Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Արցախի արտաքին գործերի նախարարը նշանակվում Արցախի նախագահի կողմից։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Պաշտոնավարում է՝
Սերգեյ Ղազարյան
ՆստավայրԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Անդրանիկ պաշտոնավարԱրկադի Ղուկասյան
ՁևավորումԱրցախի Սահմանադրություն
հուլիսի 23, 1993

Պատմություն

խմբագրել

1993 թվականի հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ հիմնվեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը[1]։ Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար նշանակվեց ԼՂՀ ՊՊԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը։ Հետագա տարիներին արտաքին գործերի նախարարությունը ղեկավարեցին Նաիրա Մելքումյանը, Աշոտ Ղուլյանը, Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը (որպես նախարարի պաշտոնակատար), Կարեն Միրզոյանը, Մասիս Մայիլյանը, Դավիթ Բաբայանը[1]։ 2023 թվականի հունվարից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սերգեյ Ղազարյանն է[1]։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարները
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
  Սերգեյ Ղազարյան հունվարի 11, 2023 Պաշտոնավարում է
  Դավիթ Բաբայան հունվարի 4, 2021 հունվարի 11, 2023
  Մասիս Մայիլյան սեպտեմբերի 25, 2017 հունվարի 4, 2021
  Կարեն Միրզոյան սեպտեմբերի 22, 2012 սեպտեմբերի 25, 2017
  Վասիլի Աթաջանյան հուլիսի 7, 2011 սեպտեմբերի 22, 2012 նախարարի պաշտոնակատար
  Գեորգի Պետրոսյան դեկտեմբերի 26, 2005 հուլիսի 7, 2011
  Արման Մելիքյան դեկտեմբեր, 2004 դեկտեմբերի 26, 2005
  Աշոտ Ղուլյան հոկտեմբեր, 2002 դեկտեմբեր, 2004
  Նաիրա Մելքումյան սեպտեմբերի 8, 1997 հոկտեմբեր, 2002
  Արկադի Ղուկասյան հուլիսի 23, 1993 սեպտեմբերի 8, 1997

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jump up to: 1,0 1,1 1,2 «ԱԳՆ ստեղծման պատմությունը». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.