Արմավիա, հայկական ազգային ավիաընկերություն։ Հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել իր գործունեությունը։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ էր իրականացնում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 48 քաղաքներում[1]։ Հիմնական չվերթներն ու չարտերային միջազգային թռիչքներն իրականացվում էին Զվարթնոց օդանավակայանից։

«Արմավիա» ավիաընկերություն
ՕՏՄԱ
U8
ՔԱՄԿ
RNV
Պայմանականչ
ARMAVIA
Հիմնադրվել էդեկտեմբերի 12, 1996
Գործունեության սկիզբ? — 2013
Գործունեության ավարտապրիլի 1, 2013
ԿենտրոններԶվարթնոց
Նավատորմ9
ԳլխամասԵրևան, Հայաստան
ՂեկավարությունՆորայր Բելլույան
Աշխատակիցներ450

«Արմավիա» ավիաընկերության 68%-ը պատկանում էր «Mika Corporation»-ին։

Պատմություն

խմբագրել

«Արմավիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերրի 12-ին։

2002-ին «Արմավիա» ավիաընկերությունը ռազմավարական դաշինք ստեղծելու մասին առևտրային համաձայնագիր կնքեց ռուսական «Սիբիր» ավիաընկերության հետ։ Նույն տարում «Արմավիա» ավիաընկերությունը շահագործեց Airbus A320 առաջին ինքնաթիռը, իսկ երկրորդը շահագործման հանձնվեց 2003-ին։

2003 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը իր վրա վերցրեց սնանկացած Հայկական ավիաուղիների թռիչքների մի մասը։

2013-ին սնանկացման պատճառով դադարեցրել է իր գործունեությունը։

Միջադեպեր և դժբախտ պատահարներ

խմբագրել

2006 թվականի մայիսի 3-ին Երևանի ժամանակով ժամը 23:47-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 00։47-ին) «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի RNV 967 չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը լքել է Զվարթնոց օդանավակայանը։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են եղանակի մասին տվյալները։ Անձնակազմի անդամներն ունեցել են տվյալ չվերթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ և տեղեկացել, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին (Մոսկվայի ժամանակով) անձնակազմի անդամները վատ եղանակի պատճառով որոշել են վերադառնալ Երևան[2], սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ Ժամը 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել է թիվ 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 3600 մետր բարձրության վրա։ Այն գտնվել է Սոչիի ռադարների ծածկույթի տակ։ Դիսպետչերը անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալու թույլտվություն է տվել։

Ժամը 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայրէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը անձնակազմի անդամներին հայտնել է, որ ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ժամը 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել և 4000 մետր բարձրությունից ընկել Սև ծովը, ինչի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է։ Ինքնաթիռի բեկորները սուզվել են 700 մետր խորությամբ։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Ուղղություններ

խմբագրել
 
Արմավիայի Sukhoi Superjet օդանավը

Չվերթներ

խմբագրել
 
Արմավիա

2011 թվականին «Արմավիա» ավիաընկերության նավատորմը բաղկացած էր երեք ինքնաթիռներից՝ Airbus А320, Airbus A319 և Bombardier CRJ-200: Բացի այդ, 2011 թվականին նախատեսում էր ձեռք բերել Airbus A321, Sukhoi Superjet 100 ինքնաթիռները։

2008 թվականի դրությամբ «Արմավիա» ավիաընկերությունը ուղևորափոխադրել է 647.000 ուղևոր։

Ավիաընկերության չվերթը 2012 թվականի օգոստոսի 6-ի տվյալներով[3][4]
Համար Գրանցման
համար
Ինքնաթիռի

մոդել

Սերիական
համար
Առաջին
չվերթ
Անուն Պատմություն Լուսանկար
1 EK20014 Bombardier CRJ-200LR 7282 31.09.1999 Sergey Mergelyan + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine +
2 EK20017 Bombardier CRJ-200LR 7431 05.10.2000 Martiros Saryan + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine +
3 EK20018 Bombardier CRJ-200LR 7499 13.05.2001 Arno Babajanyan + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine +
4 EK42470 Як-42Д 4520424116677 20.06.1992 Mantashev A I + +
5 EK73771 Boeing 737-55S 28471 03.05.1997 + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine
6 EK73772 Boeing 737-55S 28472 28.01.1998 + Արխիվացված 2014-08-19 Wayback Machine + Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
7 EK73775 Boeing 737-55S 28475 16.02.1999 + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine + Արխիվացված 2014-08-18 Wayback Machine

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.armavia.aero/rusmain.php?page=about_news&id=153(չաշխատող հղում)
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Воздушный флот Армавиа на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. Флот Армавиа на airfleets