Քեմերոն Դիաս
Քեմերոն Միշել Դիաս (անգլ.՝ Cameron Michelle Diaz, օգոստոսի 30, 1972[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4]), ամերիկյան դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է դարձել 1990 թթ.-ին ի շնորհիվ «Դիմակը» ֆիլմում տարած դերի։ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։
Քեմերոն Դիաս անգլ.՝ Cameron Diaz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1972[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4] |
Կրթություն | Long Beach Polytechnic High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային պրոդյուսեր և ֆոտոմոդել |
Ընտրանի | Շրեկ 4-D, Բոլորը խենթանում են Մերիի համար, Չարլիի հրեշտակները, Նյու Յորքի ավազակախմբերը և Դիմակը |
Ծնողներ | հայր՝ Emilio Diaz? |
Ամուսին(ներ) | Բենջի Մեդդեն |
Համատեղ ապրող(ներ) | Մեթ Դիլոն, Ալեքսանդր Ռոդրիգես և Ջասթին Թիմբերլեյք |
Երեխա(ներ) | Raddix Madden? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՔեմերոնը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Մայրը՝ Բիլլի Դիասը (օրիորդական ազգանունը՝ Էռլի) կիսով գերմանացի է, կիսով՝ անգլիացի, հայրը՝ Էմիլիո Դիասը (1949—2008) կուբացի, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրն աշխատել է որպես արտահանման ու ներկրման գործակալ, իսկ հայրն ավելի քան 20 տարի աշխատել է կալիֆոռնիական «UNOCAL» նավթային ընկերությունում[5][6]։
Իր ողջ մանկությունը Քեմերոնն անցկացրել է Սան Դիեգո քաղաքում, հաճախել է «Long Beach Polytechnic High School»[7]։
Քեմերոնի մանկության տարիներին Դիասների տանը ոչ մեծ գազանանոց կար (կատուներ, մկներ, թռչուններ, օձեր և այլն), և Քեմերոնը երազում էր դառնալ կենդանաբան և չէր էլ մտածում դերասանական կարիերայի մասին։
Կարիերան
խմբագրելՄի երեկույթի ժամանակ Քեմերոն Դիասն առաջարկություն է ստանում աշխատելու «Elite» մոդելային գործակալությունում։ Քեմերոնն առանց երկար մտածելու պայմանագիր է կնքում գործակալության հետ, ինչի համար երբեք չի զղջացել։ Մեկ օրվա աշխատանքի համար նա ստանում էր շուրջ 2 հազար դոլար։
16 տարեկանից Քեմերոնը «Elite» գործակալության ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ լուսանկարավում էր նաև «Mademoiselle» ու «Seventeen» ամսագրերի համար, նկարահանվում էր Կելվին Կլյայնի նորաձևության տան և «Levi’s» ու «Coca-Cola» ընկերությունների գովազդներում։
Դիասը շատ է ճանապարհորդել, եղել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, իսկ 1990 թվականին նա սիրավեպ է սկսում հոլիվուդյան վիդեոպրոդյուսեր Կառլսոն դե Լա Տորրեի հետ։ Նրանց սիրավեպը շարունակվում է մինչ 1995 թվականը։
Քեմերոն Դիասը Հոլիվուդում հայտնի է դառնում Ջիմ Քերրիի հետ «Դիմակը» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերով։ Նրա ձայնով են խոսում անիմացիոն մի շարք հերոսներ։
Քեմերոնին առանձնակի հռչակ բերեց Չառլիի հրեշտակները ֆիլմը, որում նա նկարահանվել է Դրյու Բերիմորի ու Լյուսի Լյուի հետ։
2009 թվականի հունիսի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց դերասանուհու անունը կրող № 2386 աստղը։
Անձնական կյանքը
խմբագրել1995-1998 թվականներին Քեմերոն Դիասը հարաբերություններ ուներ դերասան Մեթ Դիլոնի հետ[8]։
1999 թվականին Քեմերոնը սիրավեպ ուներ Ջարեդ Լետոյի հետ։ 2000 թվականին զույգը նշանվել է, սակայն 2003 թվականին բաժանվել են։
2003-2006 թվականներին Քեմերոնը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ[8]։ 2004 թվականի հոկտեմբերին Դիասն ու Թիմբերլեյքը ընդհարում են ունենում լրագրողի հետ այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին։ Նրանք խլել են լրագրողի կամերան, երբ վերջինս փորձել է նկարել զույգին։ Այս միջադեպի լուսանկարները հայտնվել են «Us Weekly» ամսագրում։
2010 թվականի հուլիսից մինչ 2011 թվականի սեպտեմբերը Քեմերոնը հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ[9]։
2014 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Քեմերոն Դիասը հանդիպում է «Good Charlotte» խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ[10]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Քեմերոնը դեմ է պլաստիկ վիրահատություններին։ Սակայն «ТВ Центр» հեռուստաալիքի հաղորդավար Ալեքսանդրա Գլոտովային տված հարցազրույցում նա պատմել է, որ չորս անգամ վիրահատել է քիթը։ «Երեք անգամ քիթս ջարդել եմ սերֆինգով զբաղվելիս։ Իսկ չորրորդ անգամ ջարդել եմ ապակե դռանը խփելուց։ Չէի նկատել»,- վիրաբույժին այցելելու պատճառը բացատրել է Քեմերոնը[11]։
- Քեմերոն Դիասը տառապում է միզոֆոբիայով[12]։
- Քեմերոն Դիասն աստղ ունի Հոլիվուդի փառքի ծառուղում (համար 2386)[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #123340713 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Family ties, Father & mother». People. 2004 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
- ↑ FilmReference.com: Cameron Diaz Biography (1972-)
- ↑ «Cameron Diaz biography». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 8,0 8,1 Cameron Diaz Biography
- ↑ Yankees' slugger Alex Rodriguez, Cameron Diaz keep romance low key at CC Sabathia’s birthday bash Արխիվացված 2010-07-23 Wayback Machine DailyNews.com
- ↑ Քամերոն Դիասը պաշտոնապես նշանադրվել է Good Charlotte ռոք-խմբի մենակատարի հետ
- ↑ Интервью Камерон Диас
- ↑ «Celebrities And Mysophobia» (անգլերեն). The Fear of Germs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Cameron Diaz receives Hollywood Star» (անգլերեն). www.upi.com. 2009. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմերոն Դիաս» հոդվածին։ |