Դավիդ Բիսբալ
Դավիդ Բիսբալ Ֆեռե (իսպ.՝ David Bisbal Ferre, հունիսի 5, 1979[3][2], Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա[2][1]), իսպանացի փոփ երգիչ, Լատինական Գրեմմիի մրցանակակիր, երգերի հեղինակ, դերասան։ Հայտնի է դարձել 2001 թվականին, երբ մասնակցել է Իսպանիայի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Operacion Triunfo ինտերակտիվ հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Դավիդ Բիսբալ | |
---|---|
Դավիդ Բիսբալ, օգոստոս, 2006 | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | իսպ.՝ David Bisbal Ferre[1][2] |
Ծնվել է | հունիսի 5, 1979[3][2] (45 տարեկան) Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա[2][1] |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2001–այժմ |
Լեյբլ | Signature Records, Wrasse Records (Միացյալ Թագավորություն) |
Պարգևներ | |
Կայք | davidbisbal.com |
David Bisbal Վիքիպահեստում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Դավիդ Բիսբալ «No Amanece» |
Թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնք բոլորն էլ գլխավորել են իսպանական ալբոմային հիթ շքերթները։ Սոլո կարիերան սկսելուց հետո (2002) վաճառել է ավելի քան 5 միլիոն ալբոմ, որոնցից 60-ը դարձել են պլատինե և ոսկե։
Ունեցել է 5 միջազգային հյուրախաղ և տվել 600 համերգ ամբողջ աշխարհում։ Ստացել է ավելի քան 60 մրցանակ, որոնցից ամենանշանակալիներն են՝ Լատինական Գրեմմին՝ «Լավագույն նոր արտիստ» (2003) և «լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում՝ «Una noche en el Teatro Real» ալբոմի համար (2012), Լատինական Բիլբորդ մրցանակներ՝ ալբոմների համար, 2 ONDAS մրցանակ՝ լավագույն ալբոմի («Corazón latino», 2002) և լավագույն իսպանական երգչի համար (2006), WMA մրցանակ՝ որպես աշխարհի լավագույն լատինաամերիկյան երգիչ և 2 IFPI պլատին մրցանակներ։ Հանդես է եկել այնպիսի համաշխարհային փոփ երգիչների հետ, ինչպիսիք են Ռիհաննան և Մայլի Սայրուսը։ 2011 թվականին մեկնարկել է իր սեփական նախագիծը՝ առաջին ակուստիկ շրջագայությունը։ Այս ռեկորդակիր շրջագայության շրջանակներում կազմակերպվել է 125 համերգ Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում՝ ներառյալ Փարիզը և Լոնդոնը[5]։
Կենսագրություն
խմբագրելԴավիդ Բիսբալը ծնվել է 1979 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի Ալմերիա քաղաքում (Անդալուսիա)՝ Խոսե Բիսբալի, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր ու ֆլամենկո երաժշտական եռյակի անդամներից մեկը և Մարիա Ֆեռեի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենակրտսերն է․ եղբայրը՝ Խոսե Մարիա և քույրը՝ Մարիա դել Մար։ Մանուկ հասակից սիրում էր հանդես գալ հանրության առջև։
15 տարեկանում կիսատ թողեց ուսումը Ալմերիայի IES Al-Andalus ինստիտուտում, որից հետո հայրը նրան աշխատանքի տեղավորեց Ռեյնջերում՝ քաղաքային ծաղկարանում, որը նրա առաջին աշխատանքն է։ Տարիներ անց հանդիպեց Orchestra Expressions բենդի պրոդյուսերի հետ, ով բացահայտեց Դավիդի՝ երգելու ունակությունները և նրան աշխատանք առաջարկեց՝ որպես բենդի մենակատար։
Դավիդն սկսեց աշխատել Orchestra Expressions բենդում, որն այդ ժամանակ հայտնի խումբ էր Ալմերիայում։ Աստիճանաբար սկսեց զարգանալ որպես երգիչ և բացահայտեց երգելու հանդեպ իր կիրքը։ Բենդում հանդես գալու ժամանակ մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած Pop Idol-ի լսումներին։ 2001 թվականին նա Idol-ի՝ առաջին իսպանական թողարկման այն 16 մասնակիցներից էր, որոնցից պետք է ընտրվեր այն երգիչը, ով պետք է ներկայացներ Իսպանիան եկող տարվա Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նա գրավեց երկրորդ տեղը՝ Ռոսա Լոպեսից հետո։
Կարիերա
խմբագրել2001-2002․ «Operación triunfo» մրցույթ
խմբագրել2001 թվականին Բիսբալը Բարսելոնայում մասնակցեց առաջին անգամ թողարկվող «Operación Triunfo»-ի լսումներին, որն Աստղերի ֆաբրիկայի իսպանական տարբերակն էր։ Դավիդն անցավ լսումների փուլը և համալրեց 16 մասնակիցների շարքը։ Հետագայում անցավ եզրափակիչ՝ գրավելով երկրորդ տեղը՝ Ռոսա Լոպեսից հետո։ Առաջին երեք տեղը գրաված մասնակիցներն անցան մրցույթի երկրորդ փուլ, որտեղ հաղթողը պետք է Իսպանիան ներկայացներ Եվրատեսիլ երգի մրցույթում։ «Corazón Latino» (հայերեն՝ «Իսպանական սիրտ») երգով նա կրկին երկրորդ տեղը զբաղեցրեց այս փուլում՝ Ռոսա Լոպեսից հետո։ Լոպեսն ուղևորվեց Տալլին՝ մասնակցելու Եվրատեսիլին, իսկ Բիսբալը Դավիդ Բուստամանտեի, Չենոայի, Խիսելայի և Խենոյի հետ միասին հանդես եկավ որպես բեք վոկալիստ[6]։
2002-2003. դեբյուտային ալբոմ և միջազգային ճանաչում
խմբագրել«Operación Triunfo» մրցույթից հետո Դավիդը պայմանագիր կնքեց Vale Music ընկերության հետ, ով վերջինիս առաջարկեց ձայնագրել իր առաջին ալբոմը որպես մենակատար։ «Corazón latino» անվամբ ալբոմի վաճառքն սկսվեց 2002 թվականի օգոստոսի 20-ին։ Ձայնագրվել է Մայամիում Կիկե Սանտանդերի պրոդյուսերությամբ։ Ալբոմն առաջին տեղը գրավեց հենց առաջին շաբաթում՝ վաճառվելով ռեկորդային թվով՝ ավելի քան 600 000 օրինակ։ Այն 7 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականն էր գրավում Իսպանիայի երաժշտական հիթ շքերթներում։
Իսպանիայում վաճառելով ավելի քան 900 000 ալբոմ՝ Բիսբալը մեկնում է այլ իսպանախոս երկրներ՝ իր դեբյուտային ալբոմը գովազդելու համար։ 2003 թվականի սեպտեմբերին Դավիդ Բիսբալը ստանում է իր առաջին Լատինական Գրեմմին՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։
Հոկտեմբերի 31-ին սկսվեց նրա առաջին լատինաամերիկյան շրջագայությունն Արգենտինայից, որի շրջանակներում 12 երկրներում տվեց 17 համերգ։ Նոյեմբերին Մեքսիկայում թողարկվեց «Corazón latino»-ի նոր հատուկ օրինակ։
Մինչև հիմա վաճառվել է 1 700 000 ալբոմ ամբողջ աշխարհում, որից 1 300 000 օրինակը վաճառվել է Իսպանիայում՝ դառնալով նրա առաջին պլատինե ալբոմը[7]։
2002 թվականին ձայնագրում է փոքր գովազդային ալբոմ՝ «Մեծ բալլադներ» (Grandes baladas) անվամբ, որոնց մեջ ներառվեցին 4 դասական բալլադների քավերներ՝ «El día que me quieras», «Contigo en la distancia» և «Nothing's gonna change my love for you» երգի իսպաներեն տարբերակը։ Քանի որ ալբոմը գովազդային նպատակով էր ձայնագրվել, այն վաճառքի չհանվեց։
Երգիչը «Corazón latino» ալբոմի համար ստացավ նաև Premio Ondas մրցանակ, իսկ 2003 թվականի հունվարին Մադրիդի Արգանսուելայի Կրիստալ պալատում՝ Amigo մրցանակ։
2004-2005․ Բուլերիա
խմբագրել2004 թվականի հունվարի 12-ին թողարկվեց «Բուլերիա» երգը, որը երգչի երկրորդ ալբոմի առաջին սինգլն էր։ Երգը Իսպանիայի և Լատինական Ամերիկայի տարբեր հիթ շքերթներում առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Նույն տարի փետրվարի 12-ին թողարկվեց երկրորդ ալբոմը, որը նույն անվանումն էր կրում, ինչ առաջին սինգլը։ Ալբոմը ձայնագրվել է Մայամի և Լոնդոն կատարած շրջագայությունների ընթացքում՝ Կիկե Սանտանդերի պրոդյուսերությամբ[8]։
Ալբոմը դարձավ Իսպանիայում ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը՝ մի շաբաթում վաճառվելով ավելի քան 300 000 օրինակ, ինչպես նաև 2 շաբաթում ոսկե դարձավ Կոլումբիայում և Վենեսուելայում։
2004 թվականի նոյեմբերին Դավիդն առաջին անգամ մեկնեց Գերմանիա՝ երգչուհի Ջոանա Զիմերի հետ իր «Let’s make history» անվամբ զուգերգը գովազդելու համար։ Զուգերգի տեսահոլովակի եթեր գնալուց մի քանի օր անց Դավիդը ելույթ ունեցավ «Հարգանքի տուրք Ռոսիո Խուրադոյին» խորագրով համերգին, որտեղ հանդես եկավ մեծն երգչուհու հետ։
Ալբոմն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1 300 000 օրինակով, որից 1 000 000-ը՝ Իսպանիայում՝ դառնալով երգչի երկրորդ ադամանդե ալբոմը։ Ալեխանդրո Սանսի հետ այն միակ երգիչներն են, ովքեր Իսպանիայում ունեն մեկից ավել ադամանդե ալբոմ։
2006-2008. «Premonición» և շրջագայությունները Եվրոպա ու Ճապոնիա
խմբագրելՆրա հաջորդ ստուդիական ալբոմի՝ «Premonición»-ի առաջին սինգլը, որը կոչվում է «Quién me iba a decir» (հայերեն՝ «Ո՞վ ինձ կասի»), թողարկվեց 2006 թվականի օգոստոսին։ Իսպանիայի և Լատինական Ամերիկայի հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականները։ Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկվեց թվով երրորդ՝ «Premonición» անվամբ ալբոմը[9]։ Վաճառվեց ռեկորդային թվով ալբոմ՝ 5 անգամ դառնալով պլատինե։ Ամբողջ աշխարհում վաճառքի թիվն անցավ 900 000 օրինակը։
Հոկտեմբերի 24-ին բացառիկ համերգով հանդես եկավ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում՝ 25 երկրի ներկայացուցիչների առջև կատարելով իր ալբոմի երգերը։
Ալբոմն իսպանական հիթ շքերթներում 1 ամիս շարունակ չիջավ առաջին հորիզոնականներից։ Երգիչը Բարսելոնայի Երաժշտական թատրոնում ստացավ Premio Ondas և «Ոսկե միկրոֆոն» (Micrófono de Oro) մրցանակները։
2007 թվականի հունվարին ալբոմի երկրորդ սինգլը՝ «Silencio»-ն (հայերեն՝ «Լռություն»), 8 շաբաթ շարունակ գլխավորեց 40 Principales հիթ շքերթը։
2008 թվականին Բիսբալը զուգերգով հանդես եկավ Ռիհաննայի հետ։ Երգը կոչվում էր «Hate That I Love You» և ընդգրկվեց Ռիհաննայի «Good girl gone bad» ալբոմի վերաթողարկման մեջ։ Նույն թվականին համատեղ հանդես եկավ Լուիս Ֆոնսիի, Ալեքս Սինտեքսի և Նոել Շախրիսի հետ «Aquí estoy yo» (հայերեն՝ «Ես այստեղ եմ») երգով։ Այս քառյակի կազմում Դավիդն ստացավ իր երկրորդ Լատինական Գրեմմին[10]։
2009-2010․ «Sin mirar atrás»
խմբագրելԴավիդ Բիսբալի չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Sin mirar atrás»-ը, թողարկվեց 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Իսպանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։ Ալբոմի առաջին սինգլը կոչվում է «Esclavo de tus Besos» (հայերեն՝ «Քո համբույրների ստրուկը»)։ Թողարկվել է մեքսիկացի Արմանդո Ավիլայի պրոդյուսերությամբ։ Համաշխարհային պրեմիերան կայացավ օգոստոսի 24-ին[11], իսկ հոլովակը թողարկվեց սեպտեմբերի 7-ին։ Սա իսպանացի երգչի ամենահաջողված սինգլներից մեկն էր իր կարիերայի ընթացքում՝ ունենալով ռեկորդային վաճառք Իսպանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։
2010 թվականի հունվարի 9-ին Իսպանական երաժշտության պրոդյուսերների միությունը հայտարարեց, որ «Esclavo de Tus Besos»-ը 2 անգամ պլատինե է դարձել՝ Իսպանիայում վաճառվելով ավելի քան 80 000 օրինակ, իսկ Արգենտինայում՝ ոսկե՝ 200 000-ից ավել օրինակ վաճառվելու համար։ Իսպանիայի հանրային հեռուստատեսության կողմից ընտրվեց որպես տարվա լավագույն ալբոմ։
Ալբոմի երկրորդ սինգլը կոչվում է «Mi Princesa» (հայերեն՝ «Իմ արքայադուստրը»)։ Երրորդ սինգլը՝ «24 Horas»-ը (հայերեն՝ «24 ժամ»)՝ գրված Էսպինոսա Պաս Մեքսիկոյի կողմից, ներկայացվեց 2010 թվականի Բիլբորդի մրցանակաբաշխությանը, մինչդեռ Իսպանիայում տարածվեց «Sin Mirar Atrás» սինգլը, որի անվամբ կոչվել էր նաև ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերի 14-ին նրան շնորհվեց Gold Record՝ Միացյալ Նահանգներում և Պուերտո Ռիկոյում ալբոմի բարձր վաճառքի համար։
2010 թվականին Մայլի Սայրուսի հետ ձայնագրեց զուգերգ «La última canción» ֆիլմի համար[12][13]։
2011-2013. «Herederos»
խմբագրելԴավիդ Բիսբալը հատուկ երգ ձայնագրեց «Herederos de una venganza» հեռուստասերիալի համար։ Հեռուստասերիալն Արգենտինայում ամենաբարձր վարկանիշն ուներ։ Սերիալում խաղում էին Ռոմինա Գաետանին, Լուսիանո Կաստրոն և Ֆեդերիկո Ամադորը․ բոլոր ռոմանտիկ պահերն անցնում էին Դավիդ Բիսբալի երգի ներքո։ Երգի հեղինակներն են Դավիդ Բիսբալը, Սեբաստիան Բասան և Կարեն Օլիվերը[14]։
2011 թվականի նոյեմբերի 5-ին թողարկվեց երգչի առաջին DVD-ն, որը կոչվում էր «Una noche en el Teatro Real», որը նկարահանվել էր երաժշտական թատրոնում 4 օր առաջ։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում իրականացվեց ռեկորդային թվով վաճառք․ առաջին անգամ DVD-ի վաճառքը 7 օրվա ընթացքում գերազանցեց ալբոմի վաճառքին։ Վաճառվելով ավելի քան 50 000 օրինակ՝ այն 2 անգամ դարձավ պլատինե։
Հունվարի 18-ին սինգլը 3 անգամ պլատինե դարձավ՝ վաճառվելով ավելի քան 75 000 օրինակով։ 2012 թվականին Իսպանիայում ալբոմը դարձավ պլատինե։
«Una noche en el Teatro Real» շրջագայության ժամանակ երգիչը համերգներ տվեց Իսպանիայի, Հյուսիսային Ամերիկայի, Չիլիի, Արգենտինայի, Պարագվայի, Ուրուգվայի, ինչպես նաև եվրոպական մի շարք մայրաքաղաքների ամենանշանավոր համերգասրահներում՝ ինչպիսիք են Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլը, Նյու Յորքի Կարնեգի Հոլը կամ Բուենոս Այրեսի Լունա պարկը։ Ընդհանուր առմամբ կազմակերպվեց 128 համերգ[15]։
2012 թվականի նոյեմբերի 15-ին Լաս Վեգասում Դավիդ Բիսբալը ստացավ իր երրորդ Լատինական Գրեմմին՝ այս անգամ «Լավագույն ավանդական փոփ ալբոմ» անվանակարգում[16]։
2014․ «Tú y yo»
խմբագրել«Tú y yo» ալբոմի «Diez mil maneras» («Տաս հազար ձև») սինգլը թողարկվեց 2014 թվականի հունվարի 23-ին և առաջին շաբաթից առաջին հորիզոնականը գրավեց iTunes-ում։ Մարտի 18-ին թողարկվեց «Tú y yo» ալբոմը։ Համերգային շրջագայությունն սկսվեց Արգենտինայից և շարունակվեց Իսպանիայում ու Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում[17]։ Ալբոմում ընդգրկված են համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ինդիա Մարտինեսը, Անտոնիո Օրոսկոն և բրազիլուհի Սենդին, կոմպոզիտորներ Վեգան, Մանուել Կառասկոն։
Ալբոմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն 2 անգամ պլատինե դարձավ Իսպանիայում և ոսկե՝ Արգենտինայում, իսկ սինգլը դարձավ պլատինե։ Այս ալբոմի հետ մեկտեղ Բիսբալը նկարահանվեց նաև մի միջին մետրաժ ֆիլմում, որի ռեժիսորը Կիկե Մաիլյոն էր։ Խաղընկերուհին Մարիա Վալվերդեն էր։ Ֆիլմը ցուցադրվեց Իսպանիայի և Մեքսիկայի կինոթատրոններում[18]։
2015. շրջագայություններ
խմբագրել2015 թվականի փետրվարին Բիսբալը շարունակեց իր «Tú y Yo» միջազգային շրջագայությունն Արգենտինայում, Պերուում և Չիլիում։ Առաջին համերգը կայացավ փետրվարի 7-ին արգենտինական Կորդովա քաղաքում, որտեղ երգիչը ելույթ ունեցավ 12 000 հանդիսականի առաջ։ Նույն օրը երեկոյան Դավիդը հյուրընկալվեց արգենտինացի երգիչ Լուսիանո Պերեյրայի հեռուստատեսային շոուին։ Հաջորդ օրը Բիսբալը մեկնեց Ռիո Նեգրոյի Խեներալ Ռոկա քաղաք, որտեղ «Fiesta Nacional de la Manzana» փառատոնին ելույթ ունեցավ 50 000 հանդիսականի առաջ[19]։
Փետրվարի 11-ին Բիսբալը համերգով հանդես եկավ Լիմայում։ Համերգի բացումն արեց Պերուի «Ձայնը» երաժշտական մրցույթի առաջին եթերաշրջանի հաղթող Դանիել Լասոն։ Շաբաթվա վերջում երգիչը ելույթ ունեցավ Չիլիի Տալկայի փառատոնում և Արգենտինայի «Carnavales de Lincoln»-ում[19] Հարավում իր շրջագայությունը երգիչն ավարտում է Սան Խուանի «Fiesta del Sol» փառատոնում իր համերգով։ Համերգին ներկա էր 30 000 հանդիսական[20]։
2015 թվականի մարտի 11-ին Լոս Անջելեսի Բևերլի Հիլզ հյուրանոցում կայացավ ASCAP երրորդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ Դավիդ Բիսբալին շնորհվեց «Voice of Music» մրցանակը, որը տրվում է այն կոմպոզիտորներին և արտիստներին, ում երաժշտությունը նոր շունչ է հաղորդում նոր սերնդին։ Նախկինում այս մրցանակին են արժանացել նաև Մերի Ջեյ Բլայջը, Գարթ Բրուքսը, Կենի Չեսնին, Լուիս Ֆոնսին, Էմի Գրանթը, Դեդի Յանկին[21]։
Մարտի 16-ին Դավիդը նկարահանվեց «Jane The Virgin» հեռուստասերիալի 16-րդ սերիայում, որն Իսպանիայում հեռարձակվեց ապրիլի 25-ին Canal Plus հեռուստաալիքով[22]։ Մարտի վերջում երգիչը հանդես եկավ Կանարյան կղզիներում, որտեղ ներկայացնրեց իր «Tú y yo» համերգաշարը Las Palmas de Gran Canaria-ում[23]։
Ապրիլի 10-ին և 11-ին Դավիդ Բիսբալը Մեքսիկայում ելույթ ունեցավ երգիչ Խուան Գաբրիելի համերգին՝ որպես պատվավոր հյուր[24]։ Երգիչները «Los Dúo» ալբոմի համար միասին ձայնագրեցին «Yo te bendigo mi amor» զուգերգը[25]։ Մեքսիկայում իր համերգները Դավիդը եզրափակեց՝ հանդես գալով Սան Կրիստոբալ դե լաս Կասասում կազմակերպված «La Feria de la Primavera y la Paz 2015» փառատոնին՝ ավելի քան 10 000 հանդիսատեսի առաջ[26]։
Այլ նախագծեր
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրել- 2011 թվականին որպես հրավիրված դերասան հանդես եկավ «Los Únicos» (հայերեն՝ «Միակները») արգենտինական հեռուստասերիալում[27]։
- 2012 թվականին Տելեսինկո հեռուստաընկերությամբ հեռարձակվող «La voz» (հայերեն՝ «Ձայնը») երաժշտական մրցույթի 4 ժյուրիի անդամներից մեկն էր[28]։ Մրցույթի հեռարձակումն սկսվեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին։
- 2012 թվականի դեկտեմբերի 19-ին «La voz»-ի եզրափակիչ համերգի ժամանակ Բիսբալի թիմի արտիստներից մեկը՝ Ռաֆա Բլաս Կարպենան, քվեարկության արդյունքում ճանաչվեց մրցույթի հաղթող[29]։
- 2013 թվականին հրավիրվեց մեկ այլ հեռուստասերիալ՝ «Solamente vos» (հայերեն՝ «Միայն դու»), որի գլխավոր երգը՝ «Hasta el final» (հայերեն՝ «Մինչև վերջ») ևս ինքը կատարեց[30][31]։ Երգի հեղինակներն են Բիսբալը, Կարեն Օլիվերը և Սեբաստիան Բասան։
- 2013 թվականին «Մեքսիկայի ձայնը» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկն էր[32]։ Մրցույթը հեռարձակվեց Canal de las Estrellas և Տելեվիսա հեռուստաընկերություններով սեպտեմբերի 8-ին։ Մասնակցեց Իսպանիայի «Ձայնը» մրցույթի երկրորդ եթերաշրջանին ևս որպես ժյուրիի անդամ[33]։ Մրցույթը հեռարձակվեց 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։
- 2014 թվականին Իսպանիայի «"La Voz Kids"» («Մանկական ձայնը») մրցույթի առաջին եթերաշրջանի ժյուրիի անդամներից մեկն էր[34]։ Մրցույթի հեռարձակումն սկսվեց 2014 թվականի փետրվարի 6-ին։
Գրքեր
խմբագրել2013 թվականի նոյեմբերին լույս տեսավ Դավիդ Բիսբալի հեղինակած «Desde dentro» («Ներսից») գիրքը, որտեղ երգիչը պատմում է իր անձնական կյանքը։ Գրքում ընդգրկված են փաստեր Բիսբալի մանկության, պատանեկության, երաժշտական կարիերայի և հաջողությունների վերաբերյալ[35][36]։
Բարեգործություններ
խմբագրելԴավիդ Բիսբալը ակտիվորեն մասնակցում է տարբեր բարեգործական երեկոների։ Red Hand հիմնադրամի անդամ է, որի նպատակն է օգնել զինվորականների երեխաներին։ Մասնակցում է ALAS հիմնադրամի կազմակերպած բարեգործական միջոցառումներին, որին մասնակցում են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Չայանը, Ռիկի Մարտինը, Շակիրան և այլք[37][38]։ Մասնակցել է նաև հայտնի Տելեթոն արշավին՝ հաշմանդամ երեխաների համար կազմակերպված «Todos Somos Niños» («Բոլորս երեխաներ ենք») խորագիրը կրող համերգին, որը կազմակերպվել էր հայտնի երգիչներ Խուանեսի, Լուիս Ֆոնսիի, Խուան Լուիս Գեռայի, Ռիկարդո Մոնտաների և այլոց կողմից[39]։
Միջազգային ճանաչում
խմբագրել- 2003 թվականի սեպտեմբերի 3-ին Մայամիում ստացավ Լատինական Գրեմմի՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Երեկոյի ընթացքում Ջեսիկա Սիմփսոնի հետ երգեց «Angels» («Հրեշտակներ») երգը[40]։ Նույն թվականին սկսեց նաև իր շրջագայությունները՝ անշլագային համերգներով Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկոյում, Վենեսուելայում և այլ երկրներում։
- 2008 թվականին Ռիհաննայի հետ ձայնագրեց «Hate That I Love You» երգի անգլերեն-իսպաներեն տարբերակը[41]։ Երգը հաջողությամբ ընդունվեց Անգլիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ռումինիայում և Ճապոնիայում։
- 2009 թվականին Պիքսի Լոտի հետ ձայնագրեց զուգերգ՝ «Sufriras» իսպաներեն-անգլերեն երգը, որը թողարկվեց որպես պլատինե բոնուս իր չորրորդ՝ «Sin Mirar Atrás» ստուդիական ալբոմին[42]։
- 2010 թվականին սոմալցի-կանադացի երգիչ K'naan-ի հետ կատարեց ՖԻՖԱ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը՝ «Waving Flag»-ը[43]։
- 2010 թվականին Բիսբալի ալբոմներից մեկում թողարկվեց Մայլի Սայրուսի «When I Look At You» երգի ռեմիքս տարբերակը՝ «Te miro a ti» անվամբ։ Սայրուսը երգում է անգլերեն, իսկ Բիսբալը՝ և անգլերեն, և իսպաներեն[44]։
- 2011 թվականին Դավիդը հատուկ երգ ձայնագրեց արգենտինական «Herederos de una venganza» հեռուստասերիալի համար։ Երգը կոչվում է «Herederos», որն Արգենտինայում «Sin Mirar Atrás»-ի շրջագայության ժամանակ վաճառվեց 300 000 օրինակով։
- 2012 թվականի նոյեմբերի 15-ին Լաս Վեգասում ստացավ Լատինական Գրեմմի՝ «Լավագույն ավանդական փոփ ալբոմ» անվանակարգում «Una Noche en el Teatro Real»-ի համար[45]։
Անձնական կյանք
խմբագրել«Orquesta Expresiones» խմբում երգելու ժամանակ Բիսբալը սիրավեպ ուներ գործընկերուհու՝ երգչուհի Ռակել Պերերայի հետ։ Թեև այդ հարաբերությունները բարեհաջող էին, 2001 թվականին Դավիդը «Operación Triunfo» հեռուստատեսային ծրագրում ծանոթացավ Չենոայի հետ։ Երկուսն էլ թողեցին իրենց զույգերին, երբ ծանոթացան միմյանց հետ։ Զույգը միասին էր ավելի քան 3 տարի[46]։
2004-2011 թվականներին երգիչն սկսեց հանդիպել իսպանացի դիզայներ Էլենա Տաբլադայի հետ։ Զույգի դստեր՝ Էլյա դե Բիսբալ Տաբլադայի (ծն․ փետրվարի 15, 2010) ծնվելուց մեկ տարի անց զույգը բաժանվեց[46]։
2011 թվականի փետրվարին Բիսբալը ծանոթացավ սևիլյացի մոդել Ռակել Խիմենեսի հետ։ Թեև փորձում էին հարաբերություններ կառուցել, սակայն որոշ հանգամանքներից ելնելով՝ բաժանվեցին[46]։
2014 թվականի ապրիլին «TU Y YO»-ի լատինաամերիկյան շրջագայության ժամանակ Արգենտինայում ծանոթացավ դերասանուհի և երգչուհի Էուխենիա Սուարեսի հետ, ով առավել հայտնի է որպես Չինա Սուարես։ Մայիսին Դավիդը և Էուխենիան նկարահանվեցին «HOY» (հայերեն՝ «Այսօր») երգի տեսահոլովակում։ Երգը նախատեսված էր Արգենտինայում հայտնի հաղորդման՝ Showmatch-ի համար, որի հաղորդավարը Մարսելո Տինելին է։ Նկարահանումներից մեկ ամիս անց զույգը հաստատեց, որ միասին է․ Էուխենիան հաստատեց Արգենտինայում, իսկ Դավիդը՝ հայրենիքում՝ Իսպանիայում՝ ¡Qué Tiempo Tan Feliz! հաղորդման ժամանակ[47][48]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելՏարի | Ալբոմ[49] | Հորիզոնականը հիթ շքերթում[50] | Վաճառք և սերտիֆիկատներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
SPA | US Latin | GER | SWI | AUT | |||||||||||||||||||||||||||||||||||
2002 | Corazón Latino
|
1 | 13 | – | – | – | Համաշխարհային վաճառք՝ 1,700,000 Վաճառքը Իսպանիայում՝ 1,300,000 PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 13x պլատինե | ||||||||||||||||||||||||||||||||
2004 | Bulería
|
1 | 5 | – | – | – | Համաշխարհային վաճառք՝ 1,300,000 Վաճառքը Իսպանիայում՝ 1,000,000 PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 10x պլատինե | ||||||||||||||||||||||||||||||||
2006 | Premonición
|
1 | 6 | 41 | 26 | 27 | Համաշխարհային վաճառք՝ 950,000 Վաճառքը Իսպանիայում՝ 400,000 PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 5x պլատինե | ||||||||||||||||||||||||||||||||
2009 | Sin Mirar Atrás
|
1 | 1 | – | 81 | – | Համաշխարհային վաճառք՝ 550,000+ Վաճառքը Իսպանիայում՝ 200,000+ PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե | ||||||||||||||||||||||||||||||||
2014 | Tú y Yo
|
1 | 8 | – | – | – | Վաճառքը Իսպանիայում՝ 140,000+ PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե | ||||||||||||||||||||||||||||||||
«-» նշանակում է, որ ալբոմը որևէ հորիզոնական չի զբաղեցրել կամ չի թողարկվել այդ երկրում |
Համերգային ալբոմներ
խմբագրելՏարի | Ալբոմ[49] | Հորիզոնականը հիթ շքերթներում[50] | Վաճառք և սերտիֆիկատներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
SPA | US Latin | GER | SWI | AUT | |||
2005 | Todo Por Ustedes
|
– | 64 | – | – | – | Համաշխարհային վաճառք՝ 100,000 Վաճառքը Իսպանիայում՝ 75,000 PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 1x ոսկե |
2007 | Premonición Live
|
68 | 75 | – | – | – | Համաշխարհային վաճառք՝ 100,000 Վաճառքը Իսպանիայում՝ 40,000 PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 1x ոսկե |
2011 | Acústico: Una Noche En El Teatro Real
|
45 | – | – | – | Վաճառքը Իսպանիայում՝ 75,000 PROMUSICAE իսպանական սերտիֆիկատ՝ 3x պլատինե | |
2013 | Live at the Royal Albert Hall
|
28 | – | – | – |
Հավաքածու ալբոմներ
խմբագրելՏարի | Ալբոմ | Հորիզոնականը հիթ շքերթներում | Վաճառք և սերտիֆիկատներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
SPA | US Latin | GER | SWI | AUT | |||
2006 | David Bisbal
|
18 | – | 134 | – | – | Համաշխարհային վաճառք՝ 150,000 Վաճառքը Իսպանիայում՝ 40,000 PROMUSICAE-ի իսպանական սերտիֆիկատ՝ ոսկե |
2014 | Lo Mejor de...
|
32 | – | – | – |
Սինգլներ
խմբագրելYear | Title | Album | Chart positions | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
SPA | US Latin | GER | FRA | SWI | AUT | ARG | CHIL | IA | MEX | COL | |||
2002 | «Corazón Latino» | Corazón Latino | Promo | ||||||||||
«Ave María» | 1 | 8 | 12 | 7 | 18 | 29 | 24 | ||||||
«Lloraré Las Penas» | 1 | 3 | 10 | 17 | 25 | ||||||||
«Dígale» | 1 | 15 | 5 | 17 | |||||||||
2003 | «Quiero Perderme En Tu Cuerpo» | 24 | |||||||||||
«Cómo Será» | |||||||||||||
«Rosa y Espinas» (Դավիդ Սիվերայի հետ) |
La Chiqui Big Band | 1 | |||||||||||
2004 | «Bulería» | Bulería | 1 | 11 | 6 | 4 | 15 | 9 | |||||
«Oye El Boom» | 1 | 5 | 7 | 17 | 13 | ||||||||
«Desnúdate Mujer» | 6 | 16 | 24 | ||||||||||
«Camina Y Ven» | 1 | 40 | |||||||||||
2005 | «Me Derrumbo» | 5 | |||||||||||
«Cómo Olvidar» | 1 | ||||||||||||
«Esta Ausencia» | 7 | 18 | 13 | ||||||||||
«Todo Por Ustedes» | Todo Por Ustedes | ||||||||||||
2006 | «Let’s Make History» (Ջոանա Զիմերի հետ) |
David Bisbal | 5 | 48 | 23 | ||||||||
«Quien Me Iba A Decir» | Premonición | 1 | 1 | 1 | 11 | 3 | 33 | 13 | |||||
«Silencio» | 1 | 32 | 13 | 10 | 6 | 62 | |||||||
«Soldado De Papel» (Տոմատիտոյի հետ) |
Promo | ||||||||||||
2007 | «Amar Es Lo Que Quiero» | 6 | 23* | 24* | |||||||||
«Torre De Babel» (Վիսենտո Ամիգոյի և Վիսին & Յանդելի հետ) |
1 | 10 | |||||||||||
«Premonición» | 6 | ||||||||||||
2008 | «Hate That I Love You (իսպաներեն-անգլերեն տարբերակ)» (Ռիհաննայի հետ) |
Premonición Live | 2 | 2 | 11 | 13 | 26 | ||||||
2009 | «Esclavo de Sus Besos» | Sin Mirar Atrás | 1 | 1 | 1 | 10 | 1 | 1 | 1 | ||||
«Mi Princesa» | 1 | 35 | 34 | 12 | 90 | 1 | |||||||
2010 | «Wavin' Flag» (իսպաներեն տարբերակ) (K'Naan-ի հետ) |
Troubadour | 2 | 2 | 4 | 1 | 1 | ||||||
«Sin Mirar Atrás» | Sin Mirar Atrás (և 24 Horas թողարկում) |
42 | 17 | 76 | |||||||||
«24 horas» | 27 | 8 | |||||||||||
2011 | «Ave Maria» (վերաթողարկում) | Ակուստիկ՝ Una noche en el teatro real | 26 | ||||||||||
2012 | «Sombra y luz» (Ակուստիկ տարբերակ՝ Una noche en el teatro Real, 2011) |
32 | |||||||||||
«No hay 2 sin 3 (Gol)» (Cali & El Dandee և Դավիդ Բիսբալ) |
1 | ||||||||||||
«Hasta el final» | 34 | ||||||||||||
2013 | «Para enamorarte de mí» | Tú y Yo | 16 | ||||||||||
2014 | «Diez Mil Maneras» | 1 | 40 | - | - | - | - | - | 14 | - | 5 | - | |
«Tú y Yo» | 8 | ||||||||||||
«Sí pero no» | 6 | ||||||||||||
«No amanece» | 4 |
Սաունդթրեքեր
խմբագրելՀեռուստասերիալ/Ֆիլմ | Երգ |
---|---|
Hasta que el dinero nos separe | Mi princesa |
Juro que te amo | Juro que te amo |
Herederos de una venganza | Herederos |
Piel de otoño | Esta Ausencia |
Cuidado con el ángel | Dígale |
Solamente vos | Hasta el final |
Por siempre mi amor | Para enamorarte de mi |
Mamá Mechona | Mamma |
Showmatch (հեռուստահաղորդում) | Hoy |
Զուգերգեր
խմբագրելԵրգ | Երգիչ/երգչուհի |
---|---|
Que Tendrás | Լեո Խիմենես |
Cuando te miro | Մայլի Սայրուս |
Hate that I love you | Ռիհաննա |
Tu ausencia | Ալիսիա Վիլյարեալ |
Let's make history | Ջոանա Զիմեր |
Wavin' Flag | K'naan |
24 horas | Էսպինոսա Պաս |
No Hay 2 Sin 3 (Gol) | Cali & El Dandee |
Aquí estoy yo | Լուիս Ֆոնսի, Ալեքս Սինտեկ, Նոել Շախրիս |
Y si fuera ella | Ալեխանդրո Սանս |
Sufrirás | Պիքսի Լոտ |
Doy la vida, Te voy a olvidar | Մալու |
TBA | Պաուլա Ռոխո |
Hombre de tu vida | Սենդի |
Lo que vendrá | Անտոնիո Օրոսկո |
Olvidé respirar | Ինդիա Մարտինես |
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստասերիալներ
խմբագրելՏարի | Հեռուստասերիալ |
---|---|
2011 | Los Únicos |
2011 | Aída |
2013 | Solamente vos |
2015 | Jane the virgin |
Հեռուստահաղորդումներ
խմբագրելՏարի | Հեռուստահաղորդում |
---|---|
2001 | Operación Triunfo |
2011 | Torrente 4 |
2012-2013 | La Voz |
2014 | La Voz Kids |
2014 | David Bisbal (Mediometraje Tú y Yo) |
Մրցանակներ
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք |
---|---|---|---|
2002 | Premio Ondas | Լավագույն ալբոմ | Corazón Latino |
2002 | Revista Bravo | Լավագույն երգիչ | - |
2003 | Լատինական Գրեմմի | Լավագույն նոր երգիչ | - |
2003 | World Music Award | Լատինաամերիկյան լավագույն երգիչ | - |
2003 | Tu Música | Լավագույն նոր երգիչ | - |
2003 | Tu Música | Լավագույն արական փոփ ալբոմ | Corazón Latino |
2003 | TV y Novelas | Միջազգային որ արտիստ | - |
2003 | Ritmosón Latino | Տարվա ամենախոստումնալից
երաժշտական թողարկում |
- |
2003 | OYE | Լավագույն արական մենակատար | - |
2003 | Paoli | Նոր փոփ արտիստ | - |
2003 | Cadena Dial | - | |
2004 | Lo Nuestro | Նոր փոփ արտիստ | - |
2004 | Premio Billboard | Տարվա նոր սերնդի փոփ ալբոմ | Corazón Latino |
2004 | Premio Billboard de la Audiencia | - | |
2004 | Espíritu Latino | Աշխարհում լատինաամերիկյան
հասարակության համար օրինակելի կերպար դառնալու համար։ |
- |
2004 | Premio de la Gente | Նոր սերնդի տարվա լավագույն արտիստ | |
2004 | Premio de la Gente | Ժամանակակից երաժշտության տարվա
լավագույն մենակատար |
- |
2005 | Premio Orgullosamente Latino | Տարվա լավագույն լատինաամերիկյան երգ | Desnúdate muje |
2005 | Premio Orgullosamente Latino | Տարվա լավագույն տեսահոլովակ | Bulería |
2005 | Premio Billboard de la Audiencia | - | |
2005 | Antorcha de Oro (Viña del Mar
միջազգային փառատոնում) |
Հանդիսատեսի համակրանք | - |
2005 | Antorcha de Plata (Viña del Mar
միջազգային փառատոնում) |
Հանդիսատեսի համակրանք | - |
2005 | Մրցանակ՝ կարճամետրաժ
ֆիլմերի ազգային մրցույթում |
Լավագույն տեսահոլովակ | Me derrumbo |
2006 | Medalla de Andalucía | Երգչի կարիերայի, միջազգային ճանաչման
և հայրենիքին նվիրվածության համար |
- |
2006 | Micrófono de Oro | - | |
2006 | Premio Orgullosamente Latino | Լատինաամերիկյան լավագույն երգիչ | - |
2006 | Premio Orgullosamente Latino | Լավագույն լատինաամերիկյան ալբոմ | Premonición |
2006 | Doble Orquídea de Diamante | Հանդիսատեսի համակրանք | - |
2006 | Mara de Diamante | Տարվա միջազգային երգիչ | - |
2006 | Premio Ondas | Լավագույն ազգային երգիչ | - |
2006 | Premios Principales | Լավագույն ազգային երգիչ և տեսահոլովակ | - |
2007 | Premio Cadena Dial | - | |
2007 | Premio Yahoo! | Տարվա լավագույն երաժշտական
ալբոմ |
Quién Me Iba A Decir |
2007 | Premios Orgullosamente Latino | Տարվա լատինաամերիկյան մենակատար | - |
2007 | Medalla de Oro de la Provincia | - | |
2007 | Premio Amigo | Հանդիսատեսի համակրանք | - |
2008 | Premio Orgullosamente Latino | Տարվա լատինաամերիկյան ալբոմ | Premonición |
2008 | La Estrella del Barquisimeto Top Festival | Փայլուն կատարման համար | - |
2009 | Premio Casandra Internacional | - | |
2009 | Premio Español Universal | - | |
2012 | Լատինական Գրեմմի | Լավագույն ավանդական փոփ վոկալ
ալբոմ |
Una noche en el teatro real |
2014 | World Music Awards | Ամենավաճառվող իսպանացի արտիստ | - |
2014 | World Music Awards | Տարվա լավագույն տեսահոլովակ | - |
2014 | Մրցանակ | Ալմերիայի լավագույն դեսպան | - |
2014 | Premio 40 principales América | Վերջին տարիներին ամենահաջողակ իսպանացի երգիչ | - |
2014 | Premio 40 principales | Լավագույն ալբոմ | Tu y yo |
2014 | Premio 40 principales | Որպես իսպանացի երգիչ՝ լավագույն
միջազգային շրջագայության համար |
- |
2015 | Premio Ascap | Լատինաամերիկյան լավագույն երգիչ | - |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.eurochannel.com/pt/David-Bisbal-Espanha.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.fotmob.com/news/vwgas7n1xk581ndd65zz43flu-de-qu%C3%A9-equipo-es-hincha-david-bisbal
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ https://www.eldiario.es/andalucia/lola-flores-david-bisbal-hijos-predilectos-andalucia-2023_1_9967661.html
- ↑ «David Bisbal "Biography"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ David Bisbal's biography in top40-charts.com
- ↑ IFPI Platinum Europe Awards - 2003
- ↑ Sobre Bulería en LaHiguera.net
- ↑ AllMusic Review by Jason Birchmeier "Premonición"
- ↑ The 10th Annual Latin GRAMMY Awards - Show
- ↑ Lo nuevo de Bisbal, a la venta en octubre
- ↑ David Bisbal graba canción con Miley Cyrus
- ↑ David Bisbal y Miley Cyrus juntos en el video del tema When I look at you
- ↑ «El tema de David Bisbal para "Herederos de una venganza"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «David Bisbal "Una noche en el Teatro Real"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Los Grammy Latino de David Bisbal
- ↑ «David Bisbal presenta su nuevo disco "Tú y yo"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ David Bisbal y María Valverde estrenan el nuevo anuncio de Freixenet
- ↑ 19,0 19,1 «David Bisbal continúa su exitosa internacional "Tú y Yo" en Argentina, Peú y Chile». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal culmina con gran éxito su gira por los principales festivales de Argentina». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal recibe el premio "Voice of music"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «El pasado lunes 16 de Marzo se emitió la participación de David Bisbal en "Jane The Virgin"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal culmina su imparable gira española "Tú y Yo" en las Islas de Canarias antes de dar el salto a México». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal acompañará a Juan Gabriel en el escenario más importante de México:El auditorio Nacional». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal acompaña a Juan Gabriel en "Yo te bendigo mi amor", segundo sencillo de su álbum los Dúo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal imparable». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ David Bisbal en Los Unicos
- ↑ David Bisbal será jurado de 'La Voz' en Telecinco
- ↑ «Rafa gana 'La Voz' y España se vuelve heavy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ David Bisbal presenta el tema de la tira "Solamente Vos"
- ↑ David Bisbal presentó "Hasta El Final", tema de Solamente Vos(չաշխատող հղում)
- ↑ «'Coaches' de 'La Voz…México 3' están listos para competencia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Malú, David Bisbal y Rosario estarán en 'La Voz 2'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal, Rosario Flores y Manuel Carrasco, coaches de 'La Voz Kids'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Libro de David Bisbal:Desde dentro
- ↑ David Bisbal presenta el libro "Desde dentro"(չաշխատող հղում)
- ↑ Alejandro Sanz, Shakira, Bosé y Bisbal entre otros presentaron la Fundación ALAS
- ↑ «Las noticias Mexico». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Juan Luis Guerra, Bisbal, Juanes y Fonsi se unen al servicio de la infancia hispana en Miami
- ↑ «Jessica Simpson y David Bisbal cantando "Angel"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «David Bisbal y Rihanna cantan a dúo». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Detalles del nuevo disco de David Bisbal
- ↑ «David Bisbal:La musica y el futbol». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ David Bisbal graba dúo con Miley Cyrus ‘Te miro a ti’
- ↑ «XIII Latin Grammy Backstage». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 46,0 46,1 46,2 Sus secretos, sus éxitos, sus amores, su hija… David Bisbal abre su corazón 'Desde dentro'
- ↑ 'La China' Suárez, a David Bisbal: 'No solo es el más lindo del mundo. Además es el más bueno. Increíble pero real'
- ↑ ‘La China' Suárez se sincera sobre David Bisbal: 'Me apoya en todo, más no puedo pedir'
- ↑ 49,0 49,1 David Bisbal "Discography"
- ↑ 50,0 50,1 David Bisbal "Billboard Albums"
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (իսպ.)
- Դավիդ Բիսբալի պաշտոնական էջը Universal Music-ում Արխիվացված 2012-11-11 Wayback Machine (իսպ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Բիսբալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Բիսբալ» հոդվածին։ |