Գործք առաքելոց
Գործք առաքելոց (հունարեն՝ Πραξεις Αποστολων (Praxeis Apostolon), լատիներեն՝ Actus Apostolorum կամ Acta apostolorum, կրճատ՝ Գործք), Նոր Կտակարանի գիրք, որտեղ պատմվում է Հիսուս Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո մինչև Պողոս առաքյալի մ.թ. 60-ական թթ. սկզբներին Հռոմ ժամանելը տեղի ունեցած դեպքերի մասին։ Ավանդապես համարվում է, որ «Գործք»-ի հեղինակը Ղուկաս ավետարանիչն է, որը նաև համանուն ավետարանի հեղինակն է։
Գործքը Նոր Կտակարանի միակ գիրքն է, որն ունի պատմական տարեգրության բնույթ։ Այլ նորկտակարանյան գրքերի մեջ այն նաև առանձնանում է անհամեմատ լայն աշխարհագրական ընդգրկմամբ՝ գրքում նկարագրված իրադարձություններն ընդգրկում են Հրեաստանը, Ասորիքը, Փոքր Ասիան, Կիպրոսը, Հունաստանը, Միջերկրական ծովն իր Մալտա կղզիով և Հռոմ քաղաքը։ Մեծ թիվ են կազմում և գործող անձինք, որոնցից շատերը հիշատակվում են նաև անտիկ այլ պատմական աղբյուրներում։
Գրքի բովանդակությունը
խմբագրելԳրքի հիմնական թեման քրիստոնյա եկեղեցու հիմնադրումն ու զարգացումն է Հիսուս Քրիստոսի հարությունից հետո նրա գոյության առաջին 30 տարվա ընթացքում։ Գիրքն իմաստային առումով կարելի է բաժանել երկու մասի. 1-ից 12-րդ գլուխներում պատմում է Պաղեստինում Եկեղեցու հիմնադրման և քարոզչության մասին, իսկ 13-ից 28-րդ գլուխներում խոսքը հիմնականում Պողոսի Փոքր Ասիա, Հունաստան, Կիպրոս կատարած միսինարական ճանապարհորդությունների մասին է։
Հայ ավետարանչական եկեղեցու աստվածաբան Ա.Ռ. Գայաեանը առաջարկում է Գործքի հետևյալ բաժանումը.
1. Առաքելությունն ու բնութագիրը, 1 - 2։47
2. Եկեղեցին հրեաների մեջ (Պետրոս)
- ա) Ավետարանը Երուսաղեմում (3:1 - 5:42)
- բ) Տարածումը Հրեաստանում, Սամարիայում, Գալիլիայում ու Դամասկոսում (6:1-9:31)
3. Անցում դեպի հեթանոսական առաքելություն (9։32-12։35) 4. Եկեղեցին հեթանոսների մեջ (Պողոս)
- ա) Տարածումը Փոքր Ասիայում (13:1-16:5)
- բ) Հաջողությունը Եվրոպայում (16:6-19:20)
- գ) Բարձրակետը. Ավետարանը Հռոմում (19:21-28:31)[1]
Հեղինակը և գրության ժամանակը
խմբագրելԳրքի առաջին իսկ տողերում ոմն Թեոփիլին ուղղված խոսքերում հայտարարվում է, որ «Գործքը» Ղուկասի ավետարանի շարունակությունն է և գրված է նույն մարդու կողմից։ Այն, որ Ղուկասի ավետարանի և «Գործքի» հեղինակը նույն մարդն է վկայում է նաև այդ գրքերի ոճն ու գրական առանձնահատկությունները։ Բոլոր հնագույն գրավոր սկզբնաղբյուրները միահամուռ հաստատում են, որ երկու գրքերի հեղինակը Ղուկաս առաքյալն է, որը հիշատակվում է Նոր Կտակարանում որպես Պողոս առաքյալի ուղեկիցներից մեկը՝ «բժիշկը և սիրելին» (Կող 4։14), «գործակիցը» (Փիլ 23։1)։ Թեսաղոնիկեցիներին ուղղված 2-րդ թղթում Պողոսը գրում է, որ Ղուկասը մնացել է իր մոտ Հռոմուն իր բանտարկության ժամանակ (2 Տիմոթեոս 4։11)։ Ղուկասի՝ «Գործքի» հեղինակ լինելու մասին վկայում են նաև եկեղեցական գրողներ Հիրենեոս Լիոնացին, Կղեմես Ալեքսանդրացին, Եվսեբիոս Կեսարացին, Տերտուղիանոսը, Որոգինեսը և ուրիշներ։
Աղբյուրները
խմբագրելՏեքստի ուսումնասիրությունը
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գայաեան Ա.Ռ., Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ 289