Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տափաստան (այլ կիրառռումներ)

Տափաստան, խոտաբույսերով ծածկված հարթավայր, բնական գոտիներ, որոնց լանդշաֆտներում գերակշռում են տափաստանները։ Տարածված են հյուսիսային և հարավային կիսագնդերի մերձարևադարձային ու բարեխառն գոտիներում։ Տափաստանային զոնաների մեծ մասը հերկված է։

Տափաստանների տարածման շրջանները
Մոնղոլական տափաստան
Արգենտինական տափաստան

Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներ, մայրցամաքային բնական զոնաներ հյուսիսային և հարավային կիսագնդերում։ Բնութագրվում են չոր ու տաք կլիմայով, դարչնագույն կամ կարմրավուն հողերի, խոտային ու թփուտային բուսականության գերակշռությամբ։ Կան աղուտներ։ Անտառատափաստանից հարավ ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է, տեղումների քանակը՝ նվազում, ծառերը՝ լրիվ վերանում են, սկսվում է համատարած խոտածածկ։

Տարածման շրջաններ

խմբագրել
 
Կոլորադոյի սարավանդ
 
Շյուղախոտ
 
Հացազգի

Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆոռնիայի հովտում, Կոլորադոյի սարավանդում, Մեծ հարթավայրերի Հարավային ու Մեքսիկական բարձրավանդակի ներքին մասերում), Հարավային Ամերիկայում (Լա Պլատայի դաշտավայրի պամպաներում և Անդերի արևելյան նախալեռներում), Ավստրալիայում (մայրցամաքի Հյուսիսային և հարավարևմտյան հարթավայրերում), Կուր-Արաքսյան դաշտավայրում, Հարավային Կովկասում։

Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներում արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 580-790 Կջ/քսմ է (140-180 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 210-290 կջ/քսմ (50-70 կկալ/քսմ)։ Ձմեռը տաք է, անձյուն։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 5-12 °C է, հնարավոր են հազվադեպ թեթև ցրտահարություններ։ Ամառը շոգ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20-25 °C է։ Հաճախակի են երաշտները։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, գետերը՝ սակավաջուր (հաճախ ցամաքում են), մակերևութային հոսքը աննշան։

Բնական բուսածածկույթում տիրապետում են ճմաբույսերը։ Գետահովիտներում հանդիպում են սրահային անտառներ, միջագետային տարածություններում՝ անտառային տեղամասեր։ Կենդանական աշխարհին բնորոշ են կրծողները, արագավազ սմբակավորները, սողունները, միջատները և այլն։ Տնտեսության տիրապետող ճյուղերն են արոտային անասնապահությունն ու ոռոգելի հողագործությունը։

Այս զոնան ընկած է միայն բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։

Բարեխառն գոտիների տափաստանային զոնաներ

խմբագրել

Մայրցամաքային բնական զոնաներ

խմբագրել

Հյուսիսային և Հարավային կիսագնդերում բնութագրվում են չոր ցամաքային կլիմայով, ջրբաժաններում անտառների բացակայությամբ, սևահողերի, մուգ շագանակագույն, շագանակագույն հողերի և խոտային բուսականության տիրապետությամբ։ Կան աղուտներ։ Բարեխառն գոտու տափաստանային զոնաները լավ արտահայտված են Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում, հանդիպում են Հարավային Ամերիկայի հարավում։

Արեգակնային ճառագայթման էներգիայի տարեկան քանակը 500-580 կջ/քսմ է (120-140 կկալ/քսմ), ճառագայթման հաշվեկշիռը՝ 145-190 կջ/քսմ (35-45 կկալ/քսմ)։ Չափավոր տաք, արևոտ ու քիչ անձրևային ամառը արագորեն փոխարկվում է համեմատաբար ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Հյուսիսային կիսագնդում օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 20-24 °C է, հունվարինը՝ 0 °C-ից մինչև -30 °C (Միջին Սիբիրի հարավում և Կենտրոնական Ասիայում)։ Տարեկան տեղումները 200- 450 մմ են։ Խոնավությունն անկայուն է։ Հաճախակի ուժեղ քամիները ձմռանն առաջացնում են ձնաբքեր, տարվա տաք սեզոնին՝ փոշու փոթորիկներ։ Մակերևութային հոսքը աննշան է, տարածված են փխրուն, լվացվող, լուսանման ապարներ, որոնք նպաստում են ձորակային ցանցի զարգացմանը։ Զոնայի տափարակ ջրբաժաններին բնորոշ են ոչ խոր իջվածքները՝ տափաստանային ավանները։

Սևահողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս ու կարբոնատներ և աչքի են ընկնում բարձր բերրիությամբ։ Տափաստանային բնական բուսականությունը պահպանվել է Անդրբայկալում և Կենտրոնական Ասիայում (շյուղախոտ, փետրախոտ, բարակոտնուկ, դաշտավլուկ, սեզ են) և Հյուսիսային Ամերիկաի պրերիաներում (հացազգիներ, բիզոնի խոտ)։ Տեղ-տեղ աարածված են թփուտների համակցություններ (մամխի, տափաստանային բալենի, մեղվաթուփ, ասպիրակ են)։ Գետերի ողողատներում և ջրհոսքերի լանջերին հանդիպում են անտառներ։ Ճմակալումից ազատ տարածությունները գարնանը ծածկված են էֆեմերներով և էֆեմերոիդներով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծքաղը, գետնասկյուռը, արջամուկը, խլուրդը, ճագարամուկը։

Կան թռչունների շատ տեսակներ, վիթ և կուլա։ Եվրոպայի և Ասիայի տափաստանների շատ կենդանիներ հանդիպում են համարյա ամենուրեք։ Ավստրալիական տափաստաններում գերակշռում են պարկավորները։

Բարեխառն գոտիներում տափաստանները մեծ տարածք են զբաղեցնում Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական շրջաններում։

Եվրասիայում այն տարածվում է Միջին Դանուբյան դաշտավայրից մինչև Արևելյան Չինաստան։ Այն ընդգրկում է Միջին և Ստորին Դանուբյան, Մերձսևծովյան, Մերձդնեպրյան դաշտավայրերը, Դոնի տափաստանները, Հյուսիսային Կովկասը, Միջին Պովոլժիեն, Հարավային Ուրալը, Արևմտյան Սիբիրի լեռնամիջյան գոգավորությունների «կղզիաձև» տափաստանները, Մոնղոլիայի հյուսիսը, Հյուսիս-Արևելյան Չինաստանը։

Հյուսիսային Ամերիկայում զոնան տարածված է Մեծ հարթավայրերում, Ժայռոտ լեռներին զուգահեռ (միջօրեականի ուղղությամբ)։ Հարավային Ամերիկայում այն տարածվում է Լա-Պլատայի դաշտավայրի հարավում՝ հատկապես Արգենտինայում։

Տափաստանները Հունգարիակում կոչվում են պուշտաներ, Հյուսիսային Ամերիկայում՝ պրերիաներ, Հարավային Ամերիկայում՝ պամպաներ, Ռուսաստանում՝ ստեպեր։

 
Հյուսիսային Ամերիկայում տափաստաններին անվանում են պրերիա

Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Տարեկան տեղումների քանակը 300 - 600 մմ. է, որոնց մեծ մասը դիտվում է գարնանը և ամռան սկզբին։

Գոլորշունակությունը 1,5 անգամ գերազանցում է տեղումների քանակին։ Խոնավության գործակիցը 0,7 - 0,6 է։

Բազմաթիվ տարիների ընթացքում խոտաբույսերը քայքայվելով առաջացրել են օրգանական փտանյութեր, որոնք քիչ տեղումների պատճառով մնացել են իրենց տեղում և առաջացրել են հումուսով հարուստ (8 - 12%) ու բերրի հողեր (մինչև 1 մետր խորությամբ սևահողեր)։ Որոշ շրջաններում տարածված են նաև շագանակագույն հողերը, որոնք ավելի քիչ հումուս են պարունակում։

Բուսական աշխարհ

խմբագրել
 
Ռուսական տափաստան

Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են (փետրախոտ, սիզախոտ, շյուղախոտ, երեքնուկ, տիպչակ և այլն)։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային (ցորեն, գարի, եգիպտացորեն) և տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ) կուլտուրաներ։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Կենդանիներից բնորոշ են կրծողները, որոնք ապրում են խորը բներում (դաշտամուկ, գետնասկյուռ, ճագարամուկ)։ Կան գիշատիչներ (աղվեսներ, գայլեր, տափաստանային ժանտաքիսներ) ու թռչուններ (արծիվներ, արոսներ)։ Մոնղոլիայի տափաստաններում հանդիպում են արջամկներ և այծքաղներ։

Յուրացում

խմբագրել

Ներկայումս տափաստանները գրեթե ամենուրեք վերածված են վարելահողերի։ Իրենց նախկին տեսքը լավ են պահպանել Մոնղոլիայի չոր տափաստանները, որոնք քիչ են բնակեցված և օգտագործվում են գլխավորապես անասնապահության համար։

Գրականություն

խմբագրել
  • Чибилёв А. А. Лик степи: Эколого-географические очерки о степной зоне СССР. — Л.: Гидрометеоиздат, 1990. — 192 с. — ISBN 5-286-00104-1
  • Hänsel, Bernhard: Die Steppe und das Karpatenbecken im Spannungsfeld zwischen nomadischen und seßhaften Lebensformen, in: Das Karpatenbecken und die osteuropäische Steppe. Prähist. Arch. Südosteuropa 12, 1998, 7–18.
  • Hänsel, Bernhard: Die Steppe und der südosteuropäische Subkontinent. Nomadeneinfälle und Transhumanz, in: Civilisation Grèque et Cultures Antiques Péripheriques – Hommage à P. Alexandrescu (Bukarest 2000) 31–43.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 630