Գաբրիել Բըրն
Գաբրիել Ջեյմս Բըրն (իռլանդերեն՝ Gabriel James Byrne, մայիսի 12, 1950[1][2][3], Դուբլին, Իռլանդիա[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան։ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի դափնեկիր[6]։
Գաբրիել Բըրն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա[4] |
Կրթություն | Դուբլինի համալսարանական քոլեջ և Ardscoil Éanna? |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեղինակ, գրող, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Hannah Beth King? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ քահանա, սակայն դարձել է ուսուցիչ և միայն 29 տարեկանում որոշել է դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Կինոյում առավել հայտնի աշխատանքներն են` «Պետության պաշտպանությունը», «Միլլերի խաչմերուկը», «Կասկածելի դեմքեր»։ Հեռուստատեսությունում հայտնի է HBO ամերիկյան մալուխային հեռուստացանցի հեռարձակած «Խնամառուներ» սերիալում կատարած հոգեբույժի դերով։ Գերադասում է նկարահանվել «արտ հաուս» նախագծերում։
Կենսագրություն
խմբագրելԳաբրիելն ընտանիքի վեց երեխաներից ավագն է։ Հայրը՝ Այլին Բըրնը, Դուբլինում եղել է բանվոր, իսկ մայրը՝ Դենան, մասնագիտությամբ բուժքույր էր[7]։ Գաբրիել Բըրնը ստացել է խիստ դաստիարակություն Քրիստոնյա եղբայրների կոնգրեգացիայի (անգլ.՝ Congregation of Christian Brothers) կաթոլիկական դպրոցներից մեկում, որտեղ գործող ուսուցման մեթոդների պատճառով այդ դպրոցից պահպանվել են վատ հիշողություններ[8]։
12 տարեկանում Գաբրիել Բըրնն ընդունվում է Բիրմինգհեմի սեմինարիա՝ մտադրություն ունենալով դառնալ միսիոներ Աֆրիկայում, բայց 1966 թվականին նրան հեռացնում են սեմինարիայից՝ կանանց, ալկոհոլի, ծխախոտի և ֆուտբոլի նկատմամբ մեծ սեր ունենալու համար[9]։ Որոշ ժամանակ նա ապրում է պատահական վաստակով, իսկ հետո ընդունվում է Դուբլին քաղաքի Իռլանդիայի ազգային համալսարան, որտեղ ուսումնասիրում է գրականություն, հնչյունաբանություն, հնագիտություն, իսպաներեն և իռլանդերեն, ինչպես նաև հանդես է գալիս «Ստելլա Մարիս» (անգլ.՝ Stella Maris F.C.) ֆուտբոլային ակումբում։ 1973 թվականին, ստանալով վկայական, Բըրնը մեկնում է Իսպանիա, որտեղ դասավանդում է անգլերեն, ապա վերադառնում է հայրենի քաղաք և իգական դպրոցում դասավանդում է իսպաներեն և իսպանական գրականություն[7][8]։
Դերասանական կարիերայի սկիզբ
խմբագրելԱռաջին բեմական փորձը Գաբրիել Բըրնը ձեռք է բերել 1976 թվականին՝ մասնակցելով «Թարտոնի նախագիծ» (անգլ.՝ The Project Theater) փորձառական նախագծի ներկայացումներին՝ ստանալով շաբաթական քառասուն դոլար, ինչպես ինքն է նշում[8]։ Սիրողական խումբը ղեկավարում էր իռլանդացի ռեժիսոր Ջիմ Շերիդանը, այնտեղ նաև հանդես էին գալիս երիտասարդ դերասաններ Լիամ Նիսոնին և Սթիվեն Ռիին։
Ես կյանքում միշտ առաջնորդվել եմ ինտուիցիայով։ |
Բըրնն իր մասնագիտական կարիերան սկսել է 1978 թվականին, երբ նրան ընդունեցին Դուբլինի աբբայական թատրոնի խմբակ։ Նա միաժամանակ խաղում էր Ֆոկուս թատրոնում, որտեղ Դեյդրի Օ'Կոննելի ղեկավարության ներքո Կոլմ Մինիի հետ սովորել է դերասանական վարպետություն Ստանիսլավսկու համակարգով։ Այդ նույն տարում Գաբրիելը առաջնաելույթ ունեցավ «Ձի հեծած անցնելով սալաքարե կամրջով» (անգլ.՝ On a paving stone mounted) հեռուստաֆիլմում, իսկ «Օտարը» ֆիլմի նկարահանումներից հետո սկսնակ դերասանը նկարահանվեց «Raidió Teilifís Éireann»-ի «Ռիորդանների ընտանիքը» (անգլ.՝ Riordans) հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում։ Այն պատմում էր Իռլանդիայի հեռավոր գյուղի բնակիչների առօրյայի մասին։ Սերիալը ավարտվեց 1979 թվականին, և Բըրնը որոշեց տեղափոխվել Լոնդոն[7]։
Իռլանդական հեռուստատեսությունում իր կարիերան ռիսկի ենթարկելով՝ նա Լոնդոնում հայտնվեց որպես գործազուրկ և միայն կես տարի անց կարողացավ ընդունվել Ռոյալ-Քորտ ակումբ, ապա կարողացավ խաղալ Ազգային թատրոնի (անգլ.՝ Royal National Theatre) բեմում[10]։
Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա առաջնաելույթը կինոյում՝ Ջոն Բուրմենի «Էքսկալիբուր» (1981)[11] ֆիլմում, որտեղ նա խաղաց երկրորդական դեր՝ մարմնավորելով Ուտեր թագավորին։ Համարյա ինը տարի անց «Նյու Յորք Թայմս»-ում նրա դերի մասին ասվեց.
Դերը ոչ հաճելի, դաժան, կարճ և հիշարժան էր[12]։ |
Ֆիլմերի նկարահանումները Բըրնին տվեցին թատերական և ռեժիսորական մեծ ունակություններ, և նրա խոսքերով, նա այն ժամանակ այդքան էլ չէր հասկանում՝ ինչ էր տեղի ունենում նկարահանման հրապարակում[8]։
1980-ական թվականներ
խմբագրելԱռաջին լիամետրաժ ֆիլմին հաջորդում են նաև մյուսները. 1980-ականների կեսերից դերասանը սովորաբար առաջարկ էր ստանում խաղալ երեքից չորս նախագծերում։ Դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց «Պետության պաշտպանություն» ֆիլմի թողարկումից հետո, որում խաղացել էր լրագրողի դերը, ով ուսումնասիրում էր քաղաքական կոռուպցիայի գործը։ Գաբրիել Բըրնը կարծում էր, որ այդ մարտաֆիլմը բրիտանական լավագույն ֆիլմերից մեկն է՝ նվիրված մամուլի և կառավարության հարաբերությունների թեմային[8][10]։
Այնուհետև հաջորդեցին երեք պատմական դերեր։ Երկու կենսագրական մինի սերիալներում նա խաղաց Քրիստափոր Կոլումբոսի (CBS-ի համանուն հեռուստաբեմադրությունում) և դուչեի ավագ որդու՝ Վիտտորիոյի («Մուսոլինի։ Աննախադեպ պատմություն») դերերը։ Անգլիացի ռեժիսոր Քեն Ռասսելը Բըրնին նկարահանեց լորդ Բայրոնի դերում արտհաուս ժանրի «Գոթական» ֆիլմում, որտեղ բանաստեղծին և նրա ընկերներ Պերսիին և Մերի Շելլին համեմատում էր 1960-ականների ռոք երաժիշտների հետ, ովքեր իրենց աշխատանքները ստեղծում էին թմրանյութերի ազդեցության տակ[8]։ 1987 թվականին «Fantsporto» ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնին Բըրնը ճանաչվեց լավագույն դերասան, միանգամից իր երկու աշխատանքների՝ Բայրոնի և Նիկ Մալլենի («Պետության պաշտպանություն») դերերի համար[13]։
Գաբրիել Բըրնը նկարահանվեց ևս յոթ ֆիլմերում, որոնք չարժանացան քննադատների և հեռուստադիտողների առանձնակի ուշադրությանը[12]։ 1989 թվականին Կոեն եղբայրների կողմից Բըրնը հրավիրվեց նկարահանվելու իրենց նոր՝ 1930-ականների ամերիկյան հանցագործների մասին ֆիլմի գլխավոր դերում։ ֆիլմը կոչվում էր «Միլլեր խաչմերուկ» և նկարահանվել է Դեշիլ Հեմմեթի դետեկտիվ պատմվածքների հիման վրա։
1990 թվականին «Միլեր խաչմերուկ» ֆիլմի թողարկումից հետո Գաբրիել Բըրնն ստացավ միջազգային ճանաչում[12]։ Խաղալով Իռլանդիայի մաֆիայի ղեկավարի խորհրդական Թոմ Ռեյգանի դերը՝ նա մարմնավորեց գանգստերական ֆիլմերի ամենաբարդ և ինտրիգային հերոսներից մեկին։ Ինչպես նշում էր «Time» ամսագրի քննադատ Ռիչարդ Քորլիսը, նա «Էկզիստենցիալ հերոս է մութ իռլանդական հոգով»[14]։ Ի հիշատակ այդ դերի՝ դերասանն իրական կյանքում կրում է իր կերպարի մատանին[10]։
1990-ական թվականներ
խմբագրելԿոեն եղբայրների ֆիլմը Բըրնի առաջ բացեցին նոր հնարավորություններ։ Ըստ Բըրնի՝ սկսվեց իր կարիերայի հոլիվուդյան փուլը[9]։ Հետագայում ավելի զբաղված լինելով կոմերցիոն նախագծերում՝ նա ժամանակ է գտնում նկարահանվելու «Ազատ» ֆիլմում։ Բըրնը հրաժարվում է «Մահացու զենք 3» ֆիլմում չարագործի դերից՝ ռեժիսոր Մայքլ Նյուելի իռլանդական ողբերգական «Դեպի արևմուտք» դրամայում նկարահանվելու համար, որտեղ խաղում էր խմիչքի խելագար, երկու երեխաների հոր դերը[7]։ Նա նաև մասնակցություն է ունեցել դանիացի ռեժիսոր Գաբրիել Այեքսեի «Յուտլանդիայի արքայազն» ֆիլմում՝ մեկնաբանելով Համլետի պատմությունը, իսկ 1995 թվականին նկարահանվել է Ջիմ Ջարմուշի «Մեռյալը» ֆիլմում։
Այդ նույն թվականին թողարկվեց Բրայան Սինգերի օսկարակիր «Կասկածելի դեմքեր» ֆիլմը, որտեղ դերասանը խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ նախկին ոստիկան և խաբեբա Դին Կիտոնի կերպարը։ Ինչպես ասում էր Բըրնը, մասնակիցներից ոչ ոք չէր ակնկալում, որ նկարահանումներին անցնելիս այդ «համեստ» ֆիլմը այդքան հաջողակ կլիներ հեռուստադիտողների շրջանում[8]։
Բացի դերասանական գործունեությունից, նա զբաղվում էր նաև կինոարտադրությամբ՝ գրում էր սցենարներ և զբաղվում ռեժիսորությամբ։ Ջիմ Շերիդանի «Հանուն հոր» ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, անվանակարգվել է «Օսկար»-ում «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում։ 1995 թվականին հրապարակվեց նրա ինքնակենսագրությունը՝ «Նկարներ իմ գլխում» անունով (անգլ.՝ Pictures in My Head):
«Ես եղել եմ Հոլիվուդյան կինեմատոգրաֆի ճիրաններում։ Ես ապրել եմ Հոլիվուդում և ենթադրում եմ, որ դարձել եմ հոլիվուդյան դերասան։ Հոլիվուդում դերասան կամ ինչ որ տեսակի աստղ լինելու համար զգում ես շատ մեծ ճնշում։ Ու եթե դու չես ընդգրկվում այդ աստղերի խմբում, ապա որոշակի իմաստով դու անհաջողակ ես։ Ես այլևս չեմ խաբվի դրանով...»
Բնօրինակ տեքստ (անգլ.)
I did my clutch of Hollywood films. I got to live in Hollywood and got to be a Hollywood actor, I suppose.There's a tremendous pressure in Hollywood to be a certain kind of actor, a certain kind of star. And that unless you're in that category of star, in some way you're unsuccessful. I don't believe that anymore. - Գաբրիել Բըրն[9] |
Երկրորդ տասնամյակում դերասանը շարունակում է համագործակցությունը եվրոպացի ռեժիսորների հետ, Ջուլիա Օրմոնդի և Ռիչարդ Հարիսոնի հետ նկարահանվելով, նաև Բիլ Աուգուստի հետ՝ «Սմիլլի ձմեռային զգացմունք» ֆիլմում։ Պատահականորեն հոլիվուդյան ակումբներից մեկում ծանոթանալով Վիմ Վենդերսի հետ, Գաբրիելը ստանում է նրա «Բռնության ավարտ» (1997) նոր ֆիլմում համակարգչային մասնագետի դերը խաղաու հնարավորություն[15], որտեղ ցուցադրվում է նոր հիասքանչ տեխնոլոգիաներ ստեղծելու թեման։ Դրանից մեկ տարի առաջ նա նկարահանվել էր ողբերգա-կատակերգական «Գազազած շների ժամանակն է» ֆիլմում, որտեղ խաղում էր ավազակ Բենի դերը[16]։
1990-ականների վերջում, Բըրնի մասնակցությամբ թողարկվում են մի քանի ֆիլմեր, որոնք արժանացել են սուր քննադատությունների, այդ ֆիլմերն էին՝ «Երկաթե դիմակով մարդը», «Աշխարհի վերջ» և «Դրոմներ»[7][17]։ Առաջին երկու ֆիլմերը հրապարակվել են 1999 թվականին, որտեղ նա խաղում էր միաժամանակ և՛ դևի, և՛ հոգևորականի դերեր, ինչի արդյունքում նա անվանակարգվեց «Ոսկե ազնվամորի» մրցնակաբաշխության «Երկրորդ պլանի ամենավատ դերասան» կատեգորիայում[18]։
2000-ական թվականներ
խմբագրել2000 թվականին նա վերադարձավ թատրոնի բեմ՝ խաղալով Յուջին Օ'Նիլի «Լուսինը ճակատագրի խորթ մարդկանց համար» պիեսի Բրոդվե Ջիմ Թայրոնի դերը (բեմում է մարտի 19-ից հուլիսի 2-ը)[19]։ Այդ դերի համար նա ստացավ Theatre World Award-ի մրցանակը[20] և անվանակարգվեց «Թոնի» մրցանակաբաշխության գլխավոր թատրոնային մրցանակի ցուցակում։ 5 տարի անց Գաբրիելը սկսեց խորանալ Օ'Նիլի դրամատուրգիայում, խաղալով «Պոետի հոգին» դրամայում[19]։ Կոն Մելոդիի դերի համար (պիեսի գլխավոր հերոսը) դերասանը արժանացավ «The Outer Critics Circle Awards»-ի քննադատների մրցանակին[21]։
Այդ տարիներին Բըրնը որոշում է խաղալ հոգեբանական դրամաներում, մասնակցելով նկարահանումների Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում, Ռուսաստանում և Հարավային Աֆրիկայում։ 2001 թվականի աշնանը նա ունենում է դուետ Միրանդա Ռիչարդսոնի հետ, աշխատելով կանադացի ռեժիսոր Դեյվիդ Կրոնենբերգի «Սարդ» թրիլլերի վրա, նրանք խաղում էին գլխավոր հերոսի ծնողների դերը, ում ենթագիտակցությունում ծնողները պատկերվում են սյուրռեալիստական վերափոխմամբ[22]։
2000-ականների կեսերին դերասանը նկարահանվել է երկու ֆիլմերում, որոնք հիմնված էին Ուիլյամ Տեկկերեի «Ինքնահավանության շուկա» և Տորնտոն Ուայլդերի «Սուրբ Լյուդովիկոսի կամուրջ» վեպերի հիման վրա, նաև մասնակցել է ռուսական հեռուստանախագծերում, որոնք նվիրված էին «Լենինգրադ»-ի շրջափակմանը (Ռուսաստանի Առաջին ալիքի պատվերով)։
2005 թվականին հրապարակվել է «Վաու-Վաու» դրաման, որը Ռալֆ Կոմպտոնի կյանքի մասին է, Սվազիլենդի թագավորությունում։ Բրիտանացի դերասան և ռեժիսոր Ռիչարդ Գրանթը ֆիլմում արտացոլել է իր մանկությունը։ Նրա ծնողների դերի համար հրավիրվել են Միրանդա Ռիչարդսոնը և Գաբրիել Բըրնը, հոր երկրորդ կնոջ դերում (գաղութային կրթության նախարար) խաղացել է Էմիլի Վաթսոնը։ Գրանթի խոսքերով, Բըրնը ցանկանում էր ինչքան հնարավոր է քիչ բան իմանալ հերոսի իրական նախատիպի մասին, խաղի մեջ առաջ բերելով Հարրի Կոմպտոնի իր անձնական պատկերացման բնույթը, «սակայն նրա ստեղծած գերբնական կերպարը նման եղավ իմ հոր դիմանկարին, և ես պարտքի զգացում ունեմ Գաբրիելի առաջ, այն բանի համար, որ նա դա արել է մեծ քաջությամբ, ազնվությամբ և անզիջումունթյամբ»[23]։
Այդ նույն թվականին, դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ռեյ Լոուրենսի «Ջինդաբայն» ավստրալիական ֆիլմում, որը դրականորեն է ընդունվել կինոքննադատների և հանդիսատեսի կողմից[9][24]։ Դրամայի սյուժեն ամուսնական հարաբերությունների, բարոյականության սկզբունքների և անձնական ինքնաճանաչման մասին է, աղջիկ նախաբնիկի սպանության ֆոնի հիման վրա, նրա դիակը գտել էին ձկնորսության ժամանակ, բայց ոստիկանություն զանգահարելու փոխարեն, նրանք որոշեցին շարունակել իրենց հանգիստը և այդ մասին տեղեկացրեցին տուն վերադառնալուց հետո[25]։ Այդ ֆիլմը Բըրնի համար երրորդն էր, որտեղ նա խաղացել է ամերակացի դերասանուհի Լորո Լիննիի հետ (ավելի վաղ, «Ուղղակի ճակատագրի փոփոխություն» և «Պոստկրիպտում»)։
Մետտ Կոենի «Էմոցիոնալ թվաբանություն» վեպի հիման վրա 2007 թվականին թողարկված նույնանուն կանադական ֆիլմը, որը պատմում է պատերազմի և ցեղասպանության մասին, Բըրնի գործընկերները դարձան Սյուզան Սարանդոնը, Քրիստոֆեր Պլամմերը, Մաքս ֆոն Զյուդովը և Ռոյ Դյուպյուին[26]։ 2008 թվականին, Գաբրիել ելույթ ունեցավ իր համար բոլորովի նոր դերով, ներկայացնելով Արթուր թագավորին հայտնի «Կամելոտ» մյուզիքլում (անգլ. Camelot, բեմադրվել է Նյու Յորքի ֆիլարմոնիկ շենքում)[27]։ Այս առիթով դերասանը նշել է, որ նա գալով կինո, որպես Ութեր և այժմ խաղալով նրա որդու դերը, ասես թե փակվել է նրա կյանքի շրջանակում[28]։
2009 թվականին, Գաբրիել Բըրնը պարգևատրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակով, «Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանաարգում[6], «Հիվանդները» հետուստասերիալում (անգլ.՝ In Treatment, պրեմիերա՝ հունվար 28, 2008) հոգեթերապևտ Պոլ Վեսթոնի դերի համար[29]։ Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որպես հիմք վերցրեց իսրայելական հեռուստանախագծային կառուցվածքը և զարգացրեց բնօրինակ դրամայում պատմությունը[30]։ Այս ծրագիրը դերասաններին դարձրեց ավելի հայտնի հանտիսատեսների շրջանակներում և առաջացրեց լայն քննարկում մասնագիտական համայնքի հոգեթերապևտների միջև[31]։
2010-ական թվականներ
խմբագրել2010 թվականի աշնանը, HBO-ում հրապարակել է «Հիվանդները» հեռուստասերիալի երրորդ և վերջնական եթերաշրջանը։ «Ես, Աննան եմ» (անգլ.՝ I, Anna) թրիլլերի պրեմիարան նուար ոճով[32], որի գլխավոր դերերում էին Բըրնը և Շարլոտ Ռեմպլինգը, տեղի է ունեցել է 2012 թվականի փետրվարին, Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[33]։ Դերասանը մասնակցել է նաև Կոստա Գավրասի նոր «Կապիտալ» ֆիլմի նկարահանումներին[34]։
2011 թվականի հոկտեմբերին, Թոբի Սթիվենսոն և Ռուֆուս Սյուելլ դերասանների հետ միասին միացավ բրիտանական «Բոլոր իրերը բոլոր մարդկանց համար» մարտաֆիլմի (անգլ.՝ All Things to All Men, ռեժիսոր՝ Ջորջ Այզեք) նկարահանումներին։ Գաբրիել Բըրնը ներկայանում էր գլխավոր դերերից մեկում՝ ոճրագործության գլխավոր դեմք Ջոզեֆ Կորկոի դերում[35]։
Ավելի քան քսան տարիների ընթացքում, նա առաջին անգամ նկարահանվեց բրիտանական հեռուստեսությունում։ 2012 թվականի նոյեմբերին, Channel 4 ալիքով, հեռարձակվեց «Պետական գաղտնիք» (անգլ.՝ Secret State) մինի սերիալը, որը հիմված էր Քրիս Մալլինսի «A Very British Coup» վեպի վրա, այն պատմում է մասսայական դժբախտ պատահարների հետաքննության մասին, որոնք տեղի են ունեցել ամերիկյան նավթաքիմիական ընկերությունում։ Դերասանը խաղացել է գլխավոր հերոսին՝ քաղաքական գործիչ Թոմ Դոկինսի դերը, ով ուսումնասիրում էր ողբերգության պատճառները[36][37][38]։
Գաբրիել Բըրնը նաև ներգրավված էր «Վիկինգներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի մարտին, History Channel հեռուստաալիքով։ Նրա կերպարը դարձավ յարլ Հարալդսնը, հզոր ու նենգ սկանդինավյան վիկինգ, ով ավանդաբար հարձակվում էր հարևանների վրա[39]։
2012 թվականի օգոստոսին, BBC One-ն հայտնում է իռլանդացի գրող Բենջամին Բլեքի «Quirke» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն հեռուստասերիալի թողարկման մասին, որտեղ Բըրնը խաղալու էր գլխավոր դերը՝ 1950-ականների Դուբլինի գլխավոր պաթոգոլիստի դերը[40]։ Պրեմիերան տեղի է ունեցել Իռլանդիայի RTE ալիքով, 2014 թվականի փետրվար 16-ին[41]։
2013 թվականի մայիսին, հայտնի դարձավ, որ Բըրնը ընտրվել է Վիկտոր Դաշկովի դերի համար, «Վամպիրների ակադեմիա։ Արյունակից քույրեր» կինոնկարում[42]։
Պլաններում նշվում էր, որ իռլանդացի գրող Ֆլեն Օ՛Բրեյնի «Ջրում ապրողներ մասին» (անգլ.՝ At Swim-Two-Birds) վեպի էկրանիզացիայում Բըրնի մասնակցության մասին, որի ռեժիսորը Բրեբդան Գլիսոնն էր[43], ինչպես նաև Ագաթա Քրիսթի Կծկված հյուղակը» վեպի էկանավորումը[44]։
Անձնական և հասարակական կյանք
խմբագրելՄոտ տասը տարի դերասանի ընկերուհին էր իռլանդուհի Էյն Օ'Քոննորը (իռլ.՝ Áine O’Connor)։ Թողնելով հեղինակավոր պաշտոնը RTE-ում՝ նա հանուն Բըրնի տեղափոխվում է Լոնդոն։ Չնայած նրան, որ զույգը բաժանվել է, մինչև Էյնի մահանալը (1998 թվական, 50 տարեկան հասականում) նրանք մնացել են լավագույն ընկերներ[10]։ 1988 թվականից մինչև 1999 թվականը Բըրնն ամուսնացած էր ամերիկացի դերասանուհի Էլլեն Բարկինի հետ։ Վերջինիս հետ նա ծանոթացել էր «Սիեստրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սակայն 1993 թվականին նրանք սկսել են ապրել իրարից առանձին[45]։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Ռոմին (ծնվ. 1992) և մի տղա՝ Ջեքը (ծնվ. 1989)[7]:
37 տարեկանում առաջին անգամ այցելելով ԱՄՆ՝ Բըրնը հետագայում բնակություն է հաստատում Նյու Յորքի Բրուքլին շրջանում, որպեսզի ավելի մոտ լինի մոր հետ ապրող երեխաների հետ, ում հետ նրանք շատ մտերիմ էին։ Դերասանը նախընտրում է խոսել անգլերեն իռլանդական շեշտադրությամբ, չի ձգտում ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն, ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ ինչպես Նյու Յորքում[46], այնպես էլ հայրենիքում[47]։ Նա իրեն բնութագրում է որպես բավականին ամաչկոտ մարդ և ասում է, որ իրեն պետք է ջանք ներդնել մարդկանց հետ անկաշկանդ շփվելու համար[12][45]։
2004 թվականի նոյեմբերին Գաբրիել Բըրնը Իռլանդիայում նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ և լիազոր դեսպան։ Երեք տարի անց նա ստացել է Իռլանդիայի ազգային համալսարանի արվեստի վաստակավոր գործչի (անգլ.՝ Honorary Doctor of Arts) կոչում[48]։ 2010 թվականի մարտից մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը Գաբրիել Բըրնը եղել է Իռլանդիայի մշակույթի դեսպան[49][50]։
2008 թվականին դերասանի մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որն ունի «Պատմություններ տնից» անվանում[51]։ Այստեղ դերասանը պատմել է, թե ինչպես խորը դեպրեսիայի պատճառով սկսեց չարաշահել ալկոհոլը, որի պատճատով ստիպված էր եղել մի քանի տարի բուժվել հիվանդանոցում։ Այսքանից հետո Բըրնը խոստովանում է, որ դա, ամենայն հավանականությամբ, իր կյանքի ամենածանր դեպքն էր[45]։
Ստեղծագործության գնահատում
խմբագրելՔննադատները Գաբրիել Բըրնի դերերը հաճախ նկարագրում են որպես «մտախոհ հերոսներ», ինչը դերասանը տանել չի կարողանում։ «Ինչո՞ւ» հարցին դերասանը մի օր պատասխանեց՝ ասելով, որ ուղղակի չի հասկանում այդ «մտախոհության» իմաստը[31]։
«Վստահ եմ, որ մենք բոլորս ունենք նույն բառարանը՝ զգացմունքների, հույզերի բառարանը։ Եվ կապ չունի, թե դու որտեղից ես՝ Իռլանդիայից, Գրենլանդիայից, թե Ամերիկայից, մենք բոլորս խոսում ենք հույզերի լեզվով...» Բնօրինակ տեքստ (անգլ.)
I believe that we all have the same emotional vocabulary, whether the person is from Ireland or Greenland or America, we all speak the language of emotions... - Գաբրիել Բըրն[52] |
Սկսելով աշխատել դերի վրա՝ Բըրնը նախապես մանրամասնորեն մտածում է վարքագծի ձևը, խոսքի շեշտադրումները։ «Միլերի խաչմերուկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հարցրել է Ջոել Քոենից, թե ինչ է խորհրդանշում Թոմի գլխարկը, սակայն վերջինս միայն հակիրճ պատասխանել է, որ այն շատ կարևոր է։ Այդ ժամանակ Բըրնը որոշեց, որ այն, թե ինչպես էին տղամարդիկ կրում իրենց ֆետրե գլխարկները, կարող է բանալի դառնալ նրանց զգացական դրության և փոխհարաբերությունները հասկանալու համար[12]։
Մասնակցելով հոլիվուդյան տարբեր խոշոր նախագծերի՝ դերասանը սկսում է ավելի գոհ մնալ իր խաղից և իրեն սեղմված է զգում «կորպորատիվ շրջանակում»[26][45]։ Նրան հետաքրքրում են այն ֆիլմերը, որտեղ կարելի է փորձեր անել և խորհրդածել առկա խնդիրների շուրջը[9][10]։ Դերասանի սիրելի դրամատուրգներն են Հենրիկ Իբսենը, Անտոն Չեխովը, Շոն Օ'Քեյսին[53]։
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մի անգամ Բըրնի մասին ասել է, թե «միշտ թռչում է ռադարից ներքև», և երբեք չգիտես, թե ինչ կխաղա հաջորդ անգամ[52]։ «Բանաստեղծի հոգին» պիեսի գրախոսականում Նյու Յորք Թայմսից մի մեկնաբան գրել է, որ Գաբրիել Բըրնը ներկայիս այն եզակի դերասաններից է, ով արժանի է այն բեմադրությունների, որոնք նրան թույլ կտան «ամսագրերի մթնոլորտը փոխել անդադար փոթորկոտ, դրամատիզմով լի հորձանուտի, որը նրա մեջ է ապրում»[54]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1981 | ֆ | Էքսկալիբուր | Excalibur | Ուտեր Պենդրագոն[11] |
1983 | ֆ | Ամրոցը | The Keep | մայոր Քեմփեր |
1983 | ֆ | Հաննա Կ. | Hanna K. | Ջոշոու Հերցոգ |
1984 | ֆ | Արտացոլում | Reflections | Ուլիյամ Մարստերս |
1985 | ս | Քրիստափոր Կոլումբոս | Christoph Columbus | Կոլումբոս |
1985 | ս | Մուսոլինին. չպատմված պատմություն | Mussolini: The Untold Story | Վիտորիո Մուսոլինի |
1986 | ֆ | Գոթիկա | Gothic | լորդ Բայրոն |
1986 | ֆ | Ազգության պաշտպանություն | Defence of the Realm | Նիկ Մալլեն |
1987 | ֆ | Սիեստա | Siesta | Ավգուստին |
1987 | ֆ | Առյուծասիրտ | Lionheart | Սև արքայազնը |
1987 | ֆ | Դա կրկին ես եմ | Hello Again | Քևին Սքենլոն |
1987 | ֆ | Ջուիլիա և Ջուիլիա | Giulia & Giulia | Պաոլո Վինչի |
1988 | ֆ | Զինվորական պատմություն | A Soldier’s Tale | Սոլ |
1988 | ֆ | Սուրհանդակ | The Courier | Վել |
1989 | ֆ | Մռայլ մոլեգնություն | Diamond Skulls | Լորդ Հյոգո Բրուքթոն |
1990 | ֆ | Միլլերի խաչմերուկ | Miller’s Crossing | Թոմ Ռեյգան |
1990 | ֆ | Նավաբեկության զոհերը | Haakon Haakonsen | լեյտենանտ Ջոն Մարիկ |
1992 | ֆ | Դեպի արևմուտք | Into the West | Ջեյլի հայրը |
1992 | ֆ | Զուգահեռ աշխարհ | Cool World | Ջեք Դիբս |
1993 | ֆ | Վտանգավոր կինը | Dangerous Woman | Քոլին Մաքեյ |
1993 | ֆ | Շրջադարձ չկա | Point of No Return | Բոբ |
1994 | ֆ | Փոքր կանայք | Little Women | պրոֆեսոր Ֆրիդրիխ Բաեր |
1994 | ֆ | Յուտլանդիայի արքայազնը | The Prince of Jutland | Ֆենգե |
1994 | ֆ | Ուղղակի ճակատագրի շրջադարձ | A Simple Twist of Fate | Ջոն Նյուլենդ |
1994 | ֆ | Երդվյալների դատը | Trial by Jury | Դենիել Գրեյեմм |
1995 | ֆ | Մեռյալը | Dead Man | Չարլի Դիքինսոն |
1995 | ֆ | Կասկածելի դեմքեր | The Usual Suspects | Դին Քիտոն |
1995 | ֆ | Վայրի Արևմուտքից աղջիկը | Buffalo Girls | Տեդդի Բլու |
1995 | ֆ | Ֆրենկի աստղերը | Frankie Starlight | Ջեք Քելլի |
1996 | ֆ | Կատաղած շների ժամանակ | Mad Dog Time | Բեն Լոնդոն |
1996 | ֆ | Մեծագույն արքաներից վերջինը | Last of the High Kings | Ջեք Գրիֆֆին |
1996 | ֆ | Սահմանին | Somebody Is Waiting | Ռոջեր Էլլիս |
1997 | ֆ | Մասսայական զվարճանքի զենքեր | Weapons of Mass Distraction | Լայնել Պաուերս |
1997 | ֆ | Բռնության վերջ | The End of Violence | Ռեյ Բերինգ |
1997 | ֆ | Սմիլի սառցե զգաղմունը | Smilla’s Sense of Snow | մեքենագետ |
1997 | ֆ | Սա ծովն է | This Is The Sea | Ռոհան |
1998 | ֆ | Լեհ հարսնացու | Polish Wedding | Բոլեք |
1998 | ֆ | Երկաթե դիմակով մարդը | The Man in the Iron Mask | դ’Արտանյան |
1998 | ֆ | Անիծված ընկերները | The Brylcreem Boys | Շոն Օ’Բրայն |
1998 | ֆ | Ազգության թշնամին | Enemy of the State | Լժե-Բրիլլ |
1998 | մֆ | Կախարդական սուր. Քակելոտի փնտրտուքներով | Quest for Camelot | սըր Լայնելայի ձայն |
1999 | ֆ | Դրոշմ | Stigmata | Էնդրյու Քիրանի հայրը |
1999 | ֆ | Աշխարհի վերջը | End of Days | Սատանա |
2000 | ֆ | Հակադրության օրենքը | Canone Inverso - Making Love | Ջութակահար |
2002 | ֆ | Սարդ | Spider | Բիլլ Կլեհ |
2002 | ֆ | Նավ-ուրվական | Ghost Ship | կապտան Շոն Մերֆի |
2002 | ֆ | Փախուստ | Virginia’s run | Ֆորդ Լոֆտոն |
2002 | ֆ | Սև նշան | Emmett’s mark | Ջեք Մարլոու/Սթիվեն Բրեքլեն |
2003 | ֆ | Հմուտ ձեռքեր | Shade | Չարլի Միլլեր |
2004 | ֆ | Փառամոլության տոնավաճառ | Vanity Fair | մարքիզ Սթայն |
2004 | ֆ | Հետ գրություն | P.S. | Փիթեր Հերինգտոն |
2004 | ֆ | Լյուդովիկոս Սրբի կամուրջը | The Bridge of San Luis Rey | Յուպիտերի եղբայրը |
2005 | ֆ | Հարձակում 13-րդ թաղամասի վրա | Assault on Precinct 13 | կապիտան Մարկուս Դյուվալ |
2005 | ֆ | Վաու-վաու | Wah-Wah | Հարրի Քոմփթոն |
2006 | ֆ | Խաղացվել է | Played | Էդդի |
2006 | ֆ | Ջինդաբայն | Jindabyne | Ստյուարտ Քեյն |
2007 | ֆ | Զգացմունքային թվաբանություն | Emotional Arithmetic | Քրիստոֆեր Լյուիս |
-2007 | ս | Լենինգրադ | Attack on Leningrad | Ֆիլիպ Պարկեր |
-2008 | ս | 2010 | Հիվանդները | In Treatment / Պոլ Ուեսթոն |
2009 | ֆ | Պերրի մեծահոգությունը | Perrier’s Bounty | պատմող |
2012 | ֆ | Ես, Աննա | I, Anna | դետեկտիվ Բերնի Կոմինսկի |
-2012 | ս | Պետական գաղտնիք | Secret State | Թոմ Դոքինս |
2012 | ֆ | Կապիտալ | Le Capital | Դիտմար Ռիջալ |
-2013 | ս | Վիկինգներ | Vikings | կոմս Հարալդսոն |
2013 | ֆ | Բոլոր ապրանքները ամեն մարդու համար | All Things to All Men | Ջոզեֆա Կորկո |
2014 | ֆ | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | Վիկտոր Դաշկով |
2015 | ֆ | 33 | The 33 | |
2015 | ֆ | No Pay, Nudity | No Pay, Nudity | Լոուրենս Ռոուզ |
2015 | ֆ | Ոչ ոքի պետք չէ գիշերը | Nadie quiere la noche | Բըրն Տրևոր |
2015 | ֆ | Ավելի բարձր, քան ռումբերը | Louder Than Bombs | Ջին |
-2016 | ս | Մարկո Պոլո | Marco Polo | Գրիգորիի հայրը X |
Պրոդյուսեր
խմբագրել- 1992: Դեպի արևմուտք / Into the West (պրոդյուսերի ներկայացուցիչ)
- 1993: Հանուն հոր / In the Name of the Father
- 1996: Արտույը մաքուր օդում / The Lark in the Clear Air
- 1996: Մեծագույն արքաներից վերջինը / Last of the High Kings
- 1996: Գրան / Somebody Is Waiting
- 1998: Անիծված ընկերները / The Brylcreem Boys
Ռեժիսոր
խմբագրել- 1996: Արտույը մաքուր օդում / The Lark in the Clear Air
Սցենարիստ
խմբագրել- 1996: Արտույը մաքուր օդում / The Lark in the Clear Air
- 1996: Draiocht[55]
- 1996: Մեծագույն արքաներից վերջինը / Last of the High Kings
- 1998: Անիծված ընկերները / The Brylcreem Boys
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԹվական | Անվանում | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
1979 | «Բրեքեն» (1978) | Jacob’s Award | Հհեռուստատեսային դրամատիկական սերիալում լավագույն դերասան | Հաղթանակ |
1987 | «Գոթիկա», «Պետության պաշտպանություն» (1986) | Fantasporto | Լավագույն դերասան | Հաղթանակ |
1995 | «Կասկածելի դեմքեր» | ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների խորհուրդ | Լավագույն դերասանական անսամբլ | Հաղթանակ |
1998 | «Մասսայական զվարճանքի զենքը» (1997) | Satellite Award | Լավագույն դերասան | Առաջադրված |
1999 | «Աշխարհի վերջ» | Cinequest San Jose Film Festival | Maverick Tribute Award | Հաղթանակ |
2000 | «Դրոշմներ» (1999) | Blockbuster Entertainment Awards | Սարսափ ֆիլմերի լավագույն դերասան | Առաջադրված |
«Աշխարհի վերջը», «Դրոշմներ» | Ոսկե ազնվամորի | Երկրորդ պլանի ամենավատ դերասան | Առաջադրված | |
2005 | «Վաու-Վաու» | Irish Film and Television Awards | Լիամետրաժ ֆիլմի լավագույն դերասան | Առաջադրված |
2006 | «Ջինդաբայն» | IF Awards | Լավագույն դերասան | Առաջադրված |
Australian Film Institute | Լավագույն հաղորդող դերասան | Առաջադրված | ||
2008 | «Ջինդաբայն» | Evening Standard British Film Awards | Լավագույն դերասան | Առաջադրված |
Irish Film and Television Awards | Լիամետրաժ ֆիլմի լավագույն դերասան | Առաջադրված | ||
«Հիվանդները» | Satellite Award | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Առաջադրված | |
Primetime Emmy Award | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Առաջադրված | ||
2009 | «Հիվանդները» | Ոսկե գլոբուս | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Հաղթանակ |
Primetime Emmy Award | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Առաջադրված | ||
Satellite Award | Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան | Առաջադրված | ||
2010 | «Հիվանդները» | Irish Film and Television Awards | Գլխավոր դերում լավագույն դերասան (TV-ում) | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120459205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 6,0 6,1 «Best Performance by an Actor In A Television Series - Drama». The Hollywood Foreign Press Association (անգլերեն) — Перечень номинантов и лауреатов премии «Золотой глобус» в категории «Лучший актёр драматического телесериала». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Biography for Gabriel James Byrne». Turner Classic Movies (անգլերեն) — Биография Гэбриэла Бирна на сайте телеканала TCM. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|0&afiPersonalNameId=
ignored (օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Alex Simon. (2009 թ․ ապրիլի 2). «Gabriel Byrne: Talk to me». The Hollywood Interview (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 James Mottram. — О творческом пути и работе актёра над новой ролью в фильме «Джиндабайн» (2007 թ․ մայիսի 18). «Gabriel Byrne: Not one of the usual suspects» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 John Maguire. — Эссе о творческом пути актёра (2009 թ․ փետրվարի 19). «Gabriel Byrne». Confessions of a Film Critic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 11,0 11,1 «Filmography». Internet Movie Database: Gabriel Byrne (անգլերեն) — Годы выхода фильмов на экраны и расширенный перечень киноработ актёра. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Helen Dudar. — О творческом пути актёра в 1980 годы и работе над ролью в фильме «Перекрёсток Миллера» (1990 թ․ սեպտեմբերի 16). «Gabriel Byrne, Bound for "Miller's Crossing"» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Fantasporto Awards (1987)». Imdb.com (անգլերեն) — Награждённые премией фестиваля. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Richard Corliss. — Рецензия на премьеру фильма (1990 թ․ սեպտեմբերի 24). «Cinema: Married to The Mob» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Трофименков М. — Рецензия на премьеру фильма (№ 11, 1997). «Тоска Вима Вендерса». Искусство кино. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Экслер А. (8 июня 2001). «Криминальная трагикомедия «Время бешеных псов»». Субъективные заметки о фильмах. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Маслова Л. — Рецензия на премьеру фильма «Стигматы» (№ 17 (1902) от 04.02.2000). «Женщину украшают стигматы». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Awards for 1999». Golden Raspberry Award (անգլերեն) — Перечень номинантов и лауреатов антипремии «Золотая малина». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 19,0 19,1 «Gabriel Byrne». The Broadway League (անգլերեն) — Страница об актёре на сайте Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Award Winners: 1999-2000». Theatre World Awards (անգլերեն) — Перечень победителей премии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «2000 Tony Award Winners - Browse by Year». BroadwayWorld.com (անգլերեն) — Перечень номинантов и победителей премии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Зинцов О. — Рецензия на фильм (№ 9 (809), 23 января 2003). «Пришел «Паук»» (անգլերեն). Ведомости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Ann Hornaday. — О работе актёра над ролью в фильме «Вау-вау» (2006 թ․ մայիսի 7). «Gabriel Byrne, Not Brooding Over His Image». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Jim Schembri. — Обозреватель мельбурнской газеты отзывается о фильме как об одном из самых прекрасных и зрелых примеров австралийского кинематографа (2006 թ․ մայիսի 7). «Jindabyne». The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Трофименков М. — О показе фильма «Джиндабайн» на телеканале «Культура» (№ 189 (4006) от 17.10.2008). «Телекино». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 26,0 26,1 Mark Leiren-Young. — О киноиндустрии и работе над ролью в фильме «Эмоциональная арифметика» (2008 թ․ ապրիլի 17). «Gabriel Byrne is happy Canada figures into Emotional Arithmetic» (անգլերեն). Straight. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Byrne, Mazzie and Gunn Lead Philharmonic «Camelot» Cast». BroadwayWorld.com (անգլերեն) — Анонс спектакля, который игрался на сцене 7-10 мая 2008 года. 2008 թ․ ապրիլի 2. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Barry Egan. — О работе актёра над ролью в мюзикле (May 11 2008). «It's good to be the king in an all-singing revue». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «In treatment». HBO (անգլերեն) — Официальный сайт сериала «Пациенты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Popular Israeli drama remade by HBO for American audience» (անգլերեն). Haaretz — О премьере сериала в США. 2008 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 31,0 31,1 Katie Couric. — О возросшей популярности актёра после выхода на телеэкраны сериала «Пациенты» (2008 թ․ մարտի 23). «Talk Therapy With Gabriel Byrne». CBS Sunday Morning (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Projects: I, Anna» (անգլերեն) — Официальный сайт английской продюсерской компании անգլ.՝ Embargo films фильма «Я, Анна». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Ed Meza. (2012 թ․ հունվարի 17). «'Young Adult,' 'I, Anna' to unspool in Berlinale Special». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gabriel Byrne Enters 'Le Capital', Irish Actor in Talks To Star». The Irish Film & Television Network (անգլերեն). 2011 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Mimi Turner. (2011 թ․ հոկտեմբերի 26). «Gabriel Byrne, Rufus Sewell, Toby Stephens Join Cast of 'All Things to All Men'». The Hollywood reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Mimi Turner. (2012 թ․ հունվարի 24). «Gabriel Byrne Returns to British TV in 'Coup' Drama». The Hollywood reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Gabriel Byrne leads Channel 4's Secret State» (անգլերեն). Channel 4 — Пресс-релиз. 2012 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Channel Four: Gabriel Byrne Interview». channel4.com (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Gabriel Byrne Cast In History's 'Vikings'». Deadline Hollywood (անգլերեն). 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Major Anglo-Irish co-production brings John Banville's acclaimed novels to BBC One». bbc.co.uk (անգլերեն). 24 august, 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «The Quirke Enigma». rte.ie (անգլերեն). 15 Feburary 2014. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Patten D. (2013 թ․ մայիսի 18). «'Vampire Academy' Adds 'Modern Family's' Sarah Hyland, Gabriel Byrne & More To Cast» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Ali Jaafar. — О новых ирландских кинопроектах (2009 թ․ սեպտեմբերի 2). «Parallel eyes Irish projects» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Diana Lodderhose. (2011 թ․ մայիսի 14). «LaBute plots Agatha Christie's 'House'» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 «Gabriel Byrne: Baring his soul on the small screen». Times ОnLine (անգլերեն) — Перепечатка рецензии из «The Sunday Times» на документальный фильм о Бирне. 2008 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Гэбриэл Бирн спасает «Дамбо»». «РуДата» — Актёр протестует против планов постройки 18-этажного дома в Бруклинском районе. 9 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Belinda McKeon. — Эссе о жизни и общественной деятельности актёра, а также об его отношении к психиатрии и новой роли в телесериале «Пациенты» (2009 թ․ փետրվարի 7). «Gabriel Byrne, Actor» (անգլերեն). The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Honorary degree for Irish star». BreakingNews.ie (անգլերեն) — О присуждении учёной степени актёру за выдающийся вклад в ирландский и мировой кинематограф. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Gabriel Byrne announced as Cultural Ambassador» (անգլերեն). RTÉ — Новость, озвученная ирландским телевидением, о назначении актёра в качестве посла культуры Ирландии. 16 March, 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Frieda Klotz. — Новость об уходе Бирна с посольской должности по причине занятости в новых кино- и театральных проектах. (2011 թ․ դեկտեմբերի 14). «'I did this work for free because I believe in it'» (անգլերեն). The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Gabriel Byrne: Stories from Home». Internet Movie Database (անգլերեն) — Фильм показан по телевидению в декабре 2008 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 52,0 52,1 Donna Nebenzahl. (2006 թ․ հոկտեմբերի 25). «Q&A with Gabriel Byrne». «Montreal Gazette» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Интервью». Рос. фан-сайт о Габриэле Бирне — Представлен перевод интервью журнала Front & Center magazine of Roundabout Theatre Company (Fall 2005): John Istel. Irish Melody (копия текста)(անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|description=
- ↑ Ben Brantley. (2005 թ․ դեկտեմբերի 9). «The Transformation of a Poseur, and the Loved Ones Who Suffer the Consequences» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Կախարդանքն իռլանդերեն Արխիվացված 2010-03-16 Wayback Machine. - Տես իռլանդերեն-հայերեն բառարան
Գրականություն
խմբագրել- Byrne, G. Pictures in My Head. — Roberts Rinehart Publishers, 1995. — 162 p. — ISBN 978-1570980466(անգլ.)
- O’Connor, A. Hollywood Irish: In Their Own Words. — Roberts Rinehart Publishers, 1997. — 144 p. — ISBN 978-1570981098(անգլ.)
- Farndale N. Gabriel Byrne: Religion didn’t do me any good(անգլ.) // The Telegraph. — 05 April 2013.
- Gilbert G. It was almost a Taliban-esque society(անգլ.) // The Independent. — 22 September 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գաբրիել Բըրն (անգլ.) Internet Movie Database կայքում (Ստուգված է 4 Նոյեմբերի 2009)
- «Gabriel Byrne» (անգլերեն). Նյու Յորք Թայմս — О Гэбриэле Бирне на сайте газеты «Нью-Йорк Таймс». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- «Gabriel Byrne». SuperiorPics: Celebrity Profiles (անգլերեն) — О Гэбриэле Бирне на сайте SuperiorPics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- «Gabriel Byrne». ENOUGH ROPE with Andrew Denton (անգլերեն) — Разговор с Гэбриэлом Бирном в ток-шоу на телеканале ABC 23 мая 2005 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- «Gabriel Byrne». The Charlie Rose Show (անգլերեն) — Видеозаписи разговоров с Гэбриэлом Бирном (с 1995 года) в американском ток-шоу Чарльза Роуза. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- Byrneholics Online(անգլ.) - անգլալեզու ֆան-կայք Գաբրիել Բըրնի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Բըրն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |