կողմից[369]։ Չոպրան երկու մրցանակի վեց անվանակարգումներից։
Zee Cine Awards
Թվական
Անվանակարգված աշխատանք
Անվանակարգ
Արդյունք
Ծանոթագրություն
2004
Հերոս. գործակալի սիրո պատմությունը և Սեր ամպերից վեր
↑Kazmi, Nikhat (2009 թ․ օգոստոսի 14). «Kaminey Review». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
↑Chopra, Anupama (2010 թ․ հոկտեմբերի 1). «Review: Anjaana Anjaani». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
↑«Barfi! review». NDTV. Indo-Asian News Service. 2012 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
↑Gupta, Pratim D. (2012 թ․ սեպտեմբերի 15). «Mouthful of Barfi!». The Telegraph. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
↑Banerjee, Rajiv (2006 թ․ սեպտեմբերի 10). «Dollywood Stars». The Economic Times. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
↑Singh, Harneet (2009 թ․ հոկտեմբերի 11). «THE GIRL ON A ROLL». The Indian Express. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
↑Hiren Kotwani and Rachana Dubey (2010 թ․ օգոստոսի 10). «Priyanka, Bebo's war on the web». Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
↑«Shah Rukh, Rani bag GIFA Awards». Hindustan Times. Indo-Asian News Service. 2005 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
↑«And The Award Goes To...». Box Office India. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.