Փոլ Ուոքեր
Փոլ Ուոքեր, լրիվ անուն ազգանունը՝ Փոլ Ուիլյամ Ուոքեր IV (անգլ.՝ Paul William Walker IV, սեպտեմբերի 12, 1973[1][2][3], Գլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 2013[5][6][2][…], Վալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, նախկին մոդել։
Փոլ Ուոքեր անգլ.՝ Paul Walker | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1973[1][2][3] |
Ծննդավայր | Գլենդեյլ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 30, 2013[5][6][2][…] (40 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Կրթություն | Village Christian Schools? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, ավտոարշավորդ, դերասան և ծովային կենսաբան |
Ընտրանի | Ֆորսաժ |
Ծնողներ | հայր՝ Paul Walker III? |
Երեխա(ներ) | Meadow Walker? |
Պարգևներ և մրցանակներ | |
paulwalkerfoundation.org | |
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1986 թվականից, խաղացել է մոտ 40 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ճանաչում է ձեռք բերել նկարահանվելով Ֆորսաժ ֆիլմում և նրա հաջորդ սերիաներում՝ Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5 և Ֆորսաժ 6 ֆիլմերում, ստացել է 5 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել 8 անգամ, որոնց թվում՝ 2 անգամ Ոսկե ազնվամորի «հակամրցանակի»։ Մահացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում՝ ավտովթարից[8][9][10]։
Մարզվել է բրազիլական ջիու-ջիցու մարզաձևով, ունեցել է այդ մարզաձևից դարչնագույն գոտի[11]։ Ունի մեկ դուստր՝ Միդոու Փեյն։
Կենսագրություն
խմբագրելՓոլ Ուիլյամ Ուոքերը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին ամերիկյան Գլենդել քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ[12]։ Նա գործարար Փոլ Ուոքեր III-ի[13] և նախկին մոդել Շերիլի[14] (նրանք ամուսնալուծվել են 2004 թվականին) ավագ որդին է։ Փոլն ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Կոդի Բյու և Կալեբ, և երկու կրտսեր քույրեր՝ Էշլի և Էմի[15]։ Ուքերների ընտանիքը դավանում է մորմոնություն[13]։ Դերասանն ունի անգլիական ծագում, ինչպես նաև կան իռլանդական և գերմանական արմատներ[16][17]։
Փոլի դերասանական կարիերան սկսվել է վաղ մանկությունից, 1975 թվականին, «Pampers Diapers» մանկական տակդիրների հեռուստատեսային գովազդից[18]։ Մեծանալով, նա շարունակում է նկարահանվել տարբեր հեռուստատեսային ծրագրերում և գովազդային հոլովակներում։ Կինոյում իր առաջին դերը Ուոքերը խաղացել է տասներեք տարեկանում՝ «Հրեշը պահարանից» («Monster In The Closet») կատակերգական սարսափ ֆիլմում։ Այնուհետև հետևում են այլ դերեր ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսային սերիալներում («Չարլզը պատասխանատու է» («Charles In Charge»), «Ո՞վ է տան տերը» («Who’s The Boss?»), «Երիտասարդ և հանդուգն» («The Young & The Restless»))։ Բացի դերասանական աշխատանքից, Փոլն ակտիվորեն զբաղվում էր սպորտով և մասնակցում է տարբեր մրցաշարերի։
1991 թվականին ավարտելով Քրիստոնեական դպրոցը[19][20] Սան Վելիում, Կալիֆոռնիա, Ուոքերը որոշում է զբաղվել ծովային կենսաբանության հետազոտությամբ[21] և ընդունվում է Կալիֆոռնիայի քոլեջ։ Սակայն դերասանական արվեստի նկատմամբ սերը գերադասում է կենսաբանությամբ զբաղվելուց։
Կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբը
խմբագրել1994 թվականին Ուոքերը նկարահանվում է «Թեմի և Թի Ռեքս» («Tammy & The T-Rex») ֆիլմում, այն ժամանակ դեռևս անհայտ Դենիզ Ռիչարդսի հետ։ Երիտասարդ դերասանի հաջորդ դերակատարումը 1998 թվականի «Դիմավորեք Դիդլներին» («Meet The Deedles») ֆիլմում է, Mighty Mighty Bosstones-ի մոտ երգ-սաունդթրեք «Wrong Thing Right Then»-ի հոլովակում։ Նույն թվականին դերասանը ստանում է իր հաջորդ դերը, դառնալով Ռիզ Ուիզերսփունի կերպարի կրքերի օբյեկտը «Պլեզանտվիլ» («Pleasantville») ֆիլմում։ Չնայած կինոնկարը ձախողվում է վարձույթում, քննադատները այն վատ չեն ընդունում, գնահատելով դերասանական աշխատանքները։ Այդ դերը նրան ճանաչում է բերում, և կինոյում նրա դերերի ցանկը սկսում է համալրվել նոր դերերով։ Հաջորդ, 1999 թվականին, նա նկարահանվում է բավականին հաջողակ «Այդ բոլորը նա է» («She’s All That») (Ֆրեդի Պրինց Կրտսերի լավագույն ընկերոջ փոքրիկ դեր) և «Ուսանողական թիմ» («Varsity Blues») (դպրոցական ֆուտբոլի դժվարին առօրյաի մասին) ֆիլմերում։
Եղել է «S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատ» ֆիլմի գլխավոր հերոս Ջիմ Սթրիթի և «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում Ջոնի Շտորմի դերերի թեկնածուներից[16]։ Փորձակվել է Էնակին Սքայուքերի դերի համար, սակայն բավականին տարիքով է եղել նրա համար։ Ըստ դերասանի խոստովանության, դա միակ դերն է, որը նա իրականում շատ էր ցանկանում ստանալ։ «Աստղային պատերազմներ» սագան նրա ամենասիրելին էր[16]։
Հաջողություն
խմբագրելՇնորհիվ երիտասարդների շրջանում իր հանրաճանաչության աճին, 2001 թվականին դերասանը երկրորդական դերերի խաղից տեղավոխվում է գլխավոր դերերի։ Իր առաջին գլխավոր դերը կինոյում նա խաղացել է «Ֆորսաժ» («The Fast & The Furious») ֆիլմում, Վին Դիզելի հետ։ Շնորհիվ այդ կինոնկարի անսպասելի հաջողության, Փոլ Ուոքերը դառնում է հայտնի ոչ միայն ԱՄՆ-ում, վերջնականապես ամրապնդվելով երիտասարդական կինոյի կուռքային կերպարի կարգավիճակում։ «Ֆորսաժ» ֆիլմի թողարկումից ընդամենը երեք ամիս անց կայանում է գլխավոր դերում Փոլ Ուոքերի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմի առաջնախաղ՝ «Ահա քեզ ուղևորություն» («Joy Ride»), առաջին դերը սարսափ ժանրում, որտեղ հիմնականում սկվսում է երիտասարդ դերասանների կարիերան։ Այդ կինոնկարում Ուոքերի խաղընկերներն են դառնում Լիլի Սոբեսկին և Սթիվ Զանը։ «People» ամսագիրը 2001 թվականին Ուոքերին ընդգրկում է իր «Աշխարհի ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[16]։
Այնուհետև հետևում է «Ֆորսաժ»-ի շարունակությունը (արդեն առանց Վին Դիզելի) և Ուոքերը նկարահանվում է ամերիկյան ռեփ երգիչ Լուդաքրիսի «Act A Fool» երգի հոլովակում։ Այնուհետև հետևում է դեր Մայքլ Կրայտոնի «Ժամանակի թակարդում» («Timeline») վեպի էկրանավորման մեջ (որտեղ նաև նկարահանվել է Ջերարդ Բաթլերը), կինոնկարը ջերմ ընդունելություն չի ստանում ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ 2005 թվականին թողարկվում է գանձերի որոնման մասին «Բարի գալուստ դրախտ» («Into The Blue») բախտախնդիր-արկածային մարտաֆիլմը (ֆիլմը հավաքում է հաջող դրամագլուխ, իսկ 2009 թվականին թողարկվում է ֆիլմի ցածրաբյուջե շարունակությունը քիչ հայտնի դերասաններով) Ջեսիկա Ալբայի մասնակցությամբ, որտեղ Ուոքերը փայլում է իր լողորդի ունակություններով. Փոլը մանուկ ժամանակից զբաղվում էր սերֆինգով։ Հետաքրքիր է, որ Ալբան ևս ունեցել է նման փորձ՝ երիտասարդ ժամանակ նա խաղացել է «Ֆլիպպեր» սերիալում։
Ուոքերն իրեն դրսևորում է որպես դրամատիկական դերասան, դերակատարում ունենալով «Նոել» («Noel», 2004 թվական) ֆիլմում։ Ըստ սյուժեի, նա խաղում է Պենելոպե Կրուսի փեսացու-ոստիկան, ում Սուրբ Ծննդին մոտ հետապնդում է մի ծերունի, վստահ, որ երիտասարդը իր մահացած կնոջ վերամարմնավորումն է։ Ֆիլմում բազմաթիվ հայտնի դերասաններ կան՝ Սյուզան Սարանդոն և Ռոբին Ուիլյամս։
Հետագա աշխատանքներ
խմբագրելՀաջորդ նախագիծը՝ «Փախիր առանց հետադարձ հայացքի» («Running Scared»), Ուքերին ամրագրում է որպես հեռանկարային դերասան, ով կարողանում է խաղալ ոչ միայն երկրորդական մարտաֆիլմերում։ Սակայն մռայլ քրեական դրաման, որը համեմատվում է Գրիմ եղբայրների պատմության հետ, քաղաքային հեքիաթի ոգով, նույնիսկ չի կարողանում փոխհատուցել իր 15-միլիոնանոց բյուջեն, հավաքելով ընդամենը $9,3 միլիոն։ Նույն թվականին թողարկված Ուոլթ Դիսնեյ ստուդիայի «Սպիտակ գերի» («Eight Below») արկածային կինոնկարը, Ուոքերի հետ գլխավոր դերում, դառնում է վարձույթի առաջատարը, հավաքելով $20 միլիոն առաջին իսկ հանգստյան օրերին[22]։
Այնուհետև Ուոքերը նկարահանվում է գլխավոր դերում «Դրախտային նախագիծ» («The Lazarus Project») անկախ ֆիլմում, որն անմիջապես թողարկվում է DVD-ով, 2008 թվականի հոկտեմբերի 21-ին։ Հաջորդ դերը հանդիսանում է «Ֆորսաժ» շարքի շարունակությունը՝ «Ֆորսաժ 4» («Fast & Furious», որտեղ նա կրկին աշխատում է Վին Դիզելի հետ, ով լքել էր ֆիլմում նկարահանումները առաջին մասից հետո[23]։
2010 թվականին թողարկվում է «Տղաներ-թալանչիներ» («Takers») քրեական դրաման[24], որտեղ Փոլը նկարահանվում է Մեթ Դիլոնի և Հեյդեն Քրիստենսենի հետ։ Կինոնկարն ունի բավականին դժվար վարձույթային ճակատագիր։ Նկարահանումները սկսվել էին դեռևս 2008 թվականի սեպտեմբերին, սակայն ֆիլմը էկրան է բարձրանում միայն 2010 թվականին։
2011 թվականի գարնանը վարձույթ է դուրս գալիս «Ֆորսաժ 5» («Fast Five») ֆիլմը[25], իսկ երկու տարի անց՝ «Ֆորսաժ 6» («Fast Six»)։ Յոթերորդ ֆիլմի նկարահանումները նա այդպես էլ չի հասցնում ավարտել[26]։
Անձնական կյանք
խմբագրելԸնտանիք
խմբագրել1993 թվականին Փոլ Ուոքերը կարճատև սիրավեպ ուներ հանրահայտ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի հետ[27], ում հետ նա նկարահանվում էր «Թեմի և Թի Ռեքս» երիտասարդական կատակերգությունում։ 1998 թվականին Ուոքերը «Ուսանողական թիմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է Բլիս Էլիսին (անգլ.՝ Bliss Eliss), որտեղ աղջիկը մասնակցում էր մասսայական տեսարանին։ Զույգը հանդիպում է մի քանի տարի։ Դերասանուհի Ջեյմի Քինգի հետ սիրավեպը սկսվում է 2002 թվականին և տևում է մեկ տարուց քիչ ավել[27]։ Ըստ լուրերի, Ուոքերը նաև սիրավեպ է ունեցել դերասանուհի Ջեսիկա Ալբայի հետ, «Բարի գալուստ դրախտ» ֆիլմի իր խաղընկերուհու[27]։
Փոլը նաև ունի դուստր՝ Միդոու Ռեյն (անգլ.՝ Meadow Rain, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին), ով ապրում է իր մոր՝ Ուոքերի նախկին ընկերուհի Ռեբեկայի հետ, Հավայան կղզիներում[14][28]։
2006 թվականից հանդիպում էր Ժասմին Պիլչարդ Գոսնելի (անգլ.՝ Jasmine Pilchard-Gosnell)հետ, ով փոքր էր նրանից 16 տարով[29]։ Չնայած մամուլում բազմաթիվ հայտարարությունների, 2011 թվականի աշնանը նրանք այդպես էլ չնշանադրվեցին։ Զույգը բաժանվում է, այդ մասին Փոլը խոստովանում է հարցազրույցներից մեկում[30]։
Շատ մոտ էր իր կրտսեր եղբայրներ Քալեբի և Կոդի հետ, ովքեր գալիս էին իրենց եղբոր բառացիորեն բոլոր պրեմիերաներին[31]։
Հետաքրքրություններ
խմբագրելԴերասանն ուներ երկու տուն՝ Հանտինգտոն Բիչում և Սանտա Բարբարայում, և չեսապիկ բեյ ռետրիվեր տեսակի շուն՝ Լաբրադոր անունով[13][32], Կովբոյ ձի։ Դերասանը պաշտում էր սերֆինգը և լողափում զբոսանքները, հետաքրքրվում էր մեքենաներով և ավտմեխանիկայով։ Սիրում էր ճանապարհորդել և եղել է Հնդկաստանում, Ֆիջիում, Կոստա Ռիկայում, Բրունեյում, Բորնեոյում[16]։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում դերասանուհիներ-զույգեր Կայլի և Կիտոն Թինդալների հետ[16]։
Ուոքերը լրջորեն զբաղվում էր բրազիլական ջիու-ջիցուով[11]։ Ուներ ծիրանեգույն գոտի[33], այնուհետև՝ դարչնագույն գոտի։ Մարզվում էր Ռիկարդո Միլերի ղեկավարության տակ, ով իր աշակերտին հետմահու պարգևատրում է սև գոտիով[11]։ Ըստ Միլերի խոսքերի, Ուոքերը «միշտ ձգտում էր ցուցադրել ջիու-ջիցուն իր ֆիլմերում, …ցանկանում էր իր ֆիլմերը օգտագործել որպես բեմ հենց ջիու-ջիցուի ցուցադրման համար, …ինձ ասում էր, որ ցանկանում է հանդիսատեսի մոտ հիշվել ոչ միայն որպես ավտոարշավորդ, այլ, նաև, որպես ջիու-ջիցուի մասնագետ»[11]։
Բացի այդ, Ուքերը մասնակցություն էր ունենում «Redline Time Attack» մրցարշավների սերիայում, M3 E92 մեքենայով, «AE Performance» թիմի հետ։ Նրա մեքենան հովանավորում էին այնպիսի կազմակերպություններ, ինչպես «Etnies», «Brembo Brakes», «Ohlins» «Volk», «OS Giken», «Hankook», «Gintani» և «Reach Out Worldwide»[34]։
Այլ նախագծեր
խմբագրելՓոլը հայտնվել է երկու երաժշտական հոլովակներում՝ «Wrong Thing Right Then» (1997 թվական), «Mighty Mighty Bosstones» խմբի երգի հիման վրա («Դիմավորեք Դիդլներին» ֆիլմի համար) և «Act A Fool», Լուդաքրիսի երգի հիման վրա («Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի համար)[35]։
Դերասանը նկարահանվում է հաղորդավարի դերում սպիտակ շնաձկների մասին պատմող «National Geographic»-ի արտադրության վավերագրական ֆիլմում, հաղորդումը եթեր է հեռարձակվել 2010 թվականի հունիսին[36][37]։ Փոլը անց է կացրել 11 օր, նկարահանելով 7 շնաձկան Մեքսիկայի ափամերձ շրջանում[38]։ Արշավախումբը գլխավորում էր Քրիս Ֆիշերը։
2011 թվականի հունվարին դառնում է «Coty Prestige» օծանելիքային ընկերության «Davidoff Cool Water for Men» հոսքագծի դեմքը, որը մեկնարկում է 2011 թվականի հուլիսին[39]։
Բարեգործական ծրագիր
խմբագրելՀիշելով իր պատանեկական երազանքները, երբ նա ցանկանում էր դառնալ ծովային կենսաբան, ինչպես նրա կուռք Ժակ Կուստոն[38], 2006 թվականին Փոլ Ուոքերը միանում է Թրաձկան պաշտպանության ֆոնդին[40]։
2010 թվականի մարտին Ուոքերը ուղևորվում է Չիլի, որտեղ օգնություն էր ցուցաբերում երկրաշարժից տուժածներին, որը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին և գնահատվում էր 8,8 բալ։ «REACH OUT Worldwide» իր բժշկական կազմակերպության հետ միասին դերասանը տեղակայվում է Մաուլում, ինչպես նաև այցելում է Իլոկա քաղաք, Կուրանիպե և Պելյուուե ավաններ, բժիշկների հետ զբաղվելով հիվանդների պատվաստումներով[41]։
Մահ
խմբագրել2013 թվականի նոյեմբերի 30-ին, ուղիղ ժամը 15:30-ին (ըստ UTC-8-ի) Ուոքերը և նրա ընկեր Ռոջեր Ռոդասը այցելում են «Reach Out Worldwide» բարեգործական ֆոնդի միջոցառում Հայան թայֆունի[8][42] զոհերի համար միջոցներ հավաքելու նպատակով, որը տեղի էր ունեցել վերջերս Ֆիլիպիններում։ Դրանից քիչ անց նրանք կարմիր «Porsche Carrera GT» մեքենայով, որը պատկանում էր Ռոդասին, հեռանում են։ Ճանապարհին վարորդը չի կարողանում կառավարել մեքենայի ղեկավարությունը և մեքենան բախվում է լապտերասյանը և կողքին աճած ծառին Վալենցիում, Սանտա Կլարիտա, Կալիֆորնիա և անմիջապես հրդեհվում է[8][10][43][44]։
Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը հայտարարում է, որ վարորդը և ուղևորը մահացել են անմիջապես ավտովթարի վայրում[43][45]։ Առաջինը այդ լուրը հաղորդում է «TMZ» ռեսուրսը այն բանից հետո, երբ Ուոքերի հրապարակախոս Էյմ Վան Այդենը հաստատում է դերասանի մահը[8]։ Ռոդասը Ուոքերի վաղեմի ընկերն էր և օգնել է հիմնադրելու «Reach Out Worldwide» ֆոնդը։ Նա հանդիսանում էր «Always Evolving»-ի գործադիր տնօրենը, ավտոսալոն, տեղակայված Վալենցիում[46][47]։
Փոլի վերջին խոսքերն են եղել՝ <<5 րոպեից տանը կլինեմ>>։ Այս խեսքերը ասել է դստեր՝ Մեդոու Ուոքերի հետ հեռախոսազանգի ժամանակ։
Ուոքերի հուղարկավորությունը տեղի է ուենում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, Գլենդելում (Կալիֆոռնիա նահանգ)[48]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1985-1994 | Դպրոցական արձակուրդները «CBS»-ում. Հատուկ թողարկում | CBS Schoolbreak Special | Դիլլ |
1985-1986 | Ուղի դեպի երկինք | Highway To Heaven | Էրիկ Տրևերս/Թոդդ Բրայանտ |
1986 | Հրեշը պահարանից | Monster In The Closet | «Պրոֆեսոր» Բեննետ |
1987 | Ծրագրավորված սպանության | Programmed To Kill | Ջեյսոն |
1988 | Դա Ես եմ ձեզ ասում | I’m Telling! | մասնակից |
1990 | Չարլզը պատասխանատու է | Charles In Charge | Ռասսել Դևիս |
1991 | Հիմարիկ | What A Dummy | Ռիկ |
1991 | Ո՞վ է տան տերը | Who’s The Boss? | Մայքլ Հեյնս |
1992-1993 | Երիտասարդ և հանդուգն | The Young & The Restless | Բրենդոն Քոլինզ |
1994 | Տղաների վերադարձը | The Boys Are Back | Ջեսի Հենսոն |
1994 | Թեմի և Թի Ռեքս | Tammy & The T-Rex | Մայքլ |
1996 | Հրեշտակի հպումը | Touched By An Angel | Ջոնաթան |
1998 | Դիմավորեք Դիդլներին | Meet The Deedles | Ֆիլ Դիդլ |
1998 | Պլեզանտվիլ | Pleasantville | Սկիպ Մարտին |
1999 | Ուսանողական թիմ | Varsity Blues | Լենս Հարբոր |
1999 | Այդ բոլորը նա է | She’s All That | Դին Սեմփսոն |
1999 | Ավերված պալատը | Brokedown Palace | Ջեյսոն |
2000 | Գանգեր | The Skulls | Քալեբ Մենդրեյկ |
2001 | Ֆորսաժ | The Fast & The Furious | Բրայան Օ’Քոններ |
2001 | Ահա քեզ ուղևորություն | Joy Ride | Լյուիս Թոմաս |
2003 | Կրկնակի ֆորսաժ | 2 Fast, 2 Furious | Բրայան Օ’Քոններ |
2003 | Ժամանակի թակարդում | Timeline | Քրիս Ջոնսոն |
2004 | Նոել | Noel | Մայկ Ռայլի |
2005 | Բարի գալուստ դրախտ | Into The Blue | Ջարեդ |
2006 | Փախիր առանց հետադարձ հայացքի | Running Scared | Ջոուի Գազել |
2006 | Սպիտակ գերի | Eight Below | Ջերի Շեպարդ |
2006 | Մեր հայրերի դրոշները | Flags Of Our Fathers | Հենկ Հենսոն |
2007 | ԱՄՆ պատմություններ | Stories USA | Մայկի |
2007 | Փոխարինում | The Death and Life Of Bobby Z | Թիմ Կիրնի |
2008 | Դրախտային նախագիծ | The Lazarus Project | Բան Հարվի |
2009 | Ֆորսաժ 4 | Fast & Furious | Բրայան Օ’Քոններ |
2010 | Տղաներ-թալանչիներ | Takers | Ջոն Ռոուվեյ |
2011 | Ֆորսաժ 5 | Fast Five | Բրայան Օ’Քոններ |
2013 | Մեքենա № 19 | Vehicle 19 | Մայքլ Վուդս |
2013 | Ֆորսաժ 6 | Fast Six | Բրայան Օ’Քոններ |
2013 | Հաշված ժամեր | Hours | Նոլան |
2013 | Գրավատան քրոնիկներ | Pawn Shop Chronicles | Ռոու Դոգ |
2014 | 13-րդ շրջան. Աղյուսե առանձնատներ | Brick Mansions | Դեմիեն |
2015 | Ֆորսաժ 7 | Furious 7 | Բրայան Օ’Քոններ |
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1988 | Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) | Երիտասարդ դերասանի լավագույն հյուրային դեր ցերեկային սերիալում «A Special Love» դրվագի համար |
Ճանապարհ Դրախտ | Առաջադրված |
1993 | Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) | Լավագույն երիտասարդ դերասան ցերեկային սերիալում | Երիտասարդ և հանդուգն | Առաջադրված |
1994 | en:Soap Opera Digest Award | Ականավոր էկրանային նորամուտ | Առաջադրված | |
Երիտասարդ դերասան (en:Young Artist Award) | Երիտասարդ դերասանի լավագույն տղամարդու դեր օճառային օպերայում | Առաջադրված | ||
2000 | Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) | Նոր սեքսուալ աստղ | Առաջադրված | |
2001 | Հոլիվուդյան բեկում | Տղամարդու տարվա բեկում Ստացել է Hollywood Film Festival-ում |
Հաղթանակ | |
Երիտասարդ Հոլիվուդ (en:Young Artist Award) | Տղամարդու նոր ոճ | Հաղթանակ | ||
2002 | en:MTV Movie Awards | Լավագույն էկրանային թիմ Վին Դիզելի հետ |
Ֆորսաժ | Հաղթանակ |
Իղամարդու տարվա բեկում | Առաջադրված | |||
2003 | en:Teen Choice Awards | Ավենավառ սիրավեպ Փոլ Ուոքերին և նրա մեքենային |
Կրկնակի ֆորսաժ | Հաղթանակ |
2009 | en:Teen Choice Awards | Մարտաֆիլմի լավագույն դերասան | Ֆորսաժ 4 | Առաջադրված |
2011 | en:Teen Choice Awards | Մարտաֆիլմի լավագույն դերասան | Ֆորսաժ 5 | Առաջադրված |
en:Black Reel Awards | Լավագույն թիմ Ֆիլմի դերասանների հետ |
Տղաներ-թալանչիներ | Առաջադրված | |
2014 | en: MTV Movie Awards | Լավագույն էկրանային զույգ Վին Դիզելի հետ |
Ֆորսաժ 6 | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.usmagazine.com/celebrity-news/news/paul-walker-dead-at-40-fast-and-the-furious-actor-dies-in-car-accident-report-20133011
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.tribute.ca/people/paul-walker/1379/17622/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
- ↑ 6,0 6,1 6,2 'Fast and Furious' star Paul Walker dies in fiery car crash, ABC News confirms
- ↑ 7,0 7,1 7,2 http://edition.cnn.com/2013/11/30/showbiz/actor-paul-walker-dies/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «'Fast and Furious' star Paul Walker dies in car accident». CNN. 2013 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
- ↑ «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says». ABC News. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
- ↑ 10,0 10,1 Joel Landau (2013 թ․ նոյեմբերի 30). «Paul Walker dead at 40: 'Fast and Furious' star killed in fiery car crash». NY Daily News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30–ին-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Duane, Daniel. «Paul Walker's Adventure Sports Workout Routine». Men's Health. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
- ↑ «Paul Walker Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Keck, William (2005 թ․ սեպտեմբերի 27). «Fame lets Paul Walker dive in». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 14,0 14,1 «Paul Walker». Complex. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Aames, Ethan (2004 թ․ նոյեմբերի 12). «Paul Walker on Noel». Cinema Confidential. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 IMDB Trivia Section
- ↑ «Betsey Alma OEFINGER b. 28 Oct 1922 Meriden New Haven County, Connecticut, U.S.A. d. 7 Mar 1991 Meriden New Haven County, Connecticut, U.S.A.: Our Family History». Germans2franklincountyma.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Chean, Steven (2003 թ․ հունիսի 15). «Walker on the wild side». USA Weekend. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Paul William Walker I-IV bio: The Faster & Furiouser 5/4DEEMAS&JESUS ADAM Actor». Tribute.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Kim, Beatrice (2003 թ․ նոյեմբերի 21). «Pretty boy is pretty coy: Walker talks the talk». The Stanford Daily. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Paul Walker Covers 'Men's Health' March 2010 | Paul Walker : Just Jared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Eight Below (2006)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Apple – Movie Trailers – Fast and Furious». Apple. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Fleming, Michael (2008 թ․ սեպտեմբերի 9). «Screen Gems digs up 'Bone' cast». Variety. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Fast Five Premiere
- ↑ Gonzalez, Maricela. «'Fast & Furious 7' production halted after Paul Walker's death». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 Paul Walker Photos | Who is Paul Walker dating? Girlfriend, Wife
- ↑ Longsdorf, Amy (2006 թ․ փետրվարի 24). «Paul Walker: People.com». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Jasmine Pilchard-Gosnell: Paul Walker’s Teenage Fiancee?
- ↑ «Paul Walker & Jasmine: Engaged? Nope! | Jasmine Pilchard-Gosnell, Paul Walker : Just Jared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Flag Of Our Brothers, JustJared». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Koltnow, Barry (2006 թ․ փետրվարի 18). «Just chillin'». Orange County Register. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Duane, Daniel. «Paul Walker's Adventure Sports Workout Routine». Men's Health. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «AE Performance». Redline Time Attack. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Paul Walker (I) — Other works
- ↑ «Paul Walker Leads Shark Expedition». Starpulse.com. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Actor Paul Walker Joins National Geographic Shark Expedition». DiverWire. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 38,0 38,1 Itier, Emmanuel. «Paul Walker Interview». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Coty Prestige Announces Agreement With Paul Walker». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Paul Walker Joins The Billfish Foundation to Kick-Off 20th Anniversary Celebration». marlinmag.com. 2006 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «REACH OUT Worldwide». REACH OUT Worldwide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «'Fast and Furious' star Paul Walker dies in Valencia car crash, publicist says». ABC News. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 43,0 43,1 «Publicist: Fast & Furious Actor Paul Walker Dies in Car Crash». TIME. 2013 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Schabner, Dean (November 30, 2013). 'Fast and Furious' Star Paul Walker Killed in Crash". ABC News.
- ↑ «Fast & Furious actor Paul Walker dies in California car crash». BBC News US & Canada. BBC News. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Call to Action». Merrill Lynch. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Smith, Perry (2013 թ․ նոյեմբերի 30). «Paul Walker, Santa Clarita CEO Reportedly Killed In Fatal Single-Car Crash». KHTS Radio. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Похоронили актёра Пола Уокера в его родном городе Глендейл (штат Калифорния) // РИА Новости, 2013-12-15
- ↑ Paul Walker (I) — Awards
Արտաքին հղումներ
խմբագրել- պաշտոնական կայք (անգլ.)
- էջը IMDb կայքում (անգլ.)
- էջը kinopoisk կայքում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ուոքեր» հոդվածին։ |