Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Նիկողայոս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Ղարագել թաղում («Առվագլխում»)[5]։
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[2][3] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[4][1] |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի[2][3] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1] |
Կառուցման ավարտ | 1630 |
Գմբեթ | 1 հատ |
Շինանյութ | adobe?[2], աղյուս[2][3] և plaster?[2][3] |
![]() | |
![]() | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 1630 թվականին։ Սկզբնական օրերին, ինչպես և ի սկզբանե Հովհաննես Մկրտիչ և սուրբ Մինաս եկեղեցիները, կոչվել է «սուրբ Աստվածածին»։ Ներկա անվանումը ստացել է 1779 թվականին, երբ այստեղ է բերվել սուրբ Նիկողայոս Հայրապետի աջը։ Եկեղեցու զանգակատունը կառուցված է տանիքի հյուսիսարևմտյան անկյունում[6]։
Բակում գտնվում է սուրբ Ստեփանոս մատուռը, որը կառուցվել է 1774 թվականին։ Դրա և հիմնական եկեղեցու կողմերում կան մի քանի սենյակներ ու տապանաքարեր։ Վերջիններից մեկը պատկանում է Խոջա Մինասի որդուն՝ Էմնիազին, որ կենդանի ձևով այրվեց Նադիր շահի կողմից, ադամանդակուռ թամբ ունենալու պատճառով։
Սուրբ Նիկողայոսը նորոգվել է երկու անգամ՝ 1916 և 1955 թվականներին՝ Հովսեփ Պողոսխանյանի կտակի հիման վրա և լոնդոնաբնակ Հովակիմ Հովակիմյանի կողմից, որի մասին կան արձանագրություններ[7]։
Ճարտարապետություն
խմբագրելՇինությունն ունի երեք մուտք։ Գլխավոր գմբեթը ունի ութ պատուհան։ Եկեղեցին զուրկ է որևէ նկարազարդումից, միայն դուռ ու պատուհանների և կամարների եզրերը զարդարված են կապույտ և սպիտակ գծերով ու ծաղիկներով։ Եկեղեցու Սեղանն ունի պղնձյա արծաթազօծ երիզազարդեր և 15 հատ աստղաձև ու կլոր զարդաքանդակներ։
Եկեղեցու ներսում նկարները ներկայացնում են մի կողմում Հիսուսը՝ աշխարհը ձեռքին, իսկ մյուս կողմում Մարիամ Աստվածածինը՝ Հիսուսը գրկին, իսկ կենտրոնում՝ մի հոգևորական, որ աշակերտներին դասավանդում է և սուրբ Հոգին իջնում է վերևից։ Այս պատկերը, հավանաբար ցույց է տալիս սուրբ Մեսրոպ Մաշտոցի տառերի գյուտը և իր տեսիլը։ Վարագույրի շուրջին նկարված են առաքյալների ու մարգարեների 40 նկար։
Տես նաև
խմբագրել- Սուրբ Նիկողայոս կաթոլիկ եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://iranarchpedia.ir/entry/24320
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/նիկողայոս-եկեղեցի.html
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ارامنه در اصفهان؛ از تاریخ تا معماری ایرانی کلیساها
- ↑ فایل پاورپوینت جاذبه های گردشگری اصفهان , کلیساهای تاریخی(չաշխատող հղում)
- ↑ սուրբ Նիկողայոս եկեղեցի