Ֆալաֆել (արաբ․՝ فلافل‎‎  ( )), արաբական կերակրատեսակ, տապակված գնդեր՝ պատրաստված սիսեռով։ Տարածված է հատկապես Հունաստանում, Եգիպտոսում, Սիրիայում Իրաքում, Սաուդյան Արաբիայում և այլն։

Ֆալաֆել
Ֆալաֆելի բաղադրիչները
Տեսակկերակուր և minced food ball?
Առաջացման երկիր Եգիպտոս
 Falafel Վիքիպահեստում
Ֆալաֆել

Ֆալաֆելը ղպտիերեն բառ է (Φα Λα Φελ), որը նշանակում է «շատ լոբիներ»։

Պատմություն

խմբագրել

Ֆալաֆելի ծագումն անհայտ է։ Կա մի ընդհանուր տեսություն, որ առաջին անգամ ֆալաֆել պատրաստել են ղպտիները՝ որպես մսին փոխարինող ուտեստ պահքի ժամանակ։ Քանի որ Ալեքսանդրիան նավահանգստային քաղաք է, հնարավոր է եղել ուտեստը տեղափոխել Մերձավորարևելյան այլ երկրներ։ Ավելի ուշ նաև Լևանտ երկրներ։

Մերձավոր Արևելք

խմբագրել

Մերձավոր Արևելքում ֆալաֆելը դարձել է արագ սնունդ։ Ռամադանի ընթացքում ֆալաֆելը կազմել է իֆտարի մաս։ Ֆալաֆելը այնքան տարածված էր որոշ երկրներում, որ ՄաքԴոնալդսի փոխարեն անվանում էին "McFalafel"։ Մեր ժամանակներում ֆալաֆելը համարվում է ազգային ուտեստ Եգիպտոսում, Պաղեստինում և Իսրայելում։

Հյուսիսային Ամերիկա

խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում մինչև 1970-ականները ֆալաֆել կար միայն հրեական թաղամասերում և ռեստորաններում։ Այսօր ուտեստը տարածված է ողջ Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։

Սննդային արժեքը 100 գ

խմբագրել
 
Ֆալաֆել սենդվիչ

Արտաքին հղումներ

խմբագրել