Սլիվեն (բուլղար․՝ Слѝвен), քաղաք Բուլղարիայում։ Սլիվենի մարզի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Սլիվեն
բուլղար․՝ Сливен[1]
անգլ.՝ Sliven[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՀամայնքSliven?[1]
Մակերես193,78 կմ²
ԲԾՄ243 մետր
Բնակչություն88 387 մարդ (հունիսի 15, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ8800
Պաշտոնական կայքsliven.bg
Սլիվեն (Բուլղարիա)##
Սլիվեն (Բուլղարիա)

Սլիվենը նշանավորվել է բուլղար հայդուկներով, ովքեր 19-րդ դարում պայքարում էին Օսմանյան Թուրքիայի դեմ։

Երկնագույն լեռներ (Sinite Kamani) հայտնի լեռնազանգվածը, դրա մոտ գտնվող ազգային պարկը, թարմ օդն ու հանքային աղբյուրները քաղաքը գրավիչ են դարձնում հանգստի, զբոսաշրջության համար։ Ներդրողներն ուսումնասիրում են տեղի քամին (բորա) էլեկտրաէներգիայի վերածելու հնարավորությունները։

Քաղաքի գլխավոր խորհրդանիշերից է մոտ 1000-ամյա թեղին ` (բուլղար․՝ Старият Бряст, բառացի` հին թեղի), որը պատկերված է քաղաքի զինանշանին։ Օսմանյան կայսրության շրջանում թուրք պաշտոնյաները ծառից կախել են բուլղար հեղափոխականներին։ 2013 թվականին այն ընտրվել է տարվա բուլղարական ծառ, իսկ 2014 թվականին՝ Եվրոպայի ծառ։

Քաղաքական իրավիճակ

խմբագրել

Անտարկտիդայի Հարավային Շետլանդական կղզիների Լիվինգսթոն կղզում քաղաքի պատվին է անվանակոչված Սլիվեն Պիկ լեռնագագաթը։

Պատմություն

խմբագրել

Սլիվենի տարածքում հին բնակավայրի հետքեր են հայտնաբերվել, որոնք թվագրվում են մ. թ. ա. 6-րդ դարին։ Հիսարլակի շրջանում հայտնաբերվել են թրակիական բնակավայրի հետքեր, ինչպես նաև թրակիական կերամիկա և հելլենիստական դրամներ։ Սլիվենի տարածքում բնակություն հաստատած թրակիական ցեղախմբերը իրենց անկախությունը պահպանել են այնքան ժամանակ, քանի դեռ այն չի նվաճվել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

Մ. թ. ա. 2-րդ դարում Սլիվենը նվաճվել է Հռոմեական կայսրության կողմից[3]։ Հռոմեական կայսրության ձևավորման հետ քաղաքը դարձել է կայսրության թրակիական գավառի մասը։

Քաղաքի պատմության նոր շրջանը ձևավորվել է 2-4-րդ դարերում։ Քաղաքի անվան մասին գրավոր առաջին տեղեկությունները վերաբերում են հենց այս շրջանին։ «Սլիվեն» անվանումը, ամենայն հավանականությամբ, թրակիական ծագում ունի, որ ներկայումս ստուգաբանված չէ։ Օսմանյան կայսրության շրջանում մտել է տարբեր վիլայեթների կազմի մեջ։

Բուլղարական ազգային վերածննդի շրջանում Սլիվենը եղել է մշակութային ամենակարևոր կենտրոններից մեկը։ Քաղաքի հին ժառանգության մեծ մասը պահպանվել է` ներկայումս էլ քաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն ընձեռելով մասնակից լինելու մշակութային կյանքի տարատեսակ դրսևորումներին։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Սլիվենի տեսքը Ստարա Պլանինայից

Սլիվենը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից 300 կմ արևելք, երկրի խոշորագույն նավահանգիստ Բուրգասից 100 կմ հեռավորության վրա։ Այն 130 կմ-ով հեռու է Հունաստանի և Թուրքիայի սահմաններից։ Գտնվում է Նովա Զագորա քաղաքի հարևանությամբ։

Քաղաքից արևմուտք գտնվում է այսպես կոչված Դեղձերի հովիտը, որում կան դեղձենիների այգիներ։ Քաղաքը հայտնի իր հանքային ջրով, որն օգտագործվում է լյարդի ու նյարդային համակարգի հիվանդությունների բուժման նպատակով։

 
Կարանդիլա լեռը

Շատ այցելուներ են լինում քաղաքամերձ Կարանդիլա բլրին (1050 մ), որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարան։ Այստեղ է գտնվում Խալկատա բլուրը (բառացի` Շրջան), որը կենտրոնում հետաքրքիր ինքնատիպ անցք ունի։ Ավանդության համաձայն` նրանով անցնելու դեպքում ամեն մեկն ունեցել է իր ամենանվիրական երազանքը։ Կարանդիլայի վրա ամեն հուլիս կարակաչանները կազմակերպում են ամենամյա փառատոն[4]։

Կարանդիլան գտնվում է Երկնագույն քարեր (Сините камни) ազգային պարկում, որի Բուլգարկա լեռնագագաթը Բալկանյան լեռների արևելքի ամենաբարձր գագաթն է[5]։

Սլիվենի շրջանում ձմեռը մեղմ է, ամառը` համեմատաբար տաք։ Աշունն ավելի երկար է, քան գարունը։ Շրջանին բնորոշ է տեղի բորա քամին։

Սլիվեն (2002-2013)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.7
(44.1)
8.5
(47.3)
13.0
(55.4)
18.5
(65.3)
24.0
(75.2)
28.1
(82.6)
30.8
(87.4)
31.3
(88.3)
26.1
(79)
19.5
(67.1)
13.6
(56.5)
7.7
(45.9)
19.0
(66.2)
Միջին օրական °C (°F) 2.3
(36.1)
3.5
(38.3)
8.2
(46.8)
13.4
(56.1)
18.7
(65.7)
23.2
(73.8)
25.2
(77.4)
25.6
(78.1)
20.9
(69.6)
14.7
(58.5)
9.6
(49.3)
3.7
(38.7)
14.3
(57.7)
Միջին ցածր °C (°F) −0.5
(31.1)
0.6
(33.1)
3.5
(38.3)
8.7
(47.7)
12.7
(54.9)
17.0
(62.6)
19.0
(66.2)
19.2
(66.6)
15.0
(59)
10.2
(50.4)
5.6
(42.1)
1.1
(34)
9.3
(48.7)
Տեղումներ մմ (դյույմ) 46
(1.81)
41
(1.61)
31
(1.22)
50
(1.97)
67
(2.64)
66
(2.6)
54
(2.13)
37
(1.46)
32
(1.26)
43
(1.69)
61
(2.4)
59
(2.32)
587
(23.11)
Միջին ամսական արևային ժամ 94 122 171 213 264 293 327 319 232 191 123 87 2441
աղբյուր: weatheronline.co.uk[6]

Բնակչություն

խմբագրել

2008 թվականի սեպտեմբերի 15-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 100.477 մարդ[7]։

Տարի Բնակչություն
1985 102 105
1992 106 212
2000 104 827
2005 96 010
2010 111 037

Բնակչության էթնիկ կազմ

խմբագրել

Քաղաքի բնակչությունն ունի հետևյալ էթնիկ կազմը[8][9].

Նշանավոր բնակիչներ

խմբագրել
 
Ժամացուցային աշտարակ Սլիվենում
  • Յուլիա Կրիստևա (ծնվ.` 1941) - ֆրանսիացի գրող, հոգեվերլուծաբան, փիլիսոփա։
  • Յորդան Կյուվլիև (1877—1910) - բուլղարացի գեղանկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
  • Նորայր Նուրիկյան (ծնվ. 1948) - ազգությամբ հայ բուլղարացի ծանրամարտիկ, Բուլղարիայի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1976), աշխարհի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972, 1976), աշխարհի հնգակի ռեկորդակիր։
  • Նիկոլա Ժեկով (1865-1949) - ռազմավար, հետևակի գեներալ, ռազմական նախարար (1915), Առաջին համաշխարհային պատերազմում բանակի ղեկավար։
  • Դիմիտր Շտիլյանով - բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2002, 2004)
  • Իվան Ստոյանով - ֆուտբոլիստ։
  • Ազիս - երգիչ, հեղինակ կատարող։
  • Դիմիտր Դոբրովիչ (1816-1905) - հույն նկարիչ։ Նրա անունով է կոչվում Սլիվենի պատկերասրահը։
  • Պանայոտ Խիտով (1830-1918) - բուլղար հայդուկ, ազգային-ազատագրական շարժան կազմակերպիչներից մեկը Բուլղարիայում, Բուլղարիայի ազգային հերոս։
  • Պանայոտ Պոնդալով (1926-1984) - վոլեյբոլիստ, մարզիչ։ Բուլղարիայի ամենանշանավոր վոլեյբոլիստներից է։ Սլիվենի և Փարիզի պատվավոր քաղաքացի է։
  • Ցոնչո Ռոդև (1926-2011) - գրող, Սլիվենի պատվավոր քաղաքացի։

Քույր քաղաքներ

խմբագրել
 
Սլիվենի համայնապատկեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. https://www.grao.bg/tna/t41nm-15-06-2024_2.txt
  3. Fol, Aleksandar. The Thracian Royal city of Kabyle. - In: Settlement Life in Ancient Thrace. IIIrd International Symposium “Cabyle”, 17–21 May 1993 Jambol. Jambol, 53-55.
  4. Annual Karakachan Festival, Karandila
  5. Sinite Kamuni and Karandila
  6. «weatheronline.co.uk: Historical Weather for Sliven, Bulgaria». weatheronline.co.uk. 2012. Retrieved on May 9, 2013.
  7. Статистика населения
  8. (Bulgarian) Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute
  9. Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute (Bulgarian)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլիվեն» հոդվածին։