Վիքիպեդիա:Գնահատում/ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Հոդվածի գնահատում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
խմբագրելԱյստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը։
Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում ՖԻՖԱ-ի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք։
- 1963, 1965, 1967, 1969, 1971, 1973, 1977, 1981, 1985, 1989, 1991, 1993, 1996, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2007, 2009, 2011, 2013 թթ. խաղարկություններ
- Թիմերի մասնակցությունները • Մրցավայրեր • Գոլերի հեղինակները • Մրցանակներ և նվաճումներ • Ռեկորդներ
Հեղինակի գնահատականը
խմբագրելԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածի գնահատականը նպատակահարմար է տալ համանուն հոդվածաշարի համատեքստում։ Հայերեն Վիքիպեդիայում «ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ» հոդվածաշարը հանդիսանում է Վիքիպեդիայի բոլոր բաժիններում առավել ամբողջականը, առավել ճշգրտվածը և առավել ավարտունը։ Աղյուսակների համեմատ տեքստային մասի պակաս կշիռը պայմանավորված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի վերաբերյալ հոդվածների սակավությամբ ընդհանրապես ամբողջ համացանցում։ Ընդհանրապես, այս հոդվածաշարի վերաբերյալ Վիքիպեդիայի մյուս բոլոր բաժինների համադրված ծավալը սակավ է Հայերեն Վիքիպեդիայի համեմատ։ Հոդվածաշարը բնորոշվում է նրանով, որ այն սոսկ այլ Վիքիպեդիաների համապատասխան հոդվածաշարերի թարգմանություն չէ, այլ հանդիսանում է բազմաթիվ աղբյուրների (սպորտային կայքեր և գրականություն) տվյալների հետևողական և ճշգրտված համադրության արդյունք։ Հոդվածաշարը համալրված է մրցավայրերի, մրցանակների և պաշտոնական պատկերանիշերի պատկերներով, որոնց օգտագործման պայմանները Հայերեն Վիքիպեդիայում հստակորեն նշված են։ Հոդվածաշարի Թիմերի մասնակցությունները, Գոլերի հեղինակները և Մրցանակներ և նվաճումներ կետերում տեղակայված վիճակագրական ինֆորմացիան իր ամբողջական տեսքով թերևս չի հանդիպում ամբողջ համացանցում։ Վիճակագրության զգալի մասը մշակել է հոդվածաշարի հեղինակը։ Հուսով ենք, որ գնահատման ժամանակ հաշվի կառնվեն նշված բոլոր առանձնահատկությունները։ -- Vahe 08։52, 21 փետրվարի 2012 (UTC)
Այլ գնահատականներ
խմբագրելՀաշվի առնելով հեղիանկի դիտարկումները, ինքս նաև շատ ֆուտբոլային հոդվածներ եմ ստեղծել և իմանալով բարդության աստիճանը կքվեարկեմ կողմ, միայն թե պատկերները ներածական մասից ներքև տեղադրիր -- Samo04 11։35, 21 Փետրվարի 2012 (UTC)
- Կարծում եմ տեքստային մասն է քիչ, բայց Վահեն կամաց-կամաց ավելացնում է այն ի հաշիվ ԿՈՆԿԱԿԱՖ-ի մյուս հոդվածների, որը գտնում եմ ճիշտ լուծում է: Կարելի է այդ տեքստային մասերը աղյուսակների արանքում տեղադրել, որ էջը աշխույժ դիտվի՝ երկու տեքստային մասերը իրարից առանձնացած չլինեն ցանկերով: -- Bekoքննարկում 07:18, 26 Փետրվարի 2012 (UTC)
- Այո, կարծում եմ տեքստային մասը մի փոքր (գիտեմ, որ հեշտ գործ չէր) ավելացնելուց հետո ավելի լավ է: Կարմիր ներքին հղումներն են շատ, բայց հուսանք որ դրանք երկար կարմիր չեն մնա: -- Bekoքննարկում 11:33, 8 Մարտի 2012 (UTC)[reply]
- Մհեր ջան, լրիվ համաձայն եմ կարմիր ներքին հղումների հետ կապված: Բայց փաստն այն է, որ, օրինակ, ֆուտբոլի ազգային հավաքականների վերաբերյալ ընդհանուր առմամբ հայերեն վիքիպեդիայում ընդամենը մի քանի հոդվածներ են գրված: Տվյալ հոդվածաշարում օգտագործվում են եզրափակիչ մրցաշարի 25 հավաքականների վերաբերյալ հղումներ, որոնցից միայն երկուսն են «նախագծված», այսպես ասած «պրոյեկտի մեջ ընդգրկված» (դրանց ցուցակը), էլ չեմ խոսում ֆուտբոլիստների մասին: Իսկ մարզադաշտերի մասին եղած հոդվածներն էլ հիմնականում ես եմ ստեղծել... Չեմ կարող ասել, թե ինչպես այդ հարցը կլուծվի, բայց ես ինքս հենց հոդվածաշարը «իմ հալալ քրտինքով» եմ մշակել: Հիմա էլ վրիպակների հայտնաբերմանն ու կարգավորմանը զուգահեռ մշակում եմ աֆրկյան ազգերի գավաթի (աֆրիկյան ազգային հավաքականների մայրցամաքային առաջնության) վերաբերյալ հոդվածաշարը: -- Vahe 16:56, 10 Մարտի 2012 (UTC)[reply]
Լավ հոդված է, գուցե մի քիչ էլ կարելի ավելացնել, (օրինակ ռեկորդներում), բայց ընդհանուր լավ է։ -- ERJANIK 17։42, 10 Մարտի 2012 (UTC)
- Ռեկորդներ հոդվածը խմբագրման փուլում էր, այժմ այն հնարավորինս ավարտուն է` հաշվի առնելով տվյալների սակավությունը: -- Vahe 20:07, 17 ապրիլի 2012 (UTC)
- Մեկ էլ հետաքրքիր է, որ մեր ֆուտբոլասեր մասնակիցները խիստ պասիվ են նման հոդվածի քննարկման գործում: -- Vahe 17:08, 21 մարտի 2012 (UTC)
Կողմ. Իմ կարծիքով շատ լավ հոդված է։ -- Արամ-Վան 18։38, 10 Մարտի 2012 (UTC)
- Ես կարծում եմ շատ քիչ են աղբյուրներն ու արտաքին հղումները: Ծավալն էլ այնքան էլ չի համապատասխանում ընտրյալ հոդվածի չափանիշներին: Եվ մի տեսակ քաոսային է գրված, տեղադրած ամեն ինչ: Դա իմ անձնական կարծիքն է: -- Hovhannes (talk) 13:15, 28 Ապրիլի 2012 (UTC)[reply]
- Անհրաժեշտ է ուշադիր նայել հոդվածի կառուցվածքին. այն իր մեջ ներառում է համանուն հոդվածաշարի բաղկացուցիչ մաս կազմող հոդվածների վերաբերյալ հղումները: Ընդհանրապես, ֆուտբոլային առաջնության մասին հոդվածը իրենից պետք է ներկայացնի նրա պատմությունն ու վիճակագրությունը: Կրկնում եմ սեփական խոսքերս. հոդվաշարի շրջանակներում տեղակայված ինֆորմացիան ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի վերաբերյալ իր ամբողջական տեսքով թերևս չի հանդիպում ամբողջ համացանցում: Կոնկրետ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ էջում հղումների սահմանափակ թիվը պայմանավորված է համապատասխան գլխամասային էջում ռեալ օգտագործված վեբ-ռեսուրսներով: Հոդվածաշարի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս իր մեջ կրում է առավելագույն օգտակար հղումների թիվը ընդհանրապես ամբողջ Վիքիպեդիայում: Ըստ իս ծավալի մասին հարկ չկա կրկին նույն խոսքերն ասել: Ամբողջացնելով միտքս` գտնում եմ, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածի գնահատականը նպատակահարմար է տալ համանուն հոդվածաշարի համատեքստում: -- Vahe 20:31, 29 ապրիլի 2012 (UTC)