2000 թվականն Արցախում
Ստորև ներկայացված է 2000 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելԻրադարձություններ
խմբագրելՄարտ
խմբագրել- Մարտի 22 - Ստեփանակերտում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ է իրականացվում, որի հետևանքով Արկադի Ղուկասյանը ստանում է հրազենային վիրավորում[1][2]։ Իրավապահ մարմինները հայտարարում են, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է[1][2]։
Հուլիս
խմբագրել- Հուլիսի 8 - ԵԱՀԿ առաքելությունը Արցախի հյուսիս-արևմյան մասում՝ Մռավի լեռնաշղթայի երկարությամբ անցկացնում է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մշտադիտարկում[3]։ Արցախյան ուժերի կողմից վերահսկվող տարածքների դիտարկումը անցնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի ղեկավարությամբ[3]։ Առաքելության կազմում ընդգրկված էին նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի ծրագրավորման խմբի ղեկավար գնդապետ Բերնար Վիալաթը (Ֆրանսիա), անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Շանդոր Յուհասը (Հունգարիա) և Շտեֆան Բուհմայերը (Ավստրիա)։ Մառախուղի պատճառով շփման գծերի երկու կողմերում տեղակայված հետազոտող խմբերի միջև չի հաջողվում հաստատել տեսողական կապ, սակայն տեղի ունենում միայն ռադիոփոխանակում[3]։ ԵԱՀԿ առաքելության անդամները տվյալ հատվածի համար պատասխանատու հրամանատարների հետ անցկացնում են ճեպազրույց` արդի իրավիճակի վերաբերյալ[3]։ Մշտադիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի գրանցվում[3]։ ԵԱՀԿ հետազոտման խմբին ուղեկցում էին Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները[3]։
- Հուլիսի 9 - Ստեփանակերտում տեղի է ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի հանդիպումը Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկվում են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մմշտադիտարկման արդյունքները[3]։
- Հուլիսի 12
- Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը մասնակցում է Վիենայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին[4][5]։ Նիստի ժամանակ համանախագահները քննարկում և ամփոփում են տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքները[4][5]։ ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոյի խոսքերով, Վիեննայի հանդիպմանը միջնորդները պետք է քննարկեն նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բենիտա Ֆերերո-Վալդների` հուլիսի 17-18-ին տարածաշրջան նախատեսված այցի նախապատրաստման հարցեր[5]։
- Արցախի գլխավոր դատախազի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Արամայիս Ավագյանը հայտարարում է, որ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փաստաբան՝ Ժուդեքս Շաքարյանը բացահայտորեն ձգձգում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը` օրեկան ընթերցելով ընդամենը 15-20 էջ[6]։
- Հուլիսի 13
- «Արցախի պաշտպանության մարտերի մասնակիցներին կարգավիճակ տալու մասին» Արցախի կառավարության որոշման համաձայն ստեղծվում է հանրապետական հանձնաժողով։ Հանձնաժողովը համապատասխան տվյալներ է հավաքում մինչ Արցախի բանակի կազմավորումը ինքնապաշտպանության ջոկատների կազմում պաշտպանության մարտերի մասնակիցների մասին, ճշտում է կանոնավոր բանակի կազմում մարտական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև զոհվածների ցուցակները[7]։ Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալուց հետո 2001 թվականի հունվարի 1-ից զինծառայողները և քաղաքացիական անձինք օգտվում են հանրապետության կառավարության սահմանած արտոնություններից[7]։ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի համաձայն կարգավիճակով զինծառայողների մարտական ծառայության մեկ օրվա կենսաթոշակը հաշվվում է երեք օրվա չափով[7]։
- Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր է ստորագրում, համաձայն որի Արցախիի Հանրապետության Ազգային բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում 2000 թվականի հուլիսի 1-ից իրականացվելու է մինչև 1931 թվականը ծնված ավանդատուների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցում[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Պարզաբանում. Սամվել Բաբայան». mediamax.am. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 2,0 2,1 «Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո». panarmenian.net. 2017 թ․ մարտի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ». PanARMENIAN.Net. 2000 թ․ հուլիսի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 4,0 4,1 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ». PanARMENIAN.Net. 2000 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «ԱՅՍՕՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԸ». PanARMENIAN.Net. 2000 թ․ հուլիսի 12. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՁԳՁԳՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ». panarmenian.net. 2000 թ․ հուլիսի 12. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ` ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ`». panarmenian.net. 2000 թ․ հուլիսի 13. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «ԼՂՀ-ՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ». panarmenian.net. 2000 թ․ հուլիսի 13. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.