Քրիստա Լյուդվիգ ( գերմ.՝ Christa Ludwig, մարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] - ապրիլի 24, 2021(2021-04-24)[5][1][6][…], Կլոստերնեոբուրգ, Թուլն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[5][7]), գերմանացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։ Առավելապես հայտնի է Մոցարտի, Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում դերերգերի կատարմամբ, ինչպես նաև գերմանական երգերի, կամերային և եկեղեցական երաժշտության իր մեկնաբանություններով։

Քրիստա Լյուդվիգ
գերմ.՝ Christa Ludwig
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]
Մահացել էապրիլի 24, 2021(2021-04-24)[5][1][6][…] (93 տարեկան)
Մահվան վայրԿլոստերնեոբուրգ, Թուլն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[5][7]
Քաղաքացիություն Գերմանիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինՊոլ-Էմիլ Դեբե և Վալտեր Բերրի
Պարգևներ և
մրցանակներ
 Christa Ludwig Վիքիպահեստում

Ձայնի դիապազոնը թույլ է տվել երգչուհուն կատարել նաև դրամատիկ սոպրանոյի համար նախատեսված դերերգեր։

Կենսագրություն

խմբագրել

Քրիստա Լյուդվիգը ծնվել է երգիչների ընտանիքում։ Երգելու արվեստին սկզբում սովորել է մորից, այնուհետև Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն երաժշտական դպրոցում։ Հենց Ֆրանկֆուրտում էլ կայացել է նրա առաջնախաղը։ 1946 թվականին նա հանդես է եկել Օռլովսկու դերերգով Յոհան Շտրաուսի «Չղջիկ» օպերետում։

1946-1952 թվականներին նա հանդես է եկել Մայնի Ֆրանկֆուրտում, 1952-1955 թվականներին՝ Դարմշտադտում, 1954-1957 թվականներին՝ Հանովերում, 1957 թվականից՝ Վիեննայի պետական օպերայում։ 1955 թվականից պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի փառատոնին, իսկ 1966 թվականից՝ Բայրոյթի վագներյան փառատոնին։

Շրջագայել է Մյունխենում, Համբուրգում, Հռոմում, Բրյուսելում, Չիկագոյում (1959), Նյու Յորքում (Մետրոպոլիտեն, 1959), Միլանում (Լա Սկալա, 1960-1961), Բուդապեշտում (1970), Տորոնտոյում (1970), Սան Ֆրանցիսկոյում (1971), Բուենոս Այրեսում (1971), Մոսկվայում (1971), Փարիզում (1972-1987), Լոնդոնում (Քովենթ Գարդեն, 1976) և այլն։

Մասնակցել է մի շարք համաշխարհային պրեմիերաների, այդ թվում՝ Գոտֆրիդ ֆոն Էյնեմի «Ծեր տիկնոջ այցը» օպերայի պրեմիերային (Վիեննա, 1971)։

Երգչուհու վերջին ելույթը կայացել է 1995 թվականին Վիեննայի օպերայում (Ռիխարդ Շտրաուս, «Էլեկտրա», Կլիտեմնեստրայի դերերգ)։

Խաղացանկ

խմբագրել

Քրիստա Լյուդվիգը կատարել է դերերգեր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (Քերուբինո՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», Դորաբելլա՝ «Այդպես են վարվում բոլորը», Դոննա Էլվիրա՝ «Դոն Ժուան»), Ռիխարդ Վագների (Ադրիանո՝ «Ռիենցի», Վեներա՝ «Տանհոյզեր», Օրտրուդ՝ «Լոհենգրին», Ֆրիկա և Վալթրաուտե՝ «Նիբելունգի մատանին», Կունդրի՝ «Պարսիֆալ»), Ռիխարդ Շտրաուսի (Կլիտեմնեստրա՝ «Էլեկտրա», Օկտավիան և Մարշալուհի՝ «Վարդերի ասպետը», Ներկարարի կինը՝ «Առանց ստվերի կինը»), Ջուզեպպե Վերդիի (Լեդի Մակբեթ՝ «Մակբեթ», Ազուչենա՝ «Տրուբադուր», Էբոլի՝ «Դոն Կառլոս», Ամներիս՝ «Աիդա»), Լյուդվիգ վան Բեթհովենի (Լեոնորա՝ «Ֆիդելիո»), Ժորժ Բիզեի (Կարմեն՝ «Կարմեն»), Ժյուլ Մասնեի (Շառլոտ՝ «Վերթեր»), Հեկտոր Բեռլիոզի (Դիդոնե՝ «Տրոյացիներ»), Քամիլ Սեն-Սանսի (Դալիլա՝ «Սամսոն և Դալիլա»), Ջակոմո Պուչինիի (Սուձուկի՝ «Մադամ Բատերֆլայ») և այլ օպերաներում։

Լյուդվիգի խաղացանկն ընդգրկում էր նաև Բախի, Շուբերտի, Բեթհովենի, Բրամսի, Մալերի, Ռավելի և այլոց երգերը, կամերային և օրատորիալ ստեղծագործությունները։ Երգչուհին համագործակցել է բազմաթիվ հռչակավոր դիրիժորների հետ (Հերբերտ ֆոն Կարայան, Կարլ Բյոմ, սըր Գեորգ Շոլթի, Օտտո Կլեմպերեր, Իշտվան Կերտես և այլք)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստա Լյուդվիգ» հոդվածին։