Սուրբ Մինաս եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Մինաս , հահ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Սպահանի թեմին։ Գտնվում է Թավրիզ (Դավրեժ) թաղում[5]։
Սուրբ Մինաս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | մարզ 5[2][1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[3] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2][1] |
Նվիրված | Մինաս Եգիպտացի[4][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1] |
Կառուցման ավարտ | 1659 |
Գմբեթ | 1 հատ |
Շինանյութ | adobe?[4], աղյուս[4][3], plaster?[4] և սայլակ[3] |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է 1659 թվականին՝ չորս տարի անց այն բանից հետո, մայրաքաղաք Սպահանի Շամսաբադ թաղից տեղափոխվել են Նոր Ջուղայի հարավարևմտյան հատվածներ։ Նրանք այդտեղ ունեցել են իրենց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ պատճառով այս կրոնական կառույցը նույնպես կոչվել է սուրբ Աստվածածին, ինչպես և ի սկզբանե Հովհաննես Մկրտիչ և սուրբ Նիկողայոս եկեղեցիները։ Հետագայում սուրբ Մինասի (285-309) մասունքը նվիրվել է եկեղեցուն, կոչվել է սրբի անունով[6]։
Բակի արևելյան մասում կա նաև մի մատուռ (ամռան եկեղեցի), որը կառուցվել է 1713 թվականին և դարձյալ կոչվել է «սուրբ Աստվածածին»։ Մատուռի հյուսիսահին ու հարավային պատերին կան հախճապակիներ։ Մատուռի կառուցումից հետո այստեղ դրվել են մի քանի տապանաքարեր։
Սուրբ Մինասի արևմտյան և հարավային կողմերում կան սենյակներ։ Դրանցից մի քանիսը անցյալում ծառայել են որպես դպրոց։ Եկեղեցին բերանորոգվել է 1909 թվականին։
Ճարտարապետություն
խմբագրելՇինությունը կառուցված է աղյուսով ու կավով, ունի երեք մուտք։ Հարավային՝ գլխավոր մուտքի առջև, ունի երկսյունով ծածկված գավիթ։ Կառուցվել է չորս հիմնասհուների վրա, կամարակապ ձևով։ Գլխավոր գմբեթն ունի ութ պատուհան։ Տանիքի հարավարևմտյան կողմում գտնվում է եկեղեցու զանգակատունը։
Որմախորշերն ուսյունեզրերը հարուստ են գունավոր զարդանկարներով։ Խորանն ամբողջովին նկարազարդված ու ծաղկազարդված է, կամարի մասում նկարված են դրախտն ու դժոխքը։ Պատի ցածր մասերը պատված են հախճապակիով[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրութհուններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://iranarchpedia.ir/entry/24327
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/մինաս-եկեղեցի.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ 5,0 5,1 սուրբ Մինաս եկեղեցի
- ↑ کلیسای میناس مقدس، اصفهان